Օրվա լրահոսը
Ռուբեն Հայրապետյան. «Վարդան Մինասյանը երկու անգամ մերժեց ինձ»
Գնահատելով անցած ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները եւ խոսելով հավաքականի նոր մարզչի ընտրության մասին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա մամուլի ասուլիսում ասաց. «Քանի որ ֆեդերացիան եւ ես հավաքականի առջեւ աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճելու խնդիր էինք դրել եւ դա չստացվեց, ես մրցաշրջանը համարում եմ ձախողված: Ինչ վերաբերում է Վարդան Մինասյանի հրաժարականին, շատ եմ
Լիազորված տնտեսական օպերատոր` ՊԵԿ-ի նոր նախաձեռնությունը
Կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է ԵՄ «Մաքսային համագործակցություն» համաժողովին «ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման օրենսդրական նախագիծն ու առաջիկայում` կարծիքներն ամփոփելուց հետո, այն կներկայացնի կառավարության քննարկմանը,- այս մասին այսօր նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նրա խոսքով, «լիազորված տնտեսական օպերատորները բարեխիղճ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն են, որոնք սահմանված հստակ չափորոշիչների հիման
Aravot.am-ը պատասխանող է, կողմի «ներողության» բովանդակությունը դատարանում է
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի վարույթում է գտնվում «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սենիկ Ջուլհակյանի ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հայցը: Հայցվորի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար Սենիկ Ջուլհակյանն իր 24 էջից բաղկացած հայցադիմումում պահանջում է ներողություն, զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները
Հրանուշ Հակոբյան. «Հայաստանում 10 հազարից ավելի սիրիահայ է ապրում»
«Նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, այսպես ասած, երեք ներգաղթ ենք ունեցել՝ 90-ականներին՝ Սումգայիթ, Բաքվի դեպքերի ժամանակ, 2000-ականներին՝ իրաքյան պատերազմի ժամանակ և հիմա՝ սիրիական պատերազմի հետևանքով։ Եթե համեմատենք, ապա կտեսնենք, որ ներգաղթի խնդիրը Հայաստանի ղեկավարությունն ամենափայլունը վերջին շրջանում է լուծել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայ ներգաղթյալների պատմությունը հիշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը`անդրադառնալով սիրիահայերի`Հայաստանից արտագաղթելու խնդրին:
Ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ճանապարհը
Երթեւեկը կատարվում է շրջանցիկ ճանապարհով Հոկտեմբերի 30-ին,ժամը 15-ի սահմաններում Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Բարեբախտաբար, այդ ճանապարհով երթեւեկող մեքենաները եւ ուղեւորները չեն տուժել: Ժամը 15.15-ից ՀՀ ազգային բանակի զինծառայողները անվտանգության նկատառումներից ելնելով 2 կողմից փակել են ճանապարհը, եւ երթեւեկությունը կատարվում է Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ,
Արմեն Աշոտյանը հոգեկան տվայտանքներ չի ուզում
«Հոգեկան տվայտանքներ մի առաջացրեք այնտեղ, որտեղ իրականում տվայտվելու տեղ չկա։ Իհարկե, Հայաստանում կա 30 տոկոսից ավելի աղքատություն, բայց եթե խոսում ենք իշխանական ապարատի որակի մասին, ապա պետք է լինի բարձր վարձատրություն։ ԿԳ նախարարությունից երկու տարվա ընթացքում 7-8 լավագույն մասնագետներ գնացել են բուհեր, միջազգային կառույցներ, որտեղ աշխատավարձերը եռակի ավելի են, զբաղվում են սեփական բիզնեսով։ Ուզո՞ւմ ենք
Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի համանախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միլան Ցաբրնոխին, ով Հայաստան է ժամանել Համագործակցության կոմիտեի բյուրոյի նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության կոմիտեի հայկական կողմի համանախագահ, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Եվրամիության հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը,
Իրականում ո՞ւմ են տրվելու նախագահականի կողմից հատկացված գումարները
Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության`ՀԵՀ-ի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին այն կազմակերպությունների անունները, որոնք հնարավոր է ստանան դրամաշնորհ: Որոշվեց հայտարարված 40 անվանակարգերում դրամաշնորհ հատկացնել 19 կազմակերպությունների: ՀԿ-ներին առաջարկվում է ծրագրեր իրականացնել ծխելու դեմ պայքարի, վերարտադրողական առողջության, գյուղացու խնդիրների բարձրացման ոլորտներում, որոնց համար կտրամադրվի 1.5 միլիոնից
ՀԱՊԿ-ն Ադրբեջանի դեմ բանաձե՞ւ կընդունի
Այսօր առավոտյան Ազգային Ժողովում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստը: Նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում լրագրողները ՀԱՊԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին հարցրին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ երեւանյան նիստի ընթացքում ընդունվել է բանաձեւ, որում նշված են ՀԱՊԿ անդամ երկրների առջեւ
Յուրի Վարդանյանը դժգոհեց պատգամավորներից եւ լրագրողներից
«Ինչո՞ւ եք ինձ թողնում ամենավերջում»,- այսօր խորհրդարանում, հանձնաժողովների համատեղ նիստում 2014 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման դժգոհությամբ սկսեց իր խոսքը Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը` միտում տեսնելով նրանում, որ իր ելույթը կրթության և գիտության, սփյուռքի, մշակույթի նախարարների ելույթից հետո են պատգամավորները լսում: Նիստը վարող պատգամավոր Արտակ Դավթյանը պազաբանեց, որ ըստ հերթականության են
Սամվել Կարապետյան. «Աղբ չի թափի նա, ով աղբ է հավաքել»
«Հայաստանում մինչև հիմա 10-ից միայն 1 հուշարձան է ուսումնասիրված»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա` պատճառն այն է, որ մեր հասարակությունը «զլանում է սրբազան հայրենիքի կածանները տրորել». «Մեքենայի ճանապարհ չկա, պետք է ոտքով կիլոմետրեր հաղթահարել, իսկ մենք չենք քայլում, ինչի պատճառով էլ շարունակում ենք անհաղորդ մնալ մեր
Եվրոպացի դիտորդը քննադատում է Երեւանի ավագանու ընտրություններում ձայների հաշվարկը
Դորին Հադդարտը ելույթում պատմեց, որ Երեւանում իրեն մոտենում էին մարդիկ եւ ասում՝ իմ աղջիկը քանի տարի է Ֆրանսիայում է, բայց դեռ ընտրացուցակում է, իմ կինը մահացել է, բայց ընտրացուցակում է:
Ռուբեն Հայրապետյան. «Որոշ լրատվամիջոցներ ծառայում են կոնկրետ մարդկանց շահերին»
Այսօր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլի ֆեդերացիայի դահլիճում մամուլի ասուլիս էր հրավիրել: Մինչ բուն թեմային անցնելը, Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ֆեդերացիայի նախագահը վերջին շրջանում ավելի քիչ է հանդիպում լրագրողների հետ: «Ճիշտ եք նկատել: Լրագրողների հետ ավելի հաճախ հանդիպելն ավելի ցանկալի է, քանի որ հասարակությունն ավելի շատ է ինֆորմացվում: Բայց իմ անձնական կարծիքով,
«Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միության վերաբերյալ փաստաթուղթը»
Այս հարցն ուղղեց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին՝ վստահեցնելով, որ ԵՄ-ի հետ ասոցացումը չէր ենթադրում ազատ առեւտրի գոտի ունենալու անհնարինություն ՄՄ-ի հետ: – Պարոն դեսպան, որոշ հայ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում, թե իբր Լեհաստանն ու Շվեդիան լավագույն ուղեկիցները կամ մոդերատորները չեն ԵՄ քաղաքականության հարցում նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ, իրենց՝ իբր հակառուսական դիրքորոշման պատճառով:
Փողոցների ճաքալցման աշխատանքները կընթանան այնքան, որքան դա թույլատրելի է տեխնոլոգիական նորմերով
Մայրաքաղաքում, ի լրումն արդեն ավարտված հիմնական ծրագրի, շարունակվում են փողոցների ճաքալցման աշխատանքները: Այժմ արդեն նախատեսված ծավալները գերակատարվել են մինչև 5 անգամ: Գործընթացն այս տարի իրականացնում են 4 մասնագիտացած կազմակերպություններ` մայրաքաղաքի երեքական վարչական շրջաններում: Ճաքալցումը կանխում է ասֆալտի վրա արդեն առկա ճաքերի հետագա տարածումը ինչը տեղի է ունենում խոնավության կամ սառցակալման հետևանքով: Փորձը ցույց է տալիս,
Անատոլի Վիբոռնին լղոզված պատասխան տվեց
«Ռուսաստանը, որպես սուվերեն պետություն, որպես ՀԱՊԿ անդամ, կատարում է իր բոլոր պարտավորությունները բոլոր պետությունների հանդեպ: Եթե միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր են կնքվել, ապա դրանք կատարվում են ամբողջությամբ՝ բոլոր պետությունների պարագայում»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով այն հարցին, որ վերջին տարիներին հենց ՌԴ-ն ու Բելառուսն են ամենից շատ սպառազինել Ադրբեջանին, արդյոք դա չի՞ սպառնում Հայաստանի
Իշխան Զաքարյանի որդուն համայնքապետ կնշանակե՞ն
«Ես որտեղի՞ց իմանամ էտի: Ինքն ինձ մոտ աշխատում ա, շատ լավ էլ երիտասարդ տղա ա, շատ լավ էլ աշխատում ա»,- «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը: Խոսքը համայնքապետարանի առեւտրի եւ սպասարկումների բաժինը ղեկավարող Վարդան Զաքարյանի՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի 22-ամյա որդու մասին է, որ արդեն մեկ ամիս է, ինչ նշանակվել
Հանրապետությունով մեկ ԱԳԼՃԿ-ներ են փակվում
Շուկայի վերահսկողության տեսչությունը կասեցնում է առանց բաշխիչ աշտարակների ԱԳԼՃԿ-ների աշխատանքը Արդեն մի քանի տարի է, ինչ կառավարությունը որոշում էր ընդունել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ԱԳԼՃԿ-ներում բաշխիչ աշտարակներ տեղադրել, սակայն ընկերությունների մեծ մասը չէր շտապում հետեւել կառավարության որոշմանը: Սրա պատճառը սկզբում համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր, ճգնաժամից հետո էլ պատժիչ մեխանիզմներ չէին կիրառվում՝ քաղաքական նպատակներով. մի շարք ԱԳԼՃԿ-ներ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կսկսի գործել հունվարի 1-ից
Եվ այսպես, 2014թ. հունվարի 1-ից սկսած՝ բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո, այսինքն՝ բոլոր նրանք, ում 40-ամյակը կլրանա միայն 2014թ.-ին եւ դրանից հետո, ովքեր աշխատում են, եւ աշխատում են ոչ ստվերային ոլորտում, այսինքն՝ գրանցված են որեւէ տեղ՝ որպես աշխատող, պետք է ամեն ամիս իրենց աշխատավարձի առնվազն 5%-ը խնայեն:
Լոռիում սպանությունների դեպքերն ավելացել են
Հոգեբանի դիտարկմամբ, անհանդուրժողականությունը հանգեցնում է նաեւ ֆիզիկական ագրեսիայի, այդ թվում` սպանության ՀՀ ոստիկանության տվյալների համաձայն` այս տարվա 9 ամիսների ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակը աճել է 15,0%-ով կամ 1761 դեպքով: Եթե նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում գրանցվել է 11 713 դեպք, ապա այս տարի արդեն այդ թիվը հասել է 13 474-ի: Լոռիում եւս գրանցված հանցագործությունների
Մեր սոպրանոն՝ իտալական «հովանու ներքո»
Բոլոր ժամանակներում իշխանավորներն ունեցել են իրենց մշակութային ֆավորիտները: Նույնիսկ պաշտոնական հանդիպումներին նրանք գնացել են իրենց նախընտրած արտիստների ուղեկցությամբ: Նման աշխատաոճ ուներ Մակեդոնացին, հռոմեական կեսարներից ոմանք, Ֆրանսիայի թագավորներ… Այդ ավանդույթը գրեթե նույնությամբ փոխանցվել է մինչեւ մեր օրերը: Հայաստանյան ներկայիս իշխանություններն էլ ետ չեն մնում նրանցից՝ օգտագործելով «բարձր հովանու ներքո» արտահայտությունը: Վերջին շրջանում հենց նման հովանու ներքո
Վարչապետն ընդունել է լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ, լեգենդար մարզիկ Սերգեյ Բուբկային: Կառավարության ղեկավարը ողջունել է ճանաչված մարզիկի այցը Հայաստան և հույս հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի և ընդհանրապես սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը երիտասարդների շրջանում: «Երիտասարդ տարիներին մենք հպարտանում և մեծ ոգևորություն էինք ապրում Ձեր հաջողություններով: Ուրախ ենք, որ Հայաստանի աթլետիկայի
Երիտասարդները ընտրել են ազգային երգը ու չեն զղջում
«Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծի՝ կոնսերվատորիական կրթությամբ երեք երգիչներ Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ համագործակցում են եւ համատեղ համերգներով հանդես գալիս մարզերում: «Առավոտի» հետ զրույցում երգիչներից Վարդուհի Գրիգորյանը հայտնեց, որ արդեն համերգներ են ունեցել Մեղրիում՝ «Ժողովրդական երգի տոն» խորագրով, Գանձայում, նոյեմբերի 2-ին էլ կկայանա իրենց մյուս համերգը Գյումրիում՝ «Գյումրին արվեստի բնօրրան» խորագրով: Մասիս Հունանյանը հավելում է, որ բացի «Ժողովրդական
Ալեքսանդր Իսկանդարյան. «Նոր հեռանկարներ են բացվում հայ-վրացական հարաբերությունների սերտացման ուղղությամբ»
Այսօր «Տեսակետ» ակումբում, խոսելով տարածաշրջանային զարգացումների` Վրաստանի նախագահական ընտրությունների մասին, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, թե այդ նախագահական ընտրություններից հետո քրեական գործեր կհարուցվեն. «Վրաց ժողովուրդը նախկին իշխանություններին պատժված տեսնելու մեծ ցանկություն ունի»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով «Վրացական երազանք» կուսակցության հաղթած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիին, Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ վերջինի հաղթանակը պայմանավորված էր Իվանիշվիլիի ու նրա ղեկավարած
Քաղաքագետը վստահ է` Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը
Վրաստանը կշարունակի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները. այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հավելելով, թե Վրաստանը փորձելու է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ: Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` այդ քայլը Վրաստանին հեշտությամբ հաղթահարել չի հաջողվի, քանի որ`«Դժվար թե Ռուսաստանը բարեհամբույր վերաբերվի Վրաստանին»: Ինչ վերաբերվում է Մաքսային միությունը, ապա Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ Հայաստանը վերջնականապես
Հրանուշ Հակոբյանը՝ համայն հայության նախարար
«Օրը հազար հոգի կամ տարեկան 100 հազար հոգի Հայաստանի բալանսից տեղափոխվում է Սփյուռքի նախարարության բալանս։ Հիմա, եթե դուք մի հինգ տարի էլ այսպես ձգեք նախարար, դառնում եք համայն հայության նախագահ կամ նախարար։ Այս տարվա թվերը կառավարությունը չի հրապարակում, որովհետև այս տարվա թվերն ամենաահավորն են՝ ինն ամսվա ընթացքում 160 հազար հայաստանցի միայն Լարսով է անցել։ Սա
Մարդկային կորստի ցավը. հրադադար
«Մա՜մ, դու որ պատուհանից նայես, ես ավելի լավ կխաղամ» Ամեն անգամ բակում ֆուտբոլ խաղալիս՝ Անդրանիկը մորը խնդրում էր պատուհանից հետեւել իր խաղին: «Դու որ վերեւից նայես, ես ավելի լավ կխաղամ»,- ասում էր տղան: Մայրը՝ Անահիտը, պատմում է, որ Անդրանիկը միշտ մտածում էր աշխարհահռչակ ֆուտբոլիստ դառնալու մասին: Իրենց բակում ֆուտբոլի թիմ էր կազմել ու մրցույթներ էր
Սփյուռքահայ արվեստագետները՝ ընդդեմ խտրականության
Սփյուռքի ավելի քան երկու տասնյակ նշանավոր հայեր միացել են Հայաստանում` բոլորի համար հավասարության և արդարության ապահովման մասին հայտարարությանը: Նրանց թվում են բանաստեղծ Դիանա Տեր-Հովանեսյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, դերասան և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, և լուսանկարիչ Սկաուտ Թուֆանկջյանը: Հայ արտիստների, մտավորականների ու մասնագետների այս խումբը անհարժեշտ համարեցին հրապարակել այս հայտարարությունը` հաշվի առնելով նույնասեռականության դեմ
Ֆրանսիայի դեսպանն առաջարկեց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել
Հոկտեմբերի 26-ից բացվել է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը, ինչի առիթով Հայաստան են այցելել նաեւ ոլորտի անվանի ներկայացուցիչներ արտերկրից: Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կայացած ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն, «Անսի» անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնի (Festival d’Annecy) տնօրեն Տիցիանա Լոշին, «Ռեանիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունին, ռեժիսորներ Մարկ Բորեալը եւ Բաստիան Դյուբուան խոսեցին
Խոզաճարպի տեխնոլոգիան
Եթե ռուսաստանյան Առաջին ալիքը կիրակնօրյա վերլուծական հաղորդման մեջ ինչ-որ բան է ասում, դա չի կարող պատահական լինել: Առավել եւս՝ չի կարող լինել որեւէ հաղորդավարի նախաձեռնությունը կամ անձնական կարծիքը: Այնպես որ՝ Իրադա Զեյնալովայի ազգային պատկանելությունը որեւէ կապ չունի: Մյուս կողմից՝ այդ հաղորդման մեջ հնչած գնահատականից պետք չէ ազգային ողբերգություն սարքել: Այո, այն պաշտոնյան Կրեմլում, որը պատասխանատու


















































