Օրվա լրահոսը

The Armenian Weekly. «Ամերիկահայ տարեց զույգը սպառնալից հակահայ նամակ է ստացել»

Ա.Սահակյանը իրեն հասցեագրված ծրար է ստացել, որի մեջ՝ Բոստոնի մարաթոնի պայթյունի մասին տեղեկություն և ձեռագիր հաղորդագրություն՝ «Եվս մեկ հայ սրիկա»` մատնացույց անելով տեղի ունեցած ահաբեկչությունը և լուրերով պտտվող հայի անունը (Ահաբեկչությունն իրականացնողների հորեղբայրն ասել էր, որ իր եղբորորդիներին ծայրահեղականացրել է մահմեդականություն ընդունած ազգությամբ հայ Միշան):

Ալեքսանդր Ամարյան. ՄԻԵԴ-ի վճիռը դատարանների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք է

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների եւ օգնության վերականգնողական կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանում Եհովայի վկաները նախընտրում են ներկայանալ հալածվածի կարգավիճակում և դա իրենց ձեռնտու է: «Նրանք ուղղորդված ճնշված եւ հալածված են ձեւանում և այդպիսով կարողանում են մի շարք խնդիրներ լուծել՝ ֆինանսական, կրթության, քաղաքական ապաստանի եւ այլ

«Առաքելությունը» կրկնում է ՀՅԴ հայտարարությունը. «Եղել է այն, ինչ եղել է»

«Երևանի ավագանու ընտրությունները ընտրական հանձնաժողովների ինստիտուտի վարկաբեկում էր»,-կարծում է «Առաքելություն» կուսակցության անդամ Մանուկ Սուքիասյանը: Նա համոզված է, որ ընտրական հանձնաժողովներում վախի մթնոլորտ էր, ինչն էլ խանգարել է հանձնաժողովներին կատարել իրենց վերապահված պարտականությունները: «Կար վախի մթնոլորտ ու հանձնաժողովի նախագահն,որը պետք է կանխեր կրկնակի քվեարկությունն ու կարուսելը, չի անում և քվեատուփում հայտնվում են քվեներ, որոնք իրականում գոյություն

Երկիրը մեծացնում է իր տարածքները (Տեսանյութ)

Այսօր կարծես այդքան էլ հեշտ չէ մարդկանց զարմացնել, այն էլ մեզ՝ հայերիս: Սակայն նույնիսկ 21-րդ դարում կարող ես լսել կամ կարդալ այնպիսի երևույթների մասին, որոնք քեզ կամա թե ակամա ուղղեն մտածմունքների գիրկը: Գուցե այս մեկն էլ ոչ մեկին չզարմացնի, բայց մեր հարազատ Երկիր մոլորակը մշտապես ընդլայնում է իր չափերը (ըստ eliberareamintii.wordpress.com-ի): Օրինակ՝ գիտնականների համոզմամբ, տարիներ,

Բանգլադեշում շենքի փլուզման զոհերի թիվը գերազանցել է հազարը

Բազմաթիվ դիակներ հայտնաբերվել են շենքի մուտքերի և աստիճանավանդակների փլատակների տակ

«Կարծում եմ, որ…». Շարունակում են երիտասարդները

  Նախադասությունը սկսում  է «Առավոտ երիտասարդականը», շարունակում են երիտասարդները. նրանց երևակայության սահմանը «չափում» ենք միասին: Օրվա թերի նախադասությունն է՝ «կարծում եմ, որ…»: «Կարծում եմ, որ ամեն ինչ այլ կերպ կլիներ ու այլ ընթացք կունենար, եթե դրան չխառնվեին կանայք», – ասում է 21-ամյա Նարեկը: 19-ամյա Վազգենն էլ ժպտում է. «Կարծում եմ, որ ոչինչ չկարծելն ու խաղաղ

Գեղամյանը հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի հետ

Մայիսի 10-ին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշի հետ: Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանին եւ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Ջ. Հեֆերն. «Ընդդիմությունը պետք է լինի ավելի ագրեսիվ» (Տեսանյութ)

«Ընդդիմադիր կուսակցությունները պետք է ավելի ագրեսիվ եւ հաստատուն լինեն իրենց գործունեության մեջ, որպեսզի կարողանան քվեներ ստանալ»-այս մասին «Ա1+»-ին ասաց Հայաստանում Ամերիկայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես ընդդիմությունը կարող է վերցնել իշխանությունը, եթե ընտրությունների միջոցով դա հնարավոր չէ «Ագրեսիվ ասելով նկատի չունեմ ռազմատենչը եւ հարձակողականը, նկատի ունեմ ավելի ակտիվ կազմակերպեն

Նախորդ օրը վրաերթի ենթարկված ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Մայիսի 8-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Իջևան-Երևան ճանապարհի 3-րդ կմ-ին «Գրանտ Չերոկի» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ Անիչկա Իսկանդարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Մայիսի 9-ին, ժամը 08.30-ին, Իջևանի բժշկական կենտոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Իսկանդարյանը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Բակո Սահակյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական եւ բանկային հատվածների զարգացմանը: Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը եւ խորացումը հանդիսանում է Հայաստանի եւ Արցախի առաջընթացի կարեւոր

Թուրքիայում հույն Պատրիարքի դեմ «մահափորձ էր ծրագրվում»

Անկարայի դատախազը քննում է մի գործ, ըստ որի` Հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսի դեմ մահափորձ էր նախապատրաստվում: Այդ մասին հայտնում է թուրքական Hurriyet Daily News պարբերականը` վկայակոչելով NTV հեռուստաընկերության հաղորդագրությունը: Քննությունը սկսվել է Կայսերի քաղաքից նամակ ստանալուց հետո, ըստ որի` մայիսի 29-ին, երբ թուրքերը տոնելու են օսմանյան սուլթան Մեհմեդ երկրորդ Նվաճողի կողմից Կոստանդնուպոլսի գրավման

…Եվ Աստծո կանաչ աչքերը

Եվ եթե լինի այնպես, որ կռվի մեջ մտնես, պետք է զենքդ ճիշտ ընտրես, քանի որ սխալ ընտրված զենքը տանում է սխալ կռվի, այսինքն թե՝ կռիվդ էլ անարդար է: Եվ եթե որոշել ես կուլ տալ քեզանից փոքրին, մի մոռացիր, որ դու այլեւս չես լինի դու, որովհետեւ քո ներսում կսկսի ապրել ուրիշի արյունը, ուրիշի բնույթը, որը քոնը

Զինծառայողին արժանապատիվ կենսաթոշակ

Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի հայտարարությունը ՀՀ կառավարությունը, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, անտեսում է ազատամարտիկների, զինծառայողների և նրանց ընտանքիների անդամների սոցիալական իրավունքները: Ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքները խիստ անբավարար են: Անկախ սոցիալական առումներից, այս երևույթն ինքնին անհարիր է մարդկային և ազգային արժանապատվության տեսակետից: ՀՀ

Մի բան հստակ է՝ ԲՀԿ-ն իշխանության հետ չէ

«Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճառով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում՝ ԲՀԿ-ն այլընտրանքի դիրքերում է: Ասել է թե՝ իշխանության հետ չէ: Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադառնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի

Տիգրան Խզմալյան. Ի՞ նչ ճանապարհով իշխանավոր ձկներին դարձել «կանսեռվա» (ֆոտոշարք)

Մենք այլևս իրենց չենք հավատում, ինչպես և դուք չեք հավատում, մենք կուշտ ենք էդ խոստումներով, գործարքներով, աղոթքներով ու ստերով:

Չընտրություններից, կազինոյից ու կլաններից մինչեւ հաղթանակ

Կենդանի լեգենդները՝ հայրենիքի փրկության մասին Երեկ «Նախախորհրդարան» քաղաքացիական խմբի անդամներ Գարեգին Չուքասզյանը, Տիգրան Խզմալյանը, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, գաղտնի բանակի՝ «Ասալլայի» առասպելական հերոս Ալեք Ենիգոմշյանը, հայտնի ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւ այլք հանրահավաք անցկացրին Գյումրու Թատերական հրապարակում: Վերջիններս եկել էին ժողովրդի հետ միասին ելք փնտրելու այն քաղաքական փակուղուց, որը, իրենց բառերով ասած, կոչվում է

«Տիգրան Սարգսյանի մասին կես խոսքը չի նշանակում, թե հիմա էլ պետք է Սուքիասյանին «հալածել»

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը՝ ներքաղաքական խնդիրների մասին: – 2008 թվականի՝ ընդդեմ իշխանության հզոր ժողովրդական ալիքի ֆոնին հայաստանյան ընդդիմությունը բավականին խղճուկ վիճակում հայտնվեց՝ անարդյունք «գլորելով» մի ողջ ընտրական շրջան: Խորհրդարանում ընդդիմությունը ներկայացվեց մի կերպ, նախագահական ընտրություններին հիմնական ընդդիմադիր ուժերը չմասնակցեցին, քաղաքապետի ընտրությունների ողջ քարոզարշավի ընթացքում քաղաքական, բարձրագոչ հայտարարություններ արեցին «Բաստիլը գրավելու» մասին, արդյունքում

Արմեն Պողոսյան. «Երկրում սպասվող թանկացումը ուղղակիորեն կապված է ընտրակաշառքի հետ»

«Մեր փորձը ցույց է տալիս, որ գնաճի և ընտրությունների միջև կա ուղիղ կապ: Յուրաքանչյուր  ընտրությունից առաջ գները սառեցվում են, իսկ  ընտրություններից հետո ակնհայտ նկատվում է գնաճ»,- այսօր այս մասին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Բանախոսն անդրադառնալով  հետընտրական թանկացումներին ասաց, որ երկու անգամ դիմել են ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը,

Հետընտրական… Այլընտրանք որոնելիս

 ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ Վերջին տասը ամսում երեք կարեւորագույն ընտրությունների անցկացումը՝ խորհրդարանական, նախագահական, Երեւանի ավագանու, իրապես շատ էր։ Հաշվի առնելով մեր խիստ «քաղաքականացված» հասարակությունն ու իշխանափոխությունների մասին կեղծ կամ չստացված մեկնարկները, մշտական խոստումներն ու վերջինիս հեռանկարի անհուսությունն ու անհող սպասումները՝ կարելի է հասկանալ, թե ինչու այդքան դժգույն, կանխատեսելի եւ գրեթե «անհավես» անցան ընտրությունները։ Այն, որ Երեւանի ավագանու

Գողության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին նույն օրը՝ «տաք հետքերով»

Մայիսի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ Յաղուբյան նրբանցքի տներից մեկից բերման են ենթարկել Վանաձորի բնակիչ, 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ին, որը մայիսի 9-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Մայր ու որդի՝ 3 քայլանոց բնակարանում

14 քմ-անոց սենյակի հակահիգիենիկ ու անմարդկային պայմաններից մայր ու որդի «հազար ու մի» հիվանդության տեր են դարձել Կիեւյան 8 ա հասցեում գտնվող հանրակացարանի թիվ 37 բնակարան մեր այցելության ժամանակ տանտիկինը՝ Արաքսյան, միջանցքում լվացք էր անում, միջանցքում, որովհետեւ այդ փոքրիկ բնակարան կոչվածը սանհանգույց չունի: Լվացքը կիսատ թողնելով՝ տանտիկինը մեզ ներս հրավիրեց. տիկնոջ բնակարանում երեք ամբողջական քայլ անելուց

Փորձել է Հայաստան մուտք գործել օտարերկրացու անձնագրով

Մայիսի 9-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել Հունաստանի Հանրապետության քաղաքացի, 1984 թ. ծնված Վանգելիս Մ.-ին, որը Հունաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փորձել է մուտք գործել ՀՀ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա իրականում Վազգեն Մ.-ն է, որը 2009 թ. նոյեմբերի 25-ից Արաբկիրի բաժնի

Ի՞նչ կձեռնարկի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը գրությամբ պատասխանել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին: Հիշեցնենք, որ փախստականների կարգավիճակի դադարեցման հարցերով «Առավոտը» հանդիպում ունեցավ Էլինար Վարդանյանի հետ: Էլինար Վարդանյանը գրություն էր ուղարկել ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանին: Էլինար Վարդանյանը Գագիկ Եգանյանին ուղղված գրությամբ շեշտել էր. «Միգրացիոն պետական

Հանդիսատեսի ռեակցիան բուռն է՝ բղավում են՝ բո՜ւ…

Շտուտգարդի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Զազյանը՝ օտարերկրյա հանդիսատեսի մասին «Առավոտը» օրերս հանդիպելով Շտուտգարդի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Զազյանի հետ, մեկ անգամ եւս համոզվեց, որ աշխարհի համարյա բոլոր բեմերում տարիներ շարունակ բարձրարվեստ կատարումներով հանդես են գալիս հայաստանցի արվեստագետներ, որոնց անունը մենք առաջին անգամ ենք լսում: Բալետի արտիստին նկատեցինք Ազգային օպերային թատրոնում վերջերս կայացած

«Խորհրդային փողային գործիքների դպրոցը սպառել է իրեն»

Անցյալ տարվա սեպտեմբերից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարբերաբար անցկացվում են երեկոներ՝ «Համերգ ճեմասրահում» խորագրով: Նախագծի հեղինակն է ֆագոտահար, արվեստագիտության թեկնածու Շմավոն Գրիգորյանը, երաժշտական ղեկավարը՝ Կարեն Դուրգարյանը: Օրերս կայացած հերթական համերգը նվիրված էր անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան կոմպոզիտորի դուստրը՝ դաշնակահարուհի Նարինե Հարությունյանը, եւ օպերային

Բացվեց մայիսյան հաղթանակներին նվիրված ցուցահանդես

Մայիսի 7-ին Նկարիչների միությունում բացվեց ցուցահանդես՝ գրաֆիկա/քանդակ: Ցուցահանդեսը նվիրված է մայիսյան հաղթանակներին: Մասնակիցների թվում են և՛ միության անդամները, և ՛ ոչ անդամները: Որպես գրաֆիկական և քանդակային ցուցահանդես՝ սա , թերևս առաջինն է: ՀՆՄ-ում կազմակերպվել են քանդակի կամ գրաֆիկայի ցուցահանդեսներ, սակայն նրանց համակցումը այլ որակ ու իմաստ է ստեղծում: Հետաքրքրական է, որ գրաֆիակայի՝ առաջին հայացքից սեղմ

Ջոն Դենսմորը պաշտպանում է Ջիմ Մորիսոնի ժառանգությունը

The Doors-ի նախկին հարվածահար Ջոն Դենսմորը փորձում է կենդանի պահել Ջիմ Մորիսոնի ոգին իր նոր գրքում: Դենսմորի նոր գիրքը կոչվում է The Doors Unhinged («Դռներն առանցքներից հանված»): Սա 68-ամյա հարվածահարի առաջին փորձը չէ լույս սփռելու իր նախկին խմբի՝ լեգենդար The Doors-ի կենսագրության վրա: 1991-ին լույս էր տեսել իր «Riders on the Storm» գիրքը, որը բեսթսելեր

Հովհաննես Սահակյանը պնդում է ընտրություններին «քուչի տղերքը» միայն ՀՀԿ-ի օգտին չէ, որ աշխատել են

«Ավագանու ընտրություններին կեղծ լրագրողների պակաս չզգացինք, կեղծ գրանցված հասարակական կազմակերպությունների վստահված անձանց ու դիտորդների պակաս չզգացինք… ընդհանուր առմամբ տեսանք, որ մինչեւ հաշվարկի սկսելը  տեղեկատվական գրոհ էր սկսվել, թե ով ինչքան ընտրախախտում կներկայացնի: Հաշվարկից հետո նրանց հռետորիկան փոխվեց»,- այսօր «Սլաք» ակումբում ավագանու ընտրություններին անդրադառնալով՝ ասաց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքերով, տարօրինակ է, որ

16-ամյա ըմբիշ Սարգիս Հովսեփյանը Չեռնոգորիայում կներկայացնի Հայաստանը

Ազատոճի ըմբշամարտի Հայաստանի պատանիների առաջնությունում  76 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն ճանաչվեց Սարգիս Հովսեփյանը: -Հունիսին հավաքականի չեմպիոններով մեկնելու եք Չեռնոգորիա, այնտեղ քեզ ավելի մեծ փորձություն  է սպասվում: Ինչպե՞ս ես պատրաստվում կայանալիք մրցմանը: -Հիմա պատասխանատվությունն ավելի մեծ  է, որովհետև Հայաստանում ես ուղղակի մտածում էի  հաղթելու  և ծնողներիս առաջ գլուխս չկախելու մասին, իսկ այժմ դրան գումարվում է նաև

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Արամ Մեժլումյանի մասին խոսելիս՝ հարազատներն առաջինը նշում են, որ սիրում էր աղավնիներ պահել ու հետեւել օդում նրանց թռիչքին. «Կենդանիներ շատ էր սիրում: Դեռ 8-9 տարեկանից նապաստակներ էր պահում ու ամեն առավոտ գնում էր դաշտից խոտ էր քաղում նապաստակների համար: Մի օր էլ դրսից մի շուն գտավ, ոտքը կոտրված էր, բերեց, վիրակապ դրեց ու պահեց բակում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031