Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանի «ազգային գաղափարախոսության» հիմքում ընկած է հայատյացության քաղաքականությունը (Տեսանյութ)

«Ազգային գաղափարներն անկախ գերիշխող լինելուց՝ հզոր ներուժ են եւ կրիտիկական պահերին լուծում են հանրության առջեւ դրված խնդիրները»,-այսօր ԵՊՀ-ում կայացած գիտաժողովի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը՝ խոսելով Ադրբեջանի «ազգային գաղափարախոսությունը» թեմայով: «Այնպես ենք զարմանում Սաֆարովին մեծարելու վրա, կարծես առաջին անգամ ենք նման բանի ականատես լինում: Նույնը տեղի ունեցավ Հրանտ Դինքի

Բանդայի հայտնի գործի մասին. «Արտուշ Հակոբյանին կարողացան կպցնել այդ խմբի հետ և դատարան ուղարկել»

  ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բանդիտիզմի, ավազակություն, ավազակային հարձակում նախապատրաստելու, տրանսպորտային միջոցների ապօրինաբար տիրանալու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի` 6 մեղադրյալների մասով նախաքննությունը: Իսկ օրեր առաջ Արտուշ Հակոբյանի, Սամվել Դավթյանի, Քյարամ Ամոյանի, Արման Դալլաքյանի, Արթուր Մանուկյանի ու Դավիթ Գալստյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին

Ալբերտ Նալչաջյան. խաբեբաները, չինովնիկներն ու կաշառակերները ավերում են երկիրը (Տեսանյութ)

Ինչպես հաղորդել էինք, այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գաղափարախոսությունը տեղեկատվական անվտանգության համատեքստում» խորագրով գիտաժողով` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակին: Հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը ներկայացրեց «Էթնոհոգեբանությունը և ազգային գաղափարախոսությունը» թեմայով զեկույց: Նալչաջյանի խոսքով` հայ ազգը պետք է ամրագրի ազգային գաղափար հասկացությունը` հիմքում ունենալով ազգային էթնիկական պատկերը. «Առաջնահերթ, ազգային գաղափարը պետք է ներկայացնի

Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևների արժանացած մի խումբ անձանց հանձնել է իրենց պարգևները

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, ինչպես նաև շնորհվել են պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ: Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած բազմաթիվ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի

Մարալիկի ավագանու նորընտիր անդամը ընդդիմադիր չէ

Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Մարալիկում ավագանու անդամներ են դարձել ՀԱԿ-ի ներկայացուցիչներն  ու ՀՀԿ-ականները: Որպես ՀԱԿ-ի անդամ` նշվում էր նաև Արա Հովհաննիսյանի անունը: Սակայն այսօր մեզ հետ զրույցում ավագանու անդամի քույրը` Մարալիկի թիվ 1 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մելանյա Հովհաննիսյանը, ով ընտրությունների ժամանակ եղել է եղբոր վստահված անձը, պարզաբանեց, որ Արա

Պատասխան Բալասանյանի օգնականին՝ «Արջի քոթոթները որ մեծանում են…»

 Այսօր Aravot.am-ում հրապարակված «Խորհուրդ Սուքիաս Ավետիսյանին՝ խելոք նստիր ու գլուխը կախ զբաղվիր պատգամավորական աշխատանքով» վերտառությամբ հոդվածին ի պատասխան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ս. Ավետիսյանի օգնական Արման Էլոյանն «Առավոտին» ասել է. «Երիտասարդ չկայացած կարիերիստին խորհուրդ կտամ ծանոթանալ արջի քոթոթների մասին հայտնի պատմությանը, հետո կարող է ուշ լինել»:

Հեղինակավոր եզդիները հայտարարում են. Թախսին բեկ չենք ճանաչում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին   Սույն թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ ընդլայնված նիստը, որին, նախագահության անդամներից բացի, մասնակցում էին նաեւ հանրապետության տարբեր մարզերից ժամանած հեղինակավոր եզդիներ։ Նիստի օրակարգում միայն մեկ հրատապ հարց կար. ոմն Թահսինի եւ

Շիրակի մարզում ընտրված գյուղապետերի մեծ մասը Հանրապետականներ են

Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանի տեղեկացմամբ, Շիրակի մարզի 86 համայնքներում կայացած համայնքապետի ղեկավարի ընտրություններից 68-ը վերընտրվել են, նոր գյուղապետերը ընդամենը `18-ն են: Նշենք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնում է ՀՀԿ-ն` նախկին 43-ի փոխարեն այս անգամ Շիրակի մարզում ՀՀԿ-ական գյուղապետերի թիվը դարձել է 49-ը: ԲՀԿ-ն էլ պակաս ջանքեր

Մարիխուանա՝ բեմի վրա

Արտասովոր, համարձակ ու խենթ երգչուհի Լեդի Գագան,  օր օրի զարմացնում է երկրպագուներին իր անկանխատեսելի արարքներով: Օրերս Ամստերդամում կայացած համերգն էլ  անմասն չի մնացել նրա խելագարությունից: Առիթից օգտվելով, որ Ամստերդամում մարիխուանա ծխելն արգելված չէ,  Լեդի Գագան հենց բեմի վրա վառել է մարիխուանայով լցված ծխախոտի գլանակն ու սկսել ծխել: Համերգին ներկա են եղել նաեւ անչափահաս ֆանատներ, իսկ

Երվանդ Մանարյան. «Ես շնորհակալ եմ Ալիեւից»

Այսօր «Տեսակետ» ակումբում անկախության ձեռքբերումների մասին խոսեց դերասան Երվանդ Մանարյանը: Նրա կարծիքով այն, ինչ ձեռք ենք բերել` եղել է դարերի երազանք: Երվանդ Մանարյանի խոսքով, մենք մի շփոթություն ունեցանք անկախությունից հետո եւ բոլոր հարցերում մեզ ազատ զգացինք. «Չի կարելի այդ աստիճան անկախ զգալ: Դա մեզ համար պետք է կառուցման համար հիմք լիներ: Հիմա ավելի քիչ ենք

Հայաստանում բջջային հեռախոսով հնարավոր կլինի հետևել երեխային

Հայաստանում շատ շուտով բջջային հեռախոսի նոր ֆունկցիայի միջոցով, որը կոչվում է SOS, հնարավոր կլինի հետևել երեխային: Այդ ֆունկցիան հիմնականում ծնողների համար է, ովքեր ցանկանում են մշտապես հետևել իրենց երեխաների շարժին, անցուդարձին: Սա մեկն է այն ֆունկցիաներից, որը ներառված է «Մոբայլ Լոկատոր» ծրագրում: Արտերկրում նման ծրագրեր կիրառվում են արդեն տարիներ շարունակ, սակայն հայաստանյան իրականության մեջ այդ

Հենրիկ Անասյան. «Հայաստանը բնօրրան է, իսկ սփյուռքը` ապրելավայրը»

Այս տարի լրանում է ամերիկահայ կոմպոզիտոր, դիրիժոր, գրող հրապարակախոս Հենրիկ Անասյանի 75-ամյակը: Այդ կապակցությամբ մաեստրոն այցելել է Հայաստան: Սեպտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա համերգ` «Ափ մը հող» խորագրով` նվիրված Անասյանի հոբելյանին: Այսօր «Տեսակետ» ակումբում նա ասաց, որ Հայաստանն իր համար նոր թռիչքի, արարումների հիմնական աղբյուրն է. «Ես Հայաստանի հողից ու ժողովրդից եմ ուժ առնում, որպեսզի հարստացնեմ իմ երգացանկը:

Ո՞վ է մարզպետին նվիրել 20 հազար դոլար

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը դիմել էր ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ խնդրելով տրամադրել 2011թ.-ին պաշտոնավարած ՀՀ բոլոր մարզպետների գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառված տվյալների մասին տեղեկանքները: Ըստ այդ տեղեկանքների, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը 2011 թվականին արտարժույթով ունեցել է 20 հազար դոլար եկամուտ: Հայտարարագրի համաձայն մարզպետն այդ գումարը նվեր է ստացել: 2011թ.-ին Արմեն Ղուլարյանի կինը ունեցել է

Ձերբակալվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը

Գագիկ Մարտիրոսյանը կասկածվում է պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու մեջ: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց նաև ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, տեղեկացնելով, որ նա ձերբակալվել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման ընթացքում արձանագրված խախտումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում

Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը ամբողջությամբ

  Երեւան: Հայաստանի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր ուղենշային խոսքով հանդես եկավ ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահական ընտրությունների նախաշեմին Հովհաննիսյանը հրապարակեց այն ծրագրահենքը, որի մեկ տասնյակից ավելի առաջնահերթությունները, ներքին եւ արտաքին մարտահրավերները, հնգամյա կտրվածքում ենթակա են հանգուցալուծման` անկախ նրանից, թե ով կլինի նախագահի հաղթող թեկնածուն: «Կրթված երիտասարդ ուղեղային ուժի եւ

Հայ Եկեղեցին դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի Միջեկեղեցական-աստվածաբանական խորհրդի նիստ: Ժողովի ընթացքում քննության առնվեցին Մայր Աթոռի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադառնալով վերջին օրերին միջազգային հանրության կյանքն ալեկոծած «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին` խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ. «Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին խստորեն դատապարտում է «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի ստեղծումն ու տարածումը, որն առիթ տվեց

Հրանտ Բագրատյանը` վարչապետի պաշտոն ստանալու մասին. «Մենք տենց էժան չենք եղել, էլի»

Այսօր «Փիփլմեթր» ակումբում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանից լրագրողները հետաքրքրվեցին` ճի՞շտ են լուրերը, որ Դուք եք լինելու հաջորդ վարչապետը: Պարոն Բագրատյանն այսպես արձագանքեց. «Ես այդպիսի լուր չգիտեմ, առաջին անգամ ձեզնից եմ լսում: Շնորհակալություն»: Լրագրողները սկսեցին թեման զարգացնել` որ առաջարկեն, այսինքն` կհամաձայնվե՞ք, կցանկանա՞ք Սերժ Սարգսյանի օրոք վարչապետ լինել, երկիրը փրկել` պարոն Բագրատյանը պատասխանեց. «Չէ: Ես ձեզ

407.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 20-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.5 դրամ:

Սեդրակ Մամուլյան.գինու փառատոների թիվը գնալով կավելանա

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի աջակցությամբ, Արենի համայնքի, «Հայաստանի համայնքների միության» և այլ գործընկերների հետ համագործակցությամբ, հոկտեմբերի 6-ին կազմակերպվում է ավանդական դարձած Արենի գինու փառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ սա ոչ միայն գինու փառատոնի տոն է, այլ նաև՝ բերքի, անհրաժեշտ է գրագետ ու մասնագիտորեն

«Քոչարյանը ՀԱԿ-ի թեկնածուն չի կարող լինել, որովհետեւ ՀԱԿ-ը չի ուզենա իրեն վարկաբեկել»

«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը դժվար թե համաձայնվի ՀԱԿ-ի թեկնածուն լինել, եթե, իհարկե, ընդհանրապես որոշի թեկնածու լինել, ինչում ես նույնպես կասկածում եմ»,- ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսպես էր պատասխանել մեր հարցին, թե ինչքանով է հավանական, որ Ռոբերտ Քոչարյանը կլինի ՀԱԿ-ԲՀԿ միասնական թեկնածուն` նախագահական ընտրություններում: Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես

Սյունիքում սողանքային նոր երեւույթներ են առաջացել

Այսօր առավոտյան, ժամը 10:46 րոպեին, Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքից հյուսիս` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից վերին տարածքում, 180 մ հեռավորության վրա սողանքային երեւույթներ են ի հայտ եկել: Տվյալ հատվածում նախկինում սողանքային իրավիճակ երբեւէ չի եղել: Ահազանգից հետո դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը պարզել է,

«Նյու Յորքի դատարանի պաշտպանած ընկերությունն էլ մի գող ընկերություն է, նույն հանցավոր վարքագծով է զբաղվում, ինչ Վարդան Այվազյանը»

Վարդան Այվազյան-«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերություն հակամարտությունը շարունակվում է: «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը երեկ հայտարարություն տարածեց և պարզաբանեց, թե Վ. Այվազյանի՝ իրենց դեմ հնչեցրած բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Նշենք, որ աղմուկը բարձրացել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 6-ին Միացյալ Նահանգների Նյու Յորքի հարավային շրջանի Դատական ակտերի կատարման ծառայությունը կատարման է տրամադրել կատարողական թերթ՝ Վարդան

Մի ՕԵԿ-ական նշանակվեց պաշտոնակատար

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նելսոն Զուլոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առող­ջա­պա­հության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև սահման­ված կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարա­րու­թյան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմ­նարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Այդքան բռնաբարված «շնորհակալությունների» ու ծափերի շքերթ». Էրիկ Բարսեղյանի դիտարկումները հեռուստաեթերի եւ մարդկային վարքագծի մասին

Վերջին ժամանակներում շատ է խոսվում հեռուստատեսության դերի և գործառույթների մասին, որի շուրջ հնչած կարծիքները տարբերվելով միմիանցից` բերում են բախման և թաքնված ներանձնային կոնֆլիկտների: Ոմանք պնդում են, որ հեռուստատեսության առաքելությունը հասարակությանը կրթելն ու դաստիարակելն է, ոմանք էլ համոզված են, որ այն պետք է կատարի միայն տեղեկատվական ֆունկցիա` հանրությանն իրազեկելով երկրի ներսում և դրսում տեղի ունեցող իրադարձությունների

Հայկական իշխանի «գրպանը» աղիքային ցուպի՞կ են գցել (Տեսանյութ)

Մոտ 2 ու կես ամիս է հայկական ձկնամթերքի, մասնավորապես` իշխան ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստան`կտրուկ նվազել են: Ռուսաստանն, այսպես ասած, վետո է դրել հայկական իշխանի վրա` պատճառաբանելով, որ մեր ձկան մեջ աղիքային ցուպիկ են հայտնաբերել: Մինչդեռ հակական կողմի վստահեցմամբ, լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ մեր ձկները մաքրամաքուր են, վիրուսակիր չեն եւ մեծանում են կենսաբանական

Ֆրանսուհին ամուսնացել է երեք տարի առաջ մահացած մի երիտասարդի հետ

Ֆրանսուհին ամուսնացել է երեք տարի առաջ մահացած մի երիտասարդի հետ. 22-ամյա աղջիկը նամակ է գրել կառավարությանը՝ խնդրելով թույլատրել ամուսնությունը: Իշխանություններն ընդառաջել են աղջկան, քանի որ նա կարողացել է ապացուցել, որ տղայի մահից առաջ նրանք պատրաստվում էին ամուսնանալ: Երիտասարդներն առաջին անգամ հանդիպել են 2007-ին, իսկ երկու տարի անց նրանց մոտ զավակ է ծնվել: Երիտասարդ հայրը մահացել է

Հերթական անգամ մեղմացվում է բնական գազի սակագինը

Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին պարտավորեցրել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին 171 մլն 101 հազար 280 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես Հայաստանում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների

Վարչապետը պարզաբանումներ է պահանջում

  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Գաբրիելյան, Ձեզ հանձնարարական էր տրված գնումների բնագավառում բացահայտված թերությունների վերաբերյալ ներկայացնել պարզաբանումներ։   ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյան – Պարոն վարչապետ, որպես գնումների ոլորտը կարգավորող նախարար, կարող եմ ներկայացնել, որ բազմաթիվ խնդիրներն ու բացթողումները մեծամասամբ պայմանավորված են ոչ թե նորմատիվային դաշտով կամ կանոնակարգերով, որտեղ ևս խնդիրներ կան, և

«Սովետին» երանի տվողներ կան, բայց դրանք տգետներն են. Պարույր Հայրիկյան

«Այն մարդիկ, ովքեր անկախ Հայաստանը անիծում են, դրանք ստահակներ են եւ տխմարներ»,- այսօր նման կարծիք հայտնեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, անդրադառնալով Aravot.am-ի այն դիտարկմանը, որ կա մարդկանց մի խումբ, ովքեր երանի են տալիս «Սովետական Հայաստանին» եւ նույնիսկ անիծում անկախ Հայաստանը: Պարոն Հայրիկյանի խոսքերով` «Այո, երանի տվողներ կան: Պախմուտովան ասում էր` Սովետական միության ժամանակ կային նստացնողներ

26-ամյա երիտասարդը գյուղապետ չընտրվեց 1 ձայնի տարբերությամբ

Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղում 1 ձայնի տարբերությամբ գյուղապետ է ընտրվել  Սարգիս Բալոյանը` առաջ անցնելով  37 ձայն հավաքած 26-ամյա իր մրցակցից ` Արծրուն Թոսունյանից: Այստեղ գյուղապետի աշխատանքն այնքան անհրապուրիչ է, որ նախկին գյուղապետ Հրաչիկ Բալոյանը, ցանկություն չի հայտնել մասնակցել ընտրապայքարին:Այսպիսով   նա իր տեղը զիջեց հորեղբոր թոռանը` Սարգիս Բալոյանին, ով ժամանակին նույնպես գյուղապետ է եղել:Նշենք, որ սա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031