Օրվա լրահոսը

«Էս երկրին չես հավատում, ինչի՞ ես եկել էս երկիր»

Վարդան Այվազյանը պահանջում է, որ իրեն դատեն հայկական օրենքներով «Ես պահանջում եմ, որ ինձ դատեն եւ դատեն ՀՀ-ում: Խոստանում եմ, որ վաղեմության հայց չեմ ներկայացնելու: Մանավանդ, ասում են, որ հիմնավոր, ծանր փաստեր կան: Դատեք: Բաց դատ արեք՝ լրագրողներով, բնապահպաններով, եթե այդքան փող ունեն, թող ուղիղ եթեր էլ հեռարձակեն: Վախենում են գրանտից զրկվե՞ն: Դատեք ինձ, դատվել

Չորրորդ չափման սահմանը

Ժամանակը՝ թարթ-թարթ, ինչպես աներեւույթ մի զարկերակ իր մեջ հավաքում, ամփոփում է մարդու եւ ժողովուրդների արդեն ապրածը՝ կտրելով չորրորդ չափման սահմանը՝ անցնում է անդին, որտեղ դու արդեն քո օրվա եւ խոսքի տերը չես այլեւս: Կարելի է մտածել, որ այդպես էլ պետք է լիներ, քանի որ դա ընդամենը ճակատագիր է, կարելի է ընդունել նաեւ, որ ով չի

Անձնավորված անկախություն

Անկախության օրվա արձագանքը սովորաբար լինում է երեք տեսակի: Պաշտոնական, որը բաղկացած է դատարկ, ձեւական, մեխանիկորեն արտասանած բառերից: Ընդդիմադիր. «անկախությունն» իհարկե, լավ բան է, բայց մեր անկախությունն իսկական չէ, այ, եթե մենք գանք իշխանության, ապա այդ ժանանակ կապրենք կատարյալ անկախության պայմաններում»: Եվ «ժողովրդական». «Էս անկախությունն ո՞ւմ էր պետք, գյոզալական երկիրը քանդին, թալանին, էս խեղճ ժողովրդին դարձրին

Al Jazeera. «Ռամիլ Սաֆարովը զո՞հ է»

Ալ Ջազիրա լրատվականը Ռամիլ Սաֆարովի մասին հաղորդում է պատրաստել, որը կարծես թե միտում ունի մեղմացնելու Սաֆարովի կատարած հանցանքն ու արդարացնել նրա ներում շնորհելու փաստը: Հաղորդավարը հանդիպել է Սաֆարովի հոր հետ, որը ադրբեջանցի փախստականների սրտաճմլիկ կադրեր է ցույց տվել ու ընտանեկան նկարներ և հայտնել, որ իրենք փախստականների ընտանիք են ու իր տղան զոհ է: Հաղորդավարն ասում

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առիթով

Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 21-ամյակի կապակցությամբ: Մեր անկախ հայրենիքն արդեն 21 տարեկան է: 21 տարի շարունակ սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձել է անկախ պետականության, սեփական հայրենիքում ազատ ապրելու ու արարելու անկոտրում կամքի դրսևորման խորհրդանիշը: Տասնամյակներ հետո կորսված անկախության վերականգնումը հայ ազգի համար ճակատագրական ու բաղձալի նվաճում էր: Անկախությունն այն

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ Գլուխ երրորդ ԱՍՏԾՈ ՆԵՐՇՆՉԱՆՔՈՎ Ի տարբերություն շատ ու շատ բանաստեղծների, ես պոեզիայի գծով միանգամայն արհեստավարժ էի եւ կրկնվելս միանգամայն հստակ էի զգում ու հասկանում, մինչդեռ արձակի էս ընդարձակ ու սանձարձակ ասպարեզում միանգամայն սկսնակ լինելով` էս նոր ու ընդարձակ դաշտում հաճելիորեն վազվզում ու հաճելիորեն կրկնվում եմ, եւ կրկնվելուցս էլ  առանձնապես վատ

ԱՆԵԿԴՈՏ

Ձեռքը կոտրած ապարանցին բժշկին հարցնում է. – Բժիշկ ջան, որ ձեռս լավանա, կարա՞մ ջութակ նվագեմ։ – Իհարկե կարող ես,- պատասխանում է բժիշկը։ – Վա՜յ, ինչ լավ ա,- ուրախանում է ապարանցին,- առաջ վաբշե չէի կարում ջութակ նվագեմ։

Որոշ ժողովուրդների համար ամուսնական դավաճանությունն ազգային սովորույթ է

Կամչատկայի հյուսիսում բնակվող կորյակների համար դարեր ի վեր մեծ պատիվ է համարվել, եթե հյուրը ինտիմ հարաբերությունների մեջ է մտնում տանտիրուհու հետ: Հենց այդ նպատակով տանտիկինն աշխատել է հյուրի աչքին այնքան հմայիչ երեւալ, որ նա չկարողանա դիմադրել գայթակղությանը: Իսկ եթե մեկ տարի հետո երեխա է լույս աշխարհ է եկել, իրադարձությունն ամբողջ գյուղով նշել են որպես տոն:

Եղեգնաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն մտադիր է ինքնաբացա՞րկ հայտնել

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր մարզկենտրոնում նախընտրական կրքերը դեռ շարունակվում են: Aravot.am-ի ունեցած տեղեկություններով երեկ, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Եղեգնաձորում է եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա մասնակցել է ԲՀԿ-ական թեկնածու Դավիթ Հարությունյանի քարոզարշավին, ելույթ ունեցել, ԲՀԿ-ի թեկնածուին սատարելու կոչ արել: Ծառուկյանը մի քանի բարոյախրատական արտահայտություններ էլ հնչեցրել է Վայոց ձորի ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի հասցեին, որը

Վահե Հովհաննիսյան. «Նման պոպուլիստական քայլերն իմ ոճի մեջ չեն»

Ի պատասխան «Հրապարակ» օրաթերթում այսօր տպագրված մի «տեղեկատվության»՝ իբր իմ կողմից առաջարկություն է արվել կառուցել Սաֆարովին պատժողի արձանը, պաշտոնապես ասում եմ, որ այս «տեղեկատվությունը» բացարձակ սուտ է, ես որևէ խորհրդակցության ժամանակ նման առաջարկ չեմ արել, և ընդհանրապես նման պոպուլիստական քայլերն իմ ոճի մեջ չեն: Վահե Հովհաննիսյան, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցություն

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

 Սեպտեմբերի 20-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը  մասնակցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հովանու ներքո կազմակերպված Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի բացման արարողությանը: Համաժողովին մասկացում էին շուրջ 47 երկրների խորհրդարանների ղեկավարներ: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԵԽԽվ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Աժ

Բրազիլիայում գոլի ավտոմատ գրանցման համակարգը կներդրվի հաջող փորձարկումից հետո միայն

2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ներդրվելու է դարպասի գրավումն ավտոմատ արձանագրող համակարգ: Այս մասին Քիշնեւում հայտարարել է աշխատանքային այցով Մոլդովայում գտնվող ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը: Ֆուտբոլային գլխավոր պաշտոնյան ճշգրտել է նաեւ, որ դա կլինի այս տարի Ճապոնիայում կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում հաջող փորձարկում անցնելուց հետո միայն եւ ավելացրել, որ այնտեղ փորձարկվելու է գոլի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրով Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր զավակներին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով: Անկախության հռչակմամբ մեր ժողովուրդն ընտրեց ազատ ապրելու և բարեշեն իր կյանքը կառուցելու դժվարին, բայց և արժանապատիվ ճանապարհը: Անկախության պատմությունը նորագույն մեր տարեգրության հրաշապատումն է` հյուսված մեր ժողովրդի արիասիրտ զավակների հավատքով ու տեսիլքով: Անկախությունը

Սեռափոխությունից հետո զույգը կրկին ամուսնացել է

  Բարրի եւ Էնն Ուոթսոններն ամուսնացել էին դեռ 2002 թվականին: Եվ ահա, ինը տարի անց Բարրին վիրահատությամբ փոխել է սեռը, սակայն դա չի անդրադարձել ամուսինների երջանիկ կյանքի վրա: Նրանք որոշել են շարունակել համատեղ ապրել երկրորդ անգամ ամուսնանալով. կինը՝ կնոջ հետ: Դեռ մանուկ հասակից Բարին ավելի շատ շփվել է աղջիկների հետ, ֆուտբոլ խաղալու եւ տղայական այլ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության շնորհավորական ուղերձը Անկախության 21-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է ՀՀ քաղաքացիներին և համայն հայությանը Հայաստանի Հանրապետության Անկախության քսանմեկերորդ տարեդարձի առթիվ: Անկախությունը յուրաքանչյուր պետության համար բարձրագույն արժեք է: Անկախությունն է պետության զարգացման, առաջընթացի, միջազգային ասպարեզում սեփական դիրքն ու դերը ունենալու երաշխիքը: Անկախությունը պետության քաղաքացիների հպարտությունն է, որն յուրաքնաչյուր ազգի տալիս է լիարժեքության զգացում, հաստատակամություն, սեփական ապագան սեփական ձեռքերով

«Զենիթը» շնորհակալություն է հայտնել Սարգիս Հովսեփյանին

Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ» ֆուտբոլային ակումբն իր պաշտոնական կայքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» ավագ, 39-ամյա Սարգիս Հովսեփյանին, որը երեկ հայտարարեց ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշման մասին: Պաշտպանը ժամանակին խաղացել է Սանկտ-Պետերբուրգի թիմում: «Զենիթ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Սարգիս Հովսեփյանին՝ Սանկտ-Պետերբուրգի ֆուտբոլային պատմությունում ունեցած մեծ ներդրումի համար եւ ուրախ կլինի նրան կրկին տեսնել

Նախընտրական կրքեր Վայոց ձորի Ելփին համայնքում

Ինչպես Հայաստանի մի շարք համայնքներում, այնպես էլ Վայոց Ձորի Ելփին համայնքում սեպտեմբերի 23-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որտեղ համայնքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ. գործող գյուղապետ Խորեն Ավետիսյանը  և 63-ամյա Աշոտ Հովակիմյանը: Վերջինս թեպետ ծնունդով Ելփինից է, սակայն երբեք այնտեղ չի ապրել: Մինչդեռ իր նախընտրական ծրագրում նշել է, որ ապրում է Ելփին համայնքում, ծանոթ

ԱՄՆ դատարանի որոշումը Հայաստանում ընտրակեղծարարությանը նոր թափ կհաղորդի

Նյու Յորքի Հարավային Շրջանի դատարանը 2012 թվականի հուլիսի 10-ին կայացրել է որոշում (ուժի մեջ է մտել 2012թ-ի օգոստոսին), որով ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  գործող նախագահ, 2001-2007 հատվածում ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի նկատմամբ 37,5 միլիոն  ԱՄՆ դոլարի պահանջ է ներկայացվում`  դատարանը հօգուտ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության տուգանք է նշանակել 37, 5 միլիոն դոլար:

Պաշտպանության նախարարությունից անհայտ անձը զանգել է բանակում մահացած զինվորի մորը (տեսանյութ)

Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերից Նանա Մուրադյանը Պաշտպանության նախարարին տեսնելու համար անցած հինգշաբթի փոխնախարար Արա Նազարյանին դիմում էր հանձնել: Այսօր Aravot.am—ին Ն. Մուրադյանը պատմեց, որ դիմումը հանձնելուց մեկ ժամ հետո իրեն Պաշտպանության նախարարությունից զանգել են ու չներկայանալով տեղեկացրել,որ պաշտպանության նախարարը չի կարող իրեն ընդունել, որովհետեւ իրավասու չէ  այդ հարցերով պատասխանել: Ըստ նրա, նախարարությունից խորհուրդ

Սա բոլորիս տոնն է. եզդիները նույնպես նշում են սեպտեմբերի 21-ը

Շնորհավորանք Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին `  անկախության 21-րդ տարեդարձի առթիվ: Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր ՀՀ քաղաքացիների տոնը:Հայաստանի Հանրապետության ներկայիս անկախության համար պայքարել և արյուն են թափել նաև եզդիները` ուստի սա  նաև եզդի ժողովրդի ազգային տոներից մեկը պետք է համարվի: Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն

Մեկնարկել է առաջին Orange Կամավորների շաբաթը

Այս շաբաթ Orange-ում Կամավորների շաբաթ է: Հայաստանում, ինչպես աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի ավելի քան 6000 աշխատակիցներ սեպտեմբերի 17-ից 24-ը տրամադրում են իրենց ժամանակից մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպություններին և կրթական հաստատություններին` աջակցելու վերջիններիս իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտվել սովորելու և դրանց միջոցով տեղեկություններ տարածելու, ինտերնետի հմտությունները կատարելագործելու,

Վարդան Այվազյանի տրամաբանությունը. քանի դեռ մեզ պարտք տալիս են, ուրեմն անհույս չե՞նք

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն օրերս հրավիրած ասուլիսում մի ուշագրավ արտահայտություն էր արել: Հարցին՝ թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով եք սպասարկելու այս տարվա արտաքին պարտքը, Վարդան Արամյանը պատասխանել էր, որ հին պարտքը սպասարկելու համար նոր պարտք ենք վերցնելու: Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, վերահաստատելով Վարդան Արամյանի միտքը, մեր արտաքին պարտքի հետ

«Դիլիջանում վախի մթնոլորտ կա». Քաղաքապետի թեկնածուն կոչ է անում հնարավորություն տալ մարդկանց խղճի մտոք ընտրություն կատարելու

Սեպտեմբերի 23–ին Դիլիջանում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած փաստաբան  Գուրգեն Հարությունյանը այն կարծիքին է, որ թեեւ  սպասվող ընտրությունները սկզբունքային նշանակություն են ունենալու դիլիջանցիների համար, այնուհանդերձ, քաղաքում տիրում է վախի մթնոլորտ: «Դիլիջանում կա վախի մթնոլորտ: Այն տարբեր կերպ  է դրսեւորվում, մի դեպքում պետական կառույցների հետ հետագայում խնդիրներ ունենալու վախ կա,  եւ կա որոշակի վախի

Orange-ում սեպտեմբերի 21-ի բոլոր ներցանցային SMS-ները` 1 դրամով

Վաղը` սեպտեմբերի 21-ին, անկախ Հայաստանը կդառնա 21 տարեկան: Միայն այդ օրը Orange-ի բոլոր բաժանորդները կարող են շնորհավորական SMS-ներ Orange-ի բոլոր բաժանորդներին ընդամենը 1 դրամով:

Հայերը կմասնակցեն «Ջորջիա 2012»-ին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական թիմը կմեկնի Վրաստան` մասնակցելու ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժությանը։ ՀՀ ԱԻՆ թիմի կազմում ընդգրկված է 54 մարդ (հատուկ փրկարարական, հրշեջ-փրկարարական, ջրափրկարարական, քիմիական, ճառագայթային ու կենսաբանական մոնիթորինգի ջոկատներ, պարամեդիկներ և շնաբաններ)։ Մանրամասները կարդացեք այստեղ:

Պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին եւ ռազմական կցորդին

Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրարին: Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Ս. Օհանյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ջերմ և բարեկամական հարաբերությունները պահանջում

Le Figaro. «Օլանդը թաքուն ընդունում է բռնապետներին»

«Լե Ֆիգարո» թերթն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Ֆրանսիա կատարած այցին: Թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահին չի կարելի համարել ժողովրդավար, նրանց ընտանիքն արդեն 20 տարի է իշխում է երկրում, ու իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների կողմից մեղադրվում է  ընդդիմությանը ճնշելու և խոսքի ազատությանը բռնանալու համար: Թերթը նշում է, որ Ալիևը հայ-ադրբեջանական լարվածությանը նոր շունչ հաղորդեց`

«Պետգնումներում պաշտոնանկությունները` նոր վարկ ստանալու պատրվակ». Վահագն Խաչատրյան

ՀՀ նախագահի` կառավարությունում վարած հայտնի խորհրդակցությանը, որտեղ երկրի ղեկավարը գերատեսչությունների ղեկավարներին մի լավ ամոթանք տվեց, այսօր հետեւց վարչապետի` պետգնումների ոլորտի ղեկավար մարմինների պաշտոնանկություն անելու որոշումը: Ընդ որում, վարչապետին հենց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն է հուշել, որ այդ ոլորտում առկա «ատկատները» մեծամասամբ ղեկավարների «մեղքով էին» կատարվում: Պաշտոնանկության ենթակա ղեկավարները, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ

Սերժ Սարգսյանը մասնակցել է Մաշտոցի անվան Մատենադարանի հիմնական մասնաշենքի վերաբացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի նորոգված հիմնական մասնաշենքի վերաբացմանը՝ լրացուցիչ նոր ցուցասրահներով և ցուցադրությամբ: Հանրապետության ղեկավարը շրջել է Մատենադարանի նոր գիտական մասնաշենքի բացումից ճիշտ մեկ տարի անց վերաբացված հիմնական մասնաշենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման արդի չափանիշներին համապատասխան ստեղծված պայմաններին, Մատենադարանի նոր ցուցասրահների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031