Օրվա լրահոսը

Բոլորս ցնցված ենք, որ վարպետ Մարատը կարող էր երեխա ծեծել. մանկապարտեզի տնօրեն

Մանկապարտեզի բակում 9-ամյա տղայի ծեծած պահակը աշխատանքից չի ազատվել

Թույլ տրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների հետևանքով հնարավոր չի եղել մարել բռնկված հրդեհը. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցածի նախաքննությունն ավարտվել է

«Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը կազմակերպող ՓԲԸ-ի տնօրեն Ի.Մ-ն և ընկերության առևտրի կազմակերպման գծով փոխտնօրեն Վ.Մ.-ն, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր լինելով կատարել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները, մշակել և իրագործել հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցառումները, սարքին վիճակում պահել հակահրդեհային համակարգերը և միջոցները, չեն կատարել դրանք:

Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ

Տիգրան Աբրահամյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Դու ի սկզբանե լրիվ այլ ճանապարհ ես ընտրել` մեր ժողովրդի թշնամիների հետ ախպերանալու և սեփական հայրենակիցների դեմ աշխատելու ուղղությամբ»

Փաստացի գաղափարական առումով Արցախն Ադրբեջան համարողը, ով կարծել է, որ այլընտրանք չկա ու ճիշտն Արցախը հանձնելն է, ինքնախոստովանական ցուցմունք է տվել առ այն, որ ի սկզբանե ոչ միայն ստել է` 2018 թ.-ին հայտարարելով, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման, այլ պրոցեսը տարել է լրիվ հակառակ ուղղությամբ:

Արդյոք հրահանգվե՞լ է դպրոցներին չտրամադրել տարեվերջյան հավելավճարները. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Նախարարությունը հիշեցրել է դպրոցների տնօրենների պարգեւատրման գործող օրենսդրությունը

2024 թ. ընթացքում ռելոկանտներին չկարողացանք «պահել», և նրանք տեղափոխվեցին այլ երկրներ. Աուդիտորների պալատի նախագահ. «Փաստ»

«Հայաստանի ներուժն ամբողջությամբ չի օգտագործվել, այսինքն՝ Ռուսաստանի՝ նույն Արևմուտքին մատակարարող գործարանի՝ Հայաստանում տեղակայման վրա որևէ կերպ աշխատանք չի տարվել, ինչպես նաև տուրիստական հոսքերի կրճատում է տեղի ունեցել: 2023 թվականին 50 տոկոսն էին կազմում Ռուսաստանից այցելուները տեսակարար կշռով, իսկ այս տարի՝ արդեն մոտավորապես 42 տոկոս: Նաև տեղի ունեցավ Ռուսաստանից տրանսֆերտների կրճատում: Դրանք բոլորը բացթողումների հետևանքներ են», – հավելում է զրուցակիցը:

Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում նրա հետ՝ առանց Կոսովոյի անկախությունը ճանաչելու. ԱԳՆ խոսնակ

Նկատենք, որ այս առումով Հայաստանի Հանրապետությունն ամենևին բացառություն չէ. աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում և՝ մի շարք ԵՄ անդամ պետություններ, ճանաչում են Կոսովոյի անձնագրերը և ոլորտային համագործակցություն ունեն Կոսովոյի հետ՝ առանց ճանաչման»,- ասել է Անի Բադալյանը:

Դավիթ Խաժակյան. «2018-ից հետո ես չեմ մտաբերում, որ քաղաքապետը ձեռք բերի բիզնես դասի տոմս, իսկ այս դեպքում անկասկած է, որ իր ցուցումով է եղել». «Հրապարակ»

Դժվար է հավատալ, որ աշխատակազմն է որոշել, որ Ավինյանը պետք է բիզնես դասով ուղեւորվի: Ընդհանուր առմամբ, այդ ուղեւորությունն արժեցել է շուրջ 20 մլն դրամ՝ 50 հազար դոլար, ինչը չափազանց մեծ ճոխություն էր մայրաքաղաքի համար

Թե բա՝ «սխալն» այն է, եղել, որ 2018-ին իմացել է, բայց չի ասել, չի բացատրել: Էհ, գոնե «զինակիցներիդ» բացատրեիր, նրանց, որ գնում, Ակնայում նռերով ֆոտոսեսիաներ էին անում. «Փաստ»

Ու, հա, եթե բանն այնպես էր, ինչպես ստելով ներկայացնում է Փաշինյանը, ապա իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևն ինչո՞ւ էր դեռ 2016 թվականի հոկտեմբերին (Ապրիլ յան պատերազմից մի քանի ամիս անց) լացուկոծ դրել, թե՝ «փակ դռների ետևում ինձ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը»):

Ահազանգ՝ մանկապարտեզի պահակը հենց մանկապարտեզի բակում ծեծել է 9-ամյա տղայի

Պահակը տղայիս ձեռքերից բարձրացրել է ու դրել քարե պարսպի վրա ու ծեծել: Գլխին է խփել, ոտքին է խփել, ոտքի վրա հետք կա. ծեծված երեխայի մայր

ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հանրային վայրերում տեսախցիկներ տեղադրելու աղմկահարույց նախագծի փոխարեն մեկ այլ նախագիծ է բերել. «Հրապարակ»

Նախագծի հիմնավորումը նույնն է՝ «մի շարք կրիմինոլոգիական հետազոտությունների արդյունքները փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցավորության եւ այլ հակահասարակական վարքագծի դրսեւորման միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի»:

«Զվարթնոց»-ը ճանաչվել է «Հիանալի աշխատավայր»՝ հեղինակավոր Great Place to Work կազմակերպության կողմից

«Great Place to Work» վկայականի ստացումը և «Լավագույն աշխատավայրեր» (Best Workplaces) վարկանիշներում ներառումը նպաստում են աշխատանքային մշակույթի որակի ճանաչմանը՝ ընկերությունը դարձնելով լավագույն կազմակերպություններից մեկը Եվրոպայում և ամբողջ աշխարհում աշխատելու համար։

«Ադրբեջանին հաղթած ու խաղաղություն պարտադրած նախկին նախագահների ի՞նչ պիտի բանավիճեն Արցախը հանձնած կապիտուլյանտի հետ». Էդուարդ Շարմազանով

Նիկոլ, կապիտուլյանտների հետ չեն բանավիճում, այլ Պետենի նման ցմահ դատապարտում են ՝ ուղարկելով պատմության աղբանոցը։

Աղազարյանի կնոջ անժամանակ մահը որեւէ կապ չունի նրա ամուսնու հետ կատարվող գործողությունների հետ. Հակոբ Ճարոյան

Ցավոք, տիկնոջ մոտ դեռ երկու ամիս առաջ հայտնաբերվել էր ծանր հիվանդություն, եւ սրտի նախապես պլանավորված վիրահատությունից հետո տիկնոջ կյանքը այլեւս փրկել հնարավոր չեղավ։

Ժամանակակից «մատերիալիստները»

Իմ պատանեկության տարիներին առավել ակտիվ կուսակցականներին (այսօրվա երիտասարդների համար պարզաբանեմ՝ կոմունիստներին, ուրիշ կուսակցություն չկար) անվանում էին «մատերիալիստ»: Եվ խոսքն ամենեւին այն մասին չէր, թե ինչպես էին նրանք մոտենում «փիլիսոփայության հիմնական հարցին», որն, ի դեպ, եւս մի կեղծիք էր, որովհետեւ այն հարցը, թե ի՞նչն է առաջնային՝ նյո՞ւթը, թե՞ գաղափարը, իմ կարծիքով, սխալ է դրված: Իմ նկարագրած

Մի քանի 100%-անոց փաստ Արմեն Աշոտյանից՝ Արցախյան բանակցությունների բովանդակության մասին

Նիկոլի գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է, որով նա շարքային քաղաքացիներին կրկին փորձում է էշի տեղ դնել։ Մի քանի 100%-անոց փաստ։ 1.Մադրիդյան կոչվող սկզբունքները (2007թ. նոյեմբեր) իրենց մեջ պարունակում են 3 հիմնական սկզբունք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Այսինքն՝

Իրենց մեջտեղից պատառոտում են, թե… Ամանորին 2-3 օր չաշխատելու հետևանքով երկիրը կործանվում է, ու նույն մարդիկ առաջարկում են… կրճատել 10 աշխատանքային օր. «Փաստ»

Բնութագրական է, եթե նկատի ունենանք, որ գործ ունենք Փաշինյանի ու նրա իշխանության հետ: Մի կողմից՝ 10 օր կրճատում ես, մյուս կողմից՝ ծայրահեղական բռնկումներ ունենում, որ մարդիկ Նոր տարուն մի քանի օր չեն աշխատում, մի հատ էլ՝ հունվարի 7-ին իրենց անցավորների շիրիմներին են այցելում:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունելու դատախազության հատուկ վերանայման բողոքը

Հիշեցնենք, որ նշված շինծու գործով Գերասիմ Վարդանյանը չորս ամիս գտնվել է կալանավայրում և երկու ամիս տնային կալանքում:

Երևանի քաղաքապետը վերջնականապես պարտվեց ընդդեմ Իշխան Սաղաթելյանի գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մեջ է մտել

2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

Ստեփան Հասան-Ջալալյան. Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած մարդը պետք է անխուսափելիորեն ենթարկվի քրեական պատասխանատվության

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերվող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնվում, կարծում եմ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն:

Լարիսա Ալավերդյան. «Ադրբեջանի բանտերում գրեթե ամբողջությամբ կիրառվում է այն փորձը, որը տասնամյակներ, հարյուրամյակներ կուտակված է եղել թուրքական բանտերում»

Ադրբեջանում այն հազարավոր էջերով գործը, որ կազմված է միայն Ռուբեն Վարդանյանի դեմ, այդ նյութերը կոչված են ազգային-ազատագրական պայքարը եւ ինքնորոշված իրավունքի դեմ հարձակումը հետ մղելու պայքարը հավասարեցնել, նույնացնել տեռորիստական գործողությունների հետ: Եվ այստեղ է, որ ես հնչեցնելու եմ միջազգային հանրության լռության մասին:

Իրավական առումով ես հենց այս պահին չեմ կարող ասել՝ դու դպրոց չգաս. աշակերտին հարվածած ուսուցիչը չի ազատվել աշխատանքից

Տաշիր համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնակատարին միջադեպի հարցով կանչել են ԿԳՄՍՆ

Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի. Բագրատ Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ. Արման Մուսինյան

ՀՀ Առաջին նախագահի  մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է . «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան

Ռուբեն Մելիքյանը դատարանին հիշեցրեց նախորդ նիստում կարգադրիչի եւ լրագրողի միջեւ միջադեպը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շահումյան 1 նստավայրում դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ շարունակվեց Սամվել Վարդանյանի վերաբերյալ հանրությանը հայտնի «ավտոբուսի գործի» քննությունը: Դատական նիստի սկզբում Սամվել Վարդանյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւս մեկ անգամ հրավիրեց նախորդ նիստում կարգադրիչի եւ Aravot.am-ի լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ կարգադրիչի անհիմն գործողության հետեւանքով խոչընդոտվել էր լրատվամիջոցի աշխատանքը,

Փաշինյանը կրկին նախկին նախագահներին կոչ է անում` եւս մեկ անգամ մտածել

Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել եւ օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից, քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հանդես է եկել ելույթով:

Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու մասին հայտարարության հեղինակ Նիկոլ Փաշինյանը պնդել է, թե 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին ու բանավեճի հրավիրել նախկին նախագահներին։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք քննարկվում է բանավեճի հրավերը. «Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է,

«Այսպես ասած ոչ պարտաճանաչ, անհուսալի խավին այս պոպուլիստական ներումն ապահովելը քաղաքական միավորներ կարող է բերել իշխանություններին»․ Աղասի Թավադյան

Աղասի Թավադյանն ասաց՝ աշխատավոր բնակչության մոտ 15,5 տոկոսն ունի անհուսալի վարկ։ Անհուսալի վարկերը կազմում են ընդհանուր բոլոր վարկերի 13 տոկոսը։

Էդգար Ղազարյան. «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության հրավերը վերաբերում է մեդիա գրագիտությանը, բայց հրավերն ուղարկվել է մեդիա անգրագիտության դրսեւորումներով»»

Ի՞նչն է հետաքրքիր: Ասում է՝ «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենն է հրավիրում, բայց հրավիրում է կառավարական ամառանոց: «Իմ քայլը» հիմնադրամի տնօրենը կառավարական ամառանոցում ո՞նց կարող է ընդունելություն կազմակերպել: Տեսեք, Հայաստանում քանի հիմնադրամ կա: Դրանք կարո՞ղ են լրատվամիջոցներին կամ ուրիշ մարդկանց հրավեր ուղարկեն եւ ասեն, ձեզ հրավիրում ենք կառավարական ամառանոցում հանդիպման: Չի կարող չէ՞:

Շրջանառությունից հանվել է հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

Հայտնում ենք, որ օրակարգից հանվել է (նախագծերը դուրս են բերվել շրջանառությունից և այլևս չեն քննարկվելու այդ տրամաբանությամբ) հանրային անվտանգության ապահովման շրջանակում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց տարածքները տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը: Ի պատասխան ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունների, որ ՆԳՆ կողմից օրենսդրական նախաձեռնություն է մշակվել այս թեմայով, հայտնում ենք, որ նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ոչ թե

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031