Օրվա լրահոսը

Բաքուն ու Վաշինգտոնը մեղադրանքներ են փոխանակում

«Ազատություն». Վերջին շրջանում Բաքվում դպրոցական մակարդակի սարսափներ են հյուսվում ԱՄՆ-ի շուրջ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը՝ վկայակոչելով ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների։ Դեսպանությունը միևնույն ժամանակ շեշտել է, որ այդ հրապարակումները չեն շեղի ուշադրությունը փաստից, որ 300-ից ավելի քաղբանտարկյալներ գտնվում են Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով և տոներն անցկացնում են ընտանիքից հեռու: «Հաշվի առնելով դեսպանության այս և նախկին սադրիչ

«Շենգավիթից ձայներ չստացաք, բայց դա ձեզ իրավունք չի վերապահում այդ մարդկանցից մուռ հանել»․ ավագանու անդամը՝ Տիգրան Ավինյանին

«Պարոն Ստեփանյան, ոնց որ դուք լուծումները գիտեք՝ աղ, ավազ, չգիտեմ ինչ են խառնել իրար հետ, ինչ եք առաջարկել այդ ժողովրդին, գնացեք, շարունակեք անել»։

Եթե 1994 թ.-ից ի վեր բոլոր լուծման տարբերակներով Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում, ինչու ո՛չ հայր, եւ ո՛չ էլ որդի Ալիեւները չգնացին խաղաղ լուծման, մերժեցին Քի Վեսթը, Կազանը, այլ տարբերակներ. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Նախկինների» մասին ձայնասկավառակը Փաշինյանն անվերջ պտտացնելու է։ Հանկարծ կրկին որոշեց անդրադառնալ ԼՂ նախկին բանակցային գործընթացին, ստել ու հետո ստի մասին քննարկում գեներացնել։ Ըստ իս՝ ցանկացած սուտ արագորեն բացահայտվում է պարզ տրամաբանական հարցի միջոցով։ Եթե 1994 թվականից ի վեր բոլոր լուծման տարբերակներով Արցախը

Որոշ խմբերի համար տրանսպորտից օգտվելը հնարավոր է կա՛մ մնալու է նույնը, կա՛մ ավելի մատչելի է դառնալու. Փոխքաղաքապետ

Նա աղբահանության վերաբերյալ հարցին էլ պատասխանեց. «Կան տարբեր մոտեցումներ. օրինակ, մեզ մոտ աղբահանության վճարը գանձվում էր մարդկանց բնակարանում փաստացի ապրելով, եւ այդ տվյալները տալիս էին համատիրությունները, ու ճշգրտության մասով երբեմն խնդիր էր լինում: Կան քաղաքներ,որտեղ գանձում են ըստ անձնագրային տվյալների, նայում են՝ քանի հոգի է գրանցված: Մենք որոշել ենք անցնել այս սանդղակին, որն ավելի ճիշտ է եւ ավելի ռացիոնալ»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան

Երբ իմփիչմենթ կհայտնեն Տիգրան Ավինյանին. Իզաբելլա Աբգարյանի մեկնաբանությունը

«Երբ նման հնարավորություն լինի եւ ընդդիմության ներսում հնարավորություն լինի կոնսեսուսի հասնելով՝ ունենալ անհրաժեշտ ձայները, քաղաքապետին իմփիչմենթ կհայտնենք, իսկ իմփիչմենթը կոնկրետ ձայներ են, որն այս պահի դրությամբ չունենք: Մեզ պետք է, որ 3 ընդդիմադիր խմբակցությունները միահամուռ գնան այդ քայլին: Նաեւ միասնական թեկնածու պետք է առաջադրվի, իսկ դա այդքան էլ արագ գործընթաց չէ»,-ճեպազրույցում ասաց Երեւանի ավագանու Ազգային

«Դահուկասահք Կովկասում». գերմանական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանում լեռնային հանգստին

Որախ ենք հայտնել, որ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրությունը Հայաստանում ձմեռային զբոսաշրջության մասին, արժանացել է գերմանական լրատվամիջոցների ուշադրությանը։ «Դահուկասահք Կովկասում՝ Հայաստանում զարգանում է լեռնային հանգիստը» վերնագրով հոդվածը տպագրվել է Süddeutsche Zeitung և Handelsblatt գերմանական հեղինակավոր թերթերում, ինչպես նաև բազմաթիվ տարածաշրջանային թերթերում և առաջատար ամսագրերում, ինչպիսին է GEO-ն: Այս լայնածավալ լուսաբանումը հնարավորություն է

«Այս քրեական գործը հարուցվել է Ռուբեն Հայրապետյանի անձի նկատմամբ, ոչ թե փաստի առթիվ»․ Ամրամ Մակինյան

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հիմքով քրեական հետապնդումները շարունակվում են

Ձեր ուժը, եռանդն ու կենսասիրությունը ոգևորում են. Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Չեքիջյանին

Այսօր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային հերոս, Հայաստանի ազգային ​​ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ​​ղեկավար և դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 96-ամյակն է: Այս առիթով մաեստրոյին այցելել և շնորհավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել մաեստրոյին տարիների աշխատանքի

Դեսպան Կոպիրկինը պատրաստակամություն է հայտնել աջակցել համագործակցություն խորացմանը այդ թվում՝ դատավորների վերապատրաստումների ոլորտում ՌԴ և ՀՀ արդարադատության ակադեմիաների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված քայլերում

Արթուր Աթաբեկյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, հատկապես պետությունների համար կենսական նշանակություն ունեցող դատական ոլորտում։ Հանդիպման առանցքում են եղել դատական համակարգի բարեփոխումները․ ԲԴԽ նախագահը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ դատական գործերի ձգձգումներին վերջ դնելու, դատավորների ծանրաբեռնվածության թոթափմանը միտված փոփոխությունները և առաջիկա անելիքները՝ կարևորելով ինչպես կատարված օրենսդրական բարեփոխումները, այնպես

Քաղաքապետն անձամբ իր տոմսը ձեռք չի բերում. Սուրեն Գրիգորյանը՝ Ավինյանի 20 հազար դոլարանոց տոմսի մասին

Աշխատակազմն է գնումը կատարում, եւ ես վստահ չեմ, որ այդտեղ քաղաքապետի որոշում է ենթադրվում… Քանի որ գնվել է հրատապ կարգով, եղել է այդ գինը, որը արդարացված չի եղել:

Մանասյանը և Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են մարդու իրավունքների ոլորտում համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիին։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակում անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության

Հայ գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը՝ ԿԳՄՍՆ առաջնահերթություններից մեկն է. ծրագրի ամփոփում

Հայ դասական և ժամանակակից գրականությունը թարգմանաբար հանրայնացնելու քաղաքականությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջնահերթություններից է: 2024 թվականին «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով արտերկրում լույս են տեսել հետևյալ գրքերը. Գրիգ, «Հիսուսի կատուն» (պատմվածքների ժողովածու, ալբաներեն, լատվիերեն և թամիլերեն), Արամ Պաչյան, «P/F» (վեպ, հունարեն), Զապել Եսայան, «Սիլիհտարի պարտեզները» (վեպ, ալբաներեն), Գուրգեն Խանջյան, «Ենոքի աչքը» (վեպ, արաբերեն),

«Չանախ» պանրի նմուշը մանրէաբանական ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Եփրեմ Ոսկանյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Արգավանդ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը

2024 թ.-ին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար. խորհրդակցություն ՏԿԵՆ-ում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների և ՏԿԵ նախարարության ֆինանսական ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի կատարողականների, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տարեվերջյան ցուցանիշները։ Փաստացի 2024 թվականին պետական բյուջեից համաֆինանսավորվել է շուրջ 31.8 մլրդ դրամ`421 ծրագրերի և ենթածրագրերի համար։ 2025 թվականի համար ներկայացվել է 135 ամբողջական փաթեթ` 51.89 մլրդ դրամ

Տարոն Չախոյանի սուտ մատնությունից և թիրախավորումներից պաշտպանվելու համար դիմել եմ ՄԻՊ-ին. Թագուհի Թովմասյան

Այսօր էլ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի ՍՈւՏ մատնությունից և թիրախավորումներից պաշտպանվելու համար դիմել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: Ստախոսը պետք է պատասխանատվություն կրի և ես գործադրելու եմ բոլոր ջանքերը, որ Տարոն Չախոյանը պատասխան տա իր արարքների համար: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ

«Մեր նպատակն է մետրոյի Աջափնյակի կայարանի համար հաջորդ տարի ունենալ փաստացի արձանագրված կառուցապատող»․ Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը նշեց, որ հաջորդ տարի Աջափնյակի կայարանի համար նախատեսված բյուջեն հիմնականում ուղղվելու է օտարումներին։

«Նաիրի» կինոթատրոնի շենքը, Չեխովի անվան դպրոցի շենքը եւ ֆիզիկայի ինստիտուտի շենքը ստացել են տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացավ արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել է 1920-ական թթ

Այն գործվել է Մերձավոր Արևելքի ամերիկյան որբանոցում 1923 թ․ ստեղծված գորգագործական ֆաբրիկայում, որտեղ շուրջ վեց տարիների ընթացքում` (1923-1929) ստեղծվել է ավելի քան 3200 գորգ։ Ֆաբրիկայի ստեղծման նախաձեռնողը շվեյցարացի միսիոներ, Ղազիրի իգական որբանոցի տնօրեն Յակոբ Քյունցլերն է, որն իր հայանպաստ գործունեության համար արժանացել է «Հայ որբերի հայր» կոչմանը, նրան իր որբուհիները դիմում էին «պապա»։

«Աղբահանության վճարը կրկնակի թանկացնում եք, պարոն Ավինյան, դուք պատմության մեջ կմտնեք որպես թանկացումների քաղաքապետ»․ Հայկ Գրիգորյան

Քաղաքապետարանի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետ Դավիթ Հակոբյանը նշեց, որ մեկ բնակարանի հաշվարկով միջինացված աճը կազմելու է 80 դրամ, իսկ անհատական բնակելի տների մասով՝ 180 դրամ։

Հրավառություն կազմակերպելիս հարկավոր է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության պետական կարգավորման մասին» օրենքի դրույթներով և ունենալ ՆԳՆ համապատասխան թույլտվությունը

ՆԳ նախարարությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում նաև մինչ հրավառությունը և խախտումներ հայտնաբերելու դեպքում կիրականացնի խիստ վարչարարություն։

«Թերևս ամենաշատը Գրիգի «Հիսուսի կատուն» և Հովիկ Աֆյանի «Կարմիր» գրքերն են, որ արդեն նկատելի հաջողություններ են գրանցել միջազգային ասպարեզում». գրական գործակալ

Մոտ 40 գիրք արդեն թարգմանված և հրատարակված է մի շարք երկրներում, օրինակ` Գերմանիայում, Հնդկաստանում, Նիդեռլանդներում, Եգիպտոսում, Ավստրալիայում, Մակեդոնիայում, Ռումինիայում, Ալբանիայում, Նեպալում, Ուկրաինայում, Լատվիայում, Ֆրանսիայում: Ավելի քան 40 գրքերի հեղինակային իրավունքներ էլ արդեն վաճառված են, ինչը նշանակում է, որ առաջիկա տարիներին կունենանք նույնքան թարգմանված գրքեր: Ցանկում ավելանալու են նաև նոր լեզուներ, ինչպիսիք են պարսկերենը, հունարենը, իսպաներենն ու պորտուգալերենը:

Կուսակցությունների մի մասը շարունակաբար չի ներկայացնում տարեկան հաշվետվություններ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ֆինանսական ամենախոշոր մուտքեր և ելքեր ունեցող կուսակցությունների թվում են նաև պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները։

«Իրականում սա ծխածածկույթ է, քանի որ ենթատեքստը լրիվ այլի մասին է․ ըստ էության՝ Նիկոլն ընդամենը կատարում է Ալիևի հրամանը՝ Մինսկի խմբի լուծարման հետ կապված»

Ինչ վերաբերվում է ՄԽ լուծարման փաստին, ապա Նախագահ Սարգսյանի հայտարարության մեջ հստակ ակնարկվում է, որ այդ կառույցի լուծարման համար Նիկոլը պետք է համանախագահների «դաբրոն» ստանա, այլապես այդ կառույցի մի քանի հարյուր հանդիպումները, 20-ից ավել տարի արված տասնյակ հայտարարություններն ուղղակի առ ոչինչ են դառնում։ Իր այդ քայլով Նիկոլը մարտահրավեր է նետում ոչ միայն ՀՀ երեք Նախագահներին, այլև ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ի, ՌԴ և Ֆրանսիայի վերջին 25 տարվա բոլոր նախագահներին ու ԱԳՆ-երին։

Նիկոլ Փաշինյան. «Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին եւ/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանն առաջարկում է գիտական նոր ուղղություններ սահմանել՝ ընդլայնելով ժամանակակից Ադրբեջանի ուսուﬓասիրությունները

Գոհար Իսկանդարյանը շեշտեց ինստիտուտի երիտասարդացման խնդիրը՝ նշելով, որ անհրաժեշտ է գիտական նոր կադրերի համալրում, ասպիրանտների գիտական թեմաների շտեմարանի ստեղծում։ Նրա խոսքով՝ 2026թ․ Հայաստանում կանցկացվի Երիտասարդ արևելագետների միջազգային գիտաժողովը։

«Դատարանն արձանագրել է, որ կարմիր գծերի թանկացման որոշումն ի ցույց է դնում քաղաքային իշխանության, ավելի կոնկրետ՝ տվյալ որոշման զեկուցողի եւ հեղինակի անգրագիտությունը»

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան ասաց, որ առաջին ատյանի դատարանի կողմից վճիռը կայացվել է, բայց օրինական ուժի մեջ չի մտել, չկա վերջնական դատական ակտ։

«Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով». Արման Թաթոյան

Այս պայմաններում ՀՀ կառավարության ղեկավարն ու նրա հետևից այլ բարձրաստիճան պաշտոնյաներ խոսում են Ադրբեջանի դեմ միջպետական միջազգային գանգատներից հրաժարվելու մասին` կոպիտ ոտնահարելով մեր երկրի ու ժողովրդի ազգային շահերը։ Դա նշանակելու է Ադրբեջանի իշխանությանը նվիրել հնարավորություն մաքրվելու մեր ժողովրդի նկատմամբ իր գործած հանցանքներից ու պարարտ հող ստեղծելու հետագա հանցանքների համար:

ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Հովակիմյանը

Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի զարգացման ծրագիրը՝ նա նշեց, որ Երևանի բուսաբանական այգում ներկայում իրականացվում է «Կյանքի պուրակ» խոշոր նախագիծը՝ նվիրված Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված հերոսների հիշատակին։

Վահե Հովհաննիսյան. «Բոլոր նախկին նախագահներին այսօրվա իշխանությունների հետ համեմատելն ուղղակի վիրավորական է բանականության հանդեպ»

ՀՀ երեք նախկին նախագահները միմյանցից լրիվ տարբեր մարդիկ են, տարբեր գործիչներ, տարբեր արժեհամակարգերով։ Բայց ունեն մեկ հստակ պատմական ընդհանրություն. երեք նախագահների օրոք Հայաստանը չի եղել պարտված, ջարդված, ստորացված, կազմաքանդված վիճակում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031