Օրվա լրահոսը

Վրաստանի ներքին գործերի նախարար Գոմելաուրին նշանակվել է փոխվարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին կառավարության փոխվարչապետ նշանակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը: Կառավարության վարչակազմի տվյալներով՝ դեկտեմբերի 20-ից Վրաստանի կառավարության կազմում կլինեն երեք փոխվարչապետներ։ Առաջին փոխվարչապետի լիազորություններն իրականացնում է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Փոխվարչապետ է նաև պաշտպանության նախարար Իրակլի

Ավտոտնակում կեղծ օղիներ էր պատրաստում. Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 63-ամյա տղամարդը 31-ամյա համաքաղաքացու հետ Ռասկատլյան փողոցի հասցեներից մեկում առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցում, ակցիզավորում և իրացնում են տարբեր մակնշումներով կեղծ օղիներ: Տեղեկությունները ստուգելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են Ռասկատլյան փողոցի նշված հասցե: 63-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ

«Եթե երեխան ասում է՝ համաձայնել եմ սեռական հարաբերություն ունենալ, դա չպետք է ընդունել՝ որպես բացարձակ ճշմարտություն»․ Դավիթ Թումասյան

Դավիթ Թումասյանն ասաց՝ իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից՝ զղջալու կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով։

Կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Մ-4, Երևան-Սևան ավտոճանապարհի կմ10+300 հատվածում ՆԳՆ ոստիկանության կողմից առաջարկվել և կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Նշված տեղամասում փակվելու է հետադարձը, փոխարենն առաջարկվում է հետադարձի համար օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից։ Հետիոտնի անվտանգության ապահովման նպատակով Պտղնի բնակավայրով անցնող տեղամասում տեղադրվել են նաև լուսացույցներ։ Փոփոխությունն իրականացվել է ՏԿԵ նախարարության հետ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Դեսպան Մակունցը բարձր գնահատեց ԱՄՆ ՄԶԳ-ի ներդրման կարևորությունը Հայաստանի կայուն զարգացման գործում

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հատուկ քննարկում՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տևական ազդեցությանը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ժողովրդավարական կառավարման ամրապնդման գործում: Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը, որը դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցեց քննարկմանը: Դեսպան Մակունցն իր բացման խոսքում, ողջունելով բարձրաստիճան հյուրերին, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին՝ բարձր գնահատեց ԱՄՆ

Մի խումբ անձանց կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելուն միջամտած ոստիկանը ևս ենթարկվել է հարձակման․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել Երևանի բնակիչ 47-ամյա Արսեն Թ․-ն, որը ոստիկանության ծառայող է և հայտնել, որ Նոր Արեշ 34 փողոցի, 7/2 տան մոտ սև գույնի «Պրիորայով» և արծաթագույն անհայտ մակնիշի ավտոմեքենայով անձինք

«Ունենք խնդիրներ երեխաների իրավական պաշտպանության առումով՝ հատկապես 14-16 տարեկանների»․ Ռուսլան Մարանդյան

Ըստ Ռուսլան Մարանդյանի՝ անգամ այն իրավիճակներում, երբ դեպքն ունի ընտանեկան բռնության հատկանիշներ, բայց նաև այլ բաղադրիչներ կան, դատաքննչական պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որ փոխանակ շեշտադրում կատարվի ընտանեկան բռնության վրա, շեշտադրում է կատարվում այլ հանգամանքի վրա, և փաստացի հաշտության հիմքով հանցանք կատարած անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին արևմտյան 3-6մ/վ։ Օդի

Վաչե Տերտերյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 1181 – Ա ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՉԵ ՏԵՐՏԵՐՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին ազատել զբաղեցրած

«Ինչի՞ց պիտի նեղանամ․ կյանքն առջևում է»․ Շիրակի հեռացող մարզպետն՝ իր պաշտոնանկության ու նոր աշխատանքի անցնելու մասին

Լրագրողները Մուշեղ Մուրադյանից հետաքրքրվեցին, թե ո՞րն էր պատճառը հեռանալու, կառավարության նիստից առաջ իրոք չգիտե՞ր, որ պաշտոնանկ է լինելու․ ինչո՞ւ հայտարարեց, որ ազատման դիմում չի ներկայացրել, սակայն վարչապետը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ Մուշեղ Մուրադյանն ազատվում է սեփական դիմում համաձայն։

Ստորագրվել են Հայաստան-Հունաստան և Հայաստան-Հունաստան-Կիպրոս պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը

Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանական համագործակցության ուղղությամբ 2024 թվականին կատարված աշխատանքները և 2025 թվականի անելիքները։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով

Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը զեկույցով անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին

Monumentwatch.  Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը (ECLJ) 2024 թվականի նոյեմբերին հրապարակել է «Մարդու իրավունքները Ադրբեջանում. հայ, ադրբեջանցի և ֆրանսիացի գերիների ողբերգական ճակատագիրը» խորագրով զեկույցը: Այն արձանագրում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ինչպես նաև բարձրաձայնում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության համակարգված և դիտավորյալ ոչնչացման մասին։ Զեկույցը լուսաբանում է 120 հազար հայերի բռնի տեղահանությունը

Վիճաբանություն Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստում

Զոհված զինվորների ծնողները դժգոհում էին, որ ամեն անգամ մի պատճառով նիստերը ձգձգվում են: Նիստը նախագահողը պարզաբանեց, որ հանրային պաշտպան է Սարգսյանի փոխարեն ներգրավել: Այսօր պետք է շարունակվեր գործով վկա Ռադիկ Մարտիրոսյանի հարցաքննությունը, սակայն նա էլ այսօր չի ներկայացել:

Կոսմետոլոգիական կենտրոնի տնօրենը հարվածներ է հասցրել հաճախորդին շրթունքների վիրահատության հետ կապված վիճաբանության ժամանակ. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 19-ին «Սյուզան լիպս» կոսմետոլոգիական կենտրոնում անհայտ անձը ծեծի է ենթարկել Երևանի բնակիչ 31-ամյա Լիլիա Ն․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Արդեն ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին հրավիրված Լիլիա Ն․-ն հայտնել է, որ

Թուրքիայի և Իրանի նախագահները տարածաշրջանային հարցեր են քննարկել

Ermenihaber. Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում Տնտեսական համագործակցության ութ երկրների (D-8) 11-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են թուրք-իրանական հարաբերությունները, տարածաշրջանային, ինչպես նաև գլոբալ բնույթի հարցեր: Էրդողանը նշել է, որ Թուրքիա-Իրան հարաբերությունները կազմում են տարածաշրջանային կայունության հիմքը։ Թուրքիայի նախագահը նաև նշել է,

Ապազգային եւ ապապետական մոտեցում սիրիահայության հանդեպ

Սիրիայում Ասադների ավելի քան կեսդարյա իշխանությունն այլեւս պատմություն է։ Մայրաքաղաք Դամասկոսից սիրիական իշխանության ղեկին է «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որի առաջնորդ Ահմեդ ալ-Շարրամի (խմբ. – նա ավելի հայտնի է իր ջիհադի՝ Աբու Մոհամմադ ալ-Ջոլանի անվամբ) մասին տեղեկություններ հայտնելու դեպքում ԱՄՆ կառավարությունը խոստանում է մինչեւ 10 միլիոն դոլարի պարգեւատրում։ Բաշար ալ-Ասադի տապալումը թեեւ շատ սիրիացիների

Ամոթով ենք, Արցախը մեզ հետ չէ: Հիմա պայքար չկա, գրեթե պայքար չկա, կրկնակի ամոթ է․ Հրանտ Մարգարյան. «Ապառաժ»

Պարտությունը նոր մտածողության պատճառ է դարձել և հակասության մեջ են հայտնվել իրենց մոտ անցյալի հետ

Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիվիզմով. Վահե Հովհաննիսյան

Բաքուն օգտագործելու է դատերը և նոր պահանջները՝ Հայաստանում քաոս ստեղծելու նպատակով Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք  նայել։ Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական

Կյանքից հեռացել է Հովիկ Աղազարյանի կինը

«Սրտի պլանային վիրահատությունը մեր ընտանիքի համար ճակատագրական էր»:

Թվային խուզարկությունից «օգտվեցին» կուսակցական «խուզարկուները»

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյան-ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյան գործով վարույթի շրջանակներում պատգամավորի հեռախոսը քննիչի մոտ էր եղել, ապա դրա մասնավոր, անձնական բովանդակությանը ծանոթացել էին ՔՊ-ական պատգամավորներից շատերը, ովքեր հրապարակային «հետաքննություն», «նախաքննություն» սկսեցին՝ հղում կատարելով իրենց կուսակցի հեռախոսային մասնավոր խոսակցություններին, որի իրավունքը չունեին: Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը կարող էր կատարվել մեզանից յուրաքանչյուրի հետ: Քննիչի

Թրամփ. Չափազանց շատ մարդ է սպանվել: Զելենսկին և Պուտինը պետք է գործարքի գնան

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները պետք է «պատրաստ լինեն գործարք կնքել»՝ վերջ դնելով արյունալի հակամարտությանը: Սպիտակ տան ապագա ղեկավարը նաև քննադատել է նախագահ Բայդենին, որը թույլ է տվել ամերիկյան զենքով խոցել Ռուսաստանի խորքը։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր գալիք նախագահության սկզբում կփորձի հասնել Ռուսաստանի

Համաշխարհային թվային համագործակցությունը դառնում է առավել կարեւոր. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ՄԱԿ-ի ինտերնետ կառավարման ֆորումի գլխավոր քարտուղար Չենգետայ Մասանգոյի հրավերով դեկտեմբերի 18-ին Ռիադում (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) մասնակցել է ՄԱԿ-ի «Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին: Միջոցառման խորհրդարանական հատվածին նվիրված «Փոփոխությունների հզոր հավաքական ուժը. խորհրդարանականները համաշխարհային զարգացած թվային ապագայի համար» պանելային քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է ինտերնետ կառավարման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստանի

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարարի նկատմամբ

«Ազատություն». ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և Հատուկ առաջադրանքների դեպարտամենտի փոխտնօրեն Միրզա Կեզևաձեի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ պաշտոնյաները ներգրավված են լրագրողների, ընդդիմադիրների և ցուցարարների նկատմամբ բռնաճնշումների մեջ։ «Վրաստանում ընտրություններից հետո Ներքին գործերի նախարարության պաշտոնյաները դաժան բռնաճնշումներ են իրականացրել սեփական ժողովրդի նկատմամբ, այդ թվում՝ լրագրողների վրա

List. am, Facebook, Tik-Tok, Telegram հարթակներում ու առևտրի կետերում օպերատիվ-հետախուզական միջոցառումներներուվ բացահայտվել են խմիչքի և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր

Հայաստանի բնակչությանը կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջաառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև օրինական դաշտում գործող տնտեսվարողների շահերը պաշտպանելու նպատակով, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցները առևտրի կետերում, ինչպես նաև List.am, Facebook, Tik-Tok և Telegram էլեկտրոնային հարթակներում 2024թ-ի ընթացքում ձեռնարկել են 48 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Հայտնաբերվել է ակցիզային դրոշմանիշերով

Ստուգողական եզրափակիչ ուղերձներ Մոսկվայից` Երեւանին

Հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Ադրբեջանի եւ Նախիջեւանի երկաթուղային հաղորդակցության հարցով լուրջ արդյունքների ենք հասել, վստահեցրել է ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարեւոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների համար. Արզբեկ Կոժոշեւ Վերջին մի քանի շաբաթներին Ռուսաստանից Հայաստանի ուղղությամբ ուշադրության ցուցադրության նկատելի աճ է նկատում: Տարբեր պաշտոնյաներ, նաեւ` կառույցների ներկայացուցիչներ,

Տնաշեն: Հորինում էիր, գոնե մի քիչ ավելի շքեղ հեքիաթ հորինեիր. «ՉԻ»

Այդ ժամանակ Փաշինյանը կարող է և հեռախոսդ կոնսենսուսով քրքրեր:

Եթէ ոչ մենք, ապա ովքե՞ր. Արդի Քասախեան. «Ասպարեզ»

Արցախի ղեկավարներին պատերազմական յանցագործութիւնների մեղադրանքով դատապարտելը, միաժամանակ անտեսելով Ադրբեջանի գործողութիւնները` ներառեալ քաղաքացիական տարածքների անխտիր գնդակոծումը, բացայայտ երկերեսանիութիւն է: Միջազգային մարդու իրաւունքների կազմակերպութիւնները փաստագրել են Ադրբեջանի խախտումները` ներառեալ մշակութային եւ կրօնական վայրերի թիրախաւորումը, որոնք պատերազմական յանցագործութիւններ են համարւում ըստ միջազգային իրաւունքի: Ադրբեջանի պատմական ձախողումները` Արցախի կարգավիճակի շուրջ կառուցողական մտադրութեամբ բանակցելու, ինչպէս նաեւ ռազմական ուժի կիրառումը` քաղաքական

Արմեն Մարտիրոսյանը հիմա էլ գիտական ատենախոսություն է գրում. «Էս հեծանիվը գիտնականները վաղուց են հորինել, պարզապես` Հայաստանի հեծանիվի ակը ծակ է, շղթան յուղած չէ, ղեկը ծուռ է…»

«Կան բազմաթիվ հետազոտություններ, ըստ որոնց՝ ինչքան մոտ է ու հասանելի իշխանությունը հանրությանը, այդքան համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) մեկ շնչին կտրվածքով ավելի բարձր է: Մյուսը` որքան հանրությունը ունակ է հեռու բաների մասին մտածել, ՀՆԱ-ի մեկ շնչին ցուցանիշը բարձր է: Երրորդը` որքան հանրությունն ազատ է անհատի խղճի ազատության հանդեպ (քաղաքական կողմնորոշում, կրոնի ընտրություն, սեռական կողմնորոշում և այլն), այնքան ՀՆԱ մեկ շնչին ցուցանիշը բարձր է…»:

Մեր հասկացողությամբ՝ դա ընտանիք չէ, եւ նրանք հետեւում են, հունարեն բառով ասենք, էրոսին. Գրիգորիս քահանա Ներսեսյան. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը Թեհրանի ազգային առաջնորդարանի հոգեւոր խորհրդատու Գրիգորիս քահանա Ներսեսյանն է։ – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս բացահայտեց, որ իր կնոջ հետ դե յուրե ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չէ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը` նկատի առնելով ավանդական ընտանիքի նշանակությունը հայ իրականության մեջ: – Այսօր եթե հայ ժողովուրդը գոյություն ունի, ի շնորհիվ մեր ավանդական արժեքների է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031