Օրվա լրահոսը

Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

20 դեկտեմբերի, 2024 թ․, Երևան․ Team Telecom Armenia-ի Կայուն զարգացման պարտատոմսերը մեծ պահանջարկի շնորհիվ տեղաբաշխվեցին նախատեսված ժամանակից ավելի վաղ և պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում։ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը ստորագրեց պարտատոմսերի ցուցակման որոշումը, որի համաձայն՝ սույն թվականի դեկտեմբերի 25-ից Team Telecom Armenia-ի պարտատոմսերը պաշտոնապես շրջանառվելու են բորսայում՝ հնարավորություն տալով բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց

Կասկած չունենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից տրված պատասխանի բովանդակության հեղինակն անձամբ Աննա Հակոբյանն է, որը փորձել է մեդիագրագիտության դասեր տալ լրագրողին. ՀԺՄ

Այս իշխանությունը, որի գլխին երբեմնի լրագրողական ընտանիք է, թվում է, թե պետք է որ լավ իմանար ու գիտակցեր մեդիադաշտի ֆունկցիոնալ առաքելությունը, սակայն իրենց վարած շվայտ կյանքի աղբյուրները հանրությունից գերգաղտնի պահելու մոլուցքից դրդված՝ կորցրել են թե՛ իրականության հետ կապը, և թե՛ հատել բոլոր թույլատրելի կարմիր գծերը: Այսպես՝ ի պատասխան Panorama.am-ի՝ նախ ՀՀ կառավարությանը, ապա Աննա Հակոբյանի

Ապօրինի եղանակով տանը պատրաստում և իրացնում էր օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ: Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է,

Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը և Դավիթ Խուդաթյանը երդվեցին

Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել

Մինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե իր համբերության բաժակը լցվել է, Առողջապահության նախարարի ծառայողական ավտոմեքենան խախտում է երթևեկության կանոնը. shamshyan.com

shamshyan.com. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Կառավարության նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ իր համբերության բաժակը լցվել է, քանի որ տեղեկացել է, որ մայրաքաղաքում կան «ճռիկ-վռիկ» անողներ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողներ ու դրա դեմ, չգիտես ինչու, արդյունավետ պայքար չի տարվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 20-ին «Toyota» մակնիշի «006 լլ 55» համարանիշի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքները՝ մշակվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի հայեցակարգը, իրականացվել են տեղանքի ընդհանուր հետազոտության, անհրաժեշտ երկրաբանական և երկրատեխնիկական հետազոտությունները և այլն:

Viva-ն 14 տարի Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի գլխավոր գործընկերն է

Ինչպե՞ս դառնալ IT լուծումներ առաջարկող առաջատար երկիր: Ինչպե՞ս իրազեկել աշխարհին, որ Հայաստանն ունի այդ պոտենցիալը։ Ինչպե՞ս ամրապնդել Հայաստանի տեղը աշխարհի տեխնոլոգիական քարտեզում։ Ինչպե՞ս ստեղծել արտադրողականության հայկական մոդել և բարձրացնել նորարարության տեմպերը երկրում։ Որպես տեխնոլոգիական առաջատար ընկերություն՝ Viva-ն նպաստում է երկրի զարգացմանն այս բոլոր ուղղություններով կանգնելով պետության կողքին: Տեսանյութ Արդեն 14 տարի անընդմեջ՝ Viva-ն Բարձր տեխնոլոգիաների

«Մեզ համար մնում է օրակարգը նույնը․ օր առաջ Փաշինյանից ձերբազատումը»․ Ժիրայր Սեֆիլյան

Ժիրայր Սեֆիլյանն ասաց՝ Բևեռի դիրքորոշումը հստակ է՝ վստահաբար ասել, որ մեր երկրի՝ այս վիճակից դուրս բերելու և առավել ևս ազգային պետության վերածվելու լուծումը ոչ դեպի Թուրքիան է, ոչ էլ դեպի ՌԴ։ Երկուսը մերժելու մեջ է լուծումը։

Վճարահաշվարկային տերմինալներից բանկային հաշիվներին գումար էին փոխանցում. տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել են

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ 34-ամյա և 38-ամյա երկու տղամարդ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող վճարահաշվարկային տերմինալներից, նախապես պատրաստված թղթադրամների միջոցով, տարբեր բանկային հաշիվներին գումար են փոխանցում, որոնք մուտք չեն լինում վճարային տերմինալներում: Պարզվել է, որ նրանք խարդախությամբ դեկտեմբերի 19-ին Աճառյան փողոցում գտնվող տերմինալից՝ 10 հազար, իսկ Թոթովենցի

«Մինչև 2025 թ. փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամ արժեքը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով»

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, ինչպես գիտեք, հունվարի 1-ից ամբողջապես անցնելու ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգին։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երևանի ավագանու դեկտեմբերի 24-ի հերթական նիստում կառաջարկվի նոր նախագիծ, որով մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը նոր փաթեթների հետ միաժամանակ կպահպանվի մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը՝

«Կարևորում ոչ միայն ուտեստների հավաքագրումը, այլև  դրանք մեր կյանքի մաս դարձնելը». բացվել է Ամանորի ուտեստների «Տարեհաց» տոնավաճառը

 «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին հարակից տարածքում՝  «Խաչքարերի պուրակում»б տեղի է ունեցել «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառի բացումը, որը գործելու է մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-22:00: Տոնավաճառին ներկայացված են 10 առանձին սեղաններ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Երևանից: Միջոցառման բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար

«Այ, երբ Իրանի վրա կհարձակվեն, կթուլացնեն Իրանին, դրանից հետո կուլ կտան ոչ թե Զանգեզուրը, այլ ամբողջությամբ Հայաստանին»․ Հրանտ Բագրատյան

«Հայաստանում բոլորը շտապում են, հայտարարում են՝ վաղը պատերազմ կլինի Հայաստանի դեմ, Զանգեզուրի դեմ․ ես դա չեմ կարող ժխտել, ես մարգարե չեմ։ Բայց ես կարծում եմ, որ մինչեւ Իրանի հարցը չլուծեն, Հայաստանի վրա չեն հարձակվի»,- «Հայելի» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր կարծիք հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։

Թուրքիան կարող է շարունակել գազի պարտքի վճարումներ կատարել ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնող «Գազպրոմ» բանկի միջոցով

Ermenihaber. Թուրքիան կարող է շարունակել բնական գազի պարտքի վճարումներ կատարել «Գազպրոմ» բանկի միջոցով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ամերիկացի գործընկերների հետ հանդիպումից հետո։ Նշենք, որ ռուսական «Գազպրոմ» բանկը ներառված է ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում, բայց այդ հարցում Թուրքիային տրվել են արտոնություններ։ Ըստ Բայրաքթարի՝ ԱՄՆ-ի այդ որոշումն ուղղակիորեն կազդի Ռուսաստանի

ՀՀ-ում տնտեսական աճը դադաղեց՝ հոկտեմբերին կազմելով 4․2 տոկոս, գնաճը նոյեմբերին` 1․4 տոկոս. Համաշխարհային բանկի ամփոփագիր

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրն անդրադառնում է հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների տնտեսական դինամիկայի վերլուծությանը Տնտեսական աճը դադաղեց՝ հոկտեմբերին կազմելով 4․2 տոկոս (տ/տ), հիմնականում պայմանավորված ծառայությունների աճի տեմպի դանդաղմամբ (առանց առևտրի)։ Գնաճը նոյեմբերին բարձրացավ մինչև 1․4 տոկոս (տ/տ), որի շարժիչը սննդամթերքը և  ոչ ալկոհոլային խմիչքներն էին ու տրանսպորտը։ Ոսկու և զարդերի վերաարտահանման

Նարեկ Բաբայանը և դեսպան Սոբհանին անդրադարձել են Իրանի հետ առեւտրաշրջանառության ծավալի մեծացմանը, բեռնափոխադրումներին վերաբերող հարցերի

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նարեկ Բաբայանը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերում տեղի է ունեցել կազմի փոփոխություն եւ համոզմունք հայտնել, որ նոր անդամներն իրենց գործուն ազդեցությունը կունենան միջխորհրդարանական հետագա կապերի խորացման գործում: Մեհդի Սոբհանին եւս

Հանդիպումներ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագույն հրամկազմի միջև

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի և հասարակության հետ կապերի խորհրդատու ադմիրալ Զեքի Աքթյուրքը ամենշաբաթյա մամուլի ասուլիսին ներկայացրել է անցնող շաբաթվա իրադարձությունները։ Այդ համատեքստում նա տեղեկացրել է այն հանդիպումների մասին, որոնք տեղի են ունեցել ադրբեջանական բարձրաստիճան սպայակազմի հետ: Մասնավորապես դեկտեմբերի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն ընդունել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչի Գուլիևին,

«Խաղաղությունն այնքան մոտ չէ, որքան միջազգային հանրությանը փորձում է ներշնչել Նիկոլ Վովաևիչին». ադրբեջանցի մեկնաբան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Խաղաղությունն, իրականում, այնքան մոտ չէ, որքան միջազգային հանրությանը փորձում է ներշնչել Նիկոլ Վովաևիչին», սա ադրբեջանական քարոզչական հեռուստաընկերության մեկնաբանությունն է Փաշինյանի՝ երեկ հնչեցրած հայտարարություններին։ Մինչ Փաշինյանը ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանի զավթողական ու ագրեսիվ նպատակները կոծկելու համար, Լեռնային Ղարաբաղի հարցում փաստացի ընդունում

«Քաղաքական բռնապետ Ալիեւը եւ հարկային ու սոցիալական հարցերում ամենավայրագ բռնապետի կեցվածք ընդունած Փաշինյանը ինչ-որ հարցերում դաշնակիցներ են»

«Նախ եւ առաջ բարի կամքի բացակայության պայմաններում ստորագրված ցանկացած պայմանագիր, մանավանդ բռնապետների մասնակցությամբ ու ուղղորդմամբ, ապագա չունի, ոչ էլ երաշխիք կարող է հանդիսանալ»։

Ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում. Հովհաննես Հարությունյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։ Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և պետությանը ծառայելու պատվաբեր հնարավորության համար։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետերին, վարչապետի աշխատակազմի և կառավարության մյուս գործընկեր գերատեսչությունների գործընկերներին համատեղ աշխատանքի համար։ Այս

Բաքվում կալանքի տակ պահվող 15 անձի 2548 դրվագով մեղադրանք է առաջադրվել

«Ազգային ճակատ». Բաքվում կալանքի տակ պահվող 15 անձի 2548 դրվագով մեղադրանք է առաջադրվել: Խոսքն Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի մասին է:

Ալիևի քաղաքականությունն այսօր ուղղվում է ԱՄՆ-ի դեմ, ԱՄՆ-ն ու Արևմուտքը ներկայացվում են որպես ապագա հնարավոր էսկալացիաների «պատասխանատուներ». Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը ԱՄՆ-Ադրբեջան փոխադարձ հայտարարությունների մասին, որոնք աննկատ մնացին մեր տեղեկատվական դաշտում Տևական լռությունից հետո երեկ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը որոշեց արձագանքել Ադրբեջանի պետական հեռուստաընկերության կողմից ԱՄՆ դեմ տարվող քարոզչությանը։ Նշեմ, որ այս կիրակի օրը ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը ԱՄՆ-ին թիրախավորող հերթական ռեպորտաժում նշում

Յունիբանկը ճանաչվել է պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում

Յունիբանկը դարձել է WEALTH Navigator Awards 2024 մրցանակաբաշխության դափնեկիր: Բանկը հաղթող է ճանաչվել «Պրեմիում հաճախորդների համար լավագույն բանկն ԱՊՀ երկրներում» անվանակարգում: WEALTH Navigator Awards մրցանակաբաշխությունը համախմբում է private banking-ի և wealth management-ի ոլորտի առաջատար ներկայացուցիչներին: Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը ստանալով մրցանակը՝ շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և փորձագիտական հանրությանը Unibank Privé ծառայությունները բարձր գնահատելու համար: «Նման

Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով Գագիկ Մարկոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական: Գագիկ Գարունի Մարկոսյանի կենսագրությունը Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2024 հոկտեմբեր – 2024 դեկտեմբեր – ՀՀ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի օգնական, 2022 ապրիլ – 2024 նոյեմբեր – ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի

«Հանդիպման լավագույն վայրը` թանգարան». Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում Աննա Հակոբյանը ներկա է գտնվել կրթական ծրագրի

Դեկտեմբերի 20-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում անցկացվել է «Հանդիպման լավագույն վայրը` թանգարան» խորագրով կրթական ծրագիրը, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Միջոցառումը Ավ. Իսահակյանի անվան տուն-թանգարանի և ԿԱՊԿՈւ (Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող) ապագա զբոսավարների գործակցության արդյունքն է: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երիտասարդները սովորում են հայ-հունական պետական քոլեջում` խորացված օտար լեզուների իմացությամբ զբոսաշրջության

Ավստրալիայի խորհրդարանի անդամը դիմել է Ադրբեջանին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել Բակո Սահակյանին

Սուքարը պատրաստակամություն է հայտնել է՝ որպես հովանավոր հանդես գալու Բակո Սահակյանի համար

Ինչպես սկսեց Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետի պաշտոնում աշխատանքային առաջին օրը

 Ասաց, որ նախորդ մարզպետի կադրերին չի պատրաստվում աշխատանքից ազատել, քանի որ նույն թիմից են։ Կփոխվեն հայեցողական պաշտոններ զբաղեցնողները՝ խորհրդականները, օգնականները։

Ադրբեջանի ֆինանսական նվիրատվությունները Վատիկանին չպե՛տք է պատճառ դառնան, որ Կաթոլիկ եկեղեցու կենտրոնն աչք փակի ադրբեջանական հանցագործությունների վրա. «Գեղարդ»

Բաքվում կկառուցվի կաթոլիկ եկեղեցի, իսկ Արցախի հայկական եկեղեցիները կշարունակեն ավերվել «Գեղարդ». Վատիկանի՝ պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն այցելել է Բաքու՝ մասնակցելու Հովհաննես Պողոս Երկրորդ պապի պատվին կառուցվելիք եկեղեցու հիմնարկեքի արարողությանը։ Բաքվում Վատիկանի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Կովկասյան մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեին։ Արքեպիսկոպոսի հետ հանդիպմանը Փաշազադեն պատմել է «Ադրբեջանի

Ձեռքբերումների տարի էր. ՄԿՈՒ երկխոսության հարթակում քննարկվել են  մասնագիտական կրթության զարգացման նոր ուղղությունները

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-20-ը Դիլիջանում տեղի է ունեցել նախնական և միջին մասնագիտական  կրթության ոլորտի գործընկեր կառույցների երկխոսության հարթակի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը,  նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ  Արմենուհի Պողոսյանը, Ռազմավարական զարգացման գործակալության նախագահ Մկրտիչ Այվազյանը, Շվեյցարիայի զարգացման

«Խաղեր չենք խաղում». Զելենսկին, ըստ էության, բացառել է ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու սխեմաները

«Ազատություն». Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի օրը հայտարարել է, որ թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ բացառելով նաև այդ գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու առաջարկվող սխեմաները։ Չնայած պատերազմին, Մոսկվան շարունակում է Ուկրաինայով գազ մատակարարել դեպի Եվրոպա՝ 2019 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում: Կիևն արդեն հայտարարել է, որ չի երկարաձգելու այդ համաձայնագիրը,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031