Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Ալիեւի վարչակարգը այդ դիվերսիաներով ուզում է ապացուցել, որ իզուր չենք այսքան զենք գնել»

Այսօր «Փաստարկ» ակումբում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ իրեն բարկացրել է այն, որ Հայաստանում որոշ ուժեր կոչ են անում սիրիահայերին հայրենադարձ անել. «Փոխանակ բանակցություններ վարեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ, որ երաշխիքներ տան գոնե այն քաղաքներում, որտեղ մեծ թվով հայեր են բնակվում, հրոսակախմբեր չուղարկեն, պարապ նստած՝ ասում են հայրենադարձությունն ապահովենք»: Անդրադառենալով ցեղասպանության թեմային, որ Ֆրանսիայի կողմից զուտ

Դատավորը իր համակարգիչն է բերում «Ա1+»-ի նկարածը հետազոտելու համար, իսկ Գասպարիի նկատմամբ կիրառվում է սանկցիա

Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ հարուցված քրգործով այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հետազոտեց գործով առկա ապացույցները, մասնավորապես՝ անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին Վ. Գասպարիին ոստիկանության Կենտրոն բաժին բերման ենթարկելու մասին որոշման արձանագրությունը, սթափության վիճակի մասին արձանագրությունը, ՀՀ կառավարության շենքի դիմաց «դեպքի վայրի» զննության արձանագրությունը, ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի ամփոփագիրը, քրեական գործ հարուցելու

ՀՀ ԱԳՆ-ն դեռ հույս ունի՞

 «ԱԳ նախարարի կողմից արտահահայտված հայկական կողմի դիրքորոշումն այդ հարցում մնում է ուժի մեջ»,- այսպես եւ առանց հավելյալ պարզաբանումների արձագանքեց Aravot.am-ի հարցին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության համակարգող Տիգրան Բալայանը։ Aravot.am-ը պարոն Բալայանից հետաքրքրվել էր` ընդամենը մի քանի ամիս առաջ հայկական դիվանագիտական եւ քաղաքական կորպուսը հրճվանքով հայտարարություններ էր շռայլում հայկական հարցի հաղթանակի մասին`

Ռոբերտ Քոչարյանը հաջողություն է մաղթել Բակո Սահակյանին գալիք նախագահական ընտրություններում

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները Ռոբերտ Քոչարյանի եւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի օրերս կայացած հեռախոսազրույցի մասին:   «Իրոք, օրերս նրանք զրուցել են հեռախոսով: Բայց սա ինչ-որ մի արտառոց երեւույթ չէ: Ռոբերտ Քոչարյանի եւ Բակո Սահակյանի հարաբերությունները` աշխատանքային եւ անձնական, երկար տարիների պատմու­թյուն ունեն, նրանց շփումներն էլ մշտական բնույթ են կրում:

Տոլմայի փառատոնի անցկացման համար խթան էր Ադրբեջանի նախագահի հայտարարությունը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ խոհարարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ քարտուղար Վահե Անթանեսյանը, նույն հ/կ-ի գործադիր տնօրեն Գարիկ Գեւորգըանը եւ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը ներկայացրեցին հուլիսի 11-ին Սարդարապատում կայանալիք Տոլմայի փառատոնի մասին մանրամասներ: Նշվեց, որ փառատոնն արդեն երկրորդն է: Ինչպես անցյալ տարի՝ այս անգամ եւս միջոցառումը համեմված կլինի ազգային երգ ու պարով, անակնկալներով:

Մոդելն ուրախացրել է կրծքերով, քանի դեռ չի ծերացել

Վալիացի մոդել Իմոգեն Թոմասը, որի փառքը գագաթնակետին հասավ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռայան Գիգզի հետ սեքսուալ սկանդալի շնորհիվ, որոշել է «Twitter»-ում ուրախացնել երկրպագուների բանակին՝ տեղադրելով կիսամերկ կրծքերով իր լուսանկարներից մեկը: 29-ամյա մոդելը հաճելի հանգստյան օրեր է մաղթել նրանց եւ գրել. «Գուցե արդեն ծերանում եմ, քանի որ ցանկանում եմ շուտ տուն գնալ, կարոտում հարազատ բազմոցը, ընթրիքը եւ

Տաշտուն գյուղում տղաները չեն պսակվում, իսկ աղջիկներին այլ վայրերից են գալիս հարս տանում

Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղի մեծահասակներն ամբողջ օրը գյուղի երիտասարդների հետ կռիվ են տալիս, պահանջում ու խորհուրդ տալիս պսակվեն, ընտանիք կազմեն, գյուղի ծնունդների ավելացմանը նպաստեն: Բայց գյուղի մեծահասակների հորդորներն ու խրատներն արդյունք չեն տալիս, երիտասարդները ամենեւին չեն էլ շտապում պսակվել ու սեփական ընտանիք ունենալ: «Ամեն օր հետները կռիվ ենք անում, ասում ենք՝ պսակվեք հա պսակվեք, բայց

ՖԻԴԵ-ն հաղթում է եւ խորապես ափսոսում

Սպորտային արբիտրաժային դատարանը մերժել է ամերիկյան փաստաբանական գրասենյակի հայցը, որը Վրաստանի եւ Անգլիայի շախմատային ֆեդերացիաների հանձնարարությամբ բողոքարկել էր ՖԻԴԵ-ի կանոնադրությամբ նախատեսված երկու փոխնախագահների փոխարեն հինգի նշանակումը: Դատարանի փորձագիտական հանձնաժողովը եկել է եզրակացության, որ հակառակ պնդումներին, հինգ փոխնախագահ ունենալու նախաձեռնությունը ոչ թե ՖԻԴԵ-ի նախագահի միանձնյա որոշումն է, այլ հաստատվել է այդ կազմակերպության գլխավոր ասամբլեայում: Դատարանի որոշմամբ

Բյուրեղավանի ընտրություններում առավել ձայներ է ստացել գործող քաղաքապետը

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքային համայնքում հուլիսի 8-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Հակոբ Բալասյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքների, Հ. Բալասյանի օգտին քվեարկել է 2 096 ընտրող: Մյուս թեկնածուները` Աբովյանի քաղաքապետի օգնական, ԲՀԿ-ական Էդիկ Պողոսյանը և անկուսակցական Գարեգին Սարգսյանը համապատասխանաբար ստացել են 432 և

Կուզեի՞ր հիպոթեքդ 1% լիներ, բայց Facebook չկարողանայիր մտնել

Մեկ շաբաթից ավելին բացակայում էի Հայաստանից՝ Թուրքմենստանում մասնակցում էի ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կազմակերպած «Ավանդականից առցանց մեդիա» կոնֆերանսին: Ինձ սկզբում, շատ մեղմ ասած, զարմանալի թվաց, որ այն անցկացվում է մի երկրում, որտեղ կարելի է ասել՝ առցանց լրատվամիջոցներ չկան (ավելի շուտ՝ այնպիսին են, որ հիշեցնում են խորհրդային անցյալը՝ առաջնորդին ներբողներով եւ այլն: Մի օրինակը տեսեք

Գաբրիել Սարգսյանը մեկնարկեց հաղթանակով

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն , գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանում մեկնարկած բաց առաջնությունն սկսեց հոլանդացի Տիչո Դիյկուիսի նկատմամբ հաղթանակով: Այսօր՝ երկրորդ տուրում, Գաբիի միցակիցը Հոլանդիայի մեկ ուրիշ ներկայացուցիչ է՝ Ռիչարդ Վեդերը: Աշոտ Հակոբյան

Շարունակվում է ԼՂՀ պաշտպանության բանակի սպառազինումը եւ համալրումը

 Վերջին տարիներին պաշտպանության բանակն անհամեմատ դրական փոփոխություններ է կրել: Մասնավորապես, համալրվել է նոր սպառազինությամբ եւ տեխնիկայով, այդ թվում` հրետանային սարքավորումներով: Ավելացել է պայմանագրային եւ պարտադիր զինվորական ծառայություն իրականացնողների թվաքանակը: Բացի այդ, շարունակվում է նոր ավտոմոբիլային բարձր մարտունակությամբ տեխնիկայի ներկրումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը` օրերս «Եղնիկներ»

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան

ՎԻԵՆՆԱ, 5 հուլիսի, 2012թ. – ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան մյուս շաբաթ, որտեղ հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Զանյեն հանդիպումներ կունենա Բաքվում հուլիսի 8-ին և 9-ին, Թբիլիսիում և Բաթումիում հուլիսի 10-ին և 11-ին և Երևանում հուլիսի 11-ին և 12-ին: Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը բարձրաստիճան

Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ֆրանսիային Եհովայի վկաներին վճարել մի քանի միլիոն եվրո անօրինական հարկման համար

Ստրասբուրգ, Ֆրանսիա: 2012թ. հուլիսի 5-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանեց, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է Եհովայի վկաներին վճարի 4.5 միլիոն եվրո (մոտ 5.600.000 ԱՄՆ դոլար) որպես անօրինական հարկման արդյունքում կրոնի ազատության  խախտման ամբողջական փոխհատուցում: Անցած տարի՝ 2011թ. հունիսի 30-ին, Եվրոպական դատարանը սահմանել էր, որ Ֆրանսիայի կառավարությունը խախտել է Եհովայի վկաների իրավունքները՝ փորձելով սահմանել 60% հետադարձ

Վալերի Գործունյան.«Զարմանում եմ, որ Տարոն Մարգարյանի խոսքը կարող է խոսք չլինել»

«Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը դեռ սպասում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ իրեն տված խոստմանը, թե «Փարիզյան սուրճի» բացօթյա հատվածը նորից գործելու է: «Պարոն քաղաքապետն անձամբ ասաց, որ փարիզյանի ամառային մասը կբացվի Աբովյան փողոցը մաքրագործելուց 2 ամիս հետո, բայց բավական երկար բանակցելուց հետո արտոնեց միայն պատի տակ բացելը, իսկ փողոցի հատվածում մինչեւ

Ռոժե Ֆեդերերը 7-րդ անգամ հաղթեց Ուիմբլդոնում եւ կրկնեց Փիթ Սամփրասի ռեկորդը

Տզամարդկանց մենախաղերի եզրափակչում 4:6, 7:5, 6:3, 6:4 պարտության մատնելով բրիտանացի Էնդի Մարեյին՝ Ռոժե Ֆեդերերը յոթերորդ անգամ նվաճեց թենիսի Ուիմբլդոնյան մրցաշարի չեմպիոնի կոչումը: Այս հաղթանակը 30-ամյա շվեյցարացուն հնարավորություն տվեց ոչ միայն կրկին բարձրանալ ATP վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնական, այլեւ այդ ցուցանիշով կրկնել ամերիկացի Փիթ Սամփրասի ռեկորդը, որն աշխարհի թիվ 1 ռակետի դերում ընդհանուր առմամբ գտնվել է

Վահե Ավետյանի մահը մարտահրավեր էր ոչ թե հասարակությանն, այլ նախագահին

Ի տարբերություն բոլոր այն քաղաքական եւ հասարակական գործիչների, ովքեր կարծում են, թե Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները եւ դրանց շուրջ ընթացող զարգացումները մարտահրավեր են հասարակությանը՝ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը գտնում է, որ հայ օլիգարխների նման պահվածքը մարտահրավեր է ՀՀ իշխանություններին` ի դեմս նախագահի: Նա միամիտ է

Պաշտպանի հայտարարությունը Հարսնաքարի երեկվա միջադեպի վերաբերյալ

Հուլիսի 8-ին  գրանցվել են նոր միջադեպեր Հարսնաքար ռեստորանի շրջակայքում: Պաշտպանի 116 թեժ գծին ստացված ահազանգերի համաձայն բռնություն է գործադրվել իրավապաշտպան Արման Վեզիրյանի նկատմամբ: Բացի այդ, ըստ ահազանգողների, ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ է կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ: Մեր արագ արձագանքման խումբը անմիջապես մեկնել է դեպքի վայր: Վարույթ է հարուցվել, որի շրջանակներում կիրականցվի դեպքի բոլոր մանրամասների ուսումնասիրություն: Վահե Ավետյանի ցավալի մահը և Հարսնաքարում տեղի ունեցած դաժան

Ռոբերտո Մանչինիին հայտնաբերել են Սերգեյ Ֆուրսենկոյի չհրկիզվող պահարանում

 Եվրո 2012-ում լիակատար ձախողման ենթարկված ՌԴ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի հեռանալուց անմիջապես հետո ռուսական լրատվամիջոցները նրան փոխարինողի թեկնածուների թվում նշում էին նաեւ իտալացի մասնագետ Ռոբերտո Մանչինիի անունը, իսկ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ), հատկապես՝ դրա արդեն նախկին նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն, համառորեն հերքում էին այդ տեղեկատվությունը: Սակայն նույն ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ֆուրսենկոյի չհրկիզվող

ԼՂՀ պաշտպանության նախարար. Պատերազմի վերսկսման դեպքում կրկին մենք ենք հաղթելու

 «Հետք» էլեկտրոնային կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներ օրերս այցելեցին Լեռնային Ղարաբաղի տարբեր զորամասեր` նպատակ ունենալով լուսաբանել զինվորների առօրյան: Այցի շրջանակում լրագրողները ԼՂՀ պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասում հանդիպում ունեցան ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: Նախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարեւորությունը. «Հայ ժողովրդի ճակատագիրը կախված է դրա հանգուցալուծումից: Մենք

ԱՄՆ-ում շոգից տասնյակ մարդիկ են մահացել

Միացյալ Նահանգների կենտրոնական եւ արեւելյան շրջաններում տասնյակ մարդիկ մահացել են շոգից: Կիրակի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում արձանագրվել է 38 աստիճան Ցելսիուսի սանդղակով, իսկ այլ քաղաքներում օդի ջերմաստիճանը հասել է 40 աստիճանի: «Ազատություն» ռադիոկայան

Տիգրան Սարգսյանը գնում է արձակուրդ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 9-18-ը գտնվելու է արձակուրդում, որի հիմնական մասը կանցկացնի Հայաստանում կամ Լեռնային Ղարաբաղում: Արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետին փոխարինելու է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ԿԳՆ-ն ակնկալում է համագործակցություն

Ի կատարումն  հուլիսի 4-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստի ընթացքում  վարչապետ Տիգրան Սարգսյանի տված հանձնարարականի՝ դիմում ենք զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին Կրթության և գիտության նախարարությանը տրամադրել հանրակրթական դպրոցներում մանկավարժների սոցիալական փաթեթից օգտվելու ընթացքում  առաջացած խոչընդոտների և չարաշահումների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունները: ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Քրիս Համֆրիսը համոզված չէ, որ ինքն է երեխայի հայրը

Ամերիկյան «Բրուքլին» բասկետբոլային ակումբի հարձակվող Քրիս Համֆրիսը, որի եւ Քիմ Քարդաշյանի ամուսնալուծության դատը դեռ ընթացքի մեջ է, մոտ ժամանակներս, հնարավոր է, դատական նոր գործընթացի մեջ ներքաշվի: «The New York Post»-ի փոխանցմամբ, նա պատրաստվում է իր արդեն հղի նախկին ընկերուհուց՝ Մայլա Սինանանժից, ապագա երեխայի իր հայրությունն ապացուցելու թեստ պահանջել: Մայլան հեռախոսով բասկետբոլիստին վստահեցրել է, որ արդեն

Ձոր իջածների հանգիստը խափանվեց

Այսօր Գառնու ձորում գտնվողների հանգիստը հարամվեց: Վայրկյանների ընթացքում  Ազատ գետը վարարեց: Մեծ արագությամբ հոսող ջուրը ոչ միայն սրբեց տարավ ափին տեղավորված մարդկանց իրերը, այլ մոտ 2-3 մետր բարձր գտնվող ճանապարհը վերածեց հորդ գետի: Մարդիկ խուճապի մեջ փախան հանգստի գոտուց՝ ոմանք մեքենաներով, ոմանք էլ ոտքով՝ դժվարությամբ հաղթահարելով մեծ «ալիքները»: Մասսայական փախուստի հետեւանքով՝ դեպի գյուղ տանող ճանապարհին առաջացավ

Գիրք, որը կստիպի կարդալ իրեն. (Տեսանյութ)

Չարլի Չապլինի երկու անգամ պարտվել է «Չապլինի երկվորյակը» անվանակարգի մրցույթում: Չապլինի կրկնօրինակների մրցույթում ինքը` Չապլինը, գրավել է միայն 3-րդ տեղը: Երկիր մոլորակի մթնոլորտի թթվածնի շուրջ 20%-ը արտադրում են ամազոնյան խոնավ անտառները: Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը: Աշխարհում ամեն օր ծխում են մոտ 15 մլրդ.

«Ոսկե ծիրանում» ներկայացվեցին դերասանուհու, քանդակագործի եւ աշուղի մասին վավերագրականներ

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկային երրորդ ասուլիսի բանախոսներն էին ռեժիսորներ Միշա Ղազարյանը, Տարոն Պետրոսյանը եւ Արթուր Խուդոյանը: «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի սրահում» այսօր նրանք ներկայացրեցին «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում առաջադրված ֆիլմերը: Միշա Ղազարյանի «Արմինեն եվ Լեդի Մակբեթը»  պատմում է Վանաձորի թատրոններից մեկի դերասանուհի Արմինե Մացակյանի մասին, ով մանկուց տառապում է շաքարային դիաբետով, սակայն ցանկանում

Օրեր,ամիսներ. Ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանին նախագահականից նոր խոստումներ են տվել

Հունիսի 7-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ ինքնահրկիզման փորձ կատարած, հուսահատության եզրին գտնվող նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին, ով հինգշաբթի կրկին հայտարարել էր հացադուլ հայտարարելու մասին, նախագահականում նոր խոստումներ են տվել: Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր եւ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին մոտ մեկ ամիս առաջ նախագահականում խոստացել էին լուծել հավելավճարների եւ աշխատավարձի հարցը, հիվանդ աղջկա՝ Կարինեի,

Վավերագրականներ` Նոր Ջուղայի, Կոստան Զարյանի եւ սահմանափակ կարողություններով մարդկանց մասին

«Գոլդեն Թուլիփ» հյուրանոցի «Վիվալդի» սրահում ասյօր տեղի ունեցավ «Ոսկե Ծիրանի» մեկնարկային երկրորդ մամլո ասուլիսը: Ռեժիսորներ Արսեն Գասպարյանը, Վահե Յանը եւ Հայկ Կբեյանը ներկայացրեցին համապատասխանաբար «Նոր Ջուղա. Լինել…», «Երկու ճանապարհ» եւ «Կոստան Զարյան. հայ գրականության մենակը» ֆիլմերը, որոնք ներառված են «Հայկական համայնապատկեր» ծրագրի վավերագրական մրցույթում: «Նոր Ջուղա. Լինել…» կարճամետրաժ-վավերագրականը պատմում է Նոր Ջուղայի` մշակութային հարուստ ժառանգություն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930