Օրվա լրահոսը

Արջը հարձակվել է

  Հուլիսի 2-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.00-ի սահմաններում արջը կոտրել է Վայոց ձորի Երփին գյու­ղի բնակիչներ Ա. Թովմասյանի և Վ. Բադալյանի բերքատու ծառերը և հոշոտել Վ. Բադալյանին պատ­կա­նող հորթը: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանը և Ոստիկանության մարզային վարչությունը: ԱԻՆ

Զինամթերք՝ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում

Հուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում,  ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան 20 հասցեում գտնվող շենքի տանիքում  շինարարական աշխատանքներ կատարողները    զինամթերք են գտել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է  տարբեր տեսակի զինամթերք, որն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Դեպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը: Հանգամանքները պարզվում են:   ՀՀ ոստիկանության ՀԿԼ

Անպատժելի՞ է Ռուբեն Հայրապետյանը

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում Նեմեց Ռուբոյի թիկնապահների եւ ռեստորանի աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված չորս ռազմաբժիշկներից մեկի՝ 33-ամյա Վահե Ավետյանի մահը բողոքի ալիք է բարձրացրել մեր հանրության տարբեր խավերի շրջանում։ Իրար հաջորդող բողոքի դրսեւորումներն ինքնաբուխ են։ Չնայած տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ մասնակցությանը՝ հարկ է նշել, որ այդ ցույցերը չեն կազմակերպվում ու ուղղորդվում որեւէ քաղաքական ուժի

«Իմ անունը Նիկոլ Փաշինյան է»

ՍԴ-ն դեռ դուրս չի եկել խորհրդակցական սենյակից, ուր քննության է դրվել ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանի դիմումը: Նիկոլ Փաշինյանը ՍԴ է ներկայացրել բազմաթիվ փաստաթղթեր, մասնավորապես՝ այս տարվա մարտի 28-ին ԸԸՀ-ի կայացրած 05-Ա որոշումը, որով Փաշինյանը ընտրատարածքում գրանցվել է պատգամավորի թեկնածու: ՍԴ ներկայացրած փաստաթղթերի մեջ էր նաեւ այս տարվա ապրիլի 15-ին թիվ 7

Տարհանել են բնակարանից

Այսօր ժամը 03.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Բադալ Մուրադյան 1 շենքի թիվ 4 բնակարանում: Ըստ ԱԻՆ տեղեկատվության կենտրոնի՝ դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ՝ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ օպերատիվ խմբերը պարամեդիկների ուղեկցությամբ: Հրշեջ փրկարարները ծխապատ բնակարանից տարհանել են 1924թ. ծնված Ն. Խաչիկյանին եւ 1960թ. ծնված Ա. Հակոբյանին: Վերջիններս տեղում ստանալով

Նիկոլ Փաշինյանի գործով՝ խորհրդակցական սենյակում

ՀՀ Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով վերսկսեց մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործի քննությունը: Զեկուցողը ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանն էր, իսկ պատասխանող կողմը՝ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գեղամ Սարգսյանը եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչն

Ե՞րբ ԱՄՆ դեսպանը Բաքվում կայցելի Ջուղա…

Մոտակա շաբաթներին Բաքու կժամանի Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հունիսի 29-ին ԱՄՆ Սենատը հաստատել է Մորնինգսթարի թեկնածությունը` ի թիվս այլ երկրներում ԱՄՆ 10 դեսպանների թեկնածությունների: Սենատում թեկնածության հաստատումից հետո դեսպանները ԱՄՆ պետքարտուղարությունում երդմնակալության արարողության են մասնակցում, ապա մեկնում նշանակման երկիր: Իսկ մինչ այդ դեսպանների թեկնածությունների առնչությամբ վերաբերմունք էր

Հայկ Գեւորգյանի դեմ գործը կարճվել է

«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Հայկ Գեւորգյանի դեմ  հարուցված քրեական գործը կարճվել է: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ՀՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Ա. Ասատուրյանի կողմից որոշում էր կայացվել քրեական գործ հարուցելու մասին: Գեւորգյանը մեղադրվում էր «վրաերթ» կատարելու մեջ: ՀՀ ոստիկանության ՃՈ հանցագործությունների քննության բաժնի այս որոշումըպատրաստվում են բողոքարկել Հ. Գեւորգյանը եւ նրա պաշտպան,

Արտակարգ դրությանն այլընտրանք չկա

Համենայնդեպս, բողոքի այն ալիքը, որ բարձրացել է Վահե Ավետյանի սպանության դեմ` միավորում է ամենատարբեր հայացքների ու գաղափարների տեր մարդկանց, որոնք այլ առիթներով միմյանց ընդդիմախոսներ են, կոշտ ընդդիմախոսներ, որոնք միմյանց մեղադրել են շատ բաներում, բայց ներկայումս միասին են «Հարսնաքարում» տեղի ունեցածի դեմ հասարակական բողոքի ալիքի մեջ: Կարելի էր ասել, որ սա ուրախացնող է, բայց, ցավոք, այդ

Հատուցումը որպես Աստծո պատիժ

Ամեն օր, վերադառնալով կենտրոնական կլինիկական հոսպիտալից, գիտակցում էի, որ դա կարող էր վերջին օրը լինել դեռ երեկ առողջ, երիտասարդ, մարզական կազմվածքով տաղանդավոր զինվորական բժիշկ Վահե Ավետյանի համար։ Այն, որ սիրտը բաբախում էր ամբողջ տասներկու օր, բոլորովին անշարժ կրծքավանդակում, բացարձակապես արհեստական շնչառության, սնուցման պայմաններում, թթվածնի մատակարարմամբ, իսկական հրաշք էր, որ գործեցին մեր բժիշկները։ Ամեն անգամ հոսպիտալ

Գեներալն ու 85 զինվորականներ փախել են Թուրքիա

Շուրջ 300 սիրիացիներ, նաև զինվորականներ հատել են սիրիական սահմանը: Նրանցից 293-ը փախել են Թուրքիա, այդ թվում մեկ գեներալ, որի անունը չի հրապարակվում և 85 զինվորականներ: «Լայֆնյուզը» գրում է, որ սա ամենազանգվածային փախուստն է Սիրիայից, այս երկրում անկարգությունների մեկնարկից հետո, ընդ որում Թուրքիան արդեն ապաստան է տրամադրել շուրջ 35 հազար սիրիացու:  Panorama.am

Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում` Հուլիսի 3-4-ը, 7-ին ժամանակ առ ժամանակ, 5-6-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ: Քամին հյուսիս-արևելյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 5-6-ը կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Հուլիսի 3-4-ը, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է, 5-6-ը գիշերվա

Երեւան է ժամանում Հերման վան Ռոմպոյը

Եվրոպական խորհրդի նախագահը Հայաստանից կուղեւորվի Վրաստան, ապա` Ադրբեջան։ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը Երեւան երկօրյա այցելության ընթացքում բանակցելու է Հայաստանի ղեկավարների հետ։ Երեթշաբթի օրը նրան ընդունելու է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր։ Բանակցություններից հետո տեղի կունենա Եվրոպական խորհրդի նախագահի եւ

Հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի հետ (տեսանյութ)

«Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, հատկապես զինվորականի, բժշկի»: Այս կարծիքին է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը նաեւ կոչ է անում հայրենիքում փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծել` հետագայում խուսափելու համար «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած դժբախտ միջադեպից.  «Ժամանակ առ ժամանակ գտնում եմ, որ հարաբերություններում կրքեր են բորբոքվում, եւ ամեն ոք փորձում է իր «ես»-ն առաջ տանել, բայց, այնումենայնիվ,

«Մենք պարտադրված ենք ունենալ ուժեղ քաղաքացի եւ լինել ուժեղ ժողովուրդ»

                  Սովորություն չեմ ունեցել թերթերի հրապարակումների առնչությամբ խոսել: Սակայն թերթերից մեկում տեղ գտած «Ֆիդայական գնացքը վաղուց գնացել է» հոդվածը  ինձ լուրջ մտահոգություններրի տեղիք տվեց: Նախ մեկ դիտողություն.  ոչ թե Սմբատ Այվազյանն է կամավորներ հավաքագրում, այլ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը,   որը  հայտարարել է «կամավորականների հավաք իր մարտական կարգերը վերականգնելու, լրացնելու և Հայոց Բանակի առաջամարտիկների կողքին կանգնելու

Թագուհին «թանկացել է»

Բրիտանական թագավորական ընտանիքը բրիտանացիների վրա 200 հազար ֆունտ ստեռլինգով ավելի թանկ է նստել անցած  ֆինանսական տարի` նախորդի համեմատ: Այս մասին տեղեկացնում է BBC News-ը` հղում անելով այսօր` հուլիսի 2-ին հրապարակված Բուքինգեմյան պալատի տարեկան զեկույցին, որում տեղ են գտնում թագավորական ֆինանսների մասին տեղեկությունները: Թագավորական ընտանիքի կարիքների վրա հարկատուները ծախսել են 32,3 միլիոն ֆունտ ստեռլինգ` մոտավորապես 50

Հաղորդավարուհին դիմել է նախագահին` խնդրելով փրկել իրեն, ասելով, որ կյանքին վտանգ է սպառնում

Ուկրաինացի հեռուստահաղորդավարուհի Նատալյա Ռոզինսկայան հայտարարել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Պաշտպանության համար նա դիմել է երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Իր հայտարարության մեջ Նատալյան իրեն համեմատել է 2000 թվականին սպանված լրագրող Գեորգի Գոնգաձեի հետ` ասելով, որ իրեն հետեւում են եւ որ վերջերս նա արդեն իսկ բռնության է ենթարկվել: «Իմ նախագահ,-դիմել է նա Յանուկովիչին, ես

«Դեմ առ դեմ». Լիլիթ Գալստյան եւ Մկրտիչ Մինասյան

Հուլիսի 3-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 18-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ  պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ  Մկրտիչ Մինասյանը եւ  ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ  Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` «Հարսնաքարի» դեպքերն ու համարժեք պատասխանատվության հասարակական պահանջը: Նրանց հարցեր

Վահե Ավետյանի թաղման արարողությունը (ֆոտոշարք)

Լուսանկարները` «Պանարմենիան ֆոտո»-ի եւ «Ֆոտոլուրի»:

Ոստիկանապետը «Հարսնաքարի» դեպքի մասին. «Ես կարծում եմ, որ այդ զոռբայության դեմը մենք կառնենք»

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձավ հունիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանում արձանագրված միջադեպին, երբ փոխգնդապետ, Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը սպառնացել էր պայթեցնել ռեստորանը: Սամվելյանն արդեն ձերբակալված է: Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել կիրակի գիշերը «Հարսնաքար»-ում, իսկապե՞ս զինվորական փոխգնդապետը փորձել է պայթեցնել հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանը,

Բենզինի գներն ամեն տեղ ընկնում են, բացի Հայաստանից

Առաջիկայում բենզինի միջազգային շուկայում գնանկում կլինի, սակայն գնանկումը Հայաստանին  «չի սպառնում»: Միջազգային շուկայում կանխատեսվում է 30% անկում, իսկ Հայաստանում՝ 2%:  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով  2012թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի 1,9% գնանկում:   Իսկ 2011 թ. դեկտեմբերի համեմատ բենզինի գինն աճել է 10,9%-ով: ԱԱԾ-ի հրապարակած տվյալներն առաջացնում են «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի

ՃՏՊ-ների հետևանքով հաշվառված զոհվածների թիվը նվազեցվու՞մ է

ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության 2007 թ. նոյեմբերի 8-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ոստիկանության ներկայացրած որոշման նախագիծը:  Ըստ այդմ, առաջարկվում է գործող որոշման հավելվածը լրացնել նոր երկու կետերով: Առաջինով սահմանվում է, որ պետական վիճակագրության մեջ որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն

Մայրը դաժանաբար զոհվել է` որդու աչքի առաջ

Հուլիսի 2-ին ժամը 15.15-ին Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում երկաթգծի վրա հայտնաբերել են մահացած կնոջ մարմին: Ինչպես տեղեկանում ենք Tert.am-ից` պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Մեծ Այրում գյուղի բնակիչ 49-ամյա Նելլի Աբրամովան էր, ով անցնելիս է եղել Թումանյան փողոցի վրա գտնվող «Լաչինի միջանցք» կոչվող տարածքին հարակից երկաթգծի վրայով՝ հետիոտների համար չնախատեսված հատվածով: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանին

Գյումրու քաղաքապետի փեսայի սպանությունը քննող քննիչին ավտովթարի ենթարկելու գործը անընդհատ հետաձգվում է

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դարձյալ հետաձգվեց այն երիտասարդի դատավարությունը, որը մեղադրվում է  Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին ավտովթարի ենթարկելու մեջ: Հիշեցնենք, որ   ապրիլի 12-ին, երբ  ոստիկանները խառնված էին Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուին սպանության գործով,  23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը  հենց   ոստիկանության շենքի դիմաց ավտովթարի էր ենթարկել քննիչին ու նրան

Հաստատվեց ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների առաջիկա չորս տարվա ռազմավարական ծրագիրը

Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարե­փո­խումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը: Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսին են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը,

Մարգար Օհանյանը չի բողոքարկի

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը չի բողոքարկի Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը։ Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Մկրտիչ Վասակյանը։ «Որ չի բողոքարկում, երեւի համաձայն է վճռի հետ»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 30-ին Ճանապարային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը դատապարտվել 6 տարվա ազատազրկման՝ պետությանը

Համաշխարհային բանկի կարծիքով` ֆինանսական շուկայի հայ սպառողները կրթվելու կարիք ունեն

 Ֆինանսական շուկայում հաճախ հանդիպող խնդիրներից է, երբ սպառողները որեւէ վարկային կազմակերպության հետ աշխատելու ընթացքում որեւէ պայմանավորվածություն չեն կատարում, ինչի արդյունքում տույժեր եւ տուգանքներ են կիրառվում: Սրա հիմանական պատճառն այն է, որ սպառողները ֆինանսական կազմակերպության հետ մինչ պայմանագիր կնքելը, այն չեն կարդում: Այսօր Համաշխարհային բանկի կողմից իրականացված «Սպառողների շահերի պաշտպանության եւ ֆինանսական գրագիտության ուսումնասիրության» արդյունքների շնորհանդեսի

«ԱԺ-ի սոխակներին» Արամ Մանուկյանը չի պատասխանում (Տեսանյութ)

Aravot.am-ը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ զրույցում խնդրեց մեկնաբանել ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի այն դիտարկումը, թե ՀԱԿ-ը սիրաշահում է ԲՀԿ-ին՝ նրա կապիտալը՝ ընտրազանգվածը օգտագործելու համար: Այս կապակցությամբ Ա. Մանուկյանն ասաց.  «Խորհրդարանում երեք հոգի կան, երեք սոխակները, որոնց ես չեմ պատասխանում: Նրանցից մեկը Խոսրով Հարությունյանն է, մյուս երկուսը` Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը»: Մեր

Ուկրաինայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպել է Յանուկովիչի հետ

Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Քննարկվել են հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Նկատի առնելով, որ 2013թ. Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ շրջանակում համագործակցությանը և Ուկրաինայի նախագահության առաջնայնություններին վերաբերող հարցեր: Հուլիսի 1-ին Սերժ Սարգսյանը Ուկրաինայի նախագահի

Սուրճը բարձրացնում է լիբիդոն

Սառը սուրճը բարձրացնում է լիբիդոն. այս մասին հայտնում են Իսրայելի համալսարանի մասնագետները: Սեքսոլոգները հետազոտություն են անցկացրել ու պարզել, որ սուրճը սեռական կյանքում խթանիչի դեր է կատարում:  Փորձարկմանը մասնակցել են 27-45 տարեկան տղամարդիկ եւ կանայք: Պարբերաբար օգտագործելով 150-ական գրամ սառը սուրճ՝ փորձարկմանը մասնակցող տղամարդկանց 67 տոկոսը նշել է, որ պոտենցիայի հետ կապված խնդիրը գրեթե վերականգնվել է,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930