Օրվա լրահոսը

ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ

Նոթագրություն Թուրքիայից. օր առաջին «Ագոսի» խմբագիրներ Արիս Նալճին եւ Բագրատ Էսդուգյանը: Ընդամենը զուգադիպություն էր, որ առաջին անգամ Թուրքիա այցելեցի մեկ օր անց այն բանից, երբ Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին արձանագրություններ: «Հրանտ Դինք» հիմնադրամը գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողների միջեւ երկխոսության մի ծրագիր, որի շրջանակներում էլ առաջիկա շաբաթը պիտի անցկացնենք

ԴԱՎՈՒԹՕՂԼԻՆ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻ՞Ց ԷՐ ԺՊՏՈՒՄ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Հայաստանը կարող է դիմագրավել թուրքական խորամանկություններին: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը աննախադեպ, նույնիսկ պատմական է համարում Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ հայ ժողովրդին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի, այնտեղ հստակ շեշտադրումներ կային՝ ուղղված ոչ միայն ՀՀ-ին, Սփյուռքի հայությանը, այլեւ տարածաշրջանի եւ

«ՀԵՏԸՆԹԱՑ ՔԱՅԼ»

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները սուր քննադատության են ենթարկել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Արձանագրությունների ստորագրումը՝ որակելով դրանք որպես «հետընթաց քայլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում»՝ ըստ tert.am-ի, հայտնում է թուրքական Today’s Zaman-ը: Այդպես է, մասնավորապես, արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը (լուսանկարում): «Այս Արձանագրություններին Թուրքիայում կհաջորդեն լարվածության մեծ ալիքներ, քանի որ Արձանագրությունների տեքստերում ասվում է

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ Գլուխ երկրորդ ԱՍՔ ԻԳՈՐԻ ԳՆԴԻ ՄԱՍԻՆ Երկու հազար ութի փետրվարի տասնվեցին, երբ հերթական հատվածս «Առավոտի» շաբաթօրյա համարում տպագրվեց, անմիջապես հասկացա, որ էդ գրածս ու տպածս նույնիսկ ինձ չի հետաքրքրում, ուր մնաց՝ ուրիշներին, ու էդ բանը դեռեւս նախորդ իրիկուն խմբագրությունում էի զգացել՝ սրբագրելով ու վերջնական տեսքի բերելով էդ, ուրեմն, հերթական հատվածս, ու

Հոկտեմբերի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ են հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր

Խարխլվում են ընտանեկան հիմքերը

Անգլիկան եկեղեցու առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Ստաֆորդի եպիսկոպոս Գորդոն Մարսելը հայտարարել է բրիտանական հասարակության մեջ ընտանեկան հիմքերի խարխլման մասին: Մարսելը մասնավորապես նշել է, որ դրանում մեծ դեր է խաղում երիտասարդ սերնդի չափազանց կապվածությունը համացանցին, էլեկտրոնային փոստին եւ SMS-հաղորդագրություններին, իսկ վիրտուալ շփումը հանրահայտ սոցիալական ցանցերում այժմ փոխարինում է մերձավորների հետ կենդանի շփմանը եւ կործանարար կերպով անդրադառնում ընտանեկան

Խաչ կրելուց հրաժարվելու դեպքում՝ աշխատանքից հեռացում

Բրիտանիայի Էքզեթեր քաղաքի հիվանդանոցի ղեկավարությունը սպառնացել է աշխատանքից ազատել 54-ամյա բուժքույր Շիրլի Չապլինին՝ աշխատանքի ժամանակ մարմնի վրա խաչ կրելու համար: Ինչպես նշել է հաստատության վարչակազմը, դա հակասում է հագուստին ներկայացվող պահանջներին եւ իբր թե ռիսկ է հիվանդների համար: Միեւնույն ժամանակ, հիվանդանոցում զիջումների են գնում այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ, օրինակ՝ մահմեդականներին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ

«Մենք հայ ենք»

Նոյեմբերի 26-ից «Հայ TV»-ի եթերում կլինի «Մենք հայ ենք» նոր ինտերակտիվ հեռուստածրագիրը՝ նվիրված հայոց անցյալին, պատմությանը, գիտությանը, ռազմարվեստին, մշակույթին ու գրականությանը: Ծրագրի ղեկավար Արթուր Բախտամյանը «Առավոտի» հետ զրույցում հույս հայտնեց, որ համահայկական այս ծրագիրը ժամանակակից բազմազան հեռուստատեսային դաշտում առանձնահատուկ տեղ կգրավի: «Մեր հայրենակիցներին հաղորդումը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել մեծերին ու հասկանալ, թե նրանցից ովքեր

Երբ ինչ-որ մեկը ծառայում է քեզ…

Պաժիզմը՝ ղեկավարների հիվանդություն Պաժ բառի դասական հասկացությունը միջնադարյան Եվրոպայից է գալիս: Այն ժամանակներում մի սովորություն էր ընդունված, ըստ որի՝ հարուստ կնոջ մոտ ազնվական ընտանիքից մի տղա էր ծառայում: Պաժի կոչումը ասպետ դառնալու առաջին աստիճանն էր: Պաժիզմի ակունքները մանկությունից են գալիս: Ինչպես սեքսոլոգիական հետազոտություններն են վկայում, անչափահասների մոտ 20%-ը սեռական հասունացման ժամանակ իրեն գեղեցիկ աղջկա ծառա

ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆ ՆԱԽ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

Լարվածությունն ու նյարդային վիճակը նպաստում են անօրգազմիային Ասում են՝ տղամարդիկ հարաբերությունների ժամանակ մտածում են նախ իրենց հաճույքի, հետո նոր՝ զուգընկերուհուն հաճույք պատճառելու մասին: Երբեմն տղամարդիկ չեն էլ մտածում՝ զուգընկերուհին օրգազմի հասա՞վ, թե՝ ոչ: Հաճախ կանայք ձեւացնում են, թե օրգազմ են ունենում, որովհետեւ ամաչում են բարձրաձայնել: Ըստ մի խումբ գիտնականների, կանանց 92%-ը ռեալ օրգազմ ունեցողներ են,

Ասպետ խուլիգանները

Ռեգբին մարզական թիմային խաղ է, որում թիմերի խաղացողները ձվաձեւ գնդակը միմյանց ձեռքով ու ոտքով փոխանցելով՝ աշխատում են այն անցկացնել մրցակցի H-ատիպ դարպասից ներս կամ դնել դարպասի հետեւի մասում նշագծված տարածքում: Որպես մարզաձեւ՝ ռեգբիի ծնունդը համարվում է 1823 թվականի ապրիլի 7-ը, երբ Անգլիայի արվարձանային Ռեգբի քաղաքի քոլեջներից մեկի խաղադաշտում Վաթերլոոյի հաղթանակի տարելիցի պատվին կազմակերպված «ամբոխային ֆուտբոլի»

ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԽԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՍՊԱՆԻԱ ՄՐՑԱՎԵՃՆ Է

Այսօր երեկոյան հայ ֆուտբոլասերների համար իսկական տոն է. մեր ազգային հավաքականն ընդունելու է Իսպանիայի թիմին: Վիսենտե դել Բոսկե Վարդան Մինասյան Ցավոք, մարզական լուրջ խնդիրներ մենք մեր առջեւ դնել ի զորու չենք, փոխարենը՝ «Հանրապետականում» ներկա գտնվողները հնարավորություն կունենան 90 րոպեների ընթացքում հետեւել յուրօրինակ «մաստեր-կլասի»՝ Եվրոպայի գործող չեմպիոնների կատարմամբ: Իսկ լրագրողների համար «մաստեր-կլասը» մեկնարկել էր դեռ երեկ,

ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ

«Արեւորդի» բնապահպանական փառատոնը, որ իր տեսակով եզակի է ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում, այս տարի կկայանա հոկտեմբերի 25-29-ը: ՆՓԱԿ, «Նարեկացի» արվեստի միություն մշակութային կենտրոնները, ինչպես նաեւ «Մարիոթ» հյուրանոցը կհյուրընկալեն փառատոնի տարբեր ծրագրեր: Իբրեւ բացման ֆիլմ, ընտրված է հանրահայտ պրոդյուսեր Լյուկ Բեսսոնի եւ ռեժիսոր Յան Արթուս-Բերտրանդի «Տունը» ֆիլմը: Մարդը խաղաղ գոյակցել է բնության հետ, սակայն վերջին 60 տարիներին

ԷՐԵԲՈՒՆԻ- ԵՐԵՎԱՆ-2791

Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2791-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շարքը երեկ մեկնարկեց ԵՊՀ-ում: Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաեւ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: «Առավոտի» հետ զրույցում ԵՊՀ-ի հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանն անդրադարձավ Էրեբունու անվան հետ կապված տարբեր տեսակետներին՝ նշելով, որ այդ բազմազանությունը վկայում է մեր դարավոր հետաքրքրությունը հայոց մայրաքաղաքի նկատմամբ. «Ժամանակին, որ հայտնաբերվել էր՝ Էրբունի

«ՕՐՐԱՆ-ՎԱՆԱՁՈՐԸ» ԿԲԱՑՎԻ

Երկուշաբթի օրը Վանաձորում կկայանա «Օրրան» ցերեկային խնամքի կենտրոնի բացումը: Վերջինս իր տանիքի տակ կհամախմբի 50 երեխաների: Գործունեության առաջին տարվա անհրաժեշտ ֆինանսավորումը Վանաձորի «Օրրանին» կտրամադրեն Բաց հասարակության ինստիտուտը եւ «ՎիվաՍել- ՄՏՍ» ընկերությունը: Վանաձորի «Օրրանը» կընդօրինակի Երեւանի «Օրրանի» մոդելը (հիմնադիրներ՝ Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյաններ), որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում օգնել է հարյուրավոր ընտանիքների: Երեխաները

«Ես մարդ եմ»

Մարդու իրավունքների եւ խաղաղության հարավկովկասյան 3-րդ կինոփառատոնը Հայաստանում է ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-11-ը Երեւանում կանցկացվի «Ես մարդ եմ» հարավկովկասյան երրորդ կինոփառատոնի երեւանյան ծրագիրը: «Ես մարդ եմ»-ը բացառիկ փառատոն է՝ անիվների վրա, որի շրջանակներում Հարավային Կովկասի տարբեր քաղաքներում եւ գյուղերում ցուցադրվում են վավերագրական ֆիլմեր համերաշխության, մարդու իրավունքների եւ հակամարտությունների արդյունքների թեմաներով: Երեկ «Նովոստի»

«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏՆ» ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Կամ անվանի նկարիչները՝ մեկ սրահում Երեկ «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց «Հայկական նատյուրմորտ» բացառիկ ցուցահանդեսը: Ներկայացված էին Գրիգոր Խանջյանի, Հակոբ Հակոբյանի, Մարի Հովելյան-Հակոբյանի, Լավինիա Բաժբեուկ- Մելիքյանի, Արարատ Սարգսյանի եւ այլոց գործերը: «Նկարիչը պատկերում է այն, ինչ ինքն է զգում ու սիրում: Ստեղծագործելն ինձ համար առաջին հերթին հաճույք է, ինքնաբավարարվածություն: Նկարելիս երբեք չեմ մտածում, թե ինչ ժանրի նկար

«ԱՍԱԼԱ»-ն ողջունում է

Հայ հանրային կարծիքին Հայաստան-Թուրքիա նորագոյն կապերու շուրջ Երբ երէկ Վարդան Մամիկոնեանը իբրեւ պատմական օրինակելի տիպար նկատող Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը այսօր կը դիմէ Վասակեան դիւանագիտութեան (հեռու Վասակը դաւաճանի պիտակով ներկայացնելու ընկալեալ սովորութենէն)՝ ակներեւ կը դառնայ հայ իշխանութեանց վրայ գերպետութիւններու բանեցուցած ահաւոր ճնշումը, որուն ի տես հարկաւոր են համայն հայութեան բողոքի արտայայտութիւնները ընդդէմ թրքական եւ

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ոչ պետական բուհերում գիտական հետազոտությունները հազվադեպ են հայտնվում լայն հասարակության տեսադաշտում։ Դրա հիմնական պատճառը անվստահությունն է վերջերս երեւան եկած կրթական հիմնարկների նկատմամբ, որոնց մոտ բացակայում են ֆինանսավորման բյուջետային աղբյուրները, այդ թվում նաեւ՝ գիտական հետազոտություններին տրամադրվող։ Որպես կանոն, ոչ պետական բուհերը ստիպված են ինքնուրույն գոյատեւել ծանր տնտեսական պայմաններում, որոնցում գտնվում է նաեւ գիտական աշխատանքը։ Ափսոս, որ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՝ ՄԱՐԳԱՐԻՏ ՄԱՏԻՆՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Օրերս Վանաձորի ավագանու որոշմամբ քաղաքի Բազում թաղամասի նորակառույց եւ միակ մանկապարտեզը անվանակոչվեց վաստակաշատ մանկավարժ, այդ մանկապարտեզի հիմնադիր-վարիչ, լուսահոգի Մարգարիտ Մատինյանի անունով: Ավելի քան 50 տարվա մանկավարժական ստաժ ունեցող Մարգարիտ Մատինյանը ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մայրն է:

ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ

Երեկ, Երեւանի կենտրոնում, Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում ահազանգ է ստացվել այն մասին, որ դպրոցի տարածքում տեղադրված է պայթուցիկ սարք: Ինչպես տեղեկացնում է tert.am-ը, ժամը 13-ից հետո բոլոր երեխաներին տարհանել են դպրոցի տարածքից եւ սկսել են զանգահարել ծնողներին՝ խնդրելով, որպեսզի երեխաներին տուն տանեն: 13:30-ի դրությամբ դպրոցի տարածքը փակ էր,

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԸ

Հրապարակվել է QS World University Rankings 2009-ը, այսինքն՝ աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշային աղյուսակը: 200 լավագույնների աղյուսակը շարունակում է գլխավորել հանրահայտ ՀԵՔ կոչվող եռյակը՝ Հարվարդի, Եյլի, Քեմբրիջի համալսարանները, որոնք ավանդաբար համարվում են լավագույնը: Այս տարի այդ աղյուսակի 1-ին տեղում է Հարվարդի համալսարանը (ԱՄՆ), 2-րդում՝ Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա), 3-րդում՝ Եյլի (ԱՄՆ): Քեմբրիջն ու Եյլը 2008-ի համեմատ փոխատեղվել

Մորեխիկը, որը նկարել չգիտեր

Հաճելի է, որ «Առավոտը» անդրադարձել է դպրոցական դասագրքերին։ Դրա կարիքն իրոք զգացվում է. պարզ ու անկեղծ հրապարակումները շատ օգտակար կլինեն թե՛ դասագրքեր ստեղծողների, թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների եւ թե՛ երեխաների համար։ 2009 թ. հոկտեմբերի 6-ի հրապարակումը՝ «Կմեծանաս՝ կհասկանաս», ես դասում եմ այդպիսի հրապարակումների շարքին։ Լավ էր, որ նախքան հոդվածը տպագրելը Հռիփսիմե Ջեբեջյանը զրուցեց դասագրքերի հեղինակներ

ՍԵԼԸ ՃՌՌԱԼՈՒ ՏԵՂ…

«Առավոտի» սեպտեմբերի 1-ի համարում «Սպիտակ լիմուզինով, քյուֆթայով ու մեխակներով չի ճանապարհում» հոդվածում անդրադարձել էինք Արարատի մարզի Գեղանիստ գյուղի դպրոցում տիրող վիճակին: Խմբագրությանը հասցեագրված նամակում մի խումբ ծնողներ բողոքել էին դպրոցում տիրող անօրինություններից: Դրանց կապակցությամբ դպրոցի տնօրեն Լեւոն Գեւորգյանը «Առավոտին» ասել էր, թե բողոքներն անհիմն են, եւ դրանց հետեւում կանգնած է դպրոցի նախկին տնօրենը: «Նրանից հետո,

«Օլիգարխը» զբաղված է տներ խլելո՞վ

Բաց նամակ ՀՀ նախագահին Մեծարգո նախագահ, պարոն Սերժ Սարգսյան, իմ դիմում-բողոքներով ես բազմիցս անհանգստացրել եմ Ձեզ՝ մտածելով, որ որպես ՀՀ նախագահ, Ձեր կողմից կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ մղված հսկայածավալ պայքարով կարող եք դրական լուծում տալ նաեւ իմ եւ իմ ընտանիքի չափահաս եւ անչափահաս անձանց դեմ կատարված ոտնձգություններին, խաբեություններին: Սակայն հույսերս չիրականացան, քանի որ այն անձինք,

ԻՆՉՈ՞Ւ ԿՐԱԿԵՑ Հոկտեմբերի 6-ին Երեւանի մսի կոմբինատի տնօրեն Ռազմիկ Դարբինյանը կրակել էր BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս եկած քաղաքացու վրա: Թե ինչու էր կրակել, մանրամասները՝ «Առավոտի» հաջորդ համարում: ԿԱԽՎԵԼ Է ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայի թիվ 20 շենքի տանիքում հայտնաբերվել է 48-րդ բնակարանի բնակիչ՝ 19-ամյա Հայկ Անդրեասյանի դին: ՄԱՀԵՐ՝ ՆՈՐ ՆՈՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

«ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԶՈՀԸ» ԿԱՄ ՇԻՆԾՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ինչ է գրում դատապարտյալը Վերջերս «Սեւան» ՔԿՀ-ում ինձ մոտեցավ իմ բախտակից ընկերներից մեկը՝ Գարիկ Հովհաննիսյանը, որին ծանոթ էի դեռեւս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից եւ խնդրեց, որպեսզի ես համակ ուշադրությամբ լսեմ նրա ողջ քրեական պատմությունը: Ես լսեցի նրան եւ որոշեցի ընթերցել նրա գործը եւ եկա այն համոզման, որ նրա նկատմամբ դատախազը իրավունք չուներ որակավորելու այնպիսի մի հոդված, որը

ՆՈՐԱՑՎԱԾ ՓՈՍՏԵՐ՝ ՄԱՍԻՍՈՒՄ

Երեկ, Փոստի համաշխարհային օրվա առթիվ, «Հայփոստ» ընկերությունը Մասիս քաղաքում բացեց փոստային մասնաճյուղ եւ կից գործող թիվ 001 բաժանմունքը: «Հայփոստի» մամուլի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ամբողջովին փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը եւ այլն: Ընկերությունը նախատեսում է մինչեւ տարեվերջ բացել մոտ 40

ՀԵԾԱՆՎԱՐՇԱՎ՝ ԸՆԴԴԵՄ ԾԽԻ

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Սարյանի արձանի մոտից մեկնարկելու է հեծանվարշավ՝ ընդդեմ ծխի, հանուն մաքուր օդի: Հեծանվարշավի մասնակիցները կշրջեն Երեւանի կենտրոնական փողոցներով՝ բերանները դիմակներով կապած: Այս մասին հայտնում է Panorama.am-ը: Ակցիայի շրջանակներում թերթիկներ կբաժանվեն անցորդներին, ոստիկաններին եւ վարորդներին: Ինչպես նշել է ակցիայի կազմակերպիչ, բնապահպան Սամվել Հովհաննիսյանը, ծխելու դեմ պայքարի օրը իրենք՝ առողջ կենսակերպի հետեւորդները, չէին կարող

ՀԻՎԱՆԴԻՆ ՁԵՌՔ ՉԵՆ ՄԵԿՆՈՒՄ

Հարավ-արեւմտյան Ա-2 թաղամասի Օհանովի 15 շենքի բնակիչ Կարեն Գեւորգյանի ընտանիքը սոցիալապես անապահով է, սակայն սոցիալական նպաստ չի ստանում: Եվ քանի որ ընտանիքը ընդգրկված չէ «Փարոս» համակարգում, հետեւաբար ընտանիքի անդամները չեն կարողանում պետպատվերի շրջանակում բուժսպասարկում ստանալ: Կ. Գեւորգյանի հայրը մի քանի ամիս առաջ սրտի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել. ընտանիքը մի կերպ գումար է հավաքել

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031