Օրվա լրահոսը

«ՀԱԿ-Ի ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԽԱՂԵՐ ՉԵՆՔ ՏԱ»

Գառնիկ Մարգարյանը ՀՅԴ-ին մեղադրում է «ներհայաստանյան գենոցիդ» իրականացնելու մեջ «Հայ իրականության մեջ Հայ հեղափոխական դաշնակցությունը մի ազգային ուժ էր, որը պետք է ազգային հարցերի լուծման շարունակողը լիներ եւ դրանք իրենց տրամաբանական ավարտին հասցներ: Բայց վերջին տարիներին, հատկապես՝ 1998-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Դաշնակցության ղեկավարությունը անհասկանալի կերպով ազատ արձակվեց եւ անցավ իշխանական թեւ, մասնակից դարձավ ներհայաստանյան

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՏՐՈՀՎԵ՞Ց

«Ժառանգության» վարչության երեկ գիշերն ավարտված նիստում որոշվել է կուսակցության շարքերից հեռացնել Մովսես Արիստակեսյանին, որը վարչության փոխնախագահն է, Վարդան Խաչատրյանին, որը կուսակցության քաղաքական քարտուղարն է, եւ Զոյա Թադեւոսյանին, որը ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչն է: Վերջինիս մտադիր են նաեւ հետ կանչել ԿԸՀ-ից, քանի որ ի շարս այլ հեռացվածների՝ նրա գործունեությանն էլ են անվստահություն հայտնել: Սակայն Զոյա Թադեւոսյանն «Առավոտին»

ՀՆԴԿԱՀԱՅՈՑ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՀԱՅՐ ԽՈՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

1. 2009 թ. ապրիլին Դուք նշանակվեցիք Հնդկահայոց հոգեւոր հովիվ եւ Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ: Դա Ձեր առաջին այցելությունն էր Հնդկաստան: Ձեր տպավորությունները, խնդրեմ: – Ինձ համար բոլորովին նոր աշխարհ է՝ բազմազան գույներով, սովորույթներով: Ես բավական ծանոթ եմ Արեւմտյան աշխարհին, բայց առաջին անգամ է, որ արեւելք եմ գալիս եւ գալիս եմ պաշտոնավարելու՝ Հնդկաստանի նման հզոր եւ

ԿԱՄՔ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ուշադրությունը՝ դա մարդու ընդունակությունն է կենտրոնանալ որոշակի գործողությունների եւ առարկաների վրա, իսկ կամքն այդ ընդունակության հիմքն է: Որքան ուժեղ է ձեր կամքը, այնքան արդյունավետ է ձեր աշխատանքը, ուսումը եւ ցանկացած այլ գործողություն: Առաջարկված հարցերին պետք է պատասխանեք «այո» (2 միավոր), «չգիտեմ» (1 միավոր), «ոչ» (0 միավոր): 1. Ի վիճակի՞ եք, արդյոք, ավարտել այն աշխատանքը, որ

ԴԵՍՊԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սեպտեմբերի 1-ից Երեւանում՝ «Ակադեմիա» պատկերասրահում (Բաղրամյան 24), գործում է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանի «Բրիտանիա» լուսանկարների ցուցահանդեսը: Ինչպես «ԱրմԻնֆո» գործակալությանը հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսում ընդգրկված են հեղինակի՝ 2003-2009 թթ. արված՝ ՄԹ բաղկացուցիչ մասերի՝ Անգլիայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Հյուսիսային Իռլանդիայի տեսարժան վայրերի, նաեւ բնության ու մարդկանց լուսանկարներ, դրվագներ բրիտանացիների կյանքից:

Տիգրանուհու անհատականը

Սեպտեմբերի 7-ին «ՀայArt» մշակութային կենտրոնի 5-րդ ցուցասրահում բացվեց նկարչուհի Տիգրանուհի Մարտիրոսյանի՝ 44 գեղանկարչական աշխատանքներից կազմված երեւանյան առաջին անհատական ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ սեպտեմբերի 17-ը: 27-ամյա Տիգրանուհին Հայաստանի նկարիչների միության անդամ է 2003 թ.-ից: Մայրաքաղաքում ունեցել է մի քանի խմբակային, իսկ Հունգարիայում (2002, 2003, 2004) եւ Կիեւում (2004)՝ նաեւ անհատական ցուցահանդեսներ: Մեր հարցին՝ ինչո՞ւ է անհատական

«ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՄԵՐԿ ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ՃԻՇՏ ՄԱՏՈՒՑԵԼ»

Ասում է Վիգեն Մնոյանն ու հավաստիացնում, որ կավատությամբ չի զբաղվում Արդեն մեկ ամիս է, ինչ հեռուստատեսությամբ ցուցադրվում է լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հաղորդումը՝ «Մեծերի համար»: Այդ հաղորդման ժամանակ հայ կանայք ու աղջիկները մերկ վիճակում սեքսուալ դիրքերով լուսանկարվում են ու ցուցադրում իրենց մարմնի բարեմասնությունները: Հաշվի առնելով, որ նկարահանվող աղջիկները հանդես են գալիս ոչ թե կեղծանուններով, այլ կոնկրետ

Ֆուտբոլիստներին աշնանն են հաշվում

Մտորումներ՝ փակված տրանսֆերային պատուհանի առջեւ 2009-ի ֆուտբոլային ամառվա ամենակարեւոր իրադարձությունները ծավալվում էին ոչ թե մարզադաշտերում, այլ տրանսֆերային շուկայի դաշտում, ինչը, թերեւս, ադեկվատ է Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններից զուրկ՝ կենտ տարիներին: Սակայն 2009-ն ուներ նաեւ իր յուրահատկությունը, ինչը լավագույնս արտացոլեց դեռ հունիսին ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի արած հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր. «Ռոնալդուի ու Կակայի տրանսֆերները

Հովհաննես Դանիելյանը 1/4 եզրափակչում է

Սիրողական բռնցքամարտի աշխարհի առաջնությունը թեւակոխում է վճռորոշ փուլ: Միլանի ռինգում մեր հանրապետության ներկայացուցիչներից պայքարը շարունակում են երեք բռնցքամարտիկներ: Նրանցից 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, տանելով հերթական տպավորիչ հաղթանակը, 12:3 հաշվով առավելության հասավ Հարավաֆրիկյան Հանրապետությունից Լեբոգանգ Պիլանի նկատմամբ, մտավ քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է մոնղոլ Սերդումբա Պուրեվդորջի հետ: Եթե մեր բռնցքամարտիկը կարողանա հաղթահարել նաեւ այս արգելքը,

Մեդալներ պետք է որ լինեն

Իտալիայի Ֆերմո քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության տղաների չորս տարիքային խմբերում Հայաստանի ներկայացուցիչները շարունակում են հաջող մրցելույթներ ունենալ: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 18 տարեկանների պայքարում Սամվել Տեր-Սահակյանը իսրայելցի Տամիր Նաբատիի հետ միասին 6,0 միավորով բաժանում էր 1-2-րդ տեղերը: Թե այս երկուսից ո՞վ կդառնա չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդ, կարող է պարզ դառնալ նրանց միջեւ

Արոնյանը չընկճվեց

Բիլբաոյում մեկնարկած շախմատի «Grand Slam Masters Bilbao, 2009» մրցաշարի երկրորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պարտության մատնեց առայժմ Ուկրաինայի մարզական դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Կարյակինին եւ վաստակած միավորներով բարձրացավ երկրորդ հորիզոնական: Երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը: Նրան անձնատուր եղավ Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա): Երկու տուրից հետո միանձնյա առաջատարը Գրիշչուկն է՝ 6,0 միավոր: Արոնյանը երեք

Հաղթանակ՝ առաջատարի նկատմամբ

Չինաս տանում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային 2-րդ առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը 3,5:0,5 հաշվով կարեւոր ու վստահ հաղթանակ տարավ առաջատարի՝ Լեհաստանի ընտրանու նկատմամբ: Մրցակիցներին պարտության մատնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը ու Լիլիթ Գալոյանը, իսկ Նելլի Աղինյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի: Եվ չնայած մրցաշարային աղյուսակում լեհուհիները մնացին առաջին հորիզոնականում, իսկ մերոնք՝ յոթերորդում, Արսեն

ԶԱՆՈՒՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

2008-ին «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնը հիմնեց «Ոսկե ծիրանի» բարձրագույն կինոդպրոցը: Օգոստոսի 1-ից տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» բարձրագույն կինոդպրոցի ընդունելությունը, որի արդյունքում ստացվել է 85 հայտ. 70-ը՝ Հայաստանից, 15-ը՝ արտերկրից: Նախնական ընտրության եւ հարցազրույցների արդյունքում 8 ուսանող ընդունվել է կինոդպրոց՝ 1 տարի ժամկետով: Առաջին դասընթացը, որը կլինի սեպտեմբերի 8-15-ը, կվարի լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին,

ԶԼՄ-ների ցուցահանդես՝ Իրանում

ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը մտադիր է հոկտեմբերի 20-27-ը Թեհրանում անցկացնել մամուլի եւ լրատվական գործակալությունների միջազգային 16-րդ ցուցահանդեսը՝ աշխարհի 50 երկրների մասնակցությամբ։ Ցուցահանդեսի անցկացման նպատակը նրանում մասնակցող լրատվամիջոցների ծանոթությունն է միմյանց հետ, լրատվամիջոցների միջեւ երկկողմ համագործակցության համաձայնագրերի միջոցով երկարաժամկետ հարաբերությունների հաստատումը, հրավիրված լրատվամիջոցների համախոհությունը տարածաշրջանային եւ համաշխարհային կարեւորագույն հարցերի վերաբերյալ

Հայ-թուրքական պոետիկ շփումներ

Հայասատանում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզի» թղթակից՝ հայազգի Վերջիհան Զիֆլիօղլուն: Նա «Առավոտին» տեղեկացրեց, որ ինքը եւ հրապարակագիր, թարգմանիչ Արթուր Անդրանիկյանը հետաքրքիր նախաձեռնությամբ են հանդես եկել: Անցյալ շաբաթվանից մեկնարկել է մի ծրագիր, ըստ որի՝ դասական թուրքական բանաստեղծությունը առաջին անգամ հայերեն է թարգմանվելու, հայ պոեզիան էլ՝ թուրքերեն: Լրագրողն անձամբ գնացել է Թուրքիայի մշակույթի նախարարի մոտ եւ ներկայացնելով

Հովիկը, Հասմիկը, Սարոն

 Մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն է նշանակվել ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը, որը ժամանակին աշխատանքից ազատվեց էլեկտրիկների հետ զենքի օգտագործմամբ հակամշակութային «բանավեճ» ունենալու համար: Այժմ նա շինվերանորոգման աշխատանքներ է սկսել թանգարանում ու փորձում է տնօրենի՝ իր դերի մեջ մտնել, չնայած այն բանին, որ նախարարության mincult.am կայքում Հայաստանի ժողովրդական արվեստի

«Մուշտի» չի՞ եղել

«Առավոտի» տեղեկություններով, Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանում օրերս վեճ է ծագել. տնօրեն Հովհաննես Զատիկյանը ցանկացել է բռունցքով հարվածել ֆոնդապահ Կարինեին, վերջինս վախից ուշաթափվել է, եւ շտապօգնության երկու մեքենա է եկել: Մեզ հետ հեռախոսազրույցում թանգարանի տնօրենն ասաց, որ ոչ մի վեճ էլ չի եղել, ինքն ընդամենն առաջարկել է սեպտեմբերի 3-ից աշխատանքից ազատված արդեն նախկին աշխատակցուհուն դուրս գալ

ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՒ ՀՈՒՅՍԵՐԻ

Կամ «Ռեինկարնացիան», հայկական ռեգին ու ջունգլիական օրենքները «Այսօր շատ քիչ իսկական հայ է մնացել. բոլորը մի տեսակ օտար են հայկականի ու ազգայինի հանդեպ: Բոլորը մտածում են միայն լավ մեքենաներ ունենալու ու Ազգային ժողով մտնելու մասին,- «Առավոտի» հետ զրույցում ասում է «Ռեինկարնացիա» խմբի մեներգիչ-հիմնադիր Ռոլանդ Գասպարյանն ու կես կատակ կես լուրջ ավելացնում,- Ես երբեք Ազգային ժողով

ՌԴ-ՈՒՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԿԵՂԾՎՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկի մարզի Խոմուտինինո գյուղի Կոմունիստական կուսակցության ակտիվը ՌԴ Կոմկուսի ԿԿ քարտուղար Գեննադի Զյուգանովին ուղղված նամակով բողոքել է այդ բնակավայրում «կեղծ կոմունիստների» ի հայտ գալու մասին: «Lenta.ru»-ի մատուցմամբ, նամակի հեղինակները Զյուգանովին հավաստիացրել են, որ վերջերս գյուղում ձեւավորվել է ՌԴ Կոմկուսի «նոր բջիջ», որին անդամագրվել է արդեն 350 մարդ: Գյուղի «հին կոմունիստները» կարծում են, որ

ՀՆԱՐԱՄԻՏ ՆԵՈՆԱՑԻՍՏՆԵՐԸ

Գերմանացի նեոնացիստները օրենքով արգելված իրենց կարգախոսները փոխել են հապավումներով, ինչը թույլ է տալիս նրանց խուսափել իշխանությունների կողմից քրեական հետապնդումից: Associated Press-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է Գերմանիայի Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության՝ ԳՖՀ-ում էքստրեմիստական կազմակերպությունների ակտիվությանը հետեւող հատուկ ծառայությունների զեկույցում: Որոշ թվեր, որոնք կարող են նկարված լինել, օրինակ՝ հագուստի կամ պայուսակների վրա, դարձել են նեոնացիստների տարբերակող

ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՒԼ

2009թ. օգոստոսի 20-ին Աֆղանստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփման արդյունքում 447 ընտրական տեղամասերից ստացված ավելի քան 200 հազար քվեաթերթիկ համարվել է անվավեր: Associated Press-ի մատուցմամբ, մինչ կհրապարակվեն երկրի նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, քվեարկության արդյունքների կեղծման փաստերով հարուցվել է ավելի քան 650 գործ: Աֆղանստանում առայժմ հաշվվել է քվեաթերթիկների 74%-ը, որի արդյունքում առաջատարը գործող նախագահ Համիդ

Ռուսներն ու ուկրաինացիները ընդհանուր հայտարարի չեն գալիս

Ուկրաինայի հետ ռուսական գազի շուրջ նոր պայմանագիր ստորագրելուց Ռուսաստանի հրաժարումը սպառնում է դեպի Եվրոպա գազի տարանցմանը: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահի Էներգետիկ անվտանգության միջազգային հարցերով ներկայացուցիչ Բոգդան Սոկոլեւսկին (նկարում): «Ռուսական կողմի հնարավոր հրաժարումը գազի տարիֆների փոփոխության առնչությամբ՝ լուրջ սպառնալիք է ստեղծում «Ուկրաինայի նավթոգազի» բնականոն գործունեության, հետեւաբար՝ նաեւ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի անխափան տարանցման

ՄԱԳԱՏԷ-ն մեղադրվում է փաստերի կոծկման մեջ

Ֆրանսիան հաստատել է իր՝ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հասցեին ավելի վաղ ուղղած մեղադրանքներն առ այն, որ ՄԱԳԱՏԷ-ն թաքցնում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կարեւորագույն փաստեր: Այդ կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Բարադեին (նարեկ) հանդես է եկել մեղադրանքների կտրուկ հերքմամբ: Այս մասին փոխանցում է BBC-ին: Բարադեին Վիեննայում կայացած հերթական հանձնաժողովի բացման ժամանակ հայտարարել է, թե ապշած

Երկրաշարժ՝ Վրաստանում. զոհեր չկան

Երկուշաբթի լույս երեքշաբթի, 9 րոպեի տարբերությամբ, երկու անգամ 5,5-6,2 բալանոց երկրաշարժ է գրանցվել Վրաստանում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Օնիի շրջանում: Նախնական տեղեկություններով, զոհեր եւ ավերածություններ չկան: Այդ մասին «Reuter» գործակալությանն ասել է Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Իրակլի Կադագիձեն: «Ես կարող եմ հաստատել, որ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քութաիսիից 70 կմ հեռավորությամբ գտնվող

Բրայլյան համակարգի դասագրքերը ծախսատար են

Երեւանի՝ տեսողական խանգարումներ ունեցող երեխաների համար գործող միակ թիվ 14 դպրոցում չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ են բրայլյան դասագրքեր ստացել: Նիկողայոս Տիգրանյանի անվան գիշերօթիկ ռեժիմով գործող թիվ 14 դպրոցը մարզերի եւ մայրաքաղաքի 300 երեխաների է կրթում: «Այս տարի ԿԳ նախարարությունը դպրոցին հատկացրեց բրայլյան համակարգի 3000 նոր տետր, իսկ գրքերի հարցը դեռ համարվում է

«ԲՌՆՎԵԼ ԵՆ» ԱՐՏԱԳՐՎԱԾ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂՆԵՐ

Կամ ինչու են բարձրագույն որակավորման հանձնաժողովի անվան շուրջ տարաբնույթ խոսակցություններ պտտվում Գիտական աստիճանների եւ կոչումների շնորհման գործընթացը հայաստանյան տարբեր գիտական շրջանակներում երբեմն շահարկվում է: Կա կարծիք, որ գիտական կոչում կամ աստիճան կարելի է ստանալ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) հետ գործարքի մեջ մտնելու ճանապարհով: Քննարկման առարկա է դառնում նաեւ այն հանգամանքը, երբ ԲՈՀ-ը բեկանում է այս

Ես դեմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը

Քանի մեր իշխանությունը անտարբերության է մատնում հայ-վրացական սահմանում կատարվող իրադարձությունները: Դեռեւս օգոստոսի 26-ին է «Առավոտը» տեղեկացրել, որ հայ-վրացական սահմանի՝ Շիրակի մարզի Բավրա գյուղի հատվածում վրացիները սահմանի մի քանի կմ երկարությամբ մոտ 500 մետր խորացել են Հայաստանի տարածք՝ զավթել մեր հողերը, բայց մերոնք ձայն չեն հանում: Վրացական կողմը հերքեց մեր տեղեկությունը, հայկական կողմը՝ ՀՀ կառավարությունը եւ

ԻՆՉ ԷՐ ԱՍՎՈՒՄ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

2008-ի նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները կարծես թե դեմ չէին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ըստ որոշ պնդումների, ՀՀ նախագահը իր նախընտրական խոստումներում ոչինչ չի ասել Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Դժվար թե որեւէ թեկնածուի նախընտրական ծրագիրը ընթերցած մեկը մոռանար կամ չնկատեր, որ մեր թեկնածուների երեւակայությունը հատկապես հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղին վերաբերող հարցերում հեռուն գնացող չէ:

Երկրաշարժի արձագանքները

Վրաստանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները հասան Հայաստանի սահմանակից շրջաններ: Սեպտեմբերի լույս 8-ի գիշերը Նոյեմբերյան քաղաքի բնակիչները արթնացան ուժեղ ցնցումից: Նրանք զգացել են ստորգետնյա ցնցման 3 ալիք: Հարվածի ալիքը ոչ թե ուղղահայաց, այլ երկայնական էր: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սուրիկ Զալինյանի առանձնատան պատի մի մասը երկրաշարժից փլվել է: Տարերքի հարվածը զգացվել է նաեւ Իջեւան քաղաքում:  

Վրացիները շարունակում են

Իբր քիչ էր, որ այսօրվա Թուրքիայի տիրապետության տակ գտնվող պատմական հայկական հողերի նկատմամբ հավակնություններ ունեն քրդերը, հիմա էլ վրացիներն էլ որոշել «խառնվել գործին»: Ըստ վրացական աղբյուրների, վրացի մտավորականների մի խումբ այցելել է Թաո-Կարջեթի: Թաո-Կարջեթին Մեծ Հայքի Տայք նահանգի անվան վրացական տարբերակն է: Պարզվում է, որ այցի նպատակը պատմական արմատներին եւ վրացական եկեղեցական ճարտարապետության գոհարներին ծանոթանալն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031