Օրվա լրահոսը

Իրանը պահանջում է Հոլիվուդից ներողություն խնդրել

Հոլիվուդի պատվիրակության այցը Թեհրան՝ նշանավորվեց սկանդալով Ամերիկյան կինոարդյունաբերության ներկայացուցիչները պետք է հանդիպեին ֆիլմեր արտադրող իրանցիների հետ, հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով CNN-ը: Ամերիկացիները, որոնց թվում էր նաեւ հայտնի դերասանուհի Անետ Բենինգը, հանդիպել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի խորհրդական Ջավադ Շամակդարին։ Վերջինս հայտարարել է, որ Հոլիվուդի պատվիրակների հանդիպումը իրանցի կինոարտադրողների հետ կկայանա միայն այն դեպքում, եթե ամերիկացիները

«ՉԵ՛Մ ՍԻՐՈՒՄ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ԳՆԱԼ»

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ «առանց փողկապի» Արամ Գասպարիչը՝ կնոջ հետ: Արամ Սարգսյանից մինչեւ Արամ Սարգսյան: ԱրամՍարգսյանը հոգատար պապիկ է:   Բալզակի ապրելու դեղատոմսն ու իր ընտանիքը Արամ Գասպարի Սարգսյանը հատկապես այսօրվա երիտասարդների համար շեշտում է, որ մանկուց սիրել է ընթերցանությունը եւ դաստիարակվել է գրքերով: «Շատ եմ սիրել Բալզակ, որը կյանք է սովորեցրել,

Երկու մրցանակային տեղ Լեհաստանում անցկացված ձյուդոյի աշխարհի գավաթի առաջնությունում, որին Հայաստանից մասնակցեց հինգ մարզիկ, առավել հաջող են հանդես եկել մեր մինչեւ 60 կգ քաշայինները: Հանրապետության ձյուդոյի ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Հովհաննես Դավթյանը գրավել է երկրորդ, իսկ Արթուր Սրապյանը՝ հինգերորդ տեղը: Երկրորդ շրջանը հաջող է սկսել Լինարեսում անցկացվող շախմատի գերմրցաշարի մասնակից ութ ուժեղագույն գրոսմայստերները շարունակում են

Պաշտոնական առաջարկն արվել է

IBF-ի վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի ներկայացուցիչը լրատվամիջոցներին հայտարարել է, թե Աբրահամը WBC/WBO-ի վարկածներով աշխարհի չեմպիոն ամերիկացի Կելլի Պավլիկի հետ գոտիների միավորման մենամարտը պատրաստ է անցկացնել ցանկացած տարածքում: Նրա խոսքերով, մարտի 14-ին Լահուան Սայմոնի հետ մարտում իր գոտին հերթական անգամ պաշտպանելուց հետո, միակ մրցակիցը, որի հետ «Արքա Արթուրը» ցանկանում է հանդիպել՝ Պավլիկն

ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, հանրապետության սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ եւ մարզաձեւի եվրոպական ֆեդերացիայի գործկոմի անդամ Արմեն Գրիգորյանը Գերմանիայում մասնակցել է միջազգային այդ մարզական կառույցի գործադիր կոմիտեի նիստին: Պարոն Գրիգորյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ որոշվել է հունիս ամսին նշանակված գործկոմի հաջորդ նիստն անցկացնել Երեւանում: Նախարարի խոսքերով, եվրոպական ֆեդերացիայի ղեկավարների այցելությունը Հայաստան՝ մարզաձեւի ընդհանուր դրվածքին տեղում ծանոթանալու

«Ֆոնոգրամաների» վերջը եկավ

Այլեւս արգելվում է համերգների ժամանակ դրանցից օգտվելը՝ առանց ունկնդրի գիտության ՀՀ մշակույթի նախարարի հրամանով (թիվ 43-Ա, փետրվարի 18) արգելվել է նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում «ոչ կենդանի», ասել է թե՝ ֆոնոգրամային հնչողությամբ համերգների կազմակերպումը: Այն նպատակ ունի այսուհետեւ մեր բեմերից դուրս վանել իրենց հույսը ձայնագրությունների եւ համակարգչային մոնտաժի վրա դրած, երբեմն էլ նույնիսկ երգել չկարողացող

«ՄՇԱԿՈՒՅԹԸ ՓՈՂ ԴՆԵԼ-ՓՈՂ ՎԵՐՑՆԵԼԸ ՉԷ»

Դաշնակցական պատգամավորը՝ մշակութային քաղաքականության մասին Ա. Շահբազյանը հիացած չէ մշակութային քաղաքականությամբ: ՀՅԴ ԱԺ խմբակցության քարտուղար Արտաշես (Արտյուշա) Շահբազյանի ձեւակերպմամբ, եթե ռաբիսն ու կեղծ մշակույթը պահանջարկ չունենան, չեն կարողանա ասպարեզը վերցնել: Նա նաեւ փաստում է. «Այլեւս այնպիսի մակարդակի վրա ենք, որ մի քիչ զգուշությամբ պիտի ասենք, թե ժառանգներն ենք Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի… Շատ ենք հեռացել այդ

ՉԱՎԵՍԸ 3 ՕՐ ԼՌԵԼՈ՞Ւ Է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին բժիշկը խորհուրդ է տվել մի փոքր լռել: Ինչպես հայտնի է, Չավեսը սիրում է խոսել, եւ նրա ճառերը երբեմն տեւում են 5 ժամ եւ ավելի: Սակայն վերջերս նա այնքան է լարել իր «հռետորական գործիքը», որ հիվանդացել է անգինայով, եւ անձնական բժիշկը խորհուրդ է տվել նրան առնվազն 3

Սկզբից ռմբակոծեցին, հիմա վերականգնում են Երկուշաբթի օրը եգիպտական Շարմ-էլ-Շեյխ քաղաքում բացվել է պաղեստինյան Գազա հատվածին ֆինանսական օգնություն ցուցաբերելու հարցին նվիրված միջազգային համաժողովը: Նախօրեին Եգիպտոս է ժամանել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ըստ «Ռոսիյսկայա գազետա» թերթի, ենթադրվում է, որ Քլինթոնն իր հետ բերել է $900 միլիոն արժողության չեկ՝ Գազայի վերականգնման համար: Իր այցի ընթացքում Քլինթոնը մի շարք

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մամուլի ծառայությունից երեկ տեղեկացրին, որ մարտի 23-ից կսկսվեն դպրոցական գարնանային արձակուրդները: 2-11 դասարանների աշակերտների համար արձակուրդները սահմանվել են մարտի 23-29-ը, իսկ 1-ին դասարանի աշակերտների համար՝ մարտի 23-ից մինչեւ ապրիլի 5-ը: ՆԱԽԱՐԱՐԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ՀՀ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանի 11 մասնավոր բուհերի գործունեության պետական լիցենզիայի

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԾՆՎՈՒՄ

Հատվածներ ՀՀ առաջին նախագահի՝ 2009 թ. մարտի 1-ին հնչած ելույթից Չեմ ուզում թաքցնել. ձեզանից շատերը մեծ հույսեր են կապել այս հանրահավաքի հետ, այն դիտելով որպես համաժողովրդական պայքարի նոր ալիքի կամ վճռական գործողությունների սկիզբ։ Իսկ վճռական գործողությունների տակ հասկացվում են շուրջօրյա հանրահավաքներ, չդադարող երթեր ու պիկետներ, գրոհ նախագահական նստավայրի ուղղությամբ, մի խոսքով՝ անհապաղ իշխանափոխություն, ապստամբություն կամ

Մարտի 1-ի «պատանդները» Մարտի 1-ին Էջմիածնից Երեւան հասնելը լուրջ խնդիր էր. ոչ «գազելներն» էին աշխատում, ոչ ավտոբուսները, ոչ էլ՝ տաքսիները: Առանձին հնարամիտ տաքսիստների էր հաջողվում շրջանցել արգելանքը եւ գյուղամիջյան ճանապարհներով հասնել մայրաքաղաք: Իսկ տաքսիների այն վարորդները, որոնք փորձում էին ուղեւորներին ժամանակին տեղ հասցնել, ստիպված էին լինում այնքան կանգնել-մնալ Փարաքարի «ԳԱԻ պոստի» մոտ, մինչեւ ոստիկանական ստուգման

«ԾՈՎԻՑ ԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒ ԴՐԱԽՏԱՅԻՆ ԿՅԱՆՔ»

Այսպիսի հայրենիք կուզենար նախկին ազատամարտիկ ու զինվոր Արթուր Սարգսյանը Արթուր Սարգսյանը այն մարդկանցից է, ում երիտասարդությունը համընկավ իր երկրի ճակատագրական ժամանակաշրջանին: Եվ դա պատահականություն չէր, ինչպես եւ պատահականություն չէր այն բազում նվիրյալների աշխարհ գալը, ովքեր պիտի շրջեին պատմության անիվը: Նրանցից շատերը իրենց մոռացված են համարում: Բայց եթե ընկճվում էլ են, երբեք հայրենիքի «երեսովը չեն տալիս»

Դիմումներին ընթացք կտրվի

Զոհերի իրավահաջորդների նամակները՝ հուլիսին Թամարա Շաքարյանը խորհուրդ է տալիս սպասել: 2006 թ. մայիսի 16-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի շրջանային դատարանի դատավոր Քրիստինա Շնայդերի կողմից բավարարվեցին թիվ CV 02-01750 եւ CV 02-02596 դատական հայցերը՝ ընդդեմ ԱՔՍԱ ապահովագրական ընկերության: Ցեղասպանության զոհերի ժառանգների կամ ապահովադիրների իրավահաջորդների հայցադիմումների ներկայացման վերջնական ժամկետը 2007 թ. հոկտեմբերի 1-ն էր: Մինչեւ 2008 թ.

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՎԱՏԱՑԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Նախկին ազատամարտիկները պաշտպան չունեն 2008 թ. հոկտեմբերի 26-29-ին մի խումբ ազատամարտիկներ, բողոքելով գրավյալ տարածքները վերադարձնելու դեմ, հացադուլ էին հայտարարել Եռաբլուրում: 10 հացադուլավորների անունից նախ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ապա «Առավոտին» դիմած Մերուժան Հարությունյանն ասաց. «Հոկտեմբերի 26-ին, օրինական կարգով իրազեկում իրականացնելուց հետո, սկսեցինք նախազգուշական հացադուլ: Նույն օրը 19.50-ին 22-25 ոստիկաններ առեւանգեցին մեր 2 վրանները, իսկ 22.45-22.50-ին

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդներից փախչում են

Չնայած այս հիվանդությունը չի փոխանցվում սովորական շփումներից, այդուհանդերձ, մարդիկ խուսափում են այդ հիվանդներից: «Ավելի շատ նրանք մեկուսանում են, մեղքի զգացում են ունենում, փորձում են շփումներից խուսափել: Իհարկե, լինում են նաեւ այնպիսի հիվանդներ, ովքեր արտաքինից շատ հանգիստ են ընդունում իրենց՝ հիվանդ լինելու փաստը»,- «Առավոտի» հետ զրույցում ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդկանց վարքագիծն այսպես ներկայացրեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական

ՇԻՐԱԿՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Մարտի 1-ի առիթով ոչ միայն դադարեցվել էին Գյումրի-Երեւան երթուղագծի աշխատանքները, այլեւ` ոստիկանները փակել էին ավտոճանապարհները: Շիրակի մարզի Հայ ազգային կոնգրեսի անդամների վստահեցմամբ, տրանսպորտը կաթվածահար էր եղել հանրահավաքից դեռեւս 3 օր առաջ: Իսկ որ Շիրակի մարզային ոստիկանությունը մանրակրկիտ աշխատանք էր կատարել շիրակցիների մուտքը մայրաքաղաք ձախողելու համար՝ փաստ էր: Մենք ականատես եղանք, թե ինչպես կիրակի օրը ոստիկանների

«Թողեք՝ շունչ քաշենք» «Նասկի» վաճառողների մուտքը տոնավաճառ՝ արգելված է: Մալաթիա տոնավաճառի հազարավոր աշխատակիցներ երեկ փակել էին իրենց կրպակներն ու տոնավաճառի մոտ ցույցի էին դուրս եկել: Ցուցարարների հավաստմամբ, տոնավաճառի սեփականատեր Ռադիկ Սարգսյանը իրենց տեղեկացրել է, որ մարտ ամսից տեղի վարձը թանկանալու է, քանի որ «նրանց վճարած մի երկու կոպեկ փողով» ինքը չի կարողանում տոնավաճառի հարկերը վճարել:

«ԳՈՐԾԱՐԱՆԸ ԿԱՆԳՆԵԼ Է ԿՈՏՐԱԾ ՏԱՇՏԱԿԻ ԱՌՋԵՎ»

Կապանցիների հավաստմամբ՝ հանքարդյունաբերական գործարանը փակվել է՝ ղեկավարների սխալ աշխատանքի պատճառով: Կապանում գործող «Դինո գոլդ մայնինգ քամփնի» լեռնահարստացման կոմբինատի հազարավոր աշխատակիցներ խուճապի մեջ են: Ընկերությանը պատկանող հանքը նախորդ տարեվերջից չի շահագործվում, իսկ հարստացուցիչ կոմբինատն աշխատում է մասնակի: Այս ամենի հետեւանքով կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ ներկայումս գործազուրկ են: Օնիկ Սարգսյանը 2008-ից հարկադիր պարապուրդի մեջ է եւ ստանում է

Ճգնաժամը շանս է տալիս

«Սոցիալիստական կոնֆերանսը» դեռ որոնումների մեջ է «Մենք փորձում ենք սկսել հենակետից՝ փիլիսոփայությունից: Եվ այդ գործընթացը, մեր տեսանկյունից, արդեն իսկ սկսվել է՝ մենք հավաքվում ու մտորում ենք, ունենք արդեն այդ փնտրտուքների խոհանոցը, աշխատանքի կարգը: Մենք սկսում ենք փիլիսոփայությունից ոչ պատահական, քանզի այդ մակարդակում է գտնվում, մեր կարծիքով, հիմնահարցերի սկզբնաղբյուրը: Այսինքն՝ մենք եկել ենք այն եզրահանգման, որ

ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է ԵՂԵԼ ՈՉ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

Պնդում է նախկին արտգործնախարարի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի միջոցառումներին մասնակցող ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանը: Ժամանակին հարցազրույցներից մեկում Էդվարդ Անտինյանը կարծիք էր հայտնել, որ Վարդան Օսկանյանը քաղաքականության մեջ պատահական մարդ է: Իսկ այժմ նա ակտիվորեն մասնակցում է պարոն Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած միջոցառումներին, նաեւ լուրեր կան, որ կարող է մաս կազմել նախկին արտգործնախարարի առաջնորդությամբ քաղաքական նոր

ԿԻՐԱԿԱՆԱՆԱ՞Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

«Ես նորից եկա այն համոզման, որ առաջին նախագահի մոտ, սովորաբար, կանխատեսումները չեն իրականանում: Դա առաջին անգամը չէ, եւ ես կարծում եմ, որ այս կանխատեսումները չեն իրականանա եւս»,- երեկ «Հայելի» ակումբում այսպես արձագանքեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի արած տնտեսական կանխատեսումներին: Հիշեցնենք, որ նա ասել

ՔԱՂԱՔԱՊԵՏ՝ ՄԻՆՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեր տեղեկություններով, Կենտրոն համայնքի ղեկավար Գագիկ Բեգլարյանը օրերս կնշանակվի Երեւանի քաղաքապետ՝ Երվանդ Զախարյանի փոխարեն, իսկ առաջիկա օրերին պարոն Զախարյանը կնշանակվի ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Նախորդ շաբաթվա վերջում ՀՀԿ-ն արդեն արել է առաջին քայլը եւ հայտարարել քաղաքապետի ընտրություններում իր մասնակցության եւ քաղաքապետի իր թեկնածուի մասին: ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, երկրորդ

Իշխանության դիմակը պատռվում է

Նման տպավորություն է ստացել Գուրգեն Եղիազարյանը «7-ի» սկսված դատավարությունից «Հիմա արդեն հանրությանը պարզ դարձավ, թե ինչու էր անընդհատ հետաձգվում այդ դատը, քանի որ դատի առաջին օրը եղան հայտարարություններ, որոնց իշխանությունները չէին նախապատրաստվել»,- անդրադառնալով «7-ի»՝ փետրվարի 26-ին վերջապես սկսված դատավարությանը, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՍԴՀԿ ԿՎ անդամ Գուրգեն Եղիազարյանը: Իսկ թե ի՞նչը նկատի ունի պարոն

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ԳՆՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ

Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ ՀԱԿ-ը ճիշտ որոշում է կայացրել «Որպես կշռադատված եւ հեռատես գործիչ՝ Տեր-Պետրոսյանը իր այդ ելույթն ավելի շատ ուղղել էր իր իսկ թիմին, այդ թիմի հեղափոխական հատվածին»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես գնահատեց առաջին նախագահի մարտիմեկյան ելույթը անկախ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի նախկին անդամ Վիկտոր Դալլաքյանը: Ըստ պարոն Դալլաքյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր այդ ելույթով կրկնեց բոլոր

ՊԱՏՈՒՀԱՆ ԴԵՊԻ ՏԻԵԶԵՐՔ

Աստղագիտության միջազգային տարին մեկնարկեց 400 տարի առաջ՝ 1609թ.-ին, Գալիլեո Գալիլեյը, ստեղծելով առաջին աստղադիտակը, մի քանի խոշոր քայլ կատարեց աստղագիտության եւ ընդհանրապես՝ գիտության մեջ: Նրա հայտնաբերածները իսկական հեղաշրջում էին ոչ միայն աստղագիտության, այլեւ կրոնի, հոգեբանության եւ փիլիսոփայության մեջ: Գալիլեյի հայտնաբերած արեւաբծերը, այն, որ Յուպիտեր մոլորակն էլ ունի արբանյակներ, եւ այլ հայտնագործություններ, մարդկանց շոկի մեջ էին գցել:

«ՄԱՐՏԻ 1-Ը» ՆՇՎԵՑ «ԸՆԿՃՈՂ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ»

Սա ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականն է Մարտի 1-ին տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը, որը, ինչպես ամիսներ առաջ էր հայտարարվել, կազմակերպվել էր 2008թ. մարտի 1-ին մայրաքաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ սպանված մեր 10 համաքաղաքացիների հիշատակը հարգելու եւ այսօրվա իրավիճակը գնահատելու համար: Դա Հայ ազգային կոնգրեսի կողմից 2008թ. հոկտեմբերի 17-ից հետո երկար սպասված հանրահավաքն էր եւ,

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՆՏԻՑ ՈՒ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱԽԵՑՈՂԸ ՉԷ»

Մարտի 1-ին, Համաժողովրդական շարժման հանրահավաքի ժամանակ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնահատելով անցած մեկ տարին՝ արձանագրեց. «Միակ լուսավոր կետն այս մղձավանջում եւ Հայաստանի արատավորված պատիվը փրկող միակ հանգամանքը ժողովրդի անկոտրում կամքն է եւ հզոր ընդդիմության ձեւավորումը՝ ի դեմս Համաժողովրդական շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի։ Չնայած մարտի 1-ի դաժան սպանդին ու դրան հաջորդած տոտալ եւ ամենօրյա

ՀԱԿ-Ն ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

Իսկ կոալիցիան հաստատ առանձին կգնա ընտրությունների Երեկ ԱԺ ճեպազրույցների ընթացքում «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով հրապարակված լուրերին, թե Երեւանի քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ թեկնածուն ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, ուստի Կոնգրեսն ու «Ժառանգությունը» հաստատ առանձին են գնալու ընտրությունների՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին որեւէ հիմնավորում չկա, որ մենք առանձին ենք գնալու, այլ ընդհակառակը՝ բանակցությունները տարվում

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք յոթերորդ Գլուխ քսանչորսերորդ ՄՐՋԱՆԱՆՑ ԵՎ ՊԵՏՆԱՆՑ Երբ հրապարակի մետրոյի դիմացի բացօթյա սրճարան մտա, Ջավախյանը, իր ախպեր Ռաֆոն ու Իշխանյան Վահանն արդեն նստած էին, եւ որոշ ժամանակ անց հրապարակի մետրոյից ուժեղ մարդկային հոսք սկսվեց դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն ասեղ գցելու տեղ չկար, որովհետեւ յոթին անկախության օրվան նվիրված համերգն էր սկսվելու, եւ Քոչարյանի,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031