Օրվա լրահոսը
ՍՊԱՌՈՂԻՆ ԽԱԲՈՒՄ ԵՆ
Անկախ նրանից, կշեռքն էլեկտրոնային է, թե սովորական, «հնարամիտ» վաճառականները թերակշռելու եւ գնորդին խաբելու ձեւը գտնում են: Օրերս 3-րդ մասի բացօթյա շուկայում գնումներ կատարելիս ականատես եղա հերթական վեճին (այստեղ դրանք պարբերական բնույթ են կրում): Մոտեցա վրդովված գնորդին: Տիկին Ալլայի խոսքերով, ինքն արդեն հոգնել է ամեն անգամ թերակշռող վաճառողների հետ վիճելուց. «Բոլոր կշեռքների վրա պարտադիր թիվ կա՝
«Կունենա՞ Սերժ Սարգսյանը տղամարդկություն»
Հարցնում են «Ժառանգության» ներկայացուցիչները«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը երեկ տարածել է մի հայտարարություն, որով Սերժ Սարգսյանին առաջարկվում է «ներողություն խնդրել Գալուստ Սահակյանի սուտասանության համար»: Սույն թվականի հուլիսի 24-ին ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե իբր 1992թ. Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԱՀԽ նախարարների կոմիտեի շրջանակներում ստորագրել է «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում» ձեւակերպմամբ փաստաթղթի տակ:
ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ԵՆ
Ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – Վերջին օրերին ադրբեջանական պաշտոնյաներն ու վերլուծաբանները ակտիվորեն քննարկում են ադրբեջանցի փախստականների եւ ներքին տեղաշարժի ենթարկված անձանց՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու հնարավորությունը: Ադրբեջանում, միջազգային կազմակերությունների եւ դոնորների մասնակցությամբ, նախապատրաստվել է, այսպես կոչված, «Մեծ վերադարձի» ծրագիրը, որի շրջանակներում ադրբեջանցիների վերաբնակեցման համար նախատեսվում է ծախսել 60 մլն դոլար: Արդյո՞
«Մարտի 1»-ի պատասխանատուները կպատժվեն
Երեկ Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի ընդդիմադիր անդամների կողմից հուլիսի 29-ին հրապարակված զեկույցին առնչվող հայտարարությամբ: Հիշեցնենք, որ թվով երրորդ այդ զեկույցը պարունակում է ոստիկանական զորքերի զինվոր Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների փորձագիտական ուսումնասիրումը: Կոնգրեսի գնահատմամբ, այն պարունակում է անհերքելի փաստեր այն մասին, որ Տիգրան Աբգարյանը նախ՝ դաժանաբար ծեծվել է,
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ ԱՆՎՆԱՍ ԹՇՆԱՄԻ
Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, այսպիսի հեռանկար է սպասվում մեր երկրին, եթե Սերժ Սարգսյանը հրաժարվի Թուրքիա մեկնելուց: – Ընդամենը օրերս, Սերբիայի նախագահի հետ հանդիպումից հետո, Սերժ Սարգսյանը կրկնեց ավելի վաղ արած իր հայտարարությունը, թե՝ Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը դիտելու համար Թուրքիա կմեկնի, եթե լինեն բաց սահմաններ կամ լինի դրա նախօրյակը: Արդյո՞ք դա Սարգսյանի կողմից առաջադրված նախապայման չէ: Որքան
ԲԱԲԱՋԱՆՅԱՆՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» վարչական հանձնաժողովին ուղղված՝ դատապարտյալ Արման Բաբաջանյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, այն բավարարելու որոշում է կայացրել: Երեկ, ի վերջո, Արման Բաբաջանյանն ազատ է արձակվել: Նրա հարազատները,
ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐ
Երեկ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացրին, որ մեր երիտասարդները, հանդես գալով Չեխիայում անցկացված այդ տարիքային խմբի բարձր կարգի մրցաշարում, բազմաթիվ մրցանակներ են նվաճել: Աղջիկների մինչեւ 48 կգ քաշայինների պայքարում Սոսե Բալասանյանը գրավել է 5-րդ տեղը (ձյուդոյում դա մրցանակային է համարվում): Ավելի հաջող մրցելույթներ են ունեցել մեր տղաները: Այսպես, Դավիթ Մկրտչյանը մինչեւ 55 կգ քաշային կարգում բարձրացել
ԱՅՐՎԵԼՈՒ ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Աբերդինցի բուժաշխատող Քեյթ Մալկոլմը սահմանել է ինքնահրկիզված վազելու աշխարհի նոր ռեկորդ: Դրա համար նա իր վրա բենզին է լցրել ու այրվելուց հետո վազել մոտ 80 մետր: Նախկին ռեկորդը հավասար էր գրեթե 70 մետրի: Այս տարօրինակ ռեկորդը սահմանելու համար Մալկոլմը հագել էր ութ շերտանոց հրադիմացկուն կտորից հատուկ կարված հագուստ, որը հիշեցնում էր «Ֆորմուլա 1»-ի արշավորդների մարզազգեստը:
ԱՐՈՆՅԱՆԸ՝ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
«Chess Classic Mainz 2009» շախմատային փառատոնում Հայաստանի լավագույն շախմատիստ, օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նվաճեց արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Եզրափակիչ փուլում հայաստանցի շախմատիստը 3:1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Այս մրցաշարին նրանցից բացի մասնակցում էին Վիշվանաթան Անանդը եւ Արկադի Նայդիչը: Նույն փառատոնի շրջանակներում անցկացվեց նաեւ «ORDIX Open» մրցաշարը, որը նույնպես բավականին հզոր կազմ
«ՕՐՐԱՆԻ» ՄԻԱՄՍՅԱԿԸ
2000-ից ի վեր Րաֆֆի եւ Արմինե Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» բարեգործական կազմակերպությունը ծայրահեղ կարիքավոր ընտանիքների երեխաների եւ տարեցների սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացնում: Արդեն 4-րդ տարին է՝ «Օրրանը» «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեծ ակցիա է նախաձեռնում՝ «Օրրանի միամսյակ», որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը Հայաստանի անօթեւան, մուրացիկ եւ կարիքավոր երեխաների ու ծերերի մասին, նաեւ գումար հայթայթել նրանց համար:
«Կանգնենք Մասիսի գագաթին, պաչենք թուրքի ճակատը……»
«Չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ են մտավորականները քննարկել գրականության, լեզվի աղավաղման խնդիրները կամ վերլուծել գրական միջավայրում առաջացած քաոսը»,- երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց բանաստեղծ Հակոբ Մովսեսը: Նրա համոզմամբ, վերջին չորս տարիների ընթացքում ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների թեման միայն պոռնոգրաֆիան է կամ ռաբիսը, բայց հայ արվեստասերը նաեւ լուրջ գործեր է ուզում լսել
ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՄԵՆԱՈՒԺԵՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆ Է
Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը: Հայաստանն այս մրցումներին ներկայացել էր վեց մարզիկով՝ չորս տղա եւ երկու աղջիկ: Մինչեւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանի նվաճած չեմպիոնական տիտղոսի մասին արդեն գրել ենք: Նա պոկում վարժությունում 104 կգ-ով արժանացել է փոքր արծաթե մեդալի, հրումում ճանաչվել առաջինը (133 կգ) եւ երկամարտի 237 կգ-ով
«Գիտեմ ճանապարհի անհարթությունները»
Նարեկ Ավետիսյանը հույսը չի դնում իր զարմուհու՝ «Մարդասպան թագուհու» փողերի վրա: Հայաստանյան շոու-բիզնեսը շարունակում է իրեն ձգել շատուշատ երիտասարդների: Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Նարեկ Ավետիսյանը եւս ընտրել է երգչի կարիերան եւ ուզում է մրցասպարեզ մտնել: Նրա հետ ծանոթանալու առիթ ընձեռեց Նարեկի զարմուհին՝ այս օրերին հայրենիքում գտնվող, պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA եւ WIBA
«ՄԻ ՕՐ ԷԼ ՆԱՐԵԿԱՑԻ ԿԹԱՐԳՄԱՆԵՄ»
Որոշել է հոլանդուհի Աննա Մատտարը Հոլանդուհի Աննա Մատտարը արդեն երեք տարի հայ գրականություն է թարգմանում իր մայրենի լեզվով. Նաիրի Զարյան, Ալեքսանդր Թոփչյան, Հովհաննես Երանյան…… Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը» բանաստեղծությունների ժողովածուն էլ հոլանդանցի ընթերցողին կհասնի մինչեւ տարեվերջ: Աննան ասում է, որ ավելի շատ իսպաներենից է թարգմանություններ արել, իրեն ծանոթ հայ գրականությունն էլ նմանեցնում է Հարավային
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ
Այս տարվա առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Տավուշի մարզում ավելացել է հանցագործությունների թիվը: 2008-ի առաջին վեց ամիսներին մարզում գրանցվել է հանցագործությունների 126 դեպք, իսկ 2009-ի առաջին կիսամյակում՝ 247: Հանցագործությունների թիվն աճել է Տավուշի ոստիկանության բոլոր՝ 5 բաժինների կողմից սպասարկվող տարածքներում: Տավուշի մարզային վարչության պետի կադրերի գծով տեղակալ Սամվել Ավետիսյանի վկայությամբ՝ 2008-ի համեմատությամբ, աճել
ՇԱՐԺԻՉԸ ՉԻ ՊԱՅԹԵԼ, ԽԱՓԱՆՎԵԼ Է
«Դա անհեթեթություն է, հակահայկական հիստերիա»,- երեկ անդրադառնալով իտալական «Կուրիեր դելա Սեռա» (Corriere della Sera) պարբերականի օրերս տարածած այն տեղեկատվությանը, որ Թեհրան-Երեւան կործանված ինքնաթիռում եղել է «Հզբոլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զենք-զինամթերք, ասաց քաղավիացիայի գլխավոր վարչության թռիչքային անվտանգության ապահովման պետ Սերոբ Կարապետյանը: Նշենք, որ, ըստ իտալական թերթի, զենք-զինամթերք ուղարկողը եղել են Իսլամական հեղափոխության պահապանները: Թերթի աղբյուրների փոխանցմամբ,
Սթափվե՛ք, պարոններ
Խեղճ աղքատի տանը չկա անգամ թան ու փոշի, Տերերը կուզեն նրա գլխին կապեն մետաքսե փուչի։ (ժողովրդական առած) Շատ է խոսվում, որ այս չարաբաստիկ ճգնաժամին դիմակայելու համար աշխարհի հզոր եւ հարուստ երկրների ղեկավարները գոտիները ձգել են եւ անցել անձնական ծախսերի խիստ սահմանափակ ռեժիմի։ Նույնիսկ, երբ իրար գլուխ են հավաքվում, այլեւս ճոխ բանկետներ չեն սարքում, մի կերպ
«ՋՈՒՐ ԵՄ ԾԱԽՈՒՄ, ՍԱՌԸ ՋՈՒՐ»
Արարատի մարզի մի շարք գյուղերում խմելու ջրի քանակի, որակի եւ գնի հարցը կախված է գյուղապետից Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան, Երասխավան գյուղերում խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունն է գյուղացիների արտագաղթի հիմնական պատճառը: Բնակիչների խոսքերով՝ նշված վայրերում երիտասարդների համար աշխատանք, ժամանցի վայրեր չկան. տղաները չափահաս դառնալուն պես թողնում են գյուղը, հիմնականում մեկնում են Ամերիկա, Ռուսաստան, իսկ եթե
Ռուսաստանում՝ խոզի գրիպի 55 դեպք
Խոզի գրիպով վարակվածների թիվը Ռուսաստանում հասնում է շուրջ 55-ի: Ըստ «panorama.am»-ի, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն: Նրա խոսքերով՝ «Պաշտոնապես մենք հաշվել ենք 55 դեպք, որոնք հաստատվել են, կան եւս մի քանի կասկածյալներ»: Բժշկի խոսքերով՝ այս շրջանում ակտիվացել է արտասահմանում ռուս հանգստացողների վերադարձը հայրենիք: Հիվանդների մեծ մասը եկել են Մեծ
Ապրում են կեղտաջրերի մեջ
Արդեն 4 տարի է, ինչ Գայի պողոտայի 3-րդ շենքի 29, 30 եւ 31 բնակարանների բնակիչները դժգոհություններով դիմում են իրենց՝ Նոր Նորքի թաղապետարան, իրենց խնդիրներով զբաղվող «Զառ» համատիրություն, սակայն՝ ապարդյուն, խնդիրն այդպես էլ չի լուծվում: Բանն այն է, որ նույն շենքի թիվ 33 բնակարանից անընդհատ ջուր է հոսում ներքեւի հարկի միջանցք, ինչի հետեւանքով էլ բնակարանները խոնավանում
Մասնավորին պետք է շահագրգռել
«Ջերմուկը հնարավորություն ունի դառնալու ոչ միայն զբոսաշրջության կենտրոն, այլ նաեւ տարածաշրջանային նշանակության առողջարան: Սակայն նախագծի հաջող իրականացման համար անհրաժեշտ է տեղական ինքնակառավարման մարմինների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների պատասխանատվության լուրջ զգացողությունը, ինչպես նաեւ կառավարության ուշադրությունը»,- երեկ նման կարծիք է հայտնել USAID/CAPS «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» ծրագրի փոխտնօրեն Արտակ Ղազարյանը: Նրա խոսքերով՝ Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համար
3 ՍԵՆՅԱԿԻ ԴԻՄԱՑ՝ 1 ՍԵՆՅԱԿ
Որքան էլ կառավարությունը որոշումներ կայացնի հօգուտ շարքային քաղաքացիների, միեւնույն է, Երեւանի քաղաքապետարանը վարվում է այնպես, ինչպես ինքն է ուզում: Շինարարների թիվ 14 վթարային շենքի բնակիչները երկար տարիներ սպասել են, թե երբ վերջապես պետք է դուրս գան այդ կիսաքանդ շենքից: Եվ երբ կառավարությունը 2000 թվականի թիվ 682 որոշումով հաստատեց, որ վթարայինում բնակվողներին տրամադրվում է մեկ այլ
«ԱԶԳԱՆՊԱՍՏ ԵՎ ԱԶԳՕԳՈՒՏ» ԼՈՒԾՈՒՄ
ԼՂ հարցի կարգավորման գործում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վարում է կառուցողական քաղաքականություն, որը համընկնում է «Օրինաց երկիր» կուսակցության սկզբունքների հետ, երեկ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Ըստ «Նոյյան տապանի»՝ բանախոսի համոզմամբ, ԼՂ խնդրի կարգավորման գործում ՀՀ նախագահը ոչ մի հակահայկական քայլ չի ձեռնարկի: Ի դեպ, ԼՂՀ հարցում ՕԵԿ-ը կարեւորում է
ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ «ՓԱՅԵՐԸ»
Մինչ իշխանական կուլիսներում, ի թիվս այլ աննունների, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի փոխարինողների թվում քննարկվում էր Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի անունը, վերջինս ակտիվորեն զբաղված է իր բիզնեսների ընդլայնմամբ եւ նոր բիզնեսներում «փայ մտնելու» գործով: Մասնավորապես, Ա. Ավետիսյանը ներկայումս Ծաղկաձորում կառուցում է «Golden Palace» հյուրանոցի ոչ պակաս շքեղ մասնաճյուղը: Իսկ նման հսկայածավալ
ՄԵՂԱԴՐԱՆՔ ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ
Վրաստանի արտգործնախարարությունը մեղադրել է ռուսաստանյան զինվորականներին «նոր տարածքներ զավթելու» մտադրություն ունենալու մեջ: «Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության ունեցած տեղեկությունների, 2009 թվականի օգոստոսի 2-ին ռուսաստանյան զինվորականները ներխուժել են Գորիի շրջանի Կվեշի գյուղ եւ, նպատակ ունենալով տեղափոխել այսպես կոչված սահմանը, գյուղի տարածքում հենասյուներ են տեղադրել, ինչը հանդիսանում է ռուսաստանյան զավթիչների կողմից Վրաստանի տարածքի խորք ներթափանցելու փորձ»,- ասվում
ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ
Երկաթուղայինի միջազգային մասնագիտական տոնի շրջանակներում Հայաստանի նախագահի խորհրդատու, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանը կպարգեւատրվի «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ զարգացման գործում ունեցած արժանիքների համար: «Շքանշանը կհանձնվի Անդրանիկ Մանուկյանին՝ ԱՊՀ երկրների երկաթուղային համակարգի կայուն աշխատանքի եւ զարգացման ապահովման, մի շարք արտադրական ու սոցիալական հարցերի լուծման, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Հայաստանի երկաթուղայինների միջեւ բարեկամական եւ աշխատանքային
ԵՎՐՈՊԱՀԱՅԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Ադրբեջանի աճող ռազմական ագրեսիայի առիթով մտահոգություն է հայտնել Եվրոպայի հայկական միությունը: ԵԱՀԿ-ին ուղղված իրենց նամակում միության անդամները նշել են, որ անհանգստացած են Կովկասի, մասնավորապես Հայաստանի բնակչության անվտանգության համար՝ Բաքվից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների պատճառով: Նամակում ասվում է, որ գնահատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկա ռեժիմը ու ռազմական ոլորտում այդ երկրի անվերջանալի առաջխաղացումները, Եվրոպայի հայկական միությունը
Օսկանյանը գովել է մադրիդյան սկզբունքները
«Իշխանափոխություն է եղել: Կա նոր իշխանություն, եւ նրանք որոշել են շարունակել բանակցությունները այնտեղից, որտեղից մենք թողել էինք: Այսօրվա պատասխանատվությունը այսօրվա իշխանությունների վրա է, բանավեճը իշխանության եւ ընդդիմության միջեւ պետք է լինի: Մեկուկես տարի է արդեն՝ ընդդիմությունը կարծես դա չի հասկացել եւ նախկինների հետ է փորձում բանավիճել»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար,
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է «ՎԱ ԲԱՆԿ» ԳՆԱԼ
Միայն թե բավարարած լինի ընդդիմադիր լրագրողին պատժելու իր հիվանդագին ցանկությունը Արդեն մեկ ամիս է, ինչ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, այսօր անազատության մեջ գտնվող Արման Բաբաջանյանի առողջությունը վատթարացել է, ու այսօր արդեն նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հուլիսի 5-ին նա «Էրեբունի» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան մինչ օրս ցուցաբերված բուժօգնությունը ընդամենը
«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՀԱՄԱՐՁԱԿՎԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ»
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կարծիքով, Սերժ Սարգսյանը հենց այնպես ոչինչ չի զիջի: – Պարոն Մանուկյան, մեր երկրում բազում իրադարձություններ տեղի ունեցան, մասնավորաբար՝ ԼՂՀ հարցի հետ կապված: Շատ գործիչներ անընդհատ կանխատեսումներ են անում, որ՝ ա՜յ հիմա կտեսնեք, թե ինչ կլինի, սակայն դուք շարունակում եք կարծիք չարտահայտել. ձեզ չի՞ հետաքրքրում: – Ինչի՞ մասին խոսեմ: Արտաքին


















































