Օրվա լրահոսը
Ճարտարապետն ասել է, հետո՝ հերքել
Միեւնույն կառույցի վերաբերյալ գլխավոր ճարտարապետները տարբեր եզրակացություն են տվել Մեր երկրում սպասարկման օբյեկտ, բնակելի շենք կառուցելու համար քաղաքաշինական նորմեր պահպանելը բոլորովին էլ պարտադիր չէ, քանի որ փորձը ցույց է տվել, որ խախտումներով իրականացված կառույցները, ի վերջո, այդպես էլ չեն կասեցվում: Երեւանի Գուլակյան 78/1 հասցեում խոյացող բազմաբնակարան շենքն էլ կառուցվում է քաղաքաշինական նորմերի խախտումներով: Այդ մասին
ՆՈՐ ՇԻԼԱՇՓՈԹ՝ ԳՅՈՒՄՐԻԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ «ՈԼՈՐՏՈՒՄ»
Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչների համոզմամբ՝ քաղաքաշինության նախարարությունը կադրերի ոչ ճիշտ ընտրություն է կատարում: Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչներն՝ ընդդեմ Հ. Մելքոնյանի: Օրերս մեր խմբագրություն էին դիմել Գյումրիի Սայաթ-Նովայի 9/9 ա շենքի բնակիչները, դժգոհելով այն փաստից, որ քաղաքաշինության նախարարությունը Շիրակի մարզպետարանի նախկին աշխատակից Հասմիկ Մելքոնյանին նոր հնարավորություններ է ընձեռել՝ քաղաքում «նոր սկանդալներ» սարքելու համար: Բանն
«Հայաստանն ու Թուրքիան շահելու են երկուստեք»
Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսության վրա հնարավոր դրական կամ բացասական հետեւանքների մասին, ասել է, որ առայժմ նման խնդիր դրված չէ, քանի որ կարեւորը երկու պետությունների միջեւ հարաբերությունների հաստատումն է. «Հիմա առաջնային խնդիր է երկու հարեւան պետությունների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարցերի կարգավորումը, իսկ
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԳՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ
Հայաստանի մաքսային ու հարկային վարչարարության հետեւանքով՝ ապրանքների գները համաշխարհային շուկայի գներին համարժեք չեն արձագանքում: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով աշխարհի գրեթե բոլոր երկրների խոշորագույն ընկերություններն անցան խիստ խնայողությունների: Կրճատվեցին ոչ միայն արտադրական ծավալներն ու աշխատավարձերը, այլեւ գնողունակության կտրուկ անկման հետեւանքով նրանք իրենց արտադրանքը ստիպված եղան վաճառել որոշ դեպքերում նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով: Մինչ ամբողջ աշխարհում շարունակում
Առաջիկա ընտրությունները՝ հակասահմանադրակա՞ն
Մասնագիտությամբ ֆիզիկոս, այժմ թոշակառու ՀՀ քաղաքացի Անդրանիկ Բաբախանյանն այն կարծիքին է, որ Սահմանադրության 110 հոդվածը ոտնահարում է իր՝ ՀՀ քաղաքացու մի շարք իրավունքներ: «ՀՀ Սահմանադրության 110 հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվում են նոր ձեւավորված համայնքներում, այսինքն՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրությունները կարող են անցկացվել միայն ներկայիս համայնքների միավորումից հետո: Իսկ համաձայն «Երեւանում
Ո՞ՒՄ ԷՐ ՈՒՂՂՎԱԾ «ԹՇՆԱՄԱՆՔԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ» ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՉԸ
Իր պաշտոնավարման մեկ տարվա առիթով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին՝ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ էր արել «բացառել թշնամանքը»: Ո՞ւմ է ուղղված այդ կոչը՝ «Առավոտի» հարցին ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Իմ կարծիքով՝ այդ կոչը նախեւառաջ պետք է ուղղվի իշխանություններին եւ հատկապես՝ իրավապահ եւ դատական մարմիններին:
«ԳԱՂՏՆԻ ԴԱՏԱՎՃԻՌ»
«Հայտարարում եմ, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն իմ նկատմամբ կայացրել է ոչ թե դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու որոշում, այլ ուղղակի դատավճիռ: Ռուսական ԿԳԲ-ն, վախենալով, որ իմ դատավարության ընթացքում հասարակությունը կհասկանա, թե ռուսական կայսրությունն ինչպիսի մահացու թշնամի է անկախ Հայաստանի համար, ինչպես նաեւ կըմբոստանա ներկա վարչակարգի դեմ՝ Հայաստանում իր գործակալներին հանձնարարեց իմ նկատմամբ կիրառել պատմության մեջ աննախադեպ դատավճիռ:
Կուսակցական համերաշխություն
Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների, խլուրդի եւ ՀՀ իշխանությունների կապի մասին «20 տարուց ավելի է, ինչ ԽՍՀՄ-ը լուծարվել է, բայց ե՛ւ նախկին սոցիալիստական հանրապետություններում, ե՛ւ աշխարհում շարունակվում է հակակոմունիստական հիստերիան, որովհետեւ Կոմկուսը միակ ուժն էր, որը լայն հետք թողեց ժողովուրդների պատմության մեջ, ու դա բերելու է նրան, որ մարդիկ այս փտած կապիտալիստական հասարակարգից դուրս են գալու սոցիալիզմով
«ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՉԻ ԴԱՌՆԱ»
Համոզված է ՍԴՀԿ կենտրոնական վարչության քաղաքական խորհրդատու, ՀԱԿ ցուցակով Երեւանի ավագանու թեկնածու Գուրգեն Եղիազարյանը: – Պարոն Եղիազարյան, խոսակցություններ կան, որ Կոնգրեսի շատ անդամներ ու համակիրներ դժգոհ են նախընտրական ցուցակից: Այդպե՞ս է արդյոք: – Ամենեւին, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ կարող է լինել ցուցակի վերջին տեղում… – Բայց հայտնվում է առաջին տեղում… – Այնուամենայնիվ, ասում
ՉԿԱ՞ ՄԵԿԸ, ՈՐ ԻՐԵՆ ՀԱՄԱՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻ
Որոշ պաշտոնյաներ պարտավոր են քաշել իրենց անկարգ եւ զինված զավակների ականջները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսում հարց հնչեց տարբեր պաշտոններ զբաղեցնողների կամ նրանց զավակների մասնակցությամբ հաճախակի դարձած քրեական հաշվեհարդարների ու աղմկահարույց պատմությունների մասին եւ փորձ արվեց ավելի կոնկրետ իմանալ, թե երկրի նախագահը ինչպե՞ս է պատրաստվում պայքարել «մաֆիայի» դեմ: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ
ՇՏԱԲԸ ՕՐԵՆՔԻ՞ ԴԱՇՏՈՒՄ Է
Երեւանի ավագանու ընտրարշավի քարոզչական փուլը կսկսվի մայիսի 2-ից, մինչդեռ Երեւանի տարբեր թաղամասերում ՀՀԿ-ն արդեն բացել է իր նախընտրական շտաբները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կիրակի օրը շրջել է մայրաքաղաքի տարբեր համայնքներում եւ լուսանկարել այդ շտաբները: «Հայելի» ակումբում Գագիկ Շամշյանը հարցրել է ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին եւ «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանին՝ արդյոք սա օրենքի խախտում չէ՞: Վերջինս ասել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ երրորդ ՀԻՆ ՕՐԵՐԻ ՉՍՐԲԱԳՐՎԱԾ ՔՐՈՆԻԿՈՆ Եվ ես ժպտալով Մարտինին ասացի՝ «փաստորեն, սրբագրիչի գործը շատ լարված ու շատ վտանգավոր գործ ա», եւ Մարտինը ժպտալով ասաց՝ «հազարից մեկ ա ըսենց չեպե պատահում», եւ ես հարցրի՝ «քո սմենի վախտ հեչ պատահել ա՞», եւ Մարտինն ասաց՝ «պատահել ա՝ սխալ ա գնացել, բայց ինձնից
ԱՊՐԻԼԻ 11
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հարազատները կաջակցեն ձեզ նոր գործեր սկսելու հարցում: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր զբաղվեք սպորտով, հետեւեք ձեր կազմվածքին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից, հանգստյան օրերին մոռացեք աշխատանքի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Գնացեք քաղաքից դուրս՝ ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր հնարավորություն կունենաք լիարժեք լիցքաթափվելու: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Վերջապես կազատվեք այն մարդկանցից, որոնք ամբողջ շաբաթ ձանձրացնում
ԿՐԿԻՆ ՋԱՎԱԽՔԻ ՄԱՍԻՆ
Վահե Սարգսյանի «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքի առիթով Երեկ Ազգային գրադարանում «Ջավախքը 1988-2008 թթ.» հայերեն եւ ռուսերեն գրքերի հրատարակման առթիվ կազմակերպվել էր «կլոր-սեղան», որի ժամանակ գրքի հեղինակ, «Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Վահե Սարգսյանը, գիտավերլուծական հաստատությունների ղեկավարները, գիտնականները քննարկեցին Ջավախքի հիմնախնդիրը, Վրաստանի ներքաղաքական իրավիճակը: «Միտք» վերլուծական կենտրոնի կողմից լույս ընծայված «Ջավախքը 1988-2008 թթ.» գրքում ներկայացվում են Ջավախքի,
«Իրանական առաջին դետեկտիվը»
Ֆրանսիական մամուլն այսպես որակեց Նաիրի Նահապետյանի՝ «Ո՞վ է սպանել այաթոլլահ Կանունիին» վեպը, որ լույս տեսավ այս տարվա սկզբին եւ գրավեց թե՛ քննադատների, թե՛ ընթերցողների ուշադրությունը: Փարիզում ամեն տարի տեղի ունեցող «Գրքի սալոնի» կազմակերպիչները տպագրում եւ բաժանում են այն հեղինակների ստվար ցուցակը, ովքեր մեկ շաբաթվա ընթացքում, զանազան ստենդներում պիտի ստորագրեն իրենց գրքերը: Հայկական ազգանունները հինգն էին,
ՀԵՏԱՔՐՔՐԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԱՂՏՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
«Ողջո՜ւյն բարեմիտ ընթերցողին» Մեր գործընկեր, լրագրող Արմեն Սարգսյանը ինձ՝ «Առավոտի» ընթերցողների խմբագրին, հետեւյալ նամակն է հասցեագրել, որը ներկայացնում եմ որոշ կրճատումներով եւ իմ մեկնաբանություններով: «2009 թվականի մարտի 4-ի «Առավոտում» կարդացի մի լուր՝ «Կանաչ ակնոց՝ կովերի համար» վերնագրով։ Ըստ դրա՝ «Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի գյուղնախարարությունը մտադիր է զարկ տալ կանաչ ակնոցների արտադրությանը։ Մինչ արտադրությունը՝ այն «կիրառվել» է
ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը, նշելով, որ որոշումը կայացվել է ֆեդերացիայի գործկոմի նիստում, որը նախագահել է ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Օրակարգում եղել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածության հարցի քննարկումը: Ներկայացնելով խնդիրը՝ ՀՖՖ նախագահը պարզաբանել է 2010 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլում մեր ընտրանու անհաջող ելույթների եւ գլխավոր մարզիչ Յան Պոուլսենին
ԳԻՏԱԿՑՎԱԾ ԻՆՔՆԱԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆ
Սպորտը առողջության թիվ մեկ գրավականն է: Ու դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Մարդու մարմինը մշտապես պետք է շարժման մեջ լինի, աշխատի որոշակի լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ: Դա օրգանիզմի մշտապես լիցքավորման պահանջն է, որը նախանշված է ի վերուստ: Հակառակ դեպքում՝ ժամանակից շուտ վրա հասնող ծերությունն անխուսափելի է: Ասվածը սովորական մահկանացուների համար վերաբերում է առողջ ապրելակերպ վարելուն, ամենօրյա
Լուրջ փորձություն՝ ապագայի համար
Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մինչեւ 85 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական դրոշի պատիվը պաշտպանում էին Գեւորիկ Պողոսյանը եւ Արամ Անդրիկյանը: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի բացակայությամբ, մարզիչները մեծահասակների մրցապայքարում իրենց կարողություններն ստուգելու իրավունք առաջին անգամ ընձեռել էին այս երիտասարդներին: Երկու ծանրորդներն էլ դրանից առաջ իրենց լավագույն կողմերով էին դրսեւորել պատանեկան
ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՐԿՐՈՐԴՆ Է
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը երեկ ավարտեց մրցելույթները Եվրոպայի առաջնությունում։ Մեր աղջիկներից վերջինը մրցահարթակ մտավ 75 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, որը իր եւ հավաքականի հաշվարկին բերեց երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Մրցակցության ամբողջ ընթացքում երկրորդը ճանաչվելու համար հիմնական պայքարն ընթանում էր Հռիփսիմեի եւ Իսպանիայի ներկայացուցիչ Լիդիա Վալենտինի միջեւ: Այստեղ մրցակցությունից դուրս էր ռուսաստանցի Լիդիա Զաբոլոտնայան:
Կնշենք Սուրբ Զատիկը
Ինչը մեկնաբանում է քահանան Այս տարի ապրիլի 12-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը: «Ես ավելի շատ սիրում եմ ասել Սուրբ Հարության տոն, թեեւ սխալ չէ եւ վատ չէ, երբ ասում ենք Սուրբ Զատիկ, որովհետեւ Զատիկը հին կտակարանյան ծագում ունի եւ այդտեղից եկող խորհուրդ է»,- ասում է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Եսայի
ՍԱԴՈՅԱՆԱԿԱՆ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ»
Հայ կոմպոզիտորը «հյուրընկալել» է ամերիկացիներին Միջազգային նշանակության կամ հնչեղության մշակութային միջոցառումները գլխավորապես անց են կացվում միջպետական համաձայնագրերով: Բայց արվեստը ինքնին դիվանագիտություն է, բարեկամության կամուրջ, ուստի հաճախ մեզանում եւ տարբեր երկրներում ապրող արվեստագետներն իրենք են դառնում նախաձեռնությունների հեղինակ, ձեւավորում ավանդույթներ: Կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը 1990-ականներից ի վեր կազմակերպում եւ անց է կացնում յուրօրինակ երաժշտական ակցիաներ, որոնց նպատակն
ԲՈԼԻՎԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՑԱԴՈՒԼ Է ՍԿՍԵԼ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը եւ իրեն սատարող արհմիութենական առաջնորդները հացադուլ են հայտարարել՝ ի նշան բողոքի ընդդիմադիր խորհրդարանականների դեմ, որոնք ձգձգում են նոր նախընտրական օրենքի ընդունումը: Ըստ «Նոյյան տապանի», Բոլիվիայի նոր Սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ին՝ համաժողովրդական հանրաքվեով հավանության արժանանալուց հետո, դեկտեմբերի 6-ին երկրում պետք է կայանան համընդհանուր ընտրություններ, որոնց ընթացքում քաղաքացիները
«ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ» ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ
Ապստամբություն, պետական հեղաշրջում, անկարգություններ, հետընտրական պրոցեսներ՝ այդ որակումներն են տալիս մեկնաբանները այս շաբաթ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցած իրադարձություններին: «Վրեմյա նովոստեյ» թերթի կարծիքով, իրադարձություններն իսկապես բազմաշերտ էին, եւ այստեղ իր հատուկ տեղն ունի, այսպես կոչված, «ռումինական վարկածը»: Ըստ թերթի՝ Մոլդովայի գլխավոր դատախազը հայտարարել է հետեւյալը. «Հիմա մենք չենք կարող հրապարակել մեր կողմից քննվող գործի բոլոր
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ ՄԵՐԺԵՑ ՎԵՐՋՆԱԳԻՐԸ
Երեկ Թբիլիսիում վերսկսվեցին ընդդիմության ցույցերը, որոնց պահանջն է Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի հրաժարականը: Նախորդ օրը ընդդիմադիրները Սահակաշվիլուն 24 ժամ ժամանակ էին տվել՝ իր հրաժարականը ներկայացնելու համար, սակայն Վրաստանի ղեկավարը հրաժարվել է կատարել վերջնագրի պահանջը, ասելով, որ ղեկավարելու է երկիրը մինչեւ 2013 թվականը: Նա ասել է նաեւ, որ պատրաստ է ընդդիմադիրների հետ քննարկել բոլոր խնդիրները՝ կապված
Ամերիկացիները փորձում են ազատել նավապետին
Ամերիկյան զինված ուժերն ակտիվացնում են իրենց ներկայությունը Սոմալիի մոտակայքում ծովահենների կողմից առեւանգված ԱՄՆ քաղաքացի նավապետին ազատելու համար: Ամերիկյան նավերից մեկն արդեն իսկ գտնվում է այն նավակի կողքին, որտեղ ծովահենները պահում են Ռիչարդ Ֆիլիպսին: Այժմ բանակցություններ են վարվում նավապետին ազատելու ուղղությամբ: bbc.com-ը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ ծովահենները հարձակվել էին դանիական ընկերությանը պատկանող «Մայերսկ
Նարնջագույն հեղափոխությունը դարձավ կարմիր
Երեկ Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի փողոցներ էին դուրս եկել հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են գործող վարչապետ Աբխիսիտ Վեդչաչիվայի հրաժարականը: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը չորս ամիս առաջ դարձյալ զանգվածային ցույցերի արդյունքում հրաժարական էր տվել նախորդ վարչապետ Սոմչայ Վոնգսավատը: «Գազետա» թերթը նշում է, որ այդ ցույցերը հիշեցնում են նախորդ լայնամասշտաբ բողոքի ակցիան, որը կաթվածահար էր արել Թաիլանդի
Նացիստները համառուսաստանյան ջարդ են նախապատրաստում
Ռուսաստանյան նացիստները պատրաստվում են մայիսի 5-ին համառուսաստանյան ջարդ կազմակերպել: Իրենց կայքերում տարածված հաղորդագրությունների համաձայն՝ այդ օրը նրանք պատրաստվում են ոչ միայն սպանել օտարազգիներին, այլեւ՝ այրել պետական շենքեր, ինչպես նաեւ՝ իշխող կուսակցության գրասենյակներ: «Սպանեք, պայթեցրեք, ոչնչացրեք, ջարդեք, ծեծեք, կոչեր գրեք պատերի վրա, արեք, ինչ ուզում եք, ինչ ճիշտ եք համարում, սակայն, հանուն ձեր զինակիցների, անգործության մի
Դուռ բացող-փակող, պահակ, բերք հավաքող…
Սրանք անչափահասների աշխատանքի՝ ՀՀ-ում ամենատարածված ձեւերից են Անչափահասների՝ որպես էժան աշխատուժի շահագործման խնդիրը կա աշխարհի բազում երկրներում: Այս առումով ամենաանմխիթար վիճակում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռումինիան, որտեղ խնդիրն ավելի ծավալվեց հատկապես գիշերօթիկ հաստատությունների փակումից հետո: Չնայած ՀՀ-ն այս պրոբլեմի տարածվածության առումով «նորելուկներից» է, բայց, ինչպես նշում են մասնագետները, անչափահասների աշխատանքի հիմնախնդիրը մեր երկրում էլ աննշան չէ:
ԱՐՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ…
Ինչպես են գիտության դոկտոր դառնում եւ դարձնում՝ Հայկական մանկավարժական համալսարանում 1995թ. Մանկավարժական համալսարանի ընդհանուր մանկավարժության ամբիոնի վարիչ Միքայել Մանուկյանը հաջողությամբ պաշտպանեց «Անձի ձեւավորման հիմնախնդիրը աշակերտական ինքնավարության համակարգում» վերնագրով դոկտորական ատենախոսությունը: Թե՛ համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամները, փորձագետներն ու ընդդիմախոսները, թե՛ ԲՈՀ-ի աշխատակիցները չուզեցին նկատել հետեւյալ ժամանակավրեպ դրույթը. «Աշակերտական ինքնավարության


















































