Օրվա լրահոսը
ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻՆ
Դրամի արժեզրկմամբ պայմանավորված՝ մարդիկ գերադասում են իրենց ավանդները պահել դոլարով, ինչի հետեւանքով էլ երկրում առաջացել է դոլարիզացիա, այլ կերպ ասած՝ երբ մարդիկ դրամի փոխարեն գործարք են կատարում դոլարով: Հատկապես վերջին ամիսներին Հայաստանում կտրուկ բարձրացավ դոլարի պահանջարկը, ինչը պայմանավորված է հիմնականում դոլարի արժեւորմամբ եւ ազգային արժույթի նկատմամբ անվստահությամբ: Մի քանի ամսվա ընթացքում առեւտրային բանկերն իրենց պահուստների
«ՁԵԶ ՇՐՋԱՊԱՏԵՔ ՔԱՂԱՔՆ ԻՄԱՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑՈՎ»
Երեւանի ապագա քաղաքապետին խորհուրդ է տալիս 1975-1985թթ. Երեւանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Մուրադ Մուրադյանը: – Մեկուկես ամսից «Երեւանի մասին» նոր օրենքով տեղի են ունենալու ավագանու ընտրություններ: Արդյոք ընտրության այս ձեւը լիարժեք հնարավորություն կտա՞ ընտրված ավագանուն եւ քաղաքապետին աշխատել ի շահ Երեւանի: – Կարծում եմ, լիարժեք հնարավորություն տալու է, եթե ընտրվի այնպիսի քաղաքապետ, որը իրոք սրտացավ
ՀՅԴ-Ն ԿԱՐՈՂ Է ԽԶԵԼ ԿԱՊԵՐԸ
ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանը երեկ «7 օր» կայքէջին տված հարցազրույցում չի բացառել, որ Երեւանի ավագանիում տեղեր ունենալու դեպքում ՀՅԴ-ն կհամագործակցի նաեւ Հայ ազգային կոնգրեսի հետ. «Ավագանու ընտրություններում ՀՅԴ հաղթանակի դեպքում ընդդիմությանը վերապահվելու է վերահսկիչ գործառույթի ոլորտում էական դերակատարություն»։ Ըստ նրա՝ կարող են լինել համագործակցության նաեւ այլ ձեւաչափեր. «Մասնավորապես, նույն կառավարման ոլորտում կլինեն առաջարկներ՝
Իրենք իրենց տոնը հարամեցին
Ոստիկաններին հանգիստ չեն տալիս «քաղաքական զբոսանքի» մասնակիցները Երեկ հայրենի իրավապահները նշեցին իրենց մասնագիտական տոնը. ՀՀ ոստիկանությունը դարձավ 8 տարեկան: Բնականաբար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ եւ իր հրամանագրի համաձայն՝ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության, նաեւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների» համար մեդալներով պարգեւատրեց ոստիկանության մի խումբ աշխատակիցների: ՀՀ նախագահը իր շնորհավորական
ՄԵԾ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՂԹՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Պնդում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի պետ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Փամբուկյանը: – ՀՀԿ-ն արդեն իսկ Երեւանի տարբեր համայնքներում բացել է նախընտրական շտաբներ: «Երեւանի մասին» օրենքի նախագծի հեղինակն էլ պարզաբանեց, թե դա օրենքի խախտում չէ: Բայց այնուամենայնիվ՝ ո՞րն է դրա պատճառը, եթե քարոզարշավը սկսվելու է մայիսի 2-ից: Այլ թեկնածուների կողմից պնդումներ կան,
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ
Գոնե մոտ ապագայի համար կանխատեսում է փորձագետ Ստեփան Սաֆարյանը Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ Հայաստան կատարած այցից հետո հաճախակի դարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, մոտ ապագայում հայ-թուրքական սահմանի բացման մասին ենթադրություններն ու վերլուծությունները: Դրանք ե՛ւ կես տարի առաջ, ե՛ւ այսօր սնվում են ոչ միայն «ֆուտբոլային դիվանագիտության» փաստից, այլեւ հայկական եւ թուրքական կառավարական շրջանակների միջեւ գաղտնի
ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԴԱՐՁՆԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱ՞Հ
Հայ-թուրքական սահմանի բացման դիմաց Հայաստանը Թուրքիային պետք է առաջարկի դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Երեկ նման հայտարարություն է արել Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա համոզմամբ, դա հայկական կողմին ձեռնտու է, քանի որ Թուրքիայի համանախագահող դառնալու արդյունքում Ադրբեջանի դիրքերը տարածաշրջանում կթուլանան: Հարցին՝ ի՞նչ պետք է անի Թուրքիան Մինսկի խմբի
ԾԱԽՍԵՐԸ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ԿՐՃԱՏԵԼ
«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը» երեկ հրապարակել է միջազգային գործարար զեկույցի վերջին տվյալները՝ մասնավոր հատվածի ընկերություններում բիզնեսի պլանավորման ժամանակային փուլերի վերաբերյալ: Հարցմանը մասնակից ընկերությունների 49%-ը նշել է, որ պլանավորումը կատարվում է 1-3 տարի ժամանակահատվածի համար: Նման պատասխան է տվել նաեւ Հայաստանում հարցված ընկերությունների 39%-ը: Նշենք, որ ցանկացած գործարար, բիզնեսի կազմակերպման ժամանակ, կազմում է որոշակի պլաններ, ասենք՝ կատարվելիք
ՌՈՒՍ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԸ՝ ԵՊՀ-ՈՒՄ
Երեկ ԵՊՀ-ի մշակույթի կենտրոնի եւ ռուս բանասիրության ֆակուլտետի նախաձեռնությամբ նշվեց «Ռուսկի միր» հիմնադրամի հովանու ներքո գործող ռուսական կենտրոնի գործունեության 1-ամյակը, որին ներկա էին «Ռուսկի միր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վյաչեսլավ Նիկոնովը, Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի, կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը, Հայաստանում Ռուսաստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք: ԵՊՀ-ում գործող ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսիսյանը նշեց.
Ապրիլի 16
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր շատ ինքնամփոփ կլինեք: Պետք չէ հուսահատվել փոքրիկ անախորժություններից: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հնարավոր է նվերներ ստանաք: Երեկոն կանցնի հաճելի միջավայրում: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր կատարած բոլոր գնումները կգոհացնեն եւ ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Դուք հանգստի կարիք ունեք: Լավ կլիներ աշխատանքից հետո այցելեիք մարզադահլիճ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ձեր հավասարակշռված քայլերի շնորհիվ կհասնեք հաջողության: Պետք
Ինչպիսի՞ տղաներ են հավանում քեզ
Թեստ՝ աղջիկների համար Գարունը սեր է բերում… Դու դեռ մենակ ես, եւ՝ պատրաստ նոր սիրավեպի՞։ Պարզի՛ր, թե ինչպիսի տղաներ են համակրում քեզ ու գտի՛ր քո սերը… 1. Քնելուց աոաջ դու. ա) որոշո՞ւմ ես, թե ինչ պիտի հագնես վաղը, բ) մտքում ինչ-որ երազա՞նք ես պահում, գ) համբուրո՞ւմ ես մայրիկիդ, դ) գուցե՝ հաշվո՞ւմ ես մինչեւ 100-ը։ 2.
Առաջին գիշերից առաջ սթրեսը նորմալ է
Սթրես ինֆորմացիայի պակասի՞ց Շատերի համար ամուսնական նախապատրաստությունները գլխացավանք են, անլուծելի խնդիրներ, որոնք կարող են սթրեսի աղբյուր հանդիսանալ: Սակայն ամուսնական կյանք մտնողների համար մտահոգությունները, ապրումները ոչ այնքան կենցաղային, նախապատրաստական խնդիրների հետ են կապված, որքան՝ առաջին գիշերվա, դրան հաջորդող «կարմիր խնձորի»: Առաջին ամուսնական գիշեր, առաջին անգամ հարաբերություն, որից ես անտեղյակ եմ, անփորձ, իսկ եթե «չստացվի»… Սրանք յուրաքանչյուր
«ԲԱՐԴՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՄ»
Մոդելային արվեստում Մարիշային օգնում է դաշնակահարի մասնագիտությունը Մարիշան կիրթ ձեւով մերժում է անպարկեշտ «հրավերները»: Կային ժամանակներ, երբ մի շարք բառեր բացասական լիցքեր էին առաջ բերում, ստիպում էին դրանց մեջ տեսնել «բուրժուական կայֆեր», «բարոյական շեղումներ»… Դրանց թվում էին մոդելը, թոփ մոդելը, պոդիումը եւ այլն։ Կամաց-կամաց վարժվեցինք եւ հասկացանք, որ այդ բառերը կապված են նաեւ մեր իրականության
ԵՐԿՈՒ ՏՂԱ ԵՎ ՄԵԿ ԱՂՋԻԿ
Ապրիլի 24-26-ը Թբիլիսիում կայանալու է ձյուդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու է նաեւ Հայաստանի ազգային հավաքականը: Մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայից երեկ տեղեկացրին, որ Վրաստանի մայրաքաղաքում մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանելու են Հովհաննես Դավթյանը՝ մինչեւ 60 կգ քաշային կարգ, Արմեն Նազարյանը՝ 66 կգ եւ Անուշ Հակոբյանը՝ 52 կգ: Հավաքականի մարզիչներն են Արթուր Գեւորգյանը եւ Կարեն Սիմոնյանը:
«ՓՅՈՒՆԻԿԸ» ԳՐԵԹԵ ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ Է
Կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները: Հայաստանի բազմակի չեմպիոն եւ գավաթակիր Երեւանի «Փյունիկը» մրցակցի դաշտում հյուրընկալվեց «Ուլիսին», 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ ու եզրափակիչի ուղեգրերից մեկին տիրանալու լուրջ հայտ ներկայացրեց: Փյունիկցիներն իրենց լուրջ մտադրությունները ցույց տվեցին հենց խաղասկզբին, երբ արդեն երրորդ րոպեին բացեցին խաղի հաշիվը: Դրանից հետո նրանք երկու անգամ մրցակցին ստիպեցին խաղը
ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ ԱՇԽԱՏԱՆՔ
Նոր մրցաշրջանի երեք հանդիպումներում կրած պարտությունների պատճառով ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության մասնակից Կապանի «Գանձասար» թիմի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանն ազատվել է աշխատանքից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մասնագետի հետ թիմից հեռացել են նաեւ նրա որդին՝ Ալեքսանդր Պետրոսյանը, ազգային հավաքականի նախկին խաղացող Ռոմիկ Խաչատրյանը եւ երկու սերբ լեգեոներականներ: Նախկին գլխավոր մարզչին փոխարինելու է նրա օգնական Ավետիք Սարգսյանը:
Դեռ չեն հասկանում
Կամ էլ, որ ավելի ճիշտ է, իրենց չհասկացողի տեղ են դնում Մի քանի օր առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ պատվիրակություն էր մեկնել Ստեփանակերտ: Պաշտոնական այդ այցի ընթացքում, այլեւայլ հարցերից բացի, ԼՂՀ-ի մայրաքաղաքում նոր մարզադպրոց կառուցելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, որին, ըստ ամենայնի, ՀԱՕԿ-ի նախագահը անձնական
ԱՌԱՋԻՆ «ԶՈՀԸ» ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ Է
Երեկ Կաբարդինո-Բալկարիայի մայրաքաղաք Նալչիկում մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Grand Pris» մրցաշարի չորրորդ փուլը Առաջին ինքնագրերը՝ Նալչիկում: «Երաժշտության թատրոնում» կազմակերպված բացման հանդիսավոր արարողության ժամանակ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բարձր գնահատելով կազմակերպիչների՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ գործադրած ջանքերը, հատուկ ընդգծել է, որ Նալչիկի այս մրցաշարը մասնակիցների միջազգային վարկանիշային ցուցանիշների վերջին տվյալներով գերազանցում է մինչեւ այժմ անցկացված
«Փորձարկվել» Երեւանյան բեմերում
Երազում է երիտասարդ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը Ինչպես տեղեկացրել էինք, «Արմմոնո 2009» փառատոնի առաջին փուլը կայացավ Երեւանում, ապրիլի 8-12-ին: Ապրիլի 14-ին Կապանում մեկնարկեց եւ ապրիլի 17-ին կավարտվի երկրորդ փուլը: Երեւանյան փուլում ցուցադրվեց 14 ներկայացում, Կապանում ծրագրված է 11-ը: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել դերասաններ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Կամերունից, Գերմանիայից, Ուկրաինայից: Արդյոք անհրաժե՞շտ էր նորից
ԽՈՍՔ
Հետո՞ ինչ, որ 60 տարեկան եմ Այս հարափոփոխ ու խայտաբղետ աշխարհում ոչ ոք ոչ մեկին եւ ոչնչով չի կարող զարմացնել, առավել եւս՝ գրականությամբ: Դոն Քիշոտ եւ Սանչո Պանսա տեսած մարդկանց գրավելու համար տաղանդն ու երեւակայությունը քիչ են: Թե ի՞նչ է պետք՝ չգիտեմ, բայց ուզում եմ իմանալ: 60 տարին ապրելու համար շատ է, բայց ամենահասարակ բաները
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ մասնակցելու է թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններին, հաղորդում է newsru.com-ը: «Ես խնդրում եմ ձեզ մոռանալ հոկտեմբերի 25-ի մասին՝ որպես հերթական նախագահական ընտրությունների լեգիտիմ տարեթվի: Դա հնարամիտ տարեթիվ է, որը ոչնչով հիմնավորված չէ: Ինչ վերաբերում է միաժամանակյա արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետին, ես
ՄՈՐԱԼԵՍԸ ՀԱՍԱՎ ԻՐ ՆՊԱՏԱԿԻՆ
Ապրիլի 14-ին Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը դադարեցրել է հացադուլը, որը տեւել է 6 օր: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմությունը կատարել է Մորալեսի պահանջը եւ խորհրդարանի օրակարգ է մտցրել ընտրությունների մասին օրինագիծը: Այդ օրենքը Մորալեսին հնարավորություն կտա այս տարվա դեկտեմբերին նախագահի պաշտոնում առաջադրվել 2-րդ անգամ, ինչպես նաեւ 19 խորհրդարանական մանդատ կփոխանցվի տեղացի
ՑՈՒՅՑԵՐ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ
Երեկ Բուդապեշտի փողոցներ էին դուրս եկել ընդդիմության մի քանի հազար կողմնակիցներ, որոնք բողոքում էին երկրի վարչապետի պաշտոնում Գորդոն Վայնաիի նշանակման դեմ: Ոստիկանների խոսքերով, ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարանի շենք: Ըստ BBC-ի, նրանց դեմ կիրառվել է արցունքաբեր գազ: Բախումների արդյունքում երկու կողմից էլ տուժածներ կան: Ցուցարարները պահանջում են, որ խորհրդարանն ընդհանրապես լուծարվի եւ արտահերթ ընտրություններ անցկացվեն:
Մահացել է Մորիս Դրյուոնը
Երեկ, 91 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի նշանավոր գրող, ֆրանսիական ակադեմիայի անդամ Մորիս Դրյուոնը: BBC-ն հաղորդում է, որ այդ կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր ուղերձում նշում է, որ Դրյուոնը մեծ գրող էր, ֆաշիզմի դեմ դիմադրության շարժման մեծ մարտիկ եւ մեծ քաղաքական գործիչ: Սարկոզիի խոսքերով, Դրյուոնը պատմության մեջ կմնա որպես պարտիզանների հայտնի երգի հեղինակ, որը
Վատիկանը չի ընդունում ԱՄՆ-ի դեսպաններին
Վատիկանն իր բացասական վերաբերմունքն է արտահայտել ԱՄՆ-ի՝ Սուրբ աթոռում ներկայացուցչի պաշտոնի 3 հավակնորդների հանդեպ՝ հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»: Մերժված թեկնածուների թվում է ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի դուստր Քերոլայն Քենեդին, որը հետեւողական պայքար է մղում կանանց աբորտի իրավունք տրամադրելու համար: Քենեդին նաեւ կողմնակից է բնային միջուկների բնագավառում հետազոտությունների ընդլայնմանը: Այդ 2 կետերը առավել մեծ տարաձայնություններ են
Ֆրանսիան կոչ է անում սահմանափակել ընդլայնումը Եվրոպական գործերով Ֆրանսիայի պետքարտուղար Բրյունո լե Մերը կարծիք է հայտնել, որ Արեւմտյան Բալկանյան երկրների՝ ԵՄ ընդունելուց հետո պետք է կանգ առնել եւ կենտրոնանալ ինստիտուտների ամրապնդման գործի վրա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ- Նովոստին, այսօրվա դրությամբ ԵՄ անդամ թեկնածուի պաշտոնական կարգավիճակ ունեն Խորվաթիան, որը կարող է անդամակցել այդ կազմակերպությանը 2010 կամ
Բուժքույրն անհրաժե՞շտ է
Չնչին վարձատրության պատճառով՝ բուժքույրերը ոչ միշտ են լինում դպրոցում ՀՀ առողջապահության նախարարի 28.11.2008թ. N1746-Ա հրամանի համաձայն՝ հաստատվել են կրթական հաստատությունների բուժօգնության կազմակերպման չափորոշիչներ: Կրթօջախների բուժօգության կազմակերպման գործընթացի մեջ է մտնում նաեւ հանրակրթական դպրոցներում բուժկետերի գործունեությունը, բուժքրոջ աշխատանքը: Այդ փաստաթուղթը մեզ տրամադրեց ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը: Ըստ ամրագրված չափորոշիչների՝
«ԲԱՑԵՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐԸ»
«Առավոտին» դիմած ուսանողը պատրաստ է հանուն իր դասախոսի հրաժարվել ուսումից Օրերս «Առավոտը» նամակ էր ստացել ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի մի ուսանողից, եւ քանի որ նամակը պարունակում էր որոշ պնդում-մեղադրանքներ, «Առավոտը» փորձեց տեղում՝ Իջեւանում, պարզել նամակում բերված փաստերի իսկությունը: Մեջբերենք նամակից. «ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում, ուր սովորում եմ, ձերբակալվեց հեռակա ուսուցման բաժնի վարիչ, հայոց լեզվի դասախոս Ֆելմիրա Դավթյանը:
Սուբսիդիա չի լինի, բայց հույս կա
Տավուշի մարզի 27 հազար 665 հեկտար վարելահողերից այս տարի կմշակվի շուրջ 15 հազարը՝ կեսից քիչ ավելին: Մշակվող տարածքների մեջ սակավ է աշնանացանը՝ 4200 հա: Համեմատության համար նշենք, որ 2004-ին մարզում հացահատիկային մշակաբույսերը 10 774 հա են զբաղեցրել: Ի հաշիվ հացահատիկի, վերջին տարիներին ավելացել են կարտոֆիլի, արեւածաղկի, ծխախոտի, կերային մշակաբույսերի ցանքատարածությունները: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ,
ONE WAY TICKET
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ քննարկումները շարունակում են մնալ վերջին տասնօրյակի միջազգային քաղաքական օրակարգի հիմնական խնդիրներից մեկը: Դրա միջազգային տեւական հնչեղությունը պայմանավորված է առնվազն երեք գործոններով. ա. դրկից երկու երկրների՝ Հայաստանի եւ Թուրքիայի գրեթե մեկդարյա թշնամանքով, բ. ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամայի՝ Թուրքիա կատարած ապրիլյան երկօրյա այցով, գ.Ցեղասպանության ճանաչման նրա խոստման ճակատագրով: Անցյալի, ներկայի եւ
















































