Օրվա լրահոսը

Հիշենք, որ հասնող ենք

Զրուցակիցս Նարինե Էյրամջյանցն է: Հայաստանում է ծնվել, իրեն համարում է հայրենասեր, ազգային ամուր դիրքորոշման տեր եւ Երեւան քաղաքի մշակույթի սիրահար ու համակիր: Մեր զրույցը հայերի, Հայաստանի եւ Սփյուռքի մասին է: – Ինչո՞ւ ես հեռացել Հայաստանից: – Հայաստանը լքել եմ անձնական պատճառներով, 2001 թվականին, իհարկե՝ «ժամանակավոր»: Օտարամոլ՝ ի տարբերություն ոմանց, երբեք չեմ եղել: Մանկուց ծանոթ եմ

ՉԿՈՐՑՆԵԼ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հարցազրույցի հերոսը Երեւանում ծնված-մեծացած, իսկ վերջին 16-17 տարին արտերկրում ապրող գործարար երիտասարդ է: Կարծում ենք, հետաքրքիր կլինեն նրա դատողությունները հայաստանցի գործարարների համար: Ալբերտ Էյնշտեյն. «Պետք է լինել ոչ այնքան հաջողակ, որքան՝ արժեքավոր եւ արժանի»: Նա արժանի եւ արժեքավոր անհատ է: Կարո՞ղ ենք, արդյոք, հաճախակի օգտագործել այս արտահայտությունը: Շատ հաճելի է, երբ քո մասին խոսելիս են

Գրիգորյանն իր «մարդկանցով» էր ԵԿՄ անդամներն այս անգամ հավաքվել էին Էջմիածնում Բանակի օրվա կապակցությամբ նախորդ օրը ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում կազմակերպվել էր միջոցառում: Այն սկսվեց վերանորոգված եւ վերաբացված բաժանմունքի շենքի օրհնությամբ: Օրհնության կարգը կատարեց Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազան Խաչատրյանը: Նիստին բացման խոսք ասաց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը: Նիստին ներկա էին

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է

Ի՞նչ տվեց հեռակա աճուրդը Քչերին է հայտնի, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արդեն 2-րդ տարին է, ինչ էլեկտրոնային աճուրդներ է կազմակերպում: Ըստ «Առավոտի» զրուցակցի՝ ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռուբիկ Գրդզելյանի՝ 2006 թ. հոկտեմբերից հարկադիր աճուրդն անց է կացվում միայն կառավարության առանձին որոշումներով: Մնացած դեպքերում անցկացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդ: «Համակարգը թերեւս նպաստում է նրան, որ

«Գովազդի մասին» օրենքը խախտում են

Սակայն որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվում «Բորժոմի» հանքային ջրի գովազդը հեռարձակվում է «Գովազդի մասին» օրենքի խախտումներով: Ըստ օրենքի՝ ՀՀ գովազդի լեզուն հայերենն է, եւ միայն անհրաժեշտության դեպքում գովազդի շարադրանքը կարող է լինել նաեւ այլ լեզվով, սակայն այդ լեզվով տեքստը պետք է համեմատաբար ավելի փոքր գրված լինի, քան հայերենը: Մինչդեռ «Բորժոմիի» գովազդն ամբողջովին ռուսերեն

ԴՈՒՌ ՈՒ ԿՈՃԱԿ ՓՈԽԵԼՈՎ՝ ՎԵՐԵԼԱԿՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ

Միլիարդներ ծախսելուց հետո էլ մայրաքաղաքում ոչ ոք ապահովագրված չէ վերելակի խցիկով հանդերձ ընկնելուց ու ջարդուփշուր լինելուց: Անցյալ տարի կառավարությունը 3 միլիարդ դրամ հատկացրեց մայրաքաղաքի բնակելի շենքերի վերելակները վերանորոգելու համար: Համայնքների պատասխանատուների գործի անցնելուց հետո, գրեթե ամեն օր բոլոր լրատվամիջոցներով ազդարարվում էր արված հերթական գործի մասին՝ թե քանի վերելակ էր նախատեսված վերանորոգել, եւ թե ինչպես է

«Տարին 12 ամիս՝ արձակուրդում են»

Տնտեսվարողները դժգոհում են, որ հարկային բարեփոխումները Էրեբունու հարկայինի «կողքով են անցել»: Հարկայինում կատարված բարեփոխումներն այն մասով, որ հարկատուն հաշվետվություններ ներկայացնելիս պետք է գործ ունենա ոլորտի միայն մեկ աշխատողի հետ, այսինքն՝ պետք է գործի «մեկ պատուհանի» սկզբունքը, չի գործում Էրեբունու հարկային ծառայությունում: Այս մասին դժգոհեցին «Առավոտին» դիմած մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ, որոնց անունները չենք տպագրում իրենց

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Այս կարծիքին է «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան Որոշ գործարարների այնքան էլ լուրջ չեն թվում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի այն հավաստիացումները, թե հանքարդյունաբերության ոլորտը տնտեսական ճգնաժամից փրկելու համար կառավարությունը ոլորտի գործարարներին ձեռք կմեկնի: Մասնավորապես, օրերս Կապանում «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան լրագրողներին

Ադրբեջանական վանդալիզմ

«Կովկասի լենինին» մերժելով՝ ադրբեջանցիներն, ըստ կոմունիստ Ռուբեն Թովմասյանի, մոլագարի տպավորություն են թողնում: «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի 26 կոմիսարների աճյունները վերահուղարկավորելուն եւ այդ առիթով ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումներին, ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը նկատեց, որ Ստեփան Շահումյանի գործունեությունը կասկածի տակ առնելը ադրբեջանական լրատվամիջոցների հերթական վայնասունն է՝ «իրենց վանդալիզմը թաքցնելու համար: Նմանատիպ վայնասուն էլ

ՎԵՐԱՀՍԿԵՔ ՆԱԵՎ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԸ

Այս միջոցը երեկ առաջարկեց ԵԽԽՎ-ն իր ընդունած բանաձեւով՝ ֆինանսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար: ԵԽԽՎ-ն երեկ հրատապ քննարկում էր ծավալել «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները» զեկույցի շուրջ, որի կապակցությամբ ընդունվեց բանաձեւ: Դրա վերնագիրը քննադատության արժանացավ, ասենք՝ ռուս պատվիրակ Նատալյա Բուռիկինան ելույթում նշեց, թե քննարկում են հետեւանքները մի ճգնաժամի, որը դեռ չի ավարտվել: Մեկ այլ ելույթ ունեցող՝ Վիկտոր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Երեկ հաղորդել ենք, որ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը հունվարի 28-ին շրջանառության մեջ դրեց հայտարարություն՝ «Հայաստանից ադրբեջանցիների բռնի զանգվածային տեղահանումը (1948-1953 եւ 1988)», որի ներքո ստորագրել էր 20 հոգի: Հաջորդ օրն իսկ Հայաստանի պատվիրակությունը շրջանառության մեջ դրեց իր նախաձեռնած հայտարարությունը «Անհանդուրժողականությունը եւ ատելության քարոզչությունը Ադրբեջանում» անվանումով, որի ներքո ստորագրություններ Նաիրա Զոհրաբյանը հավաքում էր արդեն նախորդ օրը: Արդյունքը՝

Այցելել են

Հունվարի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը այցելեցին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին («Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ) եւ Հակոբ Հակոբյանին («Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ): Ազատազրկված պատգամավորները բաց նամակով դիմել էին  ԱԺ  նախագահին՝ կոչ անելով հրավիրել ՀՀ ԱԺ արտահերթ նիստ՝ իրենց եւ ՀՀ գլխավոր

Հանրաքվե ու էլի հանրաքվե

ԼՂՀ հարցի լուծման հիմնարար սկզբունքների ձեւավորման այս տարբերակն է առաջարկում ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը: «Ես համոզված եմ, որ ճիշտ կլինի ԼՂՀ հարցի վերաբերյալ բանակցությունների գնալիս առաջարկների եւ, առհասարակ, փաթեթում տեղ գտած հարցերի բովանդակությունը ներկայացնել ժողովրդի գնահատականին եւ վերաբերմունքին հանրաքվեի տեսքով, որպեսզի հայաստանյան, միգուցե նաեւ արցախյան ժողովուրդը, չնայած չեմ պատկերացնում, թե բանակցային կողմ չլինելով՝ իրավական առումով

ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԼՂ ՀԱՐՑՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷՐ

Վստահ է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Այն, որ մարտիմեկյան իրադարձությունների ֆոնի վրա Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային ոտնահարման, մի քանի տասնյակ քաղբանտարկյալների առկայության եւ 11 ամիս անց էլ հիշյալ իրադարձությունների արդյունքում 10 հոգու սպանության համար պատասխանատու ոստիկաններին որեւէ պատժի չենթարկելու պարագայում հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնից չզրկեցին եւ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւն էլ շատ որոշակիորեն մեղմ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՍԽԱԼՆԵՐԸ

Վստահ է ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանը – Եվրոպացիները մեր երկրի ձայնը չկասեցրին ԵԽԽՎ-ում, նշանակո՞ւմ է սա, որ Հայաստանն իրենց կարծիքով գնում է ժողովրդավարացման ճանապարհով: – Եթե նայենք ընդհանուր արդարության տեսանկյունից եւ համեմատենք ԵԽԽՎ անդամ 47 երկրների հետ, այս կառույցն այլ վճիռ չէր էլ կարող կայացնել: Մենք խոսում ենք միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի մասին, բայց

ԲԱՍՏՈՒՐՄԱՅԻ ԱՎԵԼՑՈ՞ՒԿ ԿԱՐ

Երեկ ոստիկանների մի խումբ, գործընկերներին թողնելով կառավարության շենքի մոտ պետական կարիքների զոհերին ճնշելու ազգանվեր գործը, Հանրապետության հրապարակի մոտակայքում «ընդմիջում» էր անում՝ լավաշի մեջ փաթաթված բաստուրմայով: Ըստ որոշ դիտորդների՝ դա հենց այն բաստուրման եւ լավաշն էր, որոնց միջոցով Ստրասբուրգում Հայաստանի պատվիրակության անդամները համոզեցին Պրեսկոտին, Կոլոմբիեին եւ մնացած պատվիրակներին, որ մեր երկիրն առաջընթաց է ապրում ժողովրդավարության ճանապարհին:

ՏՈՆԱԿԱՆ ԵՐԹ

Երթը կազմակերպել էին ԲՀԿ երիտասարդական կառույցը, երիտասարդական հասարակական կազմակերպություններ ու բուհական ուսխորհուրդներ: «Ես ողջունել եւ աջակցել եմ մեր կուսակցության երիտասարդական կառույցի այս նախաձեռնությունը: Ամեն մի հայ մարդու համար սա հաղթանակի, ուժի օր է, ամեն մի հայ հպարտանում է այս օրով, իր բանակով: Այս նախաձեռնության հեղինակները մեր երիտասարդներն են, ովքեր հավաքվել են այստեղ՝ հարգանքի տուրք մատուցելու

ՄՐՑՈՒՅԹ՝ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՅԴ երիտմիության Կապանի մասնաճյուղը Բանակի օրվա առթիվ Կապանի հանրակրթական դպրոցներում հայտարարել էր համաքաղաքային շարադրությունների մրցույթ: «Ինչպես եմ տեսնում հայրենիքիս ապագան» խորագրով մրցույթի վերջնական փուլին ժյուրիի դատին էր ներկայացվել 35 աշխատանք: Յուրաքանչյուր դպրոց ներկայացրել էր 3-5 աշխատանք: ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ատենապետ Ռոմա Ավանեսյանն ասաց, որ շարադրության նպատակը կապանցի աշակերտների մեջ հայրենասիրություն սերմանելն էր, եւ առաջին

ԳՐԱԴԱՐԱՆ՝ ՀԱՄԱՐՅԱ ԱՌԱՆՑ ԳՐՔԵՐԻ

Աբովյանի քաղաքային գրադարանը հիմնադրվել է 1980-ին: Ստեղծման օրվանից տնօրենը Հասմիկ Մարգարյանն է: Սկզբնական շրջանում գրադարանն ունեցել է 10-ից ավելի մասնաճյուղ, սակայն, տիկին Մարգարյանի խոսքերով, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանի՝ գիրք չսիրելու պատճառով, դրանց կեսը լուծարվել է: «Նա մեր գրադարանի համար ոչինչ չէր անում. ո՛չ գումար էր տրամադրում գրքեր գնելու համար, ո՛չ տեխնիկա գնում, ո՛չ աշխատավարձը

ՍԱՄՈՒՐԳԱՇԵՎԸ ԴԱՏԸ ՇԱՀԵԼ Է

Դոնի Ռոստովում բնակվող հունահռոմեական ըմբիշ, Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն մեր հայրենակից Վարդերես Սամուրգաշեւը Լոզանի արբիտրաժային դատարանում շահել է ամռանը Պեկինում կայացած 29-րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ գոտեմարտի ժամանակ սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) ներկայացուցչի՝ մենամարտին ապօրինաբար միջամտելու դեմ հարուցված դատական գործը: Այս մասին հայտարարել են Սամուրգաշեւի փաստաբանները: Հիշեցնենք, որ Պեկինում 74

ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏ Է ԵՐՐՈՐԴ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Նիդեռլանդներում 71-րդ անգամ անցկացվող «Corus» շախմատային գերմրցաշարի վերջնամասը խոստանում է ավելի դիտարժան ու հետաքրքիր անցնել: Իններորդ տուրում Վեյկ ան Զեեի այս մրցաշարի վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանը շատ կարեւոր միավոր վաստակեց Ամերիկայի լավագույն գրոսմայստեր Գատա Կամսկուց: Այդ հաղթանակն օդի պես անհրաժեշտ էր Լեւոնին, քանի որ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում հավասար միավորներ ունեցող նրա հարեւաններ

Հունվարի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր

ԲՈՒԺՄԱՆ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԵԹՈԴ

Ճապոնիայում արդեն երեք տարի է, ինչ հոգեբուժարանների հիվանդների նյարդերը ներարկումներով, դեղահաբերով հանգստացնելուց բացի, բժիշկները կիրառում են մի նոր մեթոդ, որի գաղափարը վերջիններիս տվել են ամերիկացի հոգեբույժները: Հոգեբուժարանների միջանցքներում տեղադրված էկրանների շնորհիվ հոգեկան հիվանդներին օրական երեք անգամ մեկական ժամով հնարավորություն է ընձեռված «վայելել» էրոտիկ ֆիլմեր: Տեղի հոգեբույժները տարիներ շարունակ կատարած փորձարկումներից հետո եկել են այն եզրահանգման,

«Հարուստ տղաները հարուստ աղջիկ են ընտրում»

Ըստ հոգեբանի, հարստությունը ոչ միայն երջանկություն չէ, այլեւ դժբախտություն է բերում Հաճախ ենք լսում, երբ անպատասխան սիրո հետեւանքով մարդը գործում է այնպիսի արարքներ, որ, հոգեբանների կարծիքով, բնորոշ է միայն հոգեպես ոչ առողջ մարդկանց: 20-ամյա Մաշան պատմում է, որ իր կյանքում խոր հիասթափություն է ապրել, երբ պարզել է, որ իր սերը փոխադարձ չէ. «Թեպետ հույս չունեի,

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ «ՌԵԶՅՈՒՄԵՆ»

«Երբեք չէի ամուսնանա մի կնոջ հետ, ով մինչ ամուսնությունը սեռական հարաբերություն է ունեցել այլ տղամարդու հետ» Վարում է «Գազ 31» մակնիշի ավտոմեքենա: Սիրում է նվեր ստանալ ժամացույց: Տղամարդկանց նվիրում է փողկապ, իսկ կանանց՝ օծանելիք: Անկախ ժամանակահատվածից, ինձ միշտ հետաքրքրել են խելացի ու գեղեցիկ կանայք: Այսօր էլ կնոջ մեջ ավելի շատ գնահատում եմ կանացիությունը, խելացիությունը, հետո

Ռուսական եւ իսպանական կիսաեզրափակիչներ

Մելբուռնում ավարտին է մոտենում թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի չորս մրցաշարերից առաջինը՝ «Australian Open»-ը: Աշխարհի ուժեղագույն պրոֆեսիոնալները պայքարում են ոչ միայն պատվավոր գավաթին տիրելու, այլեւ ավստրալական $22 մլն ընդհանուր մրցանակային ֆոնդից հնարավորինս մեծ պարգեւավճար կորզելու համար: Համառ մրցակցության ընթացքում հաղթողի հավակնորդների շարքերը դասվողներից շատերը (օրինակ՝ արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը) տարբեր փուլերում վերածվել են հանդիսականի: Իսկ պայքարը շարունակում

ՓՈՂԸ՝ ԾԱԽՍՎԵԼ, ԲԱՅՑ ԽՆԴԻՐԸ ՄՆԱՑԵԼ Է

Կառավարությունը առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների իրականացման նպատակով 2007թ. սեպտեմբերին պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին 896 միլիոն 772 հազար դրամ հատկացրեց: Նոյեմբերյան քաղաքում բյուջետային այս հատկացումով երեք ծրագիր պետք է իրականացվեր: Դրանցից մեկը ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգումն էր, որի համար առանձնացվեց 50 միլիոն դրամ: 48 միլիոն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ

«Մարզի մշակույթն ուշադրության կարիք ունի»

Հարցազրույց Վանաձորի «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի մենակատար Ստեփան Դալլաքյանի հետ: – Պարոն Դալլաքյան, Ձեր ձայնի համար բնությա՞նն եք պարտական, թե՞ գեներին։ Որքան տեղյակ եմ՝ Ձեր ե՛ւ հայրական, ե՛ւ մայրական կողմը երգելու ձիրք է ունեցել։ – Այն միջավայրը, որտեղ ես եմ մեծացել, հաստատ բարենպաստ էր արվեստագետ դառնալու համար։ Իսկ իմ կարողություններն առաջինը նկատել է պապս, որն

ԱԲՍՈՒՐԴ ՎԻՃԱԿ՝ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Ժամանակն է, որ ԱԺ-ն եւ ստեղծագործական միությունները «խելք խելքի» տան Ստեղծագործական որոշ միություններում վաղուց կռիվ է ընկել: Չէ, խնդիրը կամ կռվի բուն պատճառը Գիքորին քաղաք տանելու հարցը չէ, այլ շատ ավելի կարեւոր մի բան, որն էլ առիթ է տվել միությունների տրոհման, երկպառակությունների ու նույնաբովանդակ տարբեր կառույցների ստեղծման: Արդյունքում, այսօր ափաչափ Հայաստանում Գրողների, Թատերական գործիչների, Կոմպոզիտորների,

ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԵԹԻԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ Է Վրաստանը չի հաշտվել օգոստոսյան պատերազմում իր կրած պարտության հետ: Սահակաշվիլու շրջապատը վերադառնում է սադրանքների մարտավարությանը: Այդպիսի կարծիք են հայտնել Աբխազիայի ղեկավարության աղբյուրները «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին՝ մեկնաբանելով օրերս կատարված՝ հանրապետության ներքին գործերի փոխնախարար Զական Ջուղելիայի սպանությունը: Երկուշաբթի օրը ցերեկով նա գնդակահարվել է Սուխումի բացօթյա սրճարաններից մեկում, որտեղ նստած էր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930