Օրվա լրահոսը
ՀՀԿ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ՝ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ «Ազդակ» ակումբում ասուլիսի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է. «Լեւոն Տեր-Պետրոսյանի նման քաղաքական գործչի համար Երեւանի քաղաքապետ լինելն ինձ համար զարմանալի է: Ես կարծում եմ, որ Երեւանի քաղաքապետը քաղաքական գործիչ չէ. բոլորովին այլ բան է քաղաքական գործիչ լինելը, այլ բան՝ գործադիր մարմնում աշխատելը։ Քաղաքապետը պարբերաբար պետք է շփվի իշխանության ներկայացուցիչների հետ։ Չեմ
«Աշխարհումս իմն դուն իս»
Թեեւ իշխանական կոալիցիան մերժել է նորացված կոմունիստների առաջարկները, վերջիններս պատրաստվում են իրենց ձայնը տալ Հանրապետականին: Իբրեւ ընտրող՝ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը Երեւանի ավագանու եւ քաղաքապետի առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է կոալիցիոն մեծամասնություն ՀՀԿ-ին: Իր կողմնորոշումը նորացված կոմունիստ ընկեր Մանուկյանն այսպես է բացատրում. «ՀՀԿ-ն իր վրա վերցրել է քաղաքական պատասխանատվություն.
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ
«Վեցի» գործով ամբաստանվողները դատավոր Մարտիրոսյանին միջնորդեցին իրենց նկատմամբ անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը: «Յոթի» կամ այլեւս «Վեցի» գործով անցնող քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանն ու Հակոբ Հակոբյանը երեկ միջնորդություններ են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջով:
ՈՐ ԱՋ ՁԵՌՔԸ ՉԻՄԱՆԱ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ
Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է սահմանազատել բարեգործությունն ու հասարակական գործունեությունը քաղաքականությունից: Նախընտրական ժամանակահատվածը սովորաբար մեր հասարակության եւ քաղաքական ուժերի կյանքում ունենում է բացառիկ կարեւոր նշանակություն: Կուսակցությունները, քաղաքական կազմակերպությունները եւ գործիչները ցանկացած ընտրությունից, սեփական նախընտրական ծրագրերը գրելուց առաջ, առաջին հերթին, զբաղվում են թվաբանությամբ՝ որքան են նախատեսում ծախսել, որքան նախատեսում բաժանել եւ որքան են «մուծվելու» համապատասխան
«ՎԵՑԸ» ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀՎՈՒՄ Է ԱՊՕՐԻՆԱԲԱՐ
Մարտի 23-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հապճեպորեն եւ առանց պաշտպաններին ձայն տալու հնարավորության, բավարարեց մեղադրող կողմի՝ ՀՀ ՔՕ 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխություններով պայմանավորված՝ դիրքորոշում հստակեցնելու պատճառաբանությամբ, դատական նիստը հետաձգելու մասին միջնորդությունը: «Վեցի» պաշտպանները հայտարարում են, որ եթե դատավորի շտապողականությունը չլիներ, իրենք հանդես էին գալու միջնորդությամբ՝ դատարանից պահանջելով փոխել
ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում մարտի 24-26-ը կազմակերպել են INSARAG-ի (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ)՝ երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Նման խաղարկային վարժանքները, ըստ ԱԻՆ ծառայության, «իրազեկման եւ ուսուցման յուրօրինակ դասընթացներ են»: Հայաստանում իրականացվող երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանքի նպատակը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացումն է INSARAG-ի կողմից
ԵՐԳՉՈՒՀՈՒՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
Ըստ GZT.ru-ի, «Եվրատեսիլի» թուրք մասնակից Խադիսեի տեսահոլովակը Թուրքիայի ազգային՝ TRT հեռուստատեսությունը հրաժարվել է ցուցադրել՝ պատճառաբանելով, թե այն բավականաչափ էրոտիկ է: Հեռուստաընկերության ղեկավարներին հատկապես դուր չի եկել, որ տեսահոլովակի սկզբում երգչուհին հայտնվում է գործնական ոճի հագուստով ու այնուհետեւ դրանից ձերբազատվելով, զարմանալիորեն «ժլատ» հագնված՝ պորտապար պարում: TRT-ի ղեկավարությունը պահանջել է վերամոնտաժել տեսահոլովակը, սակայն երգչուհին հրաժարվել է: Նշենք,
Մարտի 25
ԽՈՅ (21.03-20.04)- Հետաքրքիր հանդիպում կունենաք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Խուսափեք ավելորդ խոսակցություններից, կենտրոնացեք ձեր գործերի վրա: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ձեր վատ տրամադրությամբ մի ազդեք շրջապատի մարդկանց նյարդերին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր գնացեք ներկայացում դիտելու: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հակառակ սեռի հանդեպ հանդուրժող եղեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Ավտոմեքենա վարելիս մի խախտեք երթեւեկության կանոնները: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Անհեթեթ խոսակցությունների պատճառով պետք չէ վիրավորվել սիրելի մարդուց:
Sony Ericsson-Ի ԿՏՐՈՒԿ ԱՆԿՈՒՄ
2009 թ. առաջին կիսամյակում Sony Ericsson ընկերությունը ծրագրում է վաճառել մոտ 12 միլիոն բջջային հեռախոս։ Այս մասին հաղորդում է IDG News-ը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում վաճառվել էր ավելի քան 22 միլիոն բջջային հեռախոս։ Ընկերության ենթադրյալ վնասները 2009 թ. առաջին եռամսյակում կկազմեն 340-390 միլիոն եվրո։ Մեկ տարի առաջ այս ընկերության շահույթը կազմել էր 133 միլիոն եվրո։
Playboy ԱՄՍԱԳԻՐԸ ՓԱԿՈՒՄ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Playboy հանրահայտ ամսագիրն ընթացիկ տարվա մայիսի 1-ին կլքի Հինգերորդ ավենյուում տեղակայված իր գրասենյակի տարածքը, որն ընկերությունը վարձակալում էր 1990-ականներից ի վեր։ Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ամսագրի՝ Նյու Յորքի գրասենյակի մոտավորապես 100 աշխատակիցների տեղափոխելու են Չիկագոյի խմբագրություն, սակայն մեծամասնությանը կրճատում է սպասում։ Ըստ www.tert.am-ի, ավելի վաղ Playboy-ի ղեկավարությունը հայտարարել էր ծախսերի կրճատման մասին՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի
Ծխելը առաջացնում է սեռական անկարողություն
Հայկական ծխախոտի տուփերին այդպիսի նշում չկա Բոլորին էլ հայտնի է, որ ծխելը վնասակար է առողջությանն ու թողնում է բազմաթիվ հետեւանքներ: Շատերի մեջ ձեւավորված այն թյուր կարծիքը, թե քիչ ծխելը քիչ վնաս է հասցնում՝ սխալ է, որովհետեւ նույնիսկ մեկ անգամ ծխելը առողջության վրա թողնում է իր անցանկալի հետեւանքները: Վերջին տարիներին Հայաստանում տարբեր կազմակերպություններ հաճախակի են իրականացնում
ԾԵՐԵՐՆ ԷԼ ԵՆ ՍԻՐԱՀԱՐՎՈՒՄ
Ըստ հոգեբանի՝ նրանք ամաչում են բարձրաձայնել իրենց զգացմունքների մասին Ասում են՝ սերը ժամ ու պատարագ չի հարցնում, գալիս է՝ որ տարիքում ուզում է… Շատերին թվում է, թե սիրահարվելու, սիրած էակի համար խենթ քայլեր անելու, պատուհանի տակ սերենադ երգելու ընդունակ են միայն երիտասարդները։ Բացի ընդունակ լինելուց, հասարակության կողմից ընդունելի են միայն երիտասարդների խենթությունները, իսկ երբ լսում
Արոնյան-Մորոզեւիչ՝ 1,5:0,5
Երեկ շախմատի «Amber» գերմրցաշարի 9-րդ տուրում «կույր» շախմատի Մորոզեւիչ-Արոնյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Արագ շախմատում նրանց երկրորդ դիմակայությունը, որում մրցակիցները փոխել էին խաղաքարերի գույները, 48-րդ քայլում ավարտվեց հայ գրոսմայստերի փայլուն հաղթանակով:
Բացումը կկատարի հայաստանցին
Երեկ Լոս Անջելեսում մեկնարկեց գեղասահքի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ՝ մենասահորդ 21-ամյա Գեղամ Վարդանյանը, որը մարզիչ Արմեն Ասոյանի հետ միասին արդեն մեկ շաբաթ է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում: Տղամարդկանց մենասահքերում այս տարի հանդես են գալիս ռեկորդային թվով մասնակիցներ՝ 50 հոգի: Հասկանալի է, Գեղամը ոչ միայն մրցանակային տեղերի, այլեւ միջանկյալ տեղերի չի հավակնում: Այդպես
Առաջնությունը մեկնարկեց
Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությունը: Մեկնարկային տուրն առանձնացավ արդյունավետ հանդիպումներով: Բոլոր չորս զույգերի խաղերում էլ գրանցվեցին «չոր» հաշիվներ. «Փյունիկ»-«Բանանց»՝ 1:0, «Գանձասար»-«Միկա»՝ 0:2, «Շիրակ»-«Արարատ»՝ 1:0, «Կիլիկիա»-«Ուլիս»՝ 0:1: Առայժմ վաղ է կազմել մրցաշարային աղյուսակը, թեեւ արդեն վաստակած միավորներով ու խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցությամբ կարելի է թիմերին բաշխել ըստ իրենց տեղերի: Երկրորդ տուրում
Կազմերը հայտնի են
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է Աշխարհի գավաթի որակավորման փուլի՝ մարտի 28-ին եւ ապրիլի 1-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում եւ Տալլինի «Ա Լե Կոկ» ստադիոնում կայանալիք Հայաստան-Էստոնիա հանդիպմանը նախապատրաստվելու հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Նրանք են: Դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով, Մայիս Ազիզյան: Պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Կարեն Խաչատրյան, Հրայր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Անցած շաբաթ Մինսկում Հայաստանի եւ Բելառուսի սպորտի պետական կառույցների միջեւ մարզական ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը: Երեկ Սամվել Խաչատրյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Փաստորեն, երկու երկրների միջեւ մարզական ոլորտի համագործակցությունը կառավարական մակարդակի վրա է բարձրացվում: Մասնավորապես, ի՞նչ է նախատեսվում: – Կարելի է ասել՝ հնարավոր ամեն
«Բոլորս լքյալներ ենք»
Կարծում է «Լքյալներ» հեռուստասերիալի ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանը Որոշ մարդկանց մեջ սերիալը պարզապես զզվանք է առաջացնում, մյուսներն անտարբեր են, մի մասն էլ կարծում է, որ հայկական սերիալների նկարահանման փաստը հուշում է, որ առաջ ենք գնում: Բոլորը, սակայն, միանշանակ դժգոհում են սերիալներում կրիմինալ տարրերի չափից ավելի մեծ «չափաբաժնից»: Հայկական սերիալների շարքում «նորածիններից» է «Լքյալները»: Այն առաջին հայացքից
ՓՇՐՎԱԾ ԵՐԱԶՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Կամ Շիրվանզադեն նորովի՝ Ռուսական թատրոնի բեմում Վերոնիկա Սարոյանը (Նատաշա) եւ Երվանդ Ենգիբարյանը (Ժորժ)։ Վյաչեսլավ Շամիրյանը (ձախից), Երվանդ Ենգիբարյանը եւ Իրինա Հարությունյանը: Մարտի 20-ին Ռուսական թատրոնի բեմում հանդիսատեսի դատին հանձնվեց «Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» ներկայացումը՝ բեմադրված Սա Ալ. Շիրվանզադեի բոլորին քաջ ծանոթ «Մորգանի խնամին» պիեսի հիման վրա: Բեմադրիչն էլ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն է:
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՍԱՀՄԱՆԱԽԱ՞ԽՏ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հաստատել են ամերիկացի 2 լրագրողների ձերբակալությունը եւ հայտարարել, որ նրանց մեղադրանք է առաջադրվելու՝ չին-կորեական սահմանն անցնելու համար: ԱՄՆ քաղաքացիներ, ազգությամբ չինացի եւ կորեացի 2 կին լրագրողներ ռեպորտաժ էին պատրաստում Չինաստանում հյուսիսկորեացի փախստականների մասին: Երբ նրանք ընդհուպ մոտեցել են կորեական սահմանին, սահմանապահները նրանց կոչ են արել դադարեցնել նկարահանումները, քանի որ դա սահմանի վրա
ՊՈՒՏԻՆԸ ՍՊԱՌՆԱՑ ԵՎՐՈՊԱՅԻՆ
Երկուշաբթի օրը Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ստորագրված գազային պայմանագիրը բուռն արձագանքի է արժանացել Ռուսաստանում: gazeta.ru-ի տվյալներով, վարչապետ Վլադիմիր Պուտինը փաստաթուղթն անվանել է չմտածված եւ ոչ պրոֆեսիոնալ, սպառնալով, որ Ռուսաստանը կարող է նորից դադարեցնել գազի մատակարարումը: Ըստ Ուկրաինայի նախագահի եւ վարչապետի ստորագրած հռչակագրի՝ Եվրամիությունը պատրաստվում է արդիականացնել այդ երկրի գազատրանսպորտային համակարգը՝ դրա համար նախատեսելով $2,57 միլիարդ
ԿՈՒԴՐԻՆԸ ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ Է ԳԾՈՒՄ
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը երեկ հայտարարեց, որ ՌԴ-ին սպասում է ֆինանսական խնդիրների նոր ալիք, որը պայմանավորված կլինի տնտեսության ռեալ ոլորտում վարկերի չվերադարձմամբ եւ նավթի գների անկմամբ: Ըստ newsru.com-ի, Կուդրինը հայտարարել է, որ այն հույսերը, թե շուկան կարթնանա եւ կսկսի արտադրանքի սպառում, չեն արդարացել: «Որոշ բնագավառներում դժվարությունների հաղթահարումը կարող է տեւել 6 ամսից մինչեւ 1
Մայրն առեւանգե՞լ է դստերը
Ռուսաստանյան Ինտերպոլը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում ՌԴ տարածքում ձերբակալել Ֆրանսիայից իր դստերը՝ Էլիզա Անդրեին առեւանգած կնոջը: «Քանի որ Իրինա Բելենկայան Ռուսաստանի քաղաքացի է, նրա ձերբակալությունը ՌԴ տարածքում ֆրանսիական կողմի պահանջով չի կարող իրականացվել»,- ըստ lenta.ru-ի, ասված է այդ գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ: Բացի այդ, ռուսաստանյան Ինտերպոլն ընդգծում է, որ պաշտոնապես տեղեկացված չէ, թե որտեղ
Սերբերը հիշեցին ՆԱՏՕ-ի ռմբակոծությունները
Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը մասնակցեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստին, որը նվիրված էր ՆԱՏՕ-ի զինուժի կողմից Հարավսլավիայի ռմբակոծություններին: Նա ափսոսանք հայտնեց, որ Կոսովոյի անկախության «միակողմանի եւ անօրինական» հռչակումը ընդունվել է համաշխարհային հանրության մի շարք անդամների կողմից: «Այսօր Կոսովոյում սերբերն իրենց անվտանգ չեն զգում, չեն պահպանվում նրանց իրավունքները, չի ապահովվում տեղաշարժվելու իրավունքը, նրանց տներում չկա լույս եւ
Մահապատիժ կիրառող երկրների թիվը կրճատվում է
Չնայած 2008 թվականին 2 անգամ շատացել է մահապատժի ենթարկված մարդկանց քանակը՝ 1255-ից դառնալով 2390, երկրների կտրվածքով այդ քանակը նվազել է: Ըստ BBC-ի՝ այդպիսի հետեւության է եկել «Միջազգային ներում» հեղինակավոր կազմակերպությունը: Այդ կազմակերպության ղեկավար Արին Խանը հայտարարել է, որ մնացել է ընդամենը 59 երկիր, որտեղ կիրառվում է մահապատիժ, ընդ որում՝ իրական կյանքում այդ երկրների թիվն ավելի
Հաշվեհարդար հիմնարար գիտության հանդեպ՝ ԳԱԱ-ում
Այդ հանցագործության մասին բազմիցս եմ գրել նաեւ երկրի ղեկավարներին: Գիրս անպատասխան է մնացել։ Ստիպված եմ եղելությունը պատմել բոլորին։ Ժամանակակից քիմիան ունի մի տեսություն, որը հաճախ ապակողմնորոշում է քիմիկոսին, քան կատարում ուղեցույցի դեր։ Պատճառը մեկն է. այդ «տեսություն» կոչվածը ատոմների խնամակցական ուժերը գնահատում է այնպիսի միավորներով, որը նույնն է, թե մարդու բոյը չափեին կիլոգրամներով, իսկ քաշը՝
ՈՐՏԵՂ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
Նրանցից շատերը կրթություն են ստանում կա՛մ արտասահմանում, կա՛մ Հայաստանում գործող՝ արտասահմանյան բուհերի «մասնաճյուղերում»: Հայերի մոտ դեռ սովետական ժամանակներից բարձրագույն կրթություն ստանալը մոլուցքի նման մի բան էր: Ամենացավալին այն է, որ հիմնականում ծնողներն ուշադրություն էլ չեն դարձնում՝ իրենց երեխան ունի՞ բուհում սովորելու պոտենցիալ, նրա համար հեռանկարայի՞ն է այդ ուսումը, թե՝ ոչ: Այդ մարդկանց միակ մտահոգությունն այն
Հարց կառավարությանը
$700 միլիոն ներդրումները թղթի վրա՞ են մնացել Կարծում եմ՝ շատերի հիշողության մեջ դեռ թարմ են հայրենասիրական այն հանկարծակի պոռթկումները, որոնք դրսեւորվեցին հայազգի մի քանի գործարարների մոտ մեկ տարի առաջ՝ նախագահական երդումը տված Սերժ Սարգսյանի կոչով, այն է՝ հայրենիքը շենացնելու համար ներդրումներ կատարել։ Կոչին հաջորդեցին շուրջ մեկ տասնյակ հայ գործարարների (հիմնականում՝ ՌԴ-ից) հայտարարություններն առ այն, որ
ՔԱՅՔԱՅՈՒՄ
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ Սկիզբը՝ նախորդ համարում 3. «Վատն է այն հեղափոխականը, որը պայքարի թեժ պահին կանգ է առնում՝ վկայակոչելով օրենքի անսասանությունը» Թվում էր, թե «սովորական ազգի» մասին իր համոզմունքը ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշել էր ապացուցել իրական քաղաքականության մեջ՝ փաստացի արգելք դնելով հայ ժողովրդի հեղափոխության իրավունքի վրա: Դրանով իսկ նա ավելի հեռուն գնաց՝ իրեն ներկայացնելով
«Իրեն կարելի է, մեզ չի կարելի՞…» Գյուղի փողոցների անվանակոչություն՝ հարազատության սկզբունքով Արմավիրի մարզի Շահումյան գյուղի ավագանին, գյուղապետ Հարություն Նավասարդյանի առաջարկով, 2006 թվականին որոշեց համայնքի 21 փողոցներից յոթն անվանակոչել համագյուղացիների անուններով: Առաջին հայացքից՝ գովելի, նույնիսկ՝ ընդօրինակելի նախաձեռնություն, որի նկատմամբ որեւէ դժգոհություն չպետք է լիներ, բայց, պարզվում է՝ համագյուղացիներին գյուղի փողոցների անուններում անմահացնելը ոչ բոլոր շահումյանցիներին է


















































