Օրվա լրահոսը

«Եվրոպական չափանիշներին համապատասխանող կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում»

Քննարկել են նաև կենսաչափական անձնագրերի կիրառությունը հնարավոր տարբեր սցենարներով, դրանց փոխգործելի լինելու հրամայականը սահմանային կառավարման նորագույն լուծումների հետ։ Եվրոպական չափանիշներին համապատասխանող կենսաչափական համակարգի ներդրումը կարևոր քայլ կլինի նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։

Իրանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով: Դեսպանության աջակցությամբ մարտի 9-ին Հայաստան է վերադարձել ՀՀ քաղաքացիություն ունեցող երկրորդ անձը: 📞 ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունն ամեն օր միջինում ստանում է շուրջ 20-25 զանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանը հատելու հնարավորությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումներն իրականացվել են բնականոն ռեժիմով։ Կապի սահմանափակումների պատճառով Իրանում

Մեր երեք ըմբիշ գոտեմարտելու է Մ-23 ԵԱ բրոնզե մեդալի համար, եւս երեքը դեռ քառորդ եզրափակչում է

65 կգ քաշային Արման Մուսիկյանի մրցակիցը ադրբեջանցի Մուսա Աղաեւն է, իսկ Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է գերմանացի Մարսել Վագինի հետ։

Ադրբեջանը Հայաստանին ներքաշեց հակաիրանական արշավի մեջ և այժմ հանդես է գալիս որպես Իրանի բարեկամ պետություն. Էդմոն Մարուքյան

«Վերհիշենք, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին»

Մինչեւ հիմա չգիտենք՝ ինչից պաշտպանվենք: Ի՞նչ վրեժի շարժառիթի մասին է խոսքը. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալի պաշտպան

Պարզաբանեք՝ ինչպես է Նարեկ Օհանյանը տրամադրել իր տունը Գեւորգ Հարությունյանին. պաշտպան

Ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի․ ոստիկանությունը հաղորդում է ներկայացրել ՔԿ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։

Հայ կոմպոզիտորները միշտ էլ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուշադրության կենտրոնում են. Սարգիս Բալբաբյան

Այս տարիներին մենք իրականացրել ենք 200-ից ավելի սիմֆոնիկ ստեղծագործությունների թվայնացում, միջազգային մեդիա հարթակներում տեղադրել ենք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հանրահռչակելով օտարերկրացի ունկնդիրների շրջանում, որը փառատոնից դուրս եւ փառատոնին զուգահեռ անընդհատ իրականացվել է Սիմֆոնիկ նվագախմբի կողմից»:

Վերջին չորս ամսվա մեջ Azertag-ն արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան». Տաթևիկ Հայրապետյան

ՀՀ ներկայիս իշխանության մնալու դեպքում Հայաստանը գնալու է Ադրբեջանի կողմից թելադրվող վտանգավոր ծրագրերի իրագործման ճանապարհով.

Միայն կանայք մնացին՝ ապրելու համար. Անահիտ Գրիգորյան. Արցախ TV

Արցախ TV. Վերապրում. Անահիտ Գրիգորյանը ծնվել է Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում: Ստեփանակերտում մանկավարժական կրթություն ստանալուց հետո վերադարձել է հայրենի գյուղ և սիրելի Գենադիի հետ ընտանիք կազմել: Երիտասարդների բոլոր երազանքները կապված էին գյուղի և հայրենի հողի հետ: 2020 թվականի պատերազմը խամրեցրեց այդ երազանքների բոլոր գույները, բայց չհուսահատեցրեց Անահիտին ու Գենադիին: Նրանք մնացին Սարուշենում մինչև ողբերգական

Ալիևը ստորագրել է Նախիջևանի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության տեքստում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։ Որոշման համաձայն Նախիջևանի սահմանադրության նախաբանից հեռացվել են 1921 թվականի մարտի 16-ին կնքված Մոսկվայի և նույն թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրված Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները։ Դրանց փոխարեն սահմանադրության նախաբանում ընդգծվել է, որ «Նախիջևանը Ադրբեջանի Հանրապետության անբաժան մասն է»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Անկարայում Իրանի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Ermenihaber. Թուրքիայի պետական «TRT» լրատվամիջոցը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, փոխանցել է, որ Թուրքիայում Իրանի դեսպանը կրկին կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն: Նշվել է, որ Իրանի դեսպանին է փոխանցվել է Թուրքիայի արձագանքը և մտահոգությունները։ Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած ևս մեկ բալիստիկ հրթիռ էր վնասազերծվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ

2025 թ.-ին քննվել է անչափահասների նկատմամբ հանցագործությունների վերաբերյալ 1.529 քրեական վարույթ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.529 քրեական վարույթ (2024-ին՝ 1.374), որից 483-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 1.529 քրեական վարույթից 135-ը՝ 145 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 115 վարույթ՝ 128 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան (2024-ին՝ 2), 670-ը

«Հայաստանի կառավարության այս լռությունը որեւէ խոչընդոտ չի ստեղծում, որպեսզի Ադրբեջանը հայազերծի եւ իսլամացնի Արցախը»․ Արմինե Հայրապետյան

«Արցախում պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը զուգահեռ՝ ՝պատմության բռնայուրացում է իրականացվում՝ հայկական հոգեւոր ժառանգությունը ներկայացվում է որպես «աղվանական», իսկ աշխարհիկ շինությունները՝ «ադրբեջանական»»։

Զբոսաշրջությունն Ադրբեջանում բացահայտ կերպով միացվում է ռազմական հաղթանակի նարատիվին. Monument Watch

Զբոսաշրջության ադրբեջանական մոտեցման կարկառուն օրինակ է նաև Ստեփանակերտի «Հաղթանակի թանգարանի» նախագիծը։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտեի շենքը (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր) այժմ վերափոխվում է «Հաղթանակի թանգարանի»։

Բժշկական կենտրոններում սպառնում են բողոքող բուժաշխատողներին. Անուշ Պողոսյան

Եթե գտնում եք՝ չպետք է աշխատեք, դիմումներ գրեք, գնացեք: Եթե աշխատելու եք, չլինեն բողոքներ կամ սոցցանցերում հրապարակումներ. Պողոսյան

ՊԵԿ-ը ներկայացնում է հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ փետրվարին իրականացրած միջոցառումների արդյունքները

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում, հետևել օրենքի պահանջներին՝ ստեղծելով կայուն և վստահելի բիզնես: Իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների նպատակն է նվազեցնել ստվերային տնտեսությունը և ստեղծել առողջ տնտեսական միջավայր բիզնեսի համար։ Միաժամանակ, Կոմիտեն ներկայացնում է փետրվար 1-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած

Ռուսաստանի երաժշտության ազգային թանգարանում տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը

Ի տարբերություն նախորդ հրատարակությունների՝ այս հրատարակությունը ներկայացնում է համալիր պատմագիտական և բնագրագիտական ուսումնասիրության արդյունք՝ քննական բնագրերով, որոնք պատրաստվել են երևանյան և մոսկովյան արխիվներում պահվող զանազան ձեռագրերի, ընտիր հրատարակությունների և հեղինակային ձայնագրությունների համալիր ուսումնասիրման հիման վրա։

Ադրբեջանցիներին ուղղակի բնակեցնում են հայկական տներում, որոնք Ադրբեջանի կառավարության կողմից վերանորոգվել են. Monument Watch

Արցախում ադրբեջանցիների բնակեցման քաղաքականության մասին Սկսած 2022 թվականից Ադրբեջանի կառավարությունը օկուպացված Արցախի տարածքում իրականացնում է «օկուպացիայից ազատագրված տարածքներ մեծ վերադարձի» քաղաքականությունը, որը ենթադրում է ադրբեջանական բնակչության «վերաբնակեցում» «ազատագրված պատմական» տարածքներում: Փաստացի սա նշանակում է Արցախի բնակեցում ադրբեջանցիներով: Բնակեցման տարվող քաղաքականությունը ակտիվացավ հատկապես 2023 թվականից հետո, երբ ամբողջ Արցախը օկուպացվեց, իսկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության:

Ինչո՞ւ են Արցախում «վերաբնակեցվողները» վերադառնում Բաքու. «Գեղարդ»

Ըստ ադրբեջանական պաշտոնական տվյալների՝ Արցախում «վերաբնակեցվել» է շուրջ 75 հազար մարդ։ Վերաբնակեցվողների մեջ մեծ թիվ են կազմում ծերերը։ Սա նշանակում է, որ անգամ անվճար տան կամ բնակարանի տրամադրումն ու աշխատանքը՝ կարի ֆաբրիկայում, այնքան էլ գրավիչ չէ մարդկանց ու մասնավորապես երիտասարդ ընտանիքների համար, ովքեր վաղուց արդեն ապրում կամ մշտապես ապրել են Բաքվում ու Ադրբեջանի այլ քաղաքներում։

Ամուսինս չէր վտանգի իր կյանքը, ընտանիքի ապագան. Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացու կին

Գործում եղած փաստարկները չեն հիմնավորում, որ Արթուր Տերչանյանը տեղափոխել է պայթուցիկ նյութ, իրականացրել է այդ գործողությունները

Դիվանագիտության համար հնարավորություն չկա: Երկու անգամ բանակցել ենք, երկու անգամն էլ բանակցությունների ընթացքում մեզ հարվածել են. Քամալ Խարազի

Իրանը կերկխոսի, եթե երաշխիք լինի, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նորից չեն հարձակվի: Խաղը կավարտվի, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը հասկանան, որ իրենց որդեգրած ռազմավարությունը չի աշխատում, և պետք է վերջ տան իրանցիների դեմ ագրեսիային:

Քրեական վարույթի շրջանակում Ալեքսանդր Սարգսյանին մեղսագրվել է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը

Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

2025 թ.-ին ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2.398 քրեական վարույթ (2024-ին՝ 2.207), որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի  վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4),

Փետրվարին Հայաստան այցելել է 121,285 զբոսաշրջիկ՝ առավելապես ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից

📊 Ներկայացնում ենք 2026 թվականի փետրվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 👥 2026 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 121,285 զբոսաշրջիկ։ 📈 Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 117,372։ 🌍 2026 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։ 📑 Ներկայացված են նաև 2026

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

🌦️🌨️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ մարտի 10-15-ը 🟨 Երևանում մարտի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-ի ժմանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ 🟨 Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 12-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 11-ին, 13-14-ին առանձին շրջաններում, 15-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և

«Ինչո՞ւ պիտի Ադրբեջանն առանց փամփուշտ առաջ գա․ ՀՀ տարածքների դեօկուպացիայի հարցը բանակցային սեղան պետք է վերադարձվի»

«Մենք ամեն անգամ մաս առ մաս մեր երկիրը հանձնում ենք, եւ արդեն հնարավոր է՝ մոտ ժամանակներս ադրբեջանցիները գան ու վերահսկողություն հաստատեն հենց Երեւանի մատույցներում»։

2025 թ.-ին 464 քրեական վարույթներից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում քննվել է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 464 քրեական  վարույթ (2024-ին՝ 444), որից 158-ը փոխանցվել է 2024 թվականից: Հաշվետու ժամանակահատվածում 464 քրեական վարույթից 80-ը՝ 92 անչափահասի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 60 քրեական վարույթ՝ 78 անձի վերաբերյալ), 1-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 177-ը կարճվել

Քանաքեռ-Զեյթունում սպանություն կատարած անձը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած սպանության դեպքը: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ տուժողը 2026 թվականի մարտի 8-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի շենքերի հատվածում վիճաբանել է ընկերոջ՝ Ա.Ս.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող դանակով երկու անգամ հարվածել է

«Նիկոլ Փաշինյանի եւ Սուրեն Պապիկյանի սուտը մեր բացահայտումներով հերքվում է, թող պատասխան տան»․ «Միասնության թեւերը» փաստեր փոխանցեց ՊՆ-ին

Գեղարքունիքում Ադրբեջանը դիրքեր է կառուցել, տեղի են ունեցել ամրաշինական աշխատանքներ, որոնց հետեւանքով Վարդենիսի տարածաշրջանը, Սոթքի հանքը ամբողջովին գտնվում են ադրբեջանական դիտարկման ու վերահսկողության տակ։ Կութ գյուղը եւ Վարդենիսի տարածաշրջանի մնացած գյուղերն ամբողջությամբ գտնվում են Ադրբեջանի դիտարկման տակ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031