Օրվա լրահոսը

«Ես հարկ մուծող եմ, բայց ես ինձ հերոս չեմ համարում, ո՞նց կարող է հարկ մուծողը լինել հերոս»․ Ռուբեն Մխիթարյան

Ցավոք սրտի, մեր կողմից մեծ հռչակված մարդիկ իրենք իրենց են սիրում այս ժամանակի մեջ, ոչ թե ժամանակն են սիրում, այլ իրենք իրենց այս ժամանակի մեջ սիրում, իրենց համար մեկ է՝ ով է իրենց ծափ տալիս, թուրքն է իրենց ծափ տվել, թե հայը, Ստեփանակերտի դրամատիկական  թատրոնում են իրեն ծափ տվել, թե Ստամբուլի կոնսերվատորիայում, մեկ է»,-ասում է Ռուբեն Մխիթարյանը։

«Սփյուռքի երիտասարդ դեսպան»-ները 15 օր կանցկացնեն Հայաստանում՝ մասնակցելով դասընթացի, ապա յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանք կիրականացնի իր համայնքում

Երևան, Հայաստան (24․09․2024թ․) – Սեպտեմբերի 23-ին Երևանում մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը: Արդեն չորրոդ տարին իրականացվող ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի

«Պարզ տեքստով գրված է, որ ապագայում նպատակ ունեն հարձակվելու Հայաստանի վրա»

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Սա Ադրբեջանի նախագահական ապարատի հետ փոխկապակցված կայք է, որտեղ պարզ տեքստով գրված է, որ ապագայում նպատակ ունեն հարձակվելու Հայաստանի վրա, որը համարում են իրենց գոյություն չունեցող «պատմական հայրենիքը» և կոչում «Արևմտյան Ադրբեջան»։ Իմ գրառումների նպատակն է՝ զգուշացնել վտանգի մասին, քանի դեռ այն

Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբն առաջին անգամ էր Երևանում և Թումանյանի անվան զբոսայգում համախմբել էր երաժշտասերներին

«Երևան կլասիկ ֆեստ». Միլանի Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբն առաջին անգամ էր Երևանում և Թումանյանի անվան զբոսայգում համախմբել էր երաժշտասերներին: Փառատոնի վերջին օրն այսօր է՝ սեպտեմբերի 24-ին, երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին կսպասի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգի սկիզբը՝ 20:00: Երևանի քաղաքապետարան    

Անդրեասյանն անդրադարձել է Նիդերլանդների թանգարանային քաղաքականության փորձի, մասնավորապես՝ մարքեթինգային բաղադրիչի ուսումնասիրմանը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ–Վինթերին: Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել կարևոր հանձնառության ստանձնման կապակցությամբ: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Նիդերլանդների Թագավորության հետ բոլոր ուղղություններով առկա է դրական համագործակցություն և վստահություն հայտնել, որ վերջինիս նշանակմամբ երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ու կընդլայնվեն:

Գծանշումն այնպես անփույթ են մաքրել, որ վարորդները շփոթության մեջ են ընկնում և հայտնվում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտում. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն են իրականացնելու: Մասնավորապես նշվում էր, որ օգոստոսի 31-ից Իսահակյան և Մոսկովյան փողոցներում՝ Նալբանդյան փողոցից Մաշտոցի պողոտա, Իսահակյան փողոցում՝ Նալբանդյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, իսկ Մոսկովյան փողոցում՝ Մաշտոցի պողոտայից դեպի Նալբանդյան փողոց ընկած

COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Ալիևի վարչակազմին. Human Rights Watch

«Ազատություն». COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է հստակ ուղերձ հղեն Իլհամ Ալիևի վարչակազմին, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է անկախ ձայների մասնակցություն, հայտարարել է Human Rights Watch-ը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծում է՝ Ադրբեջանը ավտորիտար իշխանություն ունեցող, այլախոհությունը չհանդուրժող պետություն է, որը հետապնդում է անկախ լրագրողներին, ակտիվիստներին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բագրատ սրբազան. «Ձեր ատելությունը ուտելու է ձեզ, սպառվելու եք, այրվելու եք հենց ձեր ատելության եւ թշնամության մեջ»

Ոմանք նաեւ ասում են, թե ծրագիր չկա: Ծրագիրը մեկն է, այս չարիքի հեռացումը: Եվ շատ սիրով նորից կրկնում եմ. նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան եւ իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է անխտիր, թող հանձն առնեն եւ իրականացնեն:

Պապոյանը և Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները

Նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, արտահանման ռազմավարության տեսլականին, ֆինանսների հասանելիությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը,

Գառնիկ Դանիելյան. Այն, ինչ տեղի է ունեցել Արցախում՝ այդ չարիքը ավելի ահավոր, ավելի սարսափելի ցանկանում են բերել Հայաստանի Հանրապետության գլխին

Այդ ազգակործան, հայակործան ծրագիրը, որ իրականացրին Արցախում, նույն ծրագիրը իրականացնում են նաեւ Հայաստանի Հանրապետության հետ:

Անդրադառնալով Նիդերլանդների հետ համագործակցությանը՝ Վահե Ղազարյանն ընդգծել է տարբեր ուղղություններով լավագույն փորձի փոխանակման անհրաժեշտությունը

Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթեր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը սեպտեմբերի 24-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ ՆԳ նախարարը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության բարեփոխումների գործընթացում միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը։ Նա

Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի ելույթները պարտվող եւ հաղթող ղեկավարների ելույթներ են ու միմյանց փոխլրացնում են․ Ստեփան Դանիելյան

«Երկու ղեկավարների ելույթները՝ մեկ ընդհանուր տրամաբանության մեջ են․ կա Ադրբեջանի նախագահի ելույթը, որն ասում է՝ ես հաղթող երկիր եմ, որպես հաղթող երկիր, պետք է իմ պայմաններն ընդունեն եւ ապագան, որի մասին խոսում է Հայաստանի ղեկավարը, լինելու է իմ պայմաններով։ Եվ Հայաստանի ղեկավարը, որը խոսում է անցյալը մոռանալու, նույնիսկ ներկան մոռանալու ու խաղաղության մասին․ իր համար

«Ռուսական երկաթուղիներ»-ի և «Հարավկովկասյան երկաթուղի»-ի ղեկավարները  պարգևատրվել են Երախտագիտության մեդալներով

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն – խորհրդի նախագահ Օլեգ  Բելոզյորովը  և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը պարգևատրվել են Երախտագիտության մեդալներով։ Ինչպես նշված է նախագահի հրամանագրում, մեդալները շնորհվել են «հայ-ռուսական բարեկամական կապերի ամրապնդման և 2024 թվականի մայիսին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքների վերացման գործում նշանակալի ավանդի համար»։

Հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման 4 դեպք՝ Կոտայքում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հողի բերրի շերտի ապօրինի դուրսբերման և տեղափոխման կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Կոտայքի մարզում արձանագրել է իրավախախտման 4 դեպք։ Եղվարդ քաղաքում և Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածում կանխվել է «ԿԱՄԱԶ» մակնիշի բեռնատարներով առանց համապատասխան թույլտվության ընդհանուր՝ 31խմ սևահողի ապօրինի տեղափոխումը։ Հողի բերրի շերտով բեռնված բեռնատարները տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հարուցվել են վարչական

Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Կ․-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին: Մ.Կ-ն մեղադրվում է ապօրինի միգրացիայի կազմակերպման համար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը օգոստոսին՝ 751 816

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751 816, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 536-ով կամ 4.8%-ով: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

«Չէ՞ որ «խաղաղությանը» բան չմնաց, մի քիչ էլ զիջենք, խեղճանանք ու վերջ». Տաթևիկ Հայրապետյան

Բայց այս ամենի մասին ՀՀ-ում խոսող պաշտոնյա չկա, այս ամենի մասին մեր իրականության մեջ պետք է լռել․․․

Միրզոյանը և Ռաբաբ Ֆաթիման ընդգծել են դեպի ծով ելք չունեցող երկրների, շահագրգիռ միջազգային գործընկերների համագործակցության հնարավորությունների առավելագույնս օգտագործման կարևորությունը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման

Կառավարությունը չի փոխհատուցել Տեղ գյուղի օկուպացված հողատարածքների սեփականատերերին

Արավուսի նախկին համայնքապետ Արգամ Հովսեփյանը հայտնել է, որ օկուպացված ցանքատարածքների համար որևէ փոխհատուցում չի տրվել։ Նրա փոխանցմամբ՝ գյուղացիները փոխհատուցում են ստացել միայն թշնամու տիրապետության տակ անցած բերքի համար։

Գարեգին Երկրորդն ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդին

Սեպտեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե եկեղեցու նորանշանակ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանին: Ողջունելով Գևորգ Սրբազանի անդրանիկ այցը Մայր Աթոռ Սուրբ էջմիածին՝ Հայոց Հայրապետը շնորհավորեց վերջինիս  եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման, ինչպես նաև կաթողիկե հայ համայնքի առաջնորդի

Արարատի մարզում գործող ցեմենտի գործարանների անհամաչափ արտանետումները կանխելու նպատակով ստեղծվել է «Թող շնչենք» նախաձեռնությունը

«Սա պետք է կանխարգելել, այսպես շնչել և ապրել անհնար է,  քանի որ ունենում ենք աղետալի հետևանքներ»,-ասաց նա։

Արցախյան մշակույթի օրեր՝ Երեւանում

Սեպտեմբերի 20-ին և 21-ին «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը» «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեց «Արցախյան մշակույթի օրեր» խորագիրը կրող երկօրյա ձեռնարկով։ Իրադարձության նպատակն էր ցույց տալ, որ Արցախից հեռու էլ ջանք ու եռանդ չի խնայվում մեր մշակույթը պահպանելու և հանրահռչակելու գործում։ Ծրագիրը սկսվեց Արցախյան վերջին պատերազմի և Արցախի հայաթափման տարելիցին նվիրված միջոցառումներով։ Մեկնարկը տրվեց գեղանկարիչ,

Բագրատ սրբազան. «Մենք բացարձակ տրամադրություն չունենք դահլիճներում, սահմանափակ միջավայրերում անցկացնել մեր միջոցառումների առաջիկա ողջ ընթացքը եւ հոկտեմբերի 2-ից նոր փուլ ենք մուտք գործում, որը ես կոչել եմ հաղթանակի եւ լույսի շրջան»

Այո, մենք վերատեսության ենք ենթարկել մեր գործողությունների ծրագիրը, մեթոդաբանությունը, մարտավարությունը: Եվ այդ վերատեսությունն է, որ մեզ այսօր մղում է քայլ առ քայլ գործելու: Չեմ զլանալու վերստին կրկնել՝ համառ, հետեւողական աննահանջ պայքարով:

Առաջարկվում է հարկադիր կատարման ծառայության համար պարգեւատրման հավելյալ ֆոնդ նախատեսել

Պարգեւատրումը կապված է հարկադիր կատարողի աշխատանքն առավելագույնս որակյալ, պատշաճ եւ ժամանակին իրականացնելու հետ: Այս ծառայության ներկայիս ծանրաբեռնվածությունը եւ իրականացված արդյունքները խոսում են այն մասին, որ սա հաջողված պիլոտային ծրագիր է: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում սեպտեմբերի 24-ին առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

Համաձայնագրով նախատեսվում է հավելյալ 2,720.000 եվրո վարկ ներգրավել՝ Գյումրիի Անի եւ Ավստրիական թաղամասերի ճանապարհների վերանորոգման և լուսավորության համար

Վաչե Տերտերյանի խոսքով՝ համաձայնագրով ամբողջ ցանցի ոչ թե հատվածական, այլ համալիր վերափոխում է նախատեսվում

Սերժ Սարգսյանի եղբորորդու և Սուրիկ Խաչատրյանի որդու վերաբերյալ քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցվել է. «Հրապարակ»

«Հրապարակ». Կառավարական երրորդ մասնաշենքի մոտ դեռեւս 2 տարի առաջ տեղի ունեցած բախումներից հետո զանգվածային անկարգությունների մասին հոդվածով հարուցված քրեական գործով մեղադրանք էր առաջադրվել երեք քաղաքացու։ Դատարանը կալանք էր սահմանել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Այս գործով կալանավորվել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հակասահմանադրական է համարում սահմանազատման հարցերով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Կանոնակարգում առկա են ձևակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար. այն ենթակա չէ ԱԺ-ի կողմից ընդունման

«Այս ամենը միայն գույք չէ․ այս ամենը պատմություն է, Հայաստանի, մեր ժողովրդի արժեքն է»․ Նկարիչների միության նախագահ

Սուրեն Սաֆարյանն ասաց՝ բոլոր միությունների նախագահների և ՀԿ-ների անունից դիմում-նամակ են ուղարկել ՀՀ վարչապետին հանդիպման ակնկալիքով։

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Լեւոն Սահակյանի թեկնածության եւ Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Պատգամավորի խոսքով Լեւոն Սահակյանը 2022 թվականի մարտին Ազգային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031