Օրվա լրահոսը

Հաջիզադե. Անհնար է պարզապես բացառել անհամապատասխան կետերը: Ադրբեջանը չի ստորագրի խաղաղության պայմանագիրը Փաշինյանի առաջարկած տարբերակով

«Ազգ». Ադրբեջանի իշխանությունները չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Հայկական կողմն առաջարկում է կնքել խաղաղության պայմանագիր՝ հիմնվելով ներկայում համաձայնեցված դրույթների վրա։ Սակայն ադրբեջանական կողմը նման մոտեցումն անընդունելի է համարում եւ բազմիցս հայտարարել է այդ մասին։

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Intellexa Consortium-ի դեմ, որը հայտնի է իր Predator լրտեսական ծրագրով

Մեդիափորձագետ, CyberHUB-AM թիմի համահիմնադիր Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Intellexa Consortium-ի դեմ, որը հայտնի է իր Predator լրտեսական ծրագրով, որը կարողանում է տեղեկատվություն գողանալ տեղեկատվություն սարքերից առանց օգտատիրոջ միջամտության: Այն օգտագործվել է ԱՄՆ կառավարության աշխատակիցների և այլ թիրախների դեմ ամբողջ աշխարհում: Պատժամիջոցները նպատակ ունեն խաթարել Intellexa-ի գործունեությունը և ֆինանսական գործարքները, դժվարացնելով

«Վստահ եմ՝ միասին կկարողանանք մեծացնել ֆրանսերենի գրավչությունը». ԿԳՄՍՆ-ն և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հուշագիր են ստորագրել

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև այսօր տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ուղղված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդման խթանմանը և զարգացմանը: Փաստաթղթերը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր

Միակողմանի զիջումների գնալը, Ադրբեջանի պահանջների հետ համաձայնելը զուտ Ադրբեջանին է ուժեղացնում. Ֆրանսիայի Հայ դատի ներկայացուցիչ

Պաշտոնական Երեւանի դիրքորոշումը դժվարացնում է Հայ դատի գրասենյակների աշխատանքը

Հայաստանը միանում է Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը՝ «Գոնկուր»-ին

Շուրջ 2 տարվա աշխատանքի արդյունքում Հայաստանը միանում է Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակաբաշխությանը։ Այս գրական կարևոր իրադարձությունը հնարավոր է դարձել Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Newmag հրատարակչության համատեղ աշխատանքի արդյունքում։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1903 թվականից։ Հաղթողը որոշվում է Ֆրանսիայի Գոնկուրյան ակադեմիայի անդամների քվեարկությամբ։ Մրցանակաբաշխությանն ազգային ժյուրիներով միացել է նաև 40-ից ավելի երկիր։

Վերականգնման աշխատանքներ՝ Ամբերդում, պեղումներ՝ Արուճում

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց–թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ: Այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։ Ամբերդում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերահսկող հնագետի,

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի Զանգեզուրի միջանցքի բացմանը. Իբրահիմ Քալըն

Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Իբրահիմ Քալընը Բաքվում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կնպաստի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, որն իր հերթին ուղիղ տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանից Եվրոպա Թուրքիայի տարածքով։ Միաժամանակ, նա չի պատասխանել, թե ինչ սկզբունքներով է գործելու տվյալ տրանսպորտային կապը, որն այս հարցում հիմնական խոչընդոտն է։ «Թուրքիան այսօր»

Գողացած հեռախոսով փող էր պահանջել և ստացել հեռախոսատիրոջ ընկերներից

Սեպտեմբերի 16-ին ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել են իր բջջային հեռախոսը: Գողության փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ

Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը

«Temu առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, հրապարակելով կիբեռանվտանգության մասնագետ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես ինչպես հասկանում ՀՀ-ում օգտագործում են temu պլատֆորմը օնլայն առևտրի համար։ Ըստ Threat Actor-ի կարողացել է էքսֆիլտրացնել 87 միլիոն հաճախորդի տվյալ։ Որտեղ նշված է, որ այնտեղ կան ՀՀ տվյալներ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 17-ին, 22-ին երեկոյան ժամերին, 18-21-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 17-ի ցերեկը, 19-21-ին՝ շրջանների զգալի մասում, 18-ին և 22-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 17-ին, 19-21-ին առանձին վայրերում

Անցյալ տարի Սոթքում վիրավորված ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, զբոսանքի գնում

Հիշու՞մ եք այն տղային, որ ուղիղ մեկ տարի առաջ նրա մահվան լուրին հաջորդեց տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են… Նարեկն էր, ողջ է և առողջ։

Տուգանքի չափը` 126 մլն դրամ. օգոստոսին 345 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոս ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 345 դեպք և շուրջ 126 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 11 դեպքով 11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր շուրջ 41․2 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին՝ համաձայն Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի զեկույցի

Ըստ զեկույցում տրված գնահատականի՝ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի դեմ արշավը կազմակերպված բնույթ է կրում:

Այղր լիճը ցամաքում է, սակայն շրջակա միջավայրի նախարարությունը լճի մակերեսի փոփոխության վերաբերյալ տվյալներ չունի

Արարատյան դաշտում գտնվող Ակնա (Այղր) լճի 30 տոկոսը ցամաքել է, ափերը ճահճացած են, ցամաքել է նաև լճից սկիզբ առնող Մեծամոր գետի մի զգալի հատված։ Այս մասին բարձրաձայնում է հիդրոլոգ Բենիամին Զաքարյանն ու խնդիրը կապում Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանների հետ, որոնք օգտագործում են ստորերկրյա քաղցրահամ ջրերը։

«Ճշմարտութիւնը բացայայտելու և համոզիչ պատմութիւններ պատմելու պարտաւորութեամբ». Տէյվիտ Իգնատիուս. ամերիկահայ լրագրողը

Vaticannews. Տէյվիտ Իգնատիուսը յայտնի ամերիկահայ լրագրող և հեղինակ է, որը յայտնի է միջազգային գործերի իր խորաթափանց վերլուծութիւններով, մասնաւորապէս ազգային անվտանգութեան, հետախուզութեան և արտաքին քաղաքականութեան ոլորտներում: Մի քանի տասնամեակ տևող կարիերայով նա ինքն իրեն հաստատեց որպէս լրագրութեան ամենայարգուած ձայներից մէկը՝ համատեղելով համաշխարհային քաղաքականութեան խորը գիտելիքները պատմելու տաղանդի հետ: Տէյվիտ Իգնատիուսը ծնուել է 1950 թուականի մայիսի 26-ին Քեմպրիճում,

Meta-ն փակել է իր հարթակները ռուսական պետական մի շարք լրատվամիջոցների համար

«Ազատություն». Facebook-ի սեփականատեր Meta-ն փակել է իր հարթակները ռուսական պետական մի շարք լրատվամիջոցների և մասնավորապես Russia Today-ի համար՝ պնդելով, որ լրատվամիջոցները խաբուսիկ մարտավարություն են կիրառել՝ առցանց գաղտնի ազդեցության գործողություններ իրականացնելու համար: Ռուսաստանի պետական լրատվամիջոցների նկատմամբ այս արգելքը հաջորդում է տարիներ շարունակ իրականացրած սահմանափակող այլ գործողություններին։ Մասնավորապես, ավելի վաղ արգելափակվել էին գովազդի ցուցադրման ցանցերը և նվազեցվել

Ողջունում ենք կոնգրեսականների առաջնորդությունը՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու, Արցախի հայերի վերադարձի ուղի գծելու հարցում. Արամ Համբարյան

«Ապառաժ». ANCA-ն ողջունում է Ադրբեջանի մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ Կապիտոլիում Հիլլի լսումները: Լսումների ծանուցման մեջ ընդգծվում է. «Ադրբեջանի կառավարությունն ունի մարդու իրավունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է կենտրոնացված լինել Իլհամ Ալիևի, որը նախագահ է 2003 թվականից ի վեր, և նրա մեծ ընտանիքի ձեռքում»։ Հարակից հարցերի  թվում են,  ռազմագերիների և

Հայաստանի կոմպոզիտորների միությունը դադարեցրել է երկու անդամների անդամակցությունը

Aravot.am-ը Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանից հետաքրքրվեց, թե որն է Ումրոյանի անդամակցությունը դադարեցնելու պատճառը: Պարոն Սաթյանն ասաց, որ հարմար առիթով հանդես կգա համապատասխան մեկնաբանությամբ:

«Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին իր սեփական մակերեսային պատկերացումներն, իր չիմացությունը, իր անտեղյակությունը փորձում է բոլորին վերագրելով արդարացնել իր տապալումները»

Իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Փաշինյանը գրել է․ «Աշխարհի եւ միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային», ապա Խրիմյան Հայրիկին է հիշել, իբր նա մեզ աշխարհի մասին ինչ որ պատկերացումներ է ավանդել, հետո տեղեկացնում է, որ «աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր եւ նրան ճանաչելը՝

Հայաստանում քաղաքական դաշտի լռությունը հաճախ ավելի որակյալ է, քան՝ նրա խոսքը. սա պետական ողբերգություն է. Վահե Հովհաննիսյան

Պարզունակ վերնախավերով պարզունակ հասարակությունները դաժան ճակատագրեր են ունենում։

«Փորձում են մեր երեխաների միջոցով մեզ զրկել արմատներից, որ երեխաները համակերպվեն «Արցախը Ադրբեջան է» մտքի հետ»․ Արմեն Պետրոսյանը՝ Հունգարիայի ճամբարի մասին

Արմեն Պետրոսյանն Արցախի ԿԳՄՍ նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչն է եղել, ասաց, որ շատ լավ գիտե, թե ինչ աշխատանք է տարվում ճամբարներում։

Ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Զովունի» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.30-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Խ. Խաչատրյան փողոցի և նրբանցքների, Վշտունի, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Չուխաջյան, Գր. Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Գ․Հասրաթյան,

Ծանր հանցագործության վերաբերյալ նախկինում կարճված վարույթով՝ դատարանը բոլոր մեղադրյալների նկատմամբ նշանակել է պատիժ՝ ազատազրկման ձևով

նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով:

Վրաստանը ՀՀ վարչապետի նախկին խորհրդականին հետ է ուղարկել Եվրոպա

Ամենամեծ խնդիրն այստեղ այն է, որ ոչ ոք ինձ չի բացատրել, թե ինչու են մերժել մուտքս Վրաստան, որտեղ ապրել եմ ավելի քան 5 տարի, ստեղծել եմ լրատվամիջոց, համահիմնադրել տարբեր կազմակերպություններ, օգնել Հայաստան-Վրաստան կամուրջներ կառուցել եւ այլն:

Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սեպտեմբերի 19-ին ընդառաջ, հայաստանյան իշխանական ողջ ռեսուրսը` երևացող ու չերևացող գործիքակազմով, դրվել է ներարցախյան կոնֆլիկտ հրահրելու վրա: Իշխանությունն իր ուժերը մոբիլիզացրել է, որպեսզի Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը բաշխի բացառապես արցախցիների վրա` հնարավորինս ստվերում պահելով Արցախն ուրացած ու հանձնած գլխավոր պատասխանատուներին:

Լարված իրավիճակ Վերին Պտղնի գյուղում. Տնտեսվարողները պնդում են, որ ոստիկանությունը ցանկանում է ճաղավանդակներ դնել

Շուրջ 70 տնտեսվարող տուժում է։ Մենք էլ որոշում ենք ուզում, որ հատակագիծը տեսնենք՝ ճաղավանդակները որտեղից են սկսվում ու ավարտվում, չեն տալիս այդ որոշումը։

Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում

Այս անգամ Ucom-ի և «Արևորդի» ՀԿ-ի համագործակցության թիրախում Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն բնակավայրն է։ 9.28 կվտ/ժ դրվածքային հզորությամբ արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրի վարչական շենքի տանիքին՝ խրախուսելու սահմանամերձ գոտիներում բնապահպանական և տնտեսական առումներով կայուն ապրելակերպը։ Արևային կայանի արտադրած էներգիան բավարար կլինի ապահովելու վարչական շենքի և բնակավայրի արտաքին՝ ճանապարհային լուսավորության ծախսերը՝ հնարավորություն տալով էապես

Վահագն Խաչատուրյանը ողջունել է թենիսիստուհու՝ Հայաստանը ներկայացնելու որոշումը և հաջողություններ մաղթել սպորտային կարիերայում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որն այսուհետ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո

Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին վերագրվող արարքներում առկա են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ. մեղադրողն առաջիկայում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի համապատասխան որոշում

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առկա պայմաններում Առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի և Յուրի Խաչատուրովի  նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն իրավաչափ չէ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031