Օրվա լրահոսը

«ԷՔՍՑԵՆՏՐԻԿ ԷՐ ԵՎ ԲԱՐՁՐ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՐ ԻՐ ՄԱՍԻՆ»

ԵրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի դեկան Վազգեն Գաբրիելյանն ասաց, որ հիշում է Նաիրի Հունանյանին. «Հետը բազմաթիվ անգամ շփումներ են եղել բնականաբար, մեր ուսանողն է եղել։ Ի՞նչ կարող եմ ասել, նա թողնում է իր մասին շատ մեծ կարծիք ունեցող, էքսցենտրիկ, ոչ այնքան սովորական բնավորություն ունեցող մարդու տպավորություն։ Ամբողջ հարցն այն է, որ նա ոչ այդքան խելոք էր, ոչ

ԵՐԿՈՒ ՃՇՏՈՒՄ Հ1-Ի ՇՈՒՐՋ

«Հայկական ժամանակ»-ում երեկ նշվեց, թե ՀՀ ԱԱ, ՆԳ նախարարների եւ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականները պահանջելու մասին ՊՆ հրամանատարների փակ խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի հրաժարականի հարցը։ ՊՆ լրատվական ծառայությունից այդ մասին մեզ հայտնեցին, թե խորհրդակցությունը փակ է անցկացվել, եւ այդ մասին իրենք տեղյակ չեն։ Դիմեցինք խորհրդակցությանը ներկա հրամանատարներից մեկին,

«ԱՄԵՐԻԿԱՆ ՑՆՑՎԱԾ ԵՎ ՎՇՏԱՑԱԾ Է»

Հավատացնում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթը հոկտեմբերի 27-ին (արյունոտ չորեքշաբթի) գտնվում էր Հայաստանում եւ առավոտից մինչեւ օրվա երկրորդ կեսը հանդիպում էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հայտնի էր միայն, որ հանդիպման թեման ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն էր առնչվում։ Հանդիպման մասին հատուկ լրատվություն այլեւս չտարածվեց։ Սթրոուբ Թելբոթի մեկնումից մոտ 2 ժամ անց խորհրդարանում

ՆԱԽԱԳԱՀԸ ՆԱԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ Է

Թեեւ հոկտեմբերի 27-ի մեղավորների քննությունը չի ավարտվել, սակայն ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Այս ահաբեկչությունը կապված չէ ո՛չ ԼՂՀ հակամարտության կարգավորման, ո՛չ դրան զուգահեռ ընթացող բանակցային գործընթացի հետ։ Կապված չէ երկրի ղեկավարության կամ նրանցից որեւէ մեկի հետ, ոչ էլ երկրի կողմնորոշման (ռուսամետ, արեւմտամետ- Լ. Ա.) հետ։ Այն քաղաքականությունը,

Արտաքին ուժերը

Պաշտոնական որոշ աղբյուրներ պնդում են, որ հոկտեմբերի 27-ին խորհրդարան ներխուժած զինված խմբին որեւէ քաղաքական ուժ չի սատարել։ Ամեն դեպքում, տարբեր լրատվամիջոցներով արդեն հնչել են կարծիքներ ու վարկածներ։ Մասնավորապես, որ Հայաստանում ռուսամետ թեւի՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի վերացումով արեւմտյան քաղաքականության կողմնակիցներն արդեն անարգել կարող են իրականացնել Արեւմուտքից ՀՀ նախագահին պարտադրվող քաղաքականությունը։ Մասնավորապես՝ ԼՂՀ խնդրի կարգավորման իրենց

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԴԵՌ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ

ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանն «Առավոտին» հայտնեց, որ հանրապետության նախագահը դեռ իր հրաժարականը չի ընդունել։ «Արդյո՞ք իր հրաժարականը պայմանավորված է պաշտպանության նախարարության հայտարարության պահանջով» հարցին, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց՝ ոչ։ «Անբարոյական կլիներ անմիջապես հրաժարական տալը, քանի դեռ ներսում կային պատանդներ։ Սակայն ես որոշեցի նրանց ազատ արձակվելուն պես ներկայացնել հրաժարական»։ ԲԱԴԱԼՅԱՆԸ ՊՆ-ՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ

ԿԱՍԿԱԾՈ՞ՒՄ ԷՐ ԱՐԴՅՈՔ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅԴ-ԻՆ

Նաիրի Հունանյանը երեք անգամ էր զանգել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Հրանտ Մարգարյանին եւ անընդհատ խորհրդարան հրավիրել. վերջում՝ միջնորդելու համար. «Ռոբերտ Քոչարյանն ինձ առաջարկեց, որ օգտվեմ իմ այդ հնարավորությունից, բայց սեփական պատասխանատվությամբ։ Ես ասացի, որ եթե նա վճռի՝ պատրաստ եմ ենթարկվել երկրի նախագահի որոշմանը, այլապես եթե իմ պատասխանատվությամբ է՝ կհրաժարվեմ»։ Սակայն Քոչարյանը չէր վճռել լիազորել Հրանտ

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱԽՄԲՎԵԼ

Կիսելով տեղի ունեցած ողբերգության առթիվ մեր ժողովրդի ապրած խոր ցավն ու արդարացի վրդովմունքը, ես կուզեի բայցեւայնպես շեշտել ներկա իրավիճակի վերահսկելիության կարեւորությունը։ Չեմ կասկածում, որ իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ հանրապետությունում լիակատար կարգուկանոն եւ հասարակական անդորր ապահովելու ուղղությամբ։ Չեմ կասկածում նաեւ, որ հասարակության բոլոր շերտերը, մտավորականությունը, քաղաքական գործիչներն ու լրագրողները գիտակցում են, որ այսօր պահը

Վազգեն Մանուկյան. «Կարծում եմ՝ դատ կլինի»

Հանրապետության նախագահի նստավայր երեկ, ժամը 17-ի մատույցներում, իրար ետեւից ներս էին մտնում Վլադիմիր Մովսիսյանը, Շահեն Կարամանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Հայկ Նիկողոսյանը, Լեւոն Բարխուդարյանը, ՆԳ փոխնախարար Հունանյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Խաչատրյանը, Արթուր Բաղդասարյանը, Արտաշես Գեղամյանը, Վազգեն Մանուկյանը, Շավարշ Խաչատրյանը, Վահան Հովհաննիսյանը, Սերգեյ Բադալյանը։ Կառավարության անդամները թաղման ծիսակատարության հետ կապված խնդիրները քննարկելու էին եկել, իսկ ԱԺ խմբերի եւ

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԱՆԿԱՅՈՒՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Հոկտեմբերի 28-ի առավոտյան, ահաբեկիչներին խորհրդարանի շենքից դուրս տանելուց հետո, պատգամավորներն առանձին-առանձին դուրս էին գալիս Դեմիրճյան փողոցի դարպասներից։ Նրանցից ոմանք կարճ հարցուպատասխան էին տալիս լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Ժամը 11.30-ի սահմաններում դարպասներից դուրս եկավ նաեւ Վազգեն Մանուկյանը։ Լրագրողների հարցերին ի պատասխան վերջինս ասաց. «Բնականաբար հուզված եմ. մարդիկ են սպանված եւ Հայաստանը հայտնվել է անկայուն իրադրության մեջ։ Ինձ թվում

ՀՅԴ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է

Հոկտեմբերի 28-ին հայկական եւ ռուսական բոլոր հեռուստաալիքներով հաղորդվում էին, այսպես կոչված, պատանդ Վահան Հովհաննիսյանի գնահատականներն այն ահաբեկիչներին, որոնք ԱԺ-ում սպանդ էին սարքել։ Նախ, Վահան Հովհաննիսյանը խորհրդարանի դահլիճում չի եղել եւ ոչ մի րոպե, ահաբեկիչների հետ անձամբ չի շփվել եւ նրանց ծանոթ էր միայն ռադիոելույթներով։ Եվ հաշվի առնենք, որ դահլիճում կային տասնյակ պատգամավորներ եւ կառավարության անդամներ,

ՀՌԱԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը խոր ցավով ու խորագույն մտահոգությամբ հետեւեց հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված քստմնելի ահաբեկչությանը, որը փաստորեն գլխատեց Ազգային ժողովի ու կառավարության ղեկավարությանը։ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ մյուս նախարարների ու պատգամավորների սպանությունը մի խումբ ստահակների ձեռքով, օրը ցերեկով, այսպես անարգել ու հեշտությամբ, ստիպում է մեզ բոլորիս մեկանգամընդմիշտ սթափվել, զգաստանալ

ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ շատ լրագրողներ լուսացրին ուղղակի ԱԺ մուտքի մոտ։ Առավոտյան կրկին փակ էր դեպի Դեմիրճյան փողոց ճանապարհը եւ այն բացվեց այն ժամանակ, երբ ավտոբուս ուղեկցող ավտոմեքենաների շարասյունը դուրս եկավ ԱԺ տարածքից։ Ավտոբուսի մեջ էլ, ըստ այդ պահի լրատվության, գտնվում էին զենքերը վայր դրած զինյալները։ Վազքով ուղղվեցինք բնականաբար դեպի ԱԺ՝ Դեմիրճյան փողոցի կողմի մուտքով։ Երկշարք զինվորականների ետեւից

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ ժամը 15-ի կողմերը լուր տարածվեց, որ հիվանդանոցում մահացել է Անդրանիկ Մանուկյանը։ Բարեբախտաբար՝ լուրը հերքվեց։ Կապվեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ։ Վերջինս ասաց, որ Մանուկյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. «Վիճակը ծանր է, շատ ծանր, բայց արվում է հնարավոր ամեն ինչ՝ կյանքը փրկելու համար։ Շանսեր կան»։ Ժամը 22-ին վերստին կապվեցինք պարոն Քուշկյանի հետ,

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԹԱՂԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

Երեւանում ընտրված թաղապետերի կազմը միակուսակցական չէ։ Ինչպե՞ս պետք է նրանց հետ աշխատի Երեւանի քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Նրա կարծիքով. «Երբեւէ նման խաղաղ, հանգիստ ընտրություն չենք ունեցել, գուցե քննադատվում է, որ հասարակությունը պասիվ էր, բայց դա նորմալ երեւույթ է։ Որեւէ միջամտություն քաղաքապետարանի կառույցներից ընտրությունների վրա չի եղել։ Բազմիցս փորձել են ճշտել իմ մոտեցումներն այս կամ այն թեկնածուի

ԹԱՆԿ ԳԻՆ՝ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՅԴ Գերագույն մարմինը իր վարկը չգցելու մտահոգությամբ երեկ շտապ հայտարարություն արեց, թե Ազգային ժողովի վրա հարձակված զինյալ Նաիրի Հունանյանը մի քանի տարի է՝ արտաքսվել է դաշնակցության շարքերից եւ մինչ օրս որեւէ առնչություն կուսակցության հետ չի ունեցել։ ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Մուշեղ Միքայելյանը երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան փորձեց հավաստիացնել, թե ՀՅԴ-ի վարկը ամենեւին չի սասանվել։

Վազգեն Սարգսյանի վերջին խոսքերը

Ֆրունզե Խառատյանը Լեւոն Բարխուդարյանին դիմեց պարզելու 250 մլն դոլարանոց վարկի ճակատագիրը։ Վազգեն Սարգսյանը ծիծաղեց. «Ինչքա՞ն, ինչքա՞ն»։ Լեւոն Բարխուդարյանը ճշտում էր, որ խոսքը 250 հազար դոլար դրամաշնորհի մասին է, երբ ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին մարդասպանները։

ՏԱՃԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Երեկ արդեն հստակ գիտեինք, որ կաթողիկոսական ընտրություններն ընթանալու են երկու թեկնածուների՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արք. Ներսիսյանի եւ կաթողիկոսական տեղապահ Ներսես արք. Պոզապալյանի միջեւ։ Եվ գրեթե պարզ էր, որ հնարավոր մի քանի փուլերի փոխարեն, մեխանիկորեն մեկ փուլով է ընտրությունը կատարվելու՝ ձայների պարզ մեծամասնությամբ։ Մինչ Ազգային-եկեղեցական ժողովի հանդիսավոր բացումը, Մայր տաճարի մուտքի դարպասների մոտ առավոտյան

ԱԿԱՆԱՏԵՍԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Պահը հաշվենկատորեն էր ընտրված՝ կառավարության հետ ԱԺ-ի հարցուպատասխանը, որը տեսագրվում էր հեռուստատեսությամբ ցուցադրվելու համար։ Մոտավորապես 17։10-ի կողմերը, երբ Լեւոն Բարխուդարյանը պատասխանում էր Ֆրունզե Խառատյանի հարցերին, անակնկալ դահլիճ ներխուժեցին Նաիրի Հունանյանը, նրա կրտսեր եղբայր Կարենը եւ նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, որի համար անցաթուղթ խնդրելիս Նաիրի Հունանյանն ասել էր, թե իր քեռին տեղական ինքնակառավարման ընտրություններում համայնքապետ է

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԵՐԸ

13 պատգամավոր էին հերթագրվել կառավարությանը հարցեր ուղղելու համար։ Նրանցից երկուսին վարչապետը պատասխանեց։ Աղասի Արշակյան– Պարոն վարչապետ, 40 օր առաջ ես այստեղից Ձեզ մոտ 8 հարց ուղղեցի։ Ուզում եմ այսօր տեղյակ պահել, որ 6-ի վերաբերյալ, ինչի մասին այստեղ նախնական պայմանավորվածություն եղավ՝ որեւէ դրական տեղաշարժ չի կատարված։ Մյուսը, ցանկացած նախարարի, վայ-պաշտոնատար անձի համար կուզենայի սկզբունք լիներ, որ

ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆ

Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կապակցությամբ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ցավակցական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Բորիս Ելցինը. «Ցնցված ենք ահաբեկիչների բարբարոսական գործողություններով եւ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, Ազգային ժողովի մյուս պատգամավորների, կառավարության անդամների չարանենգ սպանությամբ: Այս դժվար պահին մեր լիակատար համերաշխությունն ենք արտահայտում հայ ժողովրդին: Ռուսաստանը հաստատում է իր վճռականությունը՝ այսուհետ եւս զարգացնելու

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը տարածեց հաղորդագրություն, որով պաշտոնապես հայտարարում է, որ Նաիրի Հունանյանը (Ազգային ժողովի վրա հարձակված զինյալներից մեկը) մի քանի տարի առաջ արտաքսվել է դաշնակցության շարքերից եւ մինչ օրս որեւէ առընչություն չի ունեցել կուսակցության հետ:

ՆԱԽԱԳԱՀԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՄԻՋԱՄՏԵԼ

Ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրները վկայում են, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա չմասնակցությունը Ազգային-եկեղեցական ժողովին ոչ միայն այն պատճառով էր, որ պրն Քոչարյանը շատ կարեւոր հանդիպում ուներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոուբ Թելբոթի հետ։ ՀՀ նախագահին վերջերս մեղադրում էին, որ միջամտում է եկեղեցու գործերին։ Եկեղեցական ժողովին չմասնակցելը հավանաբար նաեւ նպատակ ունի ապացուցելու, որ Ռոբերտ Քոչարյանը

Ժամանակագրություն

22։00. Փակված էին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների երկու հատվածները։ 22։20. Տարածվեց անդրանիկ լուրն այն մասին, որ Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Յուրի Բախշյանի, Լեոնարդ Պետրոսյանի դիակները դուրս են բերվում ԱԺ շենքից։ 23։00. Լրացուցիչ զինտեխնիկայով «լցվեց» ողջ Բաղրամյանը։ Նկատելի ավելացավ ՆԳ, ԱԱՆ ստորաբաժանումների թիվը։ Քաղաքացիները կարող էին Բաղրամյան պողոտայի դիմացի մայթեզրով անարգել շարժվել։ Հայտնի էր ԱԺ գրոհածների

Սիրենք մեզ Եվրախորհրդի մեջ

Հոկտեմբերի 21-ից ուժեղացված է աշխատանքային ռեժիմը, հոկտեմբերի 23-24-ը զորանոցային ոեժիմ է մտցված։

Բարձրն ու վեհը՝ նրանց, իսկ պաշտոնը՝ ուրիշներին

ԱԻՄ-ի մեծ վեհաժողովի առաջին րոպեներին մի պահ թվաց, թե համակենտրոնացման ճամբարում եմ։ Ներկա-բացակա անելիս հնչում էին ոչ թե հանրապետության մարզերի անունները, այլ դրանց համարակալումը՝ առաջին մարզ, երկրորդ մարզ եւ այլն։ Վեհաժողովի օրակարգն էլ տիպիկ ԱԻՄ-ական էր, հատկապես առաջին կետը, որի վերծանումը անօգուտ համարեցինք։ Ընթերցողը կարող է ինքնուրույն փորձել. «ԻՄ նախագահի ընտրություններում ՄԿ-ների եւ վեհաժողովի ընթացքում

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԱՀԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՆՆ Է

Խորհրդարանը զբաղված է իր հիմնական՝ զուտ օրենսդրական գործունեությամբ։ Օրինագծեր են ընդունվում, որոշներն էլ կրքոտ բանավեճերից հետո լրամշակման վերադարձվում։ Այս, խոշոր հաշվով, միապաղաղ առօրյան երեկ ծաղկեցրեց մի հայտարարություն։ Այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ հայտարարությամբ հանդես եկավ Ռուբեն Գեւորգյանը կամ, իր համար խիստ դուրեկան մականունով՝ Ծաղիկ Ռուբոն։ Նրա նախորդ հայտարարությանն անդրադարձել էին գրեթե բոլոր լրատվամիջոցները, ու

ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԳԱԼՍՏՅԱՆ ԼՈՒՐԸ

Հոգեւոր հայրերն անընդհատ շեշտում են, թե Սուրբ հոգու զորությամբ կընտրվի Ամենայն Հայոց կաթողիկոսը։ Կաթողիկոսի թեկնածու, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանից «Առավոտը» փորձեց պարզել՝ Սուրբ հոգին արդեն այցելե՞լ է վերջինիս (թեպետ հայտնի է, որ տեսիլքների գծով Պարգեւ Սրբազանն է հայտնի) եւ շշնջացել է, թե ո՞վ է լինելու Վեհափառ հայրապետը. «Առաջնորդությունը Սուրբ հոգու մենք հավատում

ԿԱ՛Մ ՄԵՆՔ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻՆ ԿՏԱՆԵՆՔ ԶԱԳՍ

Կամ Եվրախորհուրդը մեզ կտանի դատարան Հոկտեմբերի 24-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուց հետո օտարերկրյա դիտորդները մեկ անգամ եւս առիթ ունեցան համոզվելու, որ Հայաստանի պես երկրի տեղը միմիայն Եվրախորհրդի կազմում է։ Դրանում համոզվելու համար նրանք 12 հոգով շրջել են Երեւանի, Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի 88 ընտրատեղամասեր, ինչպես նաեւ ներկա են եղել 5 ընտրատեղամասում քվեաթերթիկների

ԼԱՎ ԼՈՒՐ

Երեկ Վերաքննիչ դատարանում մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը վերահաստատեց, թե «Օրագրի» աշխատակիցը Արտաշես Գեղամյանի կնոջ մասին հրապարակումից առաջ դիմել էր իրեն՝ տեղեկությունների հավաստիությունը ճշտելու համար։ Եվ պրն Աբգարյանն ասել էր, որ իրեն մաքսանենգության այդ փորձի մասին զեկուցել էին։ Այսինքն, նյութը հրապարակելուց առաջ դրա հավաստիությունը ստուգելու վերաբերյալ «Մամուլի մասին» օրենքի պահանջը կատարվել է։ Թե ինչպես

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930