Օրվա լրահոսը
ԼՈՒՍՆՅԱԿԻՑ ՉԵՄ ԻՋԵԼ
«Առավոտի» հարցազրույցը Արարատ Խրիմյանի հետ – Ամեն առավոտ «Առավոտն» եմ բացում, ու… ոչ մի վատ բան չեք ասում։ Հո մի բան չի՞ պատահել,– «Առավոտի» թղթակցին լրջորեն անհանգստացած հարցրեց Արարատ Խրիմյանը։ – Չէ՛, ուշադիր չեք կարդում,- պատասխանեց թղթակիցը։ – Ամբողջ անձնակազմս նստած «Առավոտ» է թերթում,- չէ՛ր հանձնվում պրն Խրիմյանը։ – Վատ բան փնտրելու ակնկալիքո՞վ,- իրեն չհասկացողի
«Եթե միայն ջրհեղեղ կամ համաճարակ լինի»
Հարցազրույց Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի հետ Կաթողիկոսական ընտրությունների կազմակերպական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով։ Ըստ եկեղեցական կանոնակարգի, կաթողիկոսի թեկնածուներ են հայ եկեղեցու բոլոր 49 եպիսկոպոսները, քանի դեռ նրանցից ոչ մեկը չի հայտարարել, որ չի մասնակցում ընտրությանը։ – Սրբազան, հնարավո՞ր է, որ կաթողիկոսական ընտրությունները հետաձգվեն։ – Ես նման բանի մասին չեմ մտածում։ Ոչ, ոչ, դրանք պարզապես անհատ
ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հոկտեմբերի 20-ին ավարտվեց ՀՀ ԱԺ պատվիրակության Մոսկվա կատարած այցի պաշտոնական մասը։ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ տեղի ունեցած այս իրադարձությունը հանգուցալուծման հասավ Պետդումայի «Գերբովի զալ» կոչվող մամուլի սրահում՝ մեր ԱԺ նախագահի եւ Գենադի Սելեզնյովի համատեղ մամլո ասուլիսով։ -Սա շատ հաջող այցելություն էր,- այսպես սկսեց Պետդումայի խոսնակն իր ամփոփիչ խոսքը, իսկ մի փոքր ավելի ուշ էլ արձանագրեց, որ
ԼԱՎ ԼՈՒՐ
Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը ժխտել է, թե իր հրահանգով այրվել են «Առավոտի» Վանաձոր հասած համարները։ Նա նշել է, թե ցանկության դեպքում կարող էր կանխել, որ դրանք հասնեին Վանաձոր։ Եվ ճշտել է, թե այդ համարն ուղղակի շատ արագ սպառվել է։ Իսկ ընդհանրապես, պրն Քոչինյանը չի թաքցրել, որ ինքն իրոք Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանում է Սամվել Դարբինյանի
ԹՌԻՉՔ ՀԱՈՒ-Ի ՎՐԱՅՈՎ
Պարզվում է, ազգային արտադրության վերելքի մեծագույն ջատագով, նույնիսկ՝ խորհրդանիշ դարձած Կարեն Սերոբիչը իր ղեկավարած պատվիրակության հետ Մոսկվա է թռել «Աերոֆլոտի» ինքնաթիռով։ Առայժմ դժվար է պարզել՝ դա ռուսների նկատմամբ բարիդրացիական գործողությո՞ւն է եղել, ԽՍՀՄ-ի ժամանակների կարոտախտի դրսեւորո՞ւմ, թե՞ ունեցել է այլ պատճառներ։ Սակայն ակնհայտ է, որ բավական մեծ պատվիրակության տոմսերի համար պատկառելի գումարներ մեր բյուջեից փոխանցվել
ՉԿԱ ՈՉԻՆՉ ԳԱՂՏՆԻ, ՈՐ ՀԱՅՏՆԻ ՉԴԱՌՆԱ
Պետական այն երկու բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք «Սփյուռք-Հայաստան» համաժողովի նախօրեին Էջմիածնում հանդիպել էին կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանին եւ Պոլսի պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին եւ հայտնել Անվտանգության խորհրդի որոշումը առաջիկա կաթողիկոսական ընտրություններում Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանին պաշտպանելու վերաբերյալ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Շահեն Կարամանուկյանը եւ վարչապետի խորհրդական, Կրոնի գործերի պետական խորհրդի նախագահի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն էին։ Վերջինիս խնդրեցինք
Պարզեցված կարգով
Արժանին հատուցենք Զորի Բալայանին։ Եթե նա չլիներ, դժվար թե որեւէ մեկը նկատեր հանրապետությունից արտագաղթի մասշտաբները։ Չնայած այսօր այնքան էլ մութ եւ ցուրտ չէ, իշխանությունները ազգային են՝ ոչինչ չեն լափում եւ ոչ մեկի արյունը չեն ծծում, միեւնույն է, մեր քաղաքացիները գնում են՝ ուր աչքները կտրի։ Իհարկե, յուրաքանչյուր մեկնող իր առանձին պատճառն ունի, բայց, ըստ էության, պատճառը
ԳԱՀԸ ՄԵԿՆ Է, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ՝ ԲԱԶՈՒՄ
Համահայկական առաջին խորհրդաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Մեծի տանն Կիլիկիո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն հռետորական բարձր արվեստով փայլող ելույթ ունեցավ եւ, ի թիվս այլ մտքերի, ասաց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը պետք է հայաստանցի լինի, եւ որ ինքը չի պատրաստվում իր թեկնածությունը դնել։ Տասը օրից պակաս է մնացել մինչ Եկեղեցական ժողովը։ Կրքերն առավել շիկանում են եւ հոգեւոր
ՈՒՄ ԷԼ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵՆ՝ ԿԲՈՂՈՔԻ
Պետական եկամուտների փոխնախարար պարոն Ալավերդյանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների հրավիրել էր նախարարություն։ Լրատվամիջոցներին հետաքրքրող բոլոր հարցերին պատասխանելու պատրաստակամությամբ փոխնախարարը սկսեց զրույցը։ Նա կոնկրետ հայտարարություն ուներ անելու, բայց ասաց, թե «մտահոգություն կա, որ լրատվամիջոցները կադրային փոփոխությունների, կադրային հարցում առկա իրավիճակի հետ գուցե լրացուցիչ տեղեկատվության կարիք ունեն»։ Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյո՞ք նախարարության շուրջ ծագած աղմուկը
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
«Հայաստանի ԱԺ նախագահն իր խոսքում նույնիսկ նկատեց, որ մեր զրույցն ավելի շատ վարչապետների զրույց էր հիշեցնում, քան Ազգային ժողովի խոսնակի ու պրեմիեր-մինիստրի»,- այսպես ասաց ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո, երբ Կարեն Դեմիրճյանի ընկերակցությամբ պատասխանում էր լրագրողների հարցերին։ Դա, պրն Պուտինի խոսքերով, տնտեսական գործիչների խոսակցություն էր, որի շրջանակում էլ արծարծվեցին բազմաթիվ
ԼԱՎ ԼՈՒՐ
Հեռուստատեսությամբ նախընտրական գովազդի 1 րոպեի ամենացածր գինը «Ար» եւ «Ա1+» հեռուստաընկերություններում է՝ 45 դոլար։ «Արմենիայում» այն 110 դոլար է, Հայաստանի ազգային հեռուստատեսությունում՝ 200 դոլար։ Ճիշտ է, բոլոր հեռուստաընկերություններում էլ հնարավոր են զեղչեր, բայց այս գներից կարելի է պատկերացում կազմել, թե համայնքապետերի թեկնածուներն ինչ գումարներ են ծախսում քարոզչության վրա։ ՎԱՏ ԼՈՒՐ «Ամերիկայի ձայն» ռ/կ-ի հաղորդման համաձայն՝
12-ԻՑ 2-Ի ՇԱՆՍԵՐԸ ԼՈՒՐՋ ԵՆ
Վանո Սիրադեղյանը հայտնեց, որ ՀՀՇ-ն շուրջ տասնյակ գյուղապետերի թեկնածուներ ունի. «Նրանք նախկինում եղել են գյուղապետեր, հիմա էլ ուզում են լինել»։ Առաջադրվել են նաեւ Արթիկի եւ Երեւանի Կենտրոն համայնքի նախկին ՀՀՇ-ական համայնքապետերը։ «Իրական հնարավորություն կա հաղթել այդ երկու համայնքներում»,- գնահատեց ՀՀՇ վարչության նախագահը։ ՄԵԿԸ ԲՈՒԴԿՉԻ, ՄՅՈՒՍԸ՝ ԴԱԽԼՉԻ՞ Եթե Արաբկիրի համայնքապետի թեկնածուներից մեկին «բուդկչի» են անվանում, մյուսին
ՀԵՇՏ ՍՈՂԱՆՑՔ
Առանց լուրջ արգելքների Երեւանի բժշկական համալսարան ընդունվելու լավագույն ճանապարհը կից քոլեջի առաջին կուրսից բուհ տեղափոխվելու հնարավորությունն է։ Ըստ «Առավոտի» տեղեկության, այդ մատչելի սողանցքից լիառատ օգտվել են իրենց զավակներին կամ բարեկամներին բարձրագույն կրթություն տալ ցանկացող բազմաթիվ բարձրաստիճան այրեր։ Նրանց հնարավորինս տհաճ պատմություններից զերծ պահելու ազնիվ ցանկությամբ պատկան ատյանները խուսափում են պարզաբանումներ տալ՝ չնայած, ըստ մեր լուրերի.
«ՉԻ ԿԱՐՈՂ ՍՈՎԱԾ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԻՐ ԱՐՅԱՆ ԾԱՐԱՎԸ ՀԱԳԵՑՆԵԼ»
Իսկ Հայաստանից գնալս… Հիստերիայի մթնոլորտում, ասել եմ, կարող էր իմ կյանքին վտանգ սպառնալ։ Բացի այդ՝ նաեւ մտածում էի, որ ժամանակի ընթացքում կհանդարտվի ինչ-որ բան։ Կարծում եմ, թե այդ լարումը հանդարտվել, քիչ թե շատ անցել է։ Բայց սպասում էի, որ հասարակության համար սթափության պահը կգա, երբ հասկանան, որ կուտը կերել են։
Մի ժանգոտվող մեքենա, մի քանի տուն, ամառանոց «գցեց ձորը»
ԿԸՀ-ն չգրանցեց լիբերալ-դեմոկրատ Ժիրինովսկու ներկայացրած ցուցակը՝ բլոկով։ Հանձնաժողովը համարձակություն ունեցավ հայտնաբերել ու հայտարարել, որ ցուցակում քրեական տարրեր կան։ԿԸՀ-ի այս վճռից Վլադիմիր Վոլֆովիչը իրեն հատուկ արագաշարժ տաքարյունությամբ նոր բլոկ կազմեց ու հայտարարեց. «Եթե ուզում են ունենալ աղքատ բերանբացների խորհրդարան, ապա կունենան։ Եթե ուզում են, որ խորհրդարանում լինեն այնպիսի մարդիկ, որ իրենց կոստյումի փողն էլ չեն կարող
ՔՈՉԻՆՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ Է
Հաշված օրեր են մնացել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ գնալով պայքարը թեժանում է։ Մեր ունեցած տվյալներով, «Միասնություն» դաշինքը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում որեւէ մեկի թեկնածությունը չի պաշտպանում եւ, ինչպես ասում են, որոշել է այդ (եւ էլի մի քանի համայնքներում) «դաշտը» ազատ թողնել։ Այս հանգամանքն, ի դեպ, հաստատեց Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը. «Միասնություն» դաշինքը ակտիվորեն է
Զրոյական բալանս
Այս ամսվա սկզբից բյուջետային աշխատողներին սկսեցին բաժանել աշխատավարձերը, որոնք չէին տալիս մի քանի ամիս: Ցավոք, այդ գումարները մենք չենք աշխատել, դրանք մեզ տվել են պարտքով /որպես վարկ/ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը: Փոխարենը, փաստորեն, պահանջելով՝ խստացնել դրամահավաքը, մտցնել ծխախոտի ու բենզինի «ակցիզը» եւ կրճատել բյուջեի ծախսերը: Մարդիկ ստացան իրենց աշխատավարձը /որից, միեւնույն է, դժգոհ
ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ
Շաբաթ օրը ՍԴ-ում քննության դրվեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի դիմումը Ընտրական օրենսգրքի, փախստականների եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքների սահմանադրականության (որոշ դրույթների) հարցի կապակցությամբ։ Դեմ առ դեմ հանդիպեցին միմյանց նկատմամբ «փխրուն» զգացումներով հայտնի Դավիթ Հարությունյանն ու Վլադիմիր Նազարյանը։ Նրանց փաստարկներն ու հակափաստարկներն էլ ներկայացնում ենք ձեզ։ Դ. Հարությունյանի փաստարկները Հայաստանի 71 համայնքներում փախստականները կազմում են 50%-ից
ՏՆՏԵՍԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Հոկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք ժամանեց խորհրդարանական պատվիրակությունը: Նրա կազմում ընդգրկված են պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, «Միասնություն» դաշինքից Էդմունդ Ծատուրյանն ու Հերմինե Նաղդալյանը, Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, Շավարշ Քոչարյանը՝ ԱԺՄ, Արտաշես Գեղամյանը՝ «Իրավունք եւ
ԼԱՎ ԼՈՒՐ
«Ազատություն» ռ/կ-ը երեկ հարցազրույց է հեռարձակել ԱԺ պատգամավոր, Դավիթաշենի նախկին համայնքապետ Ռուբեն Գեւորգյանի հետ։ Զրույցը, թղթակցուհու հավաստմամբ, անցել է պրն Գեւորգյանի եռահարկ առանձնատան ընդարձակ նախասրահում, որտեղ ամենուր մեծ ծաղկամաններով շքեղ ծաղկեփնջեր էին դրված։ «Իմ մականունն այնքա՜ն գեղեցիկ մականուն է։ Եթե մականունների խմբակցություն հավաքեն, իմ մականունը կծաղկի դրանց մեջ»,- ասել է նա։ Ծաղիկ Ռուբենը նաեւ իր
ՏԱՇԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՔԱՐ
Պետեկամուտների նախարարության աշխատակիցները ոչ միայն համոզված են, որ նախարար Սմբատ Այվազյանին պետք է պաշտոնանկ անեն, այլեւ նշում են նրան տրվելիք հնարավոր պաշտոնները՝ նույնպես նախարարական։ Վերջին տարբերակը կգործի այն դեպքում, եթե հաստատվեն Խոսրով Հարությունյանին ՀՀ արտգործնախարար նշանակելու մասին լուրերը։ «ՍԱՏԿԱԾ» ՕՐԵՆՔԸ Խոսակցությունները, թե Ընտրական օրենսգիրքը ետ է վերադարձվելու «ծննդկանին»՝ Վ. Դալլաքյանին, այսպիսի արձագանքի տեղիք տվեց Վլադիմիր
ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ
Վանո Սիրադեղյանը բացահայտեց, որ Հայաստանից տարեսկզբին հեռանալու պատճառներից մեկն իր կյանքի նկատմամբ սպառնալիքի զգացողությունն էր. «Այդ հիստերիայի մեջ այն հնարավոր էր ցանկացած մարդու կողմից։ Պաշտոնի բերումով հազարավոր հանցագործների եմ բանտ նստեցրել։ Նրանցից կամ նրանց հարազատներից մեկն ու մեկը առիթից կօգտվեր, եւ դա առանձնապես մեծ հետեւանքներ չէր ունենա»։ Կիմ Բալայանի այն հայտարարության առնչությամբ, թե Սիրադեղյանի ապահովության
Թաղապետավազք
Թաղապետի պաշտոնը խիստ գայթակղիչ է։ Տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը օրըստօրե ապացուցում է այդ։ Թաղապետի թեկնածուները լրջորեն պատրաստվում են պայքարի, ոմանք նույնիսկ արդեն սկսել են պայքարը։ Գործի են դրվում բոլոր լծակները՝ փող, ծանոթ-խնամի, ընկեր-բարեկամների «կոռումպացված» շրջանակ եւ այլն։ Առայժմ կրակոցներ չկան, բայց չի նշանակում, թե չեն լինի։ Թաղապետավազքից դուրս մնացածներ եւս կան, նրանք, ում նյարդերը
«ՆԵՐԿԱՆԵՐՆ» ՈՒ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
1998 թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով փլուզվեց բուրգաձեւ իշխանակարգը, որով պայմանավորված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական կառուցվածքի համաչափությունն ու ենթակայության կարգը։ Այժմ ձեւավորվում է երկու Հայաստանների մի նոր բուրգաձեւ համակարգ, որով, հուսանք, կվերականգնվի նախկին ենթակայության կառույցը։ Եթե Հայաստանում իշխանափոխությունը, նախկին նախագահի շնորհիվ, անցավ մեղմ, ապա Ղարաբաղում լարվածությունն առ այսօր զգացվում է։ Հայաստանի իշխանափոխության
«Մեկուսարանում բոլոր պայմանները կան»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ պիտի որոշեր «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանի հանդեպ կիրառվող խափանման միջոցը (կալանք, ստորագրություն եւ այլն)։ Մինչ նիստը՝ զրուցեցինք Գագիկ Ներսիսյանի առայժմ միակ փաստաբան Հովհաննես Գալյանի հետ։ Նա դարձյալ շեշտեց, որ «հոդվածը տնտեսական բնույթի է։ Գործի նյութերին ես լրիվ չեմ տիրապետում։ Օրենքով էլ ինձ հասանելի չեն լինելու բոլոր փաստաթղթերը։
Ռուբեն Գեւորգյանը
Անբիծ կենսագրություն եւ բարձր բարոյական որակներ ունեցող այս հայրենասեր պատգամավորը գտավ, վերջապես, շարունակվող արտագաղթի գլխավոր մեղավորին, որն է, նրա կարծիքով, հայաստանյան մամուլը: Ըստ ծաղկասեր բանաստեղծի, ելքը մամուլի հոգեփոխման մեջ է: Ի պատասխան այդ արժեքավոր առաջարկի՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը խոստացավ ուժեղացնել ու խստացնել գաղափարախոսական եւ ուսումնադաստիարակչական աշխատանքները ՀՀ բնակչության շրջանում: Այս գործում, հավանաբար, որպես էտալոն ընդունվելու
ԼԱՎ ԼՈՒՐ
Իր ձեւավորման օրից ՀՀՇ-ից անընդհատ ինչ-որ խմբեր են անջատվում եւ նոր կուսակցություններ ձեւավորում։ Թվում էր՝ վերջ, այլեւս կիսվելու տեղ չունեն, բայց ահա ՀՀՇ եւս մի թեւ առանձնացավ եւ ստեղծեց «Արմատ» հասարակական կազմակերպությունը։ Այս ամենի առնչությամբ «Առավոտին» դեռեւս ՀՀՇ վարչությունում մնացածներից մեկն ասաց. «Մենք պատրաստ ենք կիսվել մինչեւ մոլեկուլները»։ … Բա որ այս պատրաստակամությունն իրականացնեն էլ՝
ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ
Հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ստորագրություններ էին հավաքվում «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանին ազատ արձակելու համար։ Նախաձեռնողը «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանն էր։ Տեղեկություններ կան, որ նույն նպատակով ստորագրահավաք է իրականացրել նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյաններից մեկը՝ առայժմ պարզ չէ, թե որը։ ԱՖՐԻԿԱ ԷԼ ՀԱՍԱՆՔ Կա այսպիսի երկիր՝ Կոտ Դիվուար, որը նախկին Փղոսկրե Ափ պետությունն է։
ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ պետական եկամուտների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախարարության ներսում սկսել են խոսել Սմբատ Այվազյանի առաջիկայում սպասվող հրաժարականի մասին։ Այս խոսակցությունները կապվում են ծխախոտի եւ բենզինի ակցիզային հարկի բարձրացման որոշման հետ, որի հետեւանքներն ամենեւին ոգեւորիչ չեն։ Եթե վերջնականապես պարզվի, որ բյուջեն «լցվելու» փոխարեն միայն կորցրել է, ներկայիս նախարարը, հավանաբար, այլեւս անելիք չի ունենա
Կամուրջը փորձարկենք, հետո կսարքենք
Մոտ մեկ ամիս առաջ անդրադառնալով Դավթաշենի կամրջի շինարարությանը, նշել էինք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կատարելու իր նախընտրական խոստումներից մեկը։ ՀՀ կառավարությունը բյուջեի ճեղքվածքը լցնելու համար կրճատումներ կատարեց նաեւ կապիտալ շինարարության համար նախատեսված ծախսերում։ Տուժեց նաեւ Դավթաշենի կամուրջը՝ 500 միլիոն դրամի չափով։ Կամրջի երթեւեկելի մասն այս տարվա դեկտեմբերին պետք է շահագործման հանձնվեր, ինչը եւ նախագահ


















































