Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ին երեկոյան ժամերին, 30-ին, 31-ին երեկոյան ժամերին, հունիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին գիշերը և կեսօրից հետո, 31-ին կեսօրից հետո, հունիսի 1-ին շրջանների մեծ մասում, հունիսի

Փաշինյանը՝ իր տիկնոջ մասնակցած խրախճանքի մասին․ «Նպատակը զոհված զինվորների մայրերին ամոքելն է, որպեսզի սեւը չլինի գերիշխող»

«Ցանկացած քաղաքացի կարող է գնահատել՝ որտեղ լինի երաժշտություն, որտեղ չլինի երաժշտություն, որտեղ հագնեն սպիտակ, որտեղ հագնեն սեւ»։

Բերետավորների համակարգը գտնվում է բանդայի վերածվելու ճանապարհին. Վահե Հովհաննիսյան

Կա ռիսկ, որ իշխանության խմբակը կարող է գնալ ոչ ֆորմալ խմբավորումների ձևավորմանը՝ բախումների ու այլ նպատակով։

«Եկեղեցու կողմից որեւէ խզման մասին խոսակցություն չի կարող լինել»․ Բագրատ սրբազանը՝ եկեղեցի-պետություն հարաբերությունների խզման մասին

«Եկեղեցու կողմից որեւէ խզման մասին խոսակցություն չի կարող լինել։ Բոլոր տեսակի համագործակցության քայլերն արվել են՝ ընդհուպ մինչեւ հանձնաժողովներ ստեղծել եւ այլն։ Իրենք են դադարեցրել ընթացքում։ Իրենք ընթացքում դադարեցրել են ամեն ինչ»,- այսօր ՆԳՆ երթի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով եկեղեցի-պետություն հարաբերությունների խզման մասին հարցին՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Անաչառօրէն քննել կատարուածը եւ պատասխանատուութեան ենթարկել միջադէպի բոլոր մեղաւորներին. սփիւռքի թեմակալ առաջնորդների յայտարարութիւնը

ՀԱՅՑ. ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՍՓԻՒՌՔԻ ԹԵՄԱԿԱԼ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Ցաւով տեղեկացանք, թէ ինչպէս են ոստիկանական ուժերը խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շքախմբի մուտքը Սարդարապատի յուշահամալիր, Մայիս 28-ի նուիրական օրը, երբ Հայոց Հայրապետը եւ հոգեւորականաց դասը այցելում էին համազգային նուիրական յուշակոթող՝ աղօթելու մեր հայրենիքի բարօրութեան համար, պանծացնելու յիշատակը հայրենեաց պաշտպան հայորդեաց։ Սարդարապատի յաղթանակը կերտուել է ողջ հայ ժողովրդի

«Դուք Վեհափառի մուտքն եք փակել, մենք լսելու չունե՛նք ձեզ». ՆԳՆ-ի մոտ լարված իրավիճակ է, ոստիկանությունը սպառնում է ուժ կիրառել

«Ոստիկանապետի գլխավորն ասում է՝ կղերաֆեոդալական եք դուք: Երեւի կարդացել է, չգիտի էդ ինչ է նշանակում, երեւի թերթում մի անգամ գրել է: Ողջունում եմ ձեզ, սիրելի նարկոբարոններ, գործակալներ ու կղերաֆեոդալներ, շատ ապրեք դուք»,- ասաց Բագրատ սրբազանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։ Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները. Վազգեն Մանուկյան

ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, արժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։ Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները։ Իշխանությունը պահելու համար մի շարք երկրներ գնացել և փորձում

«Ովքեր ուզում են հերթագրվել՝ ինձ հետ հանդիպելու համար, կարող են դա ազատ անել»․ Նիկոլ Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպելու մասին

Փաշինյանը խուսափեց պատասխանել հարցին՝ ինչո՞ւ են ՔՊ-ն, Բաքուն ու Անկարան քննադատում Սրբազան շարժումը։

OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը

OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։ Կոմերցիոն շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է TIER

«Ունենք մթնոլորտի էական փոփոխություն, բայց դա դեռ չի նշանակում, որ հասել ենք վերջնագծին, եւ մնում է խաղաղության պայմանագիրը ստորագրել»․ Փաշինյան

«Ադրբեջանի նախագահի կողմից հնչել են հայտարարություններ, որ իրենք հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին եւ Ալմա-Աթայի հռչակագրին»։

«Խստագույնս դատապարտում և անթույլատրելի ենք համարում Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած ամոթալի միջադեպը». Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Խստագույնս դատապարտում և անթույլատրելի ենք համարում մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության ազգային տոնին, Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած ամոթալի միջադեպը, որտեղ իշխանությունների հրահանգով՝ ոստիկաններն ապօրինաբար չէին թույլատրում Ամենայն Հայոց Հայրապետին և եկեղեցականաց դասին մուտք գործել հուշահամալիրի տարածք` աղոթելու։ Խիստ վրդովեցնող և դատապարտելի այս արարքն ամոթալի էջ է դառնալու հայ ժողովրդի պատմության մեջ։ Ականատեսն ենք

«Ալեքսանդր Ցականյան, ամո՛թ, գեներալի կոչում է ստացել, դիրք պահած մարդկանց դիրք ես քանդել ու դրա համար կոչում ես ստացե՞լ». Բագրատ սրբազան

Մենք գնահատական չենք տվել, ասում են՝ վիրավորել եք: Մարդկանց փողոցում թքում են վրան, վիրավորանք չի դա, ծեծում ջարդում են, դա վիրավորանք չի, ասում են՝ լակոտություն եք անում, վիրավորական չի դա, Վեհափառի դիմացը փակում են եսիմ ինչ ենիչերիական շարքերով, ասում են՝ վիրավորական չի դա: Ինչն է վիրավորական՝ ոտքով մեկը անիվի է խփել:

Գեղամ Մանուկյան. Փաշինյանի «սարդարապատյան» փախուստն ու փրկության զուր «ճիգերը»

Փաշինյանն այլեւս ժողովրդական հանդիսությունների մասնակից չէ, նա իր համար ունի միայն ոստիկանություն ու բիրտ ուժ

«Ամեն քայլի պատրաստ են դիմել, բայց դա մեզ չի ընկճելու»․ Գառնիկ Դանիելյան

«Իրենք ասում են՝ մենք այլեւս ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, եթե պետք լինի՝ ֆիզիկական ուժ կկիրառենք»,- առավոտյան սուրբ Աննա եկեղեցու բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ լուրեր կամ, որ ոստիկաններին հրահանգ է իջեցվել՝ կասեցնել շարժումը։ «Ամեն քայլի պատրաստ են դիմել, բայց դա մեզ չի

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է

Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություն հանդիսացող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների քսանյակում։ 2022 թվականին այն եղել է 18-րդ խոշոր հարկատուն և առաջինը՝ ՏՏ ընկերությունների շարքում, 2023 թվականին զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների 20-րդ հորիզոնականը և կրկին առաջինն էր՝ ՏՏ ընկերությունների մեջ։ Իսկ 2024 թվականի առաջին

«Այ է՛ս ես դու»…«Ինչ գողական, խաչը բռնել եք, սաղ հանցագործները խաչի տակ են». Բագրատ սրբազանի և ոստիկանապետի վեճը

Արամ Հովհանիսյանը պատասխանեց. «Ես էլ քեզ եմ հոյակապ ճանաչում: Ձեր փարաջան, ձեր խաչը, եկեղեցին ընդունելով ու հարգելով՝ ավելորդություն չեմ ասում ձեր մասին, լիքը բան կարամ ասեմ՝ չեմ ասում էս պահին»:

Պապիկյանը մասնակցել է ԵՄ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների աշխատանքային ընթրիքին

Պապիկյանը պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել Շվեդիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի և Վրաստանի նախարարների հետ։

Նիկոլ Փաշինյանը այն մասին, թե վախենո՞ւմ է առերեսվել ժողովրդի հետ եւ ինչո՞ւ է շքախմբով շրջում

«Ես անընդհատ շփվում եմ ժողովրդի հետ եւ անընդհատ կշփվեմ ժողովրդի հետ»։

Իշխանությունների նման պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանն ամեն գնով փորձում է եկեղեցին դարձնել թիրախ՝ ներքաշելով քաղաքական պայքարի մեջ. Տաթևիկ Հայրապետյան

Սարդարապատում տեղի ունեցած ամոթալի միջադեպը Փաշինյանի ստորության ու բարոյազրկության հերթական ու ցավոք՝ ոչ վերջին դրսևորումներից է

«Ոստիկանները պարզել են՝ Վեհափառ հայրապետը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման սադրիչ գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակով»․ Փաշինյան

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը արարողակարգային միջոցառումները խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել»։

Փոլադ Բյուլբյուլօղլու. Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կնքելու իրական հնարավորություններ ունեն

Մեծ ուրախությամբ եմ նշում, որ հանձնաժողովների համատեղ գործունեության արդյունքում անցած շաբաթ Ադրբեջանը վերադարձրել է Ղազախի շրջանի 4 օկուպացված գյուղ

«Մարդիկ իրենց գործողություններով վարկաբեկում եւ զրոյացնում են ինստիտուտները»․ Նիկոլ Փաշինյանը՝ Եկեղեցու մասին

«Դա կառավարության գործն է, պետք է զբաղվել դրանով, բայց սա կառավարության մեղքը չէ, սրանում ես համոզված եմ հաստատ»։

Եթէ Անկախութեան հռչակագիրը կը խօսի պատմական արդարութեան վերականգնման, Արցախի վերամիաւորման մասին, ուրեմն պատմական Հայաստանի յղացքէն հրաժարիլը և Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունիլը հակասահմանադրական մօտեցում է. «Ազդակ»

Անկախութեան հռչակագիրը ունի իրաւական ուժ, որովհետեւ սահմանադրութիւնը իր նախաբանով յղում կը կատարէ անոր: Հետեւաբար այնտեղ բանաձեւուած սկզբունքներուն շուրջ պայքար յայտարարելը աներկբայօրէն կը մեկնաբանուի հակասահմանադրականութեամբ եւ հետեւաբար` հակապետականութեամբ: Եթէ Անկախութեան հռչակագիրը կը խօսի Արցախի վերամիաւորման մասին, ուրեմն Արցախը Ազրպէյճանի կազմին մէջ ընդունիլը հակասահմանադրական մօտեցում է: Եթէ Անկախութեան հռչակագիրը կէտ ունի համայն հայութեան իղձերու իրականացման եւ պատմական

Օրվա ընթացքում Վահե Ղազարյանը կհանդիպի Բագրատ սրբազանի հետ․ Ոստիկանապետ

Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ներկայացրեց, որ «լակոտություն» ասելով ինքը նկատի է ունեցել ցուցարարների գործողությունները, մասնավորաբար, իր մեքենայի անիվը ծակելը, ոտքով մեքենային խփելը

«Շարժումին հայրենասէր զանգուածին ու ՀՅԴ երթն այսպիսի արարքներով կարելի չէ Կասեցնել». ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէ

Հայաստանի Հանրապետութեան գերիշխան տարածքներու միակողմանի զիջումներուն ու հայութեան հայրենաբնակ ու սփիւռքեան հաւաքականութիւններուն մէջ ստեղծուած երկփեղկումի ու հակադրութիւններու մթնոլորտը հասաւ անհանդուրժելի սահմաններու: Ի տես հայրենակործան այս ընթացքին եւ կացութիւնը փրկելու համար ծայր առաւ «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժումը, որ խաղաղ ու ժողովրդավարական քաղաքակիրթ ոճով արտայայտեց իր բողոքն ու ընդդիմութիւնը այս ընթացքին դէմ: Բողոքի այս ցոյցերուն նկատմամբ Հայաստանի

«Բուհերում պետք է քաղաքական առաջնորդություն իրականացնենք, բուհերը վերածվել էին ծայրահեղական խմբավորումների»․ Փաշինյան

«Սա անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ փոփոխվող մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակադրումն է»։

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէն կը դատապարտէ քաղաքացիներուն դէմ ՀՀ ոստիկանութեան անհամաչափ ուժի Կիրառումը

Հայաստանի Հանրապետութեան գործող իշխանութիւններուն ծառայող ոստիկանական ուժերը, ոտնահարելով ժողովրդավարական օրէնքները, Մայիս 27-ին անհամաչափ բիրտ ուժ կիրառեցին Հայաստանի ինքնիշխան սահմանամերձ տարածքները թշնամիին զիջող վարչակարգին դէմ անհնազանդութեան հաւաքներ իրականացնող ցուցարար քաղաքացիներուն նկատմամբ: Անհամաչափ ուժի օգտագործումով ժողովուրդին դէմ բրտանալու գործելաձեւը կը հակասէ ժողովրդավարութեան տարրական սկզբունքներուն, եւ նման բռնութիւններու ընթացքը ծանր հարուած է մեր պետականութեան ժողովրդավարութեան հիմքերուն։ Քաղաքացիական անհնազանդութեան

«Եկել եմ որպես մարդ, որը գիտի, որ Վահե Ղազարյանը հիմա հոգեկան տագնապների մեջ է»․ Բագրատ սրբազանը հույս ունի՝ Վահե Ղազարյանի հետ տղամարդկային խոսակցության

ՆԳՆ մամուլի խոսնակը սրբազանին տեղեկացրեց, որ նախարարը հանդիպումների մեջ է, այս պահին չի կարող իրեն հանդիպել

Յետոյ բացուեցաւ «Թաւշեայ յեղափոխութեան» էջը, որ սկզբնական բարեյոյս հովերէն ետք, սկսաւ աղէտներ կուտակել Հայաստանի ու մեր ժողովուրդի ճիտին. «Ասպարեզ»

Հայաստանի վերանկախացումէն ասդին, ապրած ենք աւելի քան 32 տարիներու տաք-պաղ պատմութիւն: Հայաստան ինքզինք հռչակեց ուղղակի ժառանգորդը անդրանիկ հանրապետութեան ու անկէ ժառանգ ձգուած (ծանօթ կրճատումներու ենթարկուած) Խորհրդային Հայաստանին: Հանրապետութեան կեանքի առաջին տարիները եղան խռովայոյզ ու արիւնալի պատերազմներով ծանրացած: Խորքին մէջ, Արցախեան շարժումին, այսինքն՝ Արցախը Ատրպէյճանի ուղղակի կամ անուղղակի հովանաւորութենէն դուրս բերելու պահանջը հիմնական դեր ունեցաւ Հայաստանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031