Օրվա լրահոսը
Ձեզ դարձնում են հանցագործի հանցակից, պարո՛ն Ղազարյան, հրաժարական տվեք․ Աղվան Վարդանյանը ՆԳ նախարարին
Ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում դիմելով ՆԳ նախարարին, ասաց՝ ձեր ղեկավարած համակարգն այսօր ո՛չ օրենքին է ծառայում, ոչ՝ ժողովրդին
Ռուբինյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 29-ին ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատել Հայաստան-Բելգիա զարգացող հարաբերությունները: Հյուրի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, տարածաշրջանային զարգացումները: ԱԺ
Միջազգային հեղինակություն ունեցող գիտնականները հաստատում են Հայոց ցեղասպանության անժխտելիությունը
Միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների կատարած հետազոտություններն ու հրապարակումները Ցեղասպանության և մարդու իրավունքների վերաբերյալ փաստում են մարդկության պատմության ամենամութ էջերը: Զորյան ինստիտուտը՝ Հայոց ցեղասպանության փաստը վավերացնելու իր ձգտումներում, բազմիցս համագործակցել է տարբեր ազգությունների գիտնականների հետ, հանձնարարել նրանց ուսումնասիրել տարբեր երկրիների արխիվներ եւ կատարել հետազոտություններ, որոնք եւ հրատարակվել են գիտական պարբերականներում կամ լույս տեսել առանձին մենագրությունների տեսքով։
«Արա-ն դու ես, այ տղա։ Մանաթո՞վ էր պարգեւավճարը։ Քանի՞ միլիոն ռուբլի են ձեզ ղրգել»․ փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ ԱԺ-ում
ԱԺ-ում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին բռնություն գործադրած ոստիկանների պարգեւատրման մասին հարցի ժամանակ ընդդիմադիր եւ ՔՊ-ական պատգամավորները միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին
Նոյեմբերյանում ապրիլի 23-ին տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները
29 մայիսի, 2024 թ․, Երևան — Հայաստանի Ամերիկյան Համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC)՝ որպես Հայաստանում ձեռներեցության աշխարհի գավաթի (EWC) ազգային կազմակերպիչ, շնորհավորում է EWC Armenia 2024-ի ազգային հաղթող դարձած երեք ստարտափներին, որոնք անցել են միջազգային փուլ՝ ներկայացնելու Հայաստանը։ 2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և
«Քույր դպրոցներ» ծրագիր. Դանիել Դանիելյանը ներկա է եղել Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտների համատեղ համերգին
Երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակում Երևանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցի սաներն ու դասատուները հյուրընկալվել են Ապարանի արվեստի դպրոցում: Երևանի և Ապարանի փոքրիկ երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգային ծրագրով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլլադա Հովհաննիսյանը, Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը
Բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղում. ՀԿԵ
Պարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներ
Ռուբեն Հակոբյան. «Սրանք եկել են խաչը պոկելով եւ հիմա էլ նույնը արեցին»
Մեր հավաքական կերպարի էությունը լեգալ, լեգիտիմ պահող կառույցը, հենասյունը, մեր եկեղեցին են ուզում ջարդել։ Սա է իրականությունը։
Մհեր Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին
Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ: Նիստի օրակարգում ընդգրկված են երեք տասնյակից ավելի հարցեր: ՀՀ կառավարություն
Մամիկոն Դավթյանը՝ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության երրորդ դասի խորհրդական Մամիկոն Դավթյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ՝ ազտվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնից: Մամիկոն Էդիկի Դավթյանի կենսագրությունը Ծնվել է 1988թ. մայիսի 25-ին, Իջևան քաղաքում: 2009թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիաի իրավագիտության ֆակուլտետի
Պոլսո Հայոց պատրիարքն այցելել է Ստամբուլի քաղաքապետին, մի շարք խնդիրներ ներկայացրել
Ermenihaber. Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Ստամբուլի վերընտրված քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուին: Պատրիարքը շնորհավորել է Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ: Բացի այդ Մաշալյանը քաղաքապետին է ներկայացրել մի շարք խնդիրներ: Իմամօղլուն էլ իր հերթին խնդիրների լուծման նպատակով Ստամբուլի ավագանու գլխավոր քարտուղարի օգնական Մահիր Փոլաթին հանձնարարել է անհրաժեշտ աշխատանքներ կատարել և պատրաստել
Հանրապետությունում գետերի ջրի ելքերի նվազում է դիտվել
Հանրապետությունում գետերի ջրի մակարդակը մայիսի 29-ի առավոտյան 08։00 դրությամբ Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 08։00-ի դրությամբ մայիսի 28-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 46 մ3/վ-ով և կազմել 142 մ3/վ, Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը նվազել է 8.10
Ստամբուլը լուսավորվել է Ադրբեջանի դրոշի գույներով
Ermenihaber. Ադրբեջանի մայիսի 28-ի՝ անկախության օրվա առթիվ Ստամբուլի մի շարք կամուրջներ լուսավորվել են ադրբեջանական դրոշի գույներով: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել է կամուրջների անունները: «Այս գիշեր Ստամբուլը մի այլ գեղեցկություն ունի… Ֆաթիհ Սուլթան Մեհմեդի կամուրջը, Հուլիսի 15-ի զոհերի կամուրջը, Յավուզ Սուլթան Սելիմի կամուրջը հագեցվել է սիրելի Ադրբեջանի լույսերով: Շնորհավոր
Պապիկյանը և ԵՄ ռազմական կոմիտեի նախագահը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր
Մայիսի 29-ին Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև
Այս արդարացում չունեցող արարքը, ըստ էության, աղոթքն արգելելու փորձ էր նաև. Գեղարքունյաց թեմ
Դատապարտում ենք ոստիկանության նման ամոթալի և անընդունելի վերաբերմունքը
Ոստիկանության կողմից նման մեթոդների կիրառումը երկար ժամանակ համակարգի ներսում անպատժելիության քաղաքականության արդյունք է. հայտարարություն
Ցուցարարների կողմից ոչ պատշաճ վարքը չի կարող որևէ կերպ արդարացնել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունները։
«Ազգամիջյան բախում է տեղի ունեցել հայերի եւ հնդիկների միջեւ. հաջորդ օրը 30-40 հոգով մի հնդիկի դաժան ծեծել։ Ոստիկաններն որտե՞ղ էին, ո՞ր պատգամավորի հետեւից էին գնում»․ Գեղամ Նազարյան
ԱԺ-ում ոստիկանների բռնությունների մասին հարցերին ի պատասխան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ասում է, որ ծառայողական քննություն է ընթանում, իսկ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելում՝ սրբազան շարժումը պետք է ստանա սրբազան պատասխաններ
Բացահայտվել են ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ.
«Իրական Հայաստանում խուլիգանախումբը հարձակվել է ԱԺ պատգամավորի վրա, խոչընդոտել է կաթողիկոսի մուտքը Սարդարապատ»․ Ագնեսա Խամոյան
Արփինե Սարգսյանը նշեց, որ վերջին հավաքների մասով իրականացվում են 11-ից ավելի ուսումնասիրություններ եւ ծառայողական քննություններ։
«Միասին». Հայաստանը գահավիժում է ցնցումների վտանգավոր մի շրջան
ՔՊ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացարձակ հոգեվարքի մեջ է «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը Հայոց ողջ պատմության մեծագույն խորհուրդ ունեցող մայիսի 28-ի օրը և դրան նախորդող բոլոր իրադարձությունները վերջնականապես ապացուցեցին, որ ՔՊ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացարձակ հոգեվարքի մեջ է և արդեն վերազանցել է մարդկային և բարոյական թույլատրելիության և ՀՀ օրենքների բոլոր հնարավոր սահմանները։ Քաղաքացիական
Անօդաչու թռչող սարքով համապատասխան տեխնիկական միջոցներ են տարվել մյուս ափ։ Վերականգնումը մոտ օրերի հարց է. Արեն Մկրտչյան
Օգնեք մեզ՝ ձեր խնդիրները մեզ հասցնելով
«Մատդ ծալի»․ վիճաբանություն Անդրանիկ Քոչարյանի եւ Աղվան Վարդանյանի միջեւ
«Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գալ հանձնաժողովի նիստին»․ Գեղամ Մանուկյան
Փաշինյանի մեկնաբանություն հերթական մանիպուլյացիան է և ամբողջությամբ հակասում է Պետական արարողակարգի մասին օրենքին. Արսեն Բաբայան
Որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել կամ սահմանվել Վեհափառի համար։
Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
Դատապարտում ենք մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցածը. Կոտայքի թեմ
«Այդ 30-40 խուլիգան, շակալ ոստիկանների անունները, նկարները պետք է հրապարակենք, հանրայնորեն պախարակենք»․ Բագրատ սրբազան
Ոստիկանության շենքի մոտ Բագրատ սրբազանը կոչ արեց բռնություններ գործադրած ոստիկաններին հանրայնորեն պախարակել
Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում
Fast էլեկտրոնային դրամապանակի օգտատերերն այսուհետ կարող են վճարել ՃՈ տուգանքները պարզ և արագ եղանակով։ Ընդամենն անհրաժեշտ է՝ Հավելվածի գլխավոր էջում սեղմել «Վճարումներ» կոճակը, Անցնել «Պետական վճարումներ» բաժին, Ընտրել վճարման վավերապայմանը՝ տուգանքի որոշման համարը կամ տեխանձնագրի համարը, և մուտքագրել անհրաժեշտ տվյալները։ Հիշեցնենք, որ Fast Shift դրամապանակում նույն արագությամբ հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր
2023 թ. բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը և տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 23,4 տոկոսը. Վահե Հովհաննիսյան
2023 թվականի հարկաբյուջետային քաղաքականության նպատակներն են եղել տնտեսական աճի ներուժի բարձրացումը, պարտքի կայունության ապահովումը, անվտանգային համակարգի ամրապնդումը եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների համապարփակ բավարարումը: Մենք 2023 թվականին ամբողջությամբ համապատասխանել ենք հարկաբյուջետային կանոններին: Կապիտալ ծախսերը շուրջ 284 մլրդ դրամով գերազանցել են պետական բյուջեի պակասուրդը: Մենք բարելավել ենք հարկային եկամուտները. հարկերը եւ տուրքերը կազմել
Սարդարապատում պետական նենգամիտ սադրանքով տեղի ունեցած խայտառակության առնչությամբ վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին. Ասողիկ աբեղա Կարապետյան
Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Սարդարապատի հուշակոթողի առջև պետական նենգամիտ սադրանքով տեղի ունեցած անպատկառության ու խայտառակության առնչությամբ ՀՀ վարչապետի այսօրվա մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ, երբեք ոչ վայել պետական բարձրագույն գործչին: Թող քաջ գիտակցեն ամենքը, որ որևէ մեկը՝ շարքային ուժայինից մինչև պետության վերին իշխանավոր, իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց Հայրապետի շարժն ու այցը.
Միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով՝ որպես հրավիրված երգիչ. Արկադի Դումիկյան
Երգիչ Արկադի Դումիկյանի ինստագրամյան գրառումը Հարգելի´ հայրենակիցներ, Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով: Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել: Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը` քաղաքական այս


















































