Լրահոս
Օրվա լրահոսը

«Ութ տարի առաջ Հայաստանը դիտարկվում էր որպես Ռուսաստանի արբանյակ, Նիկոլը թավշյա հեղափոխության միջոցով պաշտպանեց իր երկիրը»․ Մակրոն

Մայիս 04,2026 14:53 Share

«Նիկոլի տեսանկյունը շատ տպավորիչ է՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի հետ կապված։ Եկեք ազնիվ լինենք՝ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ, և Նիկոլը կազմակերպեց թավշյա հեղափոխությունը, և այն որոշեց ապառիսկայնացնել երկիրը, և շահեց դրա արդյունքում, և այն որոշեց, որ խաղաղությունը և Եվրոպան առաջնային ձգտումն են, և այն դիմադրությունը, որ կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այն, ինչ որ արվեց Մոլդովայում, ինչպես նաև շատ երկրներում, որոնք նստած են այս սեղանի շուրջ, ցույց է տալիս, որ իսկապես մենք՝ որպես եվրոպացիներ, անցյալ մի քանի տարիների ընթացքում որոշել ենք մի ահազանգ հնչեցնել միասնական զարթոնքի համար, և ռազմավարական ինքնավարությունը հենց այսպիսի մեծ ուժին է միտված»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Կարծում եմ, որ երբ մենք խոսում ենք ռազմավարական ինքնավարության մասին, այստեղ միայն անվտանգության, պաշտպանության և էներգետիկայի մասին չէ հարցը, այլ այս բաղադրիչներն առանցքային են, այդ թվում՝ պարենային ասպեկտները, բայց մենք պետք է խոսենք տիեզերքի, ինչպես նաև կիսահաղորդիչների մասին, որովհետև նաև անհրաժեշտ է ապահովել կայուն ռազմավարական ինքնավարություն պաշտպանության ոլորտում։ Երբ մենք խոսում ենք, օրինակ՝ կիսահաղորդիչների մասին, եթե դու կախվածություն ունես այլ երկրներից, ապա անհրաժեշտ է դիտարկել գլոբալ տնտեսության ինտեգրումը և մեր ամբողջական նորարարական համակարգը, որովհետև մեր ռազմավարական ինքնավարության ձևավորումը պահանջում է շատ ավելի մեծ կենտրոնացում այն հիմնասյուների վրա, որտեղ մենք ունենք գերկախվածություն։ Անցած տարիների ընթացքում մենք փորձ արեցինք նվազեցնել այս գերկախվածությունը։ ՔՈՎԻԴ-ի համավարակը, ինչպես նաև Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ բացահայտեց մեր գերկախվածությունը Ռուսաստանի գազից։ Մենք փորձառում ենք մեր գերկախվածության ծանրությունը, երբ խոսում ենք մեր պաշտպանության և անվտանգության ամերիկյան հովանոցի մասին։ Սա սենյակում գտնվող փիղն է»,- նաեւ ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Այն դիմադրությունը, որը կա Ուկրաինայում, Հայաստանի ռազմավարությունը, այն, ինչ արվեց Մոլդովայում, շատ այլ երկրներում, որոնք նստած են այս սեղանի շուրջ, ցույց է տալիս, որ մենք որպես եվրոպացիներ հստակ որոշել ենք մի ահազանգ հնչեցնել միասնական զարթոնքի համար»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031