Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը և Մաքսիմ Լոնգանգեն քննարկել են լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտման դեպքերը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին

Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին

«Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին: Նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները»։ ՊՆ-ի նաեւ հայտնում են. «Մայիսի 17-ին ՀՀ

Առավոտից Կիրանցում են տարբեր պաշտոնյաներ ու մարդկանց գումար են առաջարկում. Սրբազանին հեռախոսով պատմել է Գառնիկ Դանիելյանը

Մարդիկ չեն ընդունել ու ասել են՝ մեր տներն ու տարածքները, սրբավայարերը գումարով վաճառող չենք. Գառնիկ Դանիելյան

«Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է». Լևոն Զուրաբյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ «ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է»։ «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից», – ասել է նա։

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին

Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:  

Սա սահմանազատում չէ, այլ՝ մինի կապիտուլյացիա. Ռուբեն Մելքոնյան

ՀՀ-ն կորցրել է իր դաշնակիցների հետ հարաբերությունները, գործող քաղաքական ռեժիմն ի վիճակի չէ նոր դաշնակիցներ ձեռք բերել ու չի կարողանում լուծել անվտանգային հարցերը. Արմեն Մանվելյան

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ  գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես

Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կայքը

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել գործակալության պաշտոնական կայքի և Անձնական տվյալների պաշտպանության առցանց դասընթացի շնորհանդեսը: Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ շուրջ 10 տարի գործող կառույցի համար կայքի ստեղծումը կարևոր է ՝ ուղիղ, ոչ միջնորդավորված կապ հաստատելու քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու անձանց հետ, և նաև այս միջոցով ապահովելու Հայաստանում

Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը. փաստաբան

«Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը։ Նախաքննության գաղտնիքով կաշկանդված լինելով չեմ կարող հրապարակել ցուցմունքների բովանդակությունը, սակայն վստահեցնում եմ, որ այս առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես հօդս ցնդեց։ Կգա ժամանակը և հանրությունը կդիտի այսօրվա առերես հարցաքննության տեսաձայնագրությունը», հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Էլեկտրիկ Հայաստան․ էլեկտրականության արտադրության և արտահանման կրճատում

2023թ. արևային էլեկտրակայանները կազմել են էլեկտրաէներգիայի արտադրության 8.7 տոկոսը: Առաջին գծապատկերում պատկերված է Հայաստանում էլեկտրաէներգիայի ամսական արտադրությունը` ըստ կայանների տեսակների, 2023 թվականի և 2024 թվականի առաջին եռամսյակի համար: Գծապատկերում երևում է էլեկտրականության արտադրության տարբեր աղբյուրների սեզոնայնությունը։ Գծապատկեր 1. Ծով ելք չունեցող երկրի համար, որը մեծապես կախված է ներկրվող հանածո վառելիքից, արևային էներգիան կարևոր է դառնում

12 գողություն, 7 ձերբակալված

Դիլիջանի ոստիկանների բացահայտումը

«Թանգարաններ, կրթություն և հետազոտություն». մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր»  համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս:  Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները:  Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

Մայիսի 15-ին, ժամը 14:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը): Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ: Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Մայիսի 17-ին, ժամը 14:55-ին

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը։ Նիստին քննարկվել են մի շարք պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը, ինչպես նաև ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկված 32 հուշարձանի պահպանական գոտիների նախագծերը։ Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանների թիվը համալրվել է տասով։ Դրանք են տեղական նշանակության հուշարձանների կարգավիճակ ստացած

Առաջ ում ողջագուրվում էի՝ գործի էին ընդունում, հիմա ում ողջագուրվում եմ՝ գործից հանում են. Բագրատ սրբազան

Երբ Տավուշից եկել ենք Երեւան, մեր ծրագիրն է եղել դադարեցնել այս ապօրինի գործընթացը, որը ոչ միայն դժվարացնելու է մեր շարժը, այլ դառնալու է մեր ստորացման վերջին աստիճանի մեխը: Դրա համար եմ ես՝ արքեպիսկոպոս մարդ, որոշել դուրս գալ փողոց, դա անընդունելի է: Սա ճիչ է, աղաղակ է, որ չի կարող այսպես, այս ամբողջ կորուստներն ու աղետը ե՞րբ պիտի կտրվի: Ո՞վ է հանդուրժելու այսքան նվաստացում:

Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Դատախազը 2024 թվականին ապրիլի 26-ին միջնորդագիր է ներկայացրել Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարին՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կնքած աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ: Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից: Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել Մասիս համայնքի Ղուկասավան

«Ուզում ենք արվեստագետն անցնելիս մտնի այստեղ, ինչպես իրենց տուն կմտներ». Արտյոմ Նաղդյան

Ի՞նչ է փոխվել ՀՀ առաջին ԱԺ-ի շենքի՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի բովանդակության մեջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը մասնակցել է լուսային տեխնիկայի ձեռքբերման դրամաշնորհի, ինչը դրական եզրակացության է արժանացել ՀԲԸՄ-ի կողմից: Շուտով մենք տենդերով ձեռք ենք բերելու անձայն աշխատող լուսային եզակի համակարգ, որը չի խանգարելու երաժիշտներին: Այն նախագծված է Կարեն Վարդանյանի կողմից, որը համարվում է Հայաստանում ամենալավ լուսային

ԵԽ Նախարարների կոմիտեն ողջունել է սահմանազատման գործընթացը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը Մայիսի 17-ին Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա: ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի

Տիգրան Աբրահամյանը տեսակցել է «Ազատազէն» ՀԿ-ի ձերբակալված 5 անդամներին

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Աբովյանի Ձերբակալվածների պահման վայրում տեսակցել եմ «Ազատազէն» ՀԿ 5 անդամների, որոնց անհիմն ձերբակալել են ու զրկել ազատությունից: Առհասարակ այս օրերին իրավապահ ողջ համակարգն ակնհայտ ապօրինի գործընթացների մեջ է, ինչի հետևանքը նաև ձերբակալված/կալանավորված բազմաթիվ քաղաքացիներն են: Թե ուր է տանում իշխանության այս

Ժաննա Անդրեասյանը և թուրք նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի

Էրդողանը և Կոբախիձեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը

«Ազատություն». Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անկարայում կայացած հանդիպմանը ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը։ Հանդիպումից հետո Կոբախիձեն ճեպազրույցում ասել է․ – «Մենք ողջունեցինք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա սկսվել է պետական սահմանի դելիմիտացիայի գործընթացը։ Սա հիմք կծառայի երկու պետությունների միջև վերջնական խաղաղության

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. մայիսի 8-14-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում մայիսի 10-ին և 13-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում մայիսի 14-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. մայիսի 5-11-ը (2024թ․) ⬛

Արտակ Բեգլարյան. Հիմքեր կան պնդելու, որ եղած ռազմավարությունը արտագաղթը խթանելն ու Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է

Արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի հիմնարար խնդիրներ: ՀՀ կառավարությունը Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության

Բելառուսը մտադիր է Ղարաբաղում բնակավայր կառուցել

«Ազատություն». Բելառուսի շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչն ասել է, որ Բելառուսը պլանավորում է Ղարաբաղում բնակավայր կառուցել՝ նախատեսված 420 ընտանիքի համար։ Հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Գիտնականները հեռացել են արվեստի քննադատությունից, և դա ցավոտ հարց է»

«Փարիզում լույս տեսնող «Անահիտ» հանդեսը, երբ դեռ չունեինք պետականություն, կարևորում էր հայերենը որպես գիտական լեզու»

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնեւի համալսարան

Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով Ժնեւի համալսարանում ԱԺ նախագահը հանդիպել է ուսանողներին, պատասխանել նրանց հարցերին ներքին եւ արտաքին քաղաքականության, միջխորհրդարանական եւ միջպետական բանակցությունների, ժողովրդավարության, աշխարհում տիրող հակամարտությունների, տարածաշրջանային անվտանգության եւ այլ թեմաների շուրջ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանից մի շարք ուսանողներ: ԱԺ

«Եթե իմ անունը հնչի, կքննարկենք». Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպելու մասին

«Անվանական ցանկը թող հրապարակեն ում հետ է ուզում հանդիպի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն այսպես արձագանքեց լրագրողներին: Երբ ճշտեցին՝ այսինքն, եթե ձեր անունը հնչի, կհանդիպե՞ք՝ նա պատասխանեց. «Եթե հնչի, կքննարկենք»: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Բերդկունք ամրոցի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք, ապակյա ապարանջանների և կավանոթների բեկորներ»

ՀՀ ԳԵղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցի հյուսիսային աշտարակի պարսպապատից դուրս հայտնաբերվել է 13-րդ դարով թվագրվող նետասլաք (մոնղոլական տիպի), միջնադարյան ապակյա ապարանջանների և տարբեր կավանոթների բեկորներ։ Արշավախմբի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը մանրամասներ է ներկայացրել պեղումների ընթացքից։ Լուսինե Ալեքսանյան հնագիտական արշավախմբի ղեկավար. Պեղվել են միջնաբերդի պարսպապատից թափված քարակույտերից ազատված՝ արտաքին և ներքին հատվածները։ Գրեթե ամբողջությամբ բացվել է պարսպապատի արտաքին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930