Օրվա լրահոսը
Ճարպը ներկայ իշխանութիւնն է՝ իր մանկալաւիկներով, իսկ պատրոյգը՝ Սրբազանը, որ պիտի լուսաւորէ հայրենի մթագնած երկնակամարը․ «Հայրենիք»
Յիշեցէ՛ք, որ պատմութեան ընթացքին եղած են բռնակալներ եւ մարդասպաններ, եւ որոշ ժամանակ անոնք անպարտելի նկատուած են: Բայց անոնք միշտ ալ ի վերջոյ տապալած են։ Մի՛շտ»: Մահաթմա Կանտի (1869-1948, Հնդկաստանի պատմական ղեկավարը) Կանտիի յիշեալ խօսքերը երկար մեկնաբանութեան չեն կարօտիր, ո՛չ ալ նկատի ունին այս կամ այն երկիրը։ Կանտին յիշեցինք, որովհետեւ վերջերս բաղդատականներ կ՛ըլլան Հնդկաստանի այդ հռչակաւոր
«Փաստացի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում «ներքաղաքական պայքարի» անվան տակ, հենց գործակալական ցանցերի կենաց-մահու կռիվ է և ոչ մի կապ չունի իրական արևմտամետության կամ ռուսամետության հետ». «ՉԻ»
Առաջին հայացքից կարող է թվալ, թե այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի քաղաքական դաշտում, արևմտամետների և ռուսամետների պայքար է։ Իրականում պրոբլեմը հենց այն է, որ մեծ հաշվով՝ պայքարը ոչ թե ռուսամետների և արևմտամետների միջև է, այլ Ռուսաստանի և Արևմուտքի գործակալների միջև։ Իսկ ո՞րն է, ասենք, ռուսամետի ու Ռուսաստանի գործակալի կամ արևմտամետի ու Արևմուտքի գործակալի
«Ազատազէն»-ի ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը» ազատ արձակվեցին: Հիշեցնենք, որ նրանք բոլորը «Ազատազէն» Կրթական Հասարակական Կազմակերպության անդամներ են: «Շատ վշտացած եմ, որ ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին դառել է նույն դևը, նույն ապօրինություններով:
Իրականում հենց թեկուզ մեր ժողովրդի պատմության ընթացքում ոչ մեկ անգամ Եկեղեցին ու հոգևոր դասն են կանգնել երկրի ու ժողովրդի փրկության ակունքներում. «Փաստ»
Ավելին, համաշխարհային պատմության մեջ ևս շատ բացառիկ բան չէ, երբ հոգևորականը գլխավորում է ժողովրդական շարժումը, ապա և՝ պետությունը:
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացում
ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը, որը հիմնված է 1991թ. Ալմա Աթայի համաձայնագրի, ավելի կոնկրետ` մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ հանդիպման ժամանակ ստորագրված արձանագրության վրա, որը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի։ Այդ մասին ասված է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հաղորդագրության մեջ։
«Շուշիի միակողմանի բնակեցումը ադրբեջանական հանցավորության հերթական ցուցիչն է, որը լրացնում է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության գործնական իրականացումը»
Ադրբեջանի յուրացման բազմավեկտոր քաղաքականության ապօրինի շոշափուկները տարածվել են նաև Շուշիի վրա՝ իսլամական աշխարհի մշակութային կենտրոն հռչակելուց անցնելով դրա անվերահսկելի բնակեցմանը։ Շուշիի հայկական հոգևոր-մշակութային միջավայրի ոչնչացումը զուգահեռվում է Շուշիի դիմագծի արմատական խեղաթյուրմանը ցանկալի լույսի ներքո։ Շուշիի հայկական գերեզմանատունը վերածվել է ճանապարհաշինության թիրախի, հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամի կողքին նախագծվում է Ադրբեջանի ամենամեծ մզկիթի կառուցումը, Սուրբ Առաքելոց եկեղեցին
Արցախի թեմը կազմակերպել է «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագրով քննարկում
ԳԱԱ պատմության ինստիտուտում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմը կազմակերպել է «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» խորագրով աշխատաժողով – գիտագործնական քննարկումը: 2020-2023 թթ. Մեծ Հայքի Արցախ նահանգը պատմության մեջ առաջին անգամ ամբողջությամբ հայաթափվեց, վտանգվեց հայկական դարավոր հոգևոր մշակութային ժառանգությունը: Ադրբեջանը պետական մակարդակով աննախադեպ մասշտաբի աշխատանք է սկսել Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների ինքնությունը փոխելու, մի
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին: Հանդիպման ընթացքում վարչապետը մասնակիցների հետ քննարկել է մրցաշարի կազմակերպմանը, ձևաչափին, մարզերում անցկացված նախնական փուլերի արդյունքներին վերաբերող հարցեր: Մրցաշարի մասնակիցները և նրանց մարզիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին նման նախաձեռնության համար և հավելել, որ նման մրցաշարերը մեծ հետաքրքրվածություն
Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության խնդրին
Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը իր «Ինսթագրամ»-ի էջի սթորի բաժնում կիսվել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ լուրով։
Ուշագրավ արձանագրության բացահայտում Չեսարում
Չնայած եղանակային պայմանների դժվարությանը՝ Հորս գյուղի իշխանատան պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը շարունակում է պեղման աշխատանքները Օրբելյան իշխանների 14-րդ դ․ պալատում և կից եկեղեցում։ Ավետիս Գրիգորյան հնագիտական արշավախմբի ղեկավար Արդեն պեղվել և մաքրվել է պալատի ներսույթը, սկսել են շրջակայքի պեղումները։ Բացվել է եկեղեցու սալահատակը, հիմքերը արտաքուստ և դրանց մոտ ուշ շրջանում
«Գնա Արցախիդ հրապարակում սիգնալ տուր», «էդ միտինգի ես եկե՞լ», «էդ դողո՞ւմ ես մեզանից». պարեկները՝ արցախյան համարանիշով մեքենայի վարորդին
Արման Ավետիսյանի ավտոմեքենան առանց հիմքի տարվել է տուգանային հրապարակ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն. Գերմանիայի ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն: Գերմանիան պատրաստ է աջակցել խաղաղ գործընթացին։ Այժմ չափազանց կարևոր է շարունակել երկխոսությունը։ Գերմանիայի ԱԳՆ
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանին: Հայաստանի էսպլանադը գտնվում է Փարիզի սրտում՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքում: Էսպլանադում է տեղակայված նաև Երևանի անվան այգին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
Պարոն Վահե Ղազարյան, արդեն երրորդ անգամ եմ Ձեզ դիմում, ես վեր չկենամ, չգամ հանդիպելու Ձեզ. Բագրատ Սրբազան
Բայց այս ապօրինությունները ոչ իր նման են, ոչ էլ իր գործունեության արտահայտությունն են, զարմանալի տրանսֆորմացիա է տեղի ունեցել. Սրբազանը՝ ՀՀ ոստիկանապետի մասին
Արտաշատում կինն ամուսնուց գաղտնի, ննջասենյակի պահարանում, «Նաղաշի լավաշ» նկարազարդ տուփից գողացել է 1.200.000 ՀՀ դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր, ծախսել է խաղադրույքների վրա. shamshyan.com
shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա տղամարդը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել և հայտնել է, որ ապրիլ ամսվա կեսերից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի ննջասենյակի պահարանում եղած «Նաղաշի լավաշ» նկարազարդ տուփի միջից գողացել են 1.200.000 դրամ
3 հատ համալսարանի դիպլոմ ունեմ, ինձ ոչ մեկ դիպլոմ չի նվիրել, վերջապես մորուքս 30 տարվա է, վեց տարվա չէ. Բագրատ Սրբազանը՝ իրեն Նիկոլ Փաշինյանի հետ համեմատողներին
Հետեւաբար, շատ մի փորձեք համեմատել. Բագրատ Սրբազան
Անահիտ Մանասյանը և Մաքսիմ Լոնգանգեն քննարկել են լրագրողների մասնագիտական գործունեության առերևույթ խոչընդոտման դեպքերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին
Սուրեն Պապիկյանը հետևել է զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
«Մայիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ղեկավար կազմի և Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել վերջերս ներդրված ուսումնական ժամանակակից մեթոդներով անցկացվող պարապմունքներին: Նախարար Պապիկյանը հույս է հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները»։ ՊՆ-ի նաեւ հայտնում են. «Մայիսի 17-ին ՀՀ
Առավոտից Կիրանցում են տարբեր պաշտոնյաներ ու մարդկանց գումար են առաջարկում. Սրբազանին հեռախոսով պատմել է Գառնիկ Դանիելյանը
Մարդիկ չեն ընդունել ու ասել են՝ մեր տներն ու տարածքները, սրբավայարերը գումարով վաճառող չենք. Գառնիկ Դանիելյան
«Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է». Լևոն Զուրաբյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ «ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է»։ «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից և քաղաքական հետապնդումներից», – ասել է նա։
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին
Մայիսի 17-ին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպան Բորիս Սահակյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սահակյանը իր երախտագիտությունն է հայտնել տարածաշրջանում տևական կայունության հաստատմանն ու հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում Նորին Սրբության շարունակական կոչերի ու ուղերձների համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում սկզբունքային դիրքորոշման համար:
Սա սահմանազատում չէ, այլ՝ մինի կապիտուլյացիա. Ռուբեն Մելքոնյան
ՀՀ-ն կորցրել է իր դաշնակիցների հետ հարաբերությունները, գործող քաղաքական ռեժիմն ի վիճակի չէ նոր դաշնակիցներ ձեռք բերել ու չի կարողանում լուծել անվտանգային հարցերը. Արմեն Մանվելյան
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի՝ Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Անդրադարձ է կատարվել ՀՀ դիմակայունության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանն աջակցելու նպատակով ԵՄ գործիքակազմի կիրառման ընթացիկ հարցերին, ինչպես
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կայքը
Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նախաձեռնությամբ՝ տեղի է ունեցել գործակալության պաշտոնական կայքի և Անձնական տվյալների պաշտպանության առցանց դասընթացի շնորհանդեսը: Գործակալության պետ Գրիգոր Ներսիսյանն ընդգծել է, որ շուրջ 10 տարի գործող կառույցի համար կայքի ստեղծումը կարևոր է ՝ ուղիղ, ոչ միջնորդավորված կապ հաստատելու քաղաքացիների, շահագրգիռ կառույցների ու անձանց հետ, և նաև այս միջոցով ապահովելու Հայաստանում
Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը. փաստաբան
«Ավարտվեց Արթուր Սուքոյանի եւ Դավիթ Լեւոնյանի միջեւ առերես հարցաքննությունը։ Նախաքննության գաղտնիքով կաշկանդված լինելով չեմ կարող հրապարակել ցուցմունքների բովանդակությունը, սակայն վստահեցնում եմ, որ այս առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես հօդս ցնդեց։ Կգա ժամանակը և հանրությունը կդիտի այսօրվա առերես հարցաքննության տեսաձայնագրությունը», հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Եթե հարաբերություններ են, մենք ի՞նչ ենք ստանում դրա դիմաց, մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, ասում ենք՝ ողորմացե՞ք մեզ ապրելու. Բագրատ Սրբազան
Հաշտությունը զոհաբերություն է պահանջում, ոչ թե՝ զոհ. Բագրատ Սրբազան
Էլեկտրիկ Հայաստան․ էլեկտրականության արտադրության և արտահանման կրճատում
2023թ. արևային էլեկտրակայանները կազմել են էլեկտրաէներգիայի արտադրության 8.7 տոկոսը: Առաջին գծապատկերում պատկերված է Հայաստանում էլեկտրաէներգիայի ամսական արտադրությունը` ըստ կայանների տեսակների, 2023 թվականի և 2024 թվականի առաջին եռամսյակի համար: Գծապատկերում երևում է էլեկտրականության արտադրության տարբեր աղբյուրների սեզոնայնությունը։ Գծապատկեր 1. Ծով ելք չունեցող երկրի համար, որը մեծապես կախված է ներկրվող հանածո վառելիքից, արևային էներգիան կարևոր է դառնում
«Թանգարաններ, կրթություն և հետազոտություն». մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և


















































