Օրվա լրահոսը

Միասնական աշխատանքի արդյունքը Ֆրանսիա-հայ հանդիսատեսին կներկայացվի առաջիկա համերգների ընթացքում

Ապրիլի 27-ից մայիսի 11-ը Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Զոհրաբ Բակալյանը` «Jeunesse Arménienne de France» միության հրավերով Ֆրանսիայի Մարսել քաղաք երկշաբաթյա այցի ընթացքում Զոհրաբ Բակալյանն աշխատեց «Արաքս» ազգային պարային համույթի հետ` իրականացնելով վարպետության դասեր, փորձի փոխանակում և պարային նոր բեմադրություն: «Jeunesse Arménienne de France» միության «Արաքս» ազգային և Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլների միջև համագործակցությունն

«Ռսի շպիոն (ստրուկ)» թեման մաշվում է

Եվ մյուս կողմից հարց է առաջանում՝ ինչո՞ւ պիտի Պուտինը ցանկանա պաշտոնանկ անել Փաշինյանին: Վերջերս Հայաստանի վարչապետը գնացել էր Մոսկվա եւ ինչ-ինչ (հրապարակային ու ոչ հրապարակային) պայմանավորվածություններ ձեռք բերել ՌԴ նախագահի հետ: Ինչո՞ւ պետք է վերջինս կրքոտ ձգտում ունենա ազատվելու այն գործընկերոջից, որի հետ կարողանում է լեզու գտնել: Պարզ է՝ Կրեմլում շատ չեն տխրի, եթե Փաշինյանը հեռանա (երկու ղեկավարների միջեւ «քիմիա» չկա), բայց այստեղ ներքաղաքական պայքար կազմակերպել, այն էլ Կանադայի քաղաքացու միջոցո՞վ: Come on, ինչպես կասեին Տավուշում:

Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

Փրկարարներն ավտոբուսից և ավտոմեքենաներից դուրս են բերել 8 քաղաքացու և արգելափակումից դուրս բերել՝ 2 ավտոմեքենա։

Ո՞ր մթերքներից է պետք խուսափել հակաբիոտիկներով բուժվելու ընթացքում

Երբեմն հակաբիոտիկներով բուժման անհրաժեշտություն է առաջանում, և այդ դեպքում կարևոր է ոչ միայն ուշադիր լինել դեղորայքի ընդունման կանոններին, այլ նաև այն սննդատեսակներին, որոնք ուտում եք հակաբիոտիկներով բուժման ընթացքում, քանի որ որոշ մթերքներ կարող են ազդել դեղորայքի ներծծման վրա՝ նվազեցնելով դրա արդյունավետությունը։ Նաև կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կողմնակի ազդեցությունների առաջացման հավանականությունը, օրինակ՝ ստամոքսի խանգարման։

«Տռուսիկ-մայկաները» բանակ չուղարկելու մասին Փաշինյանը շատ է խոսել: Բայց զինվորների ծնողները շարունակում են ծանրոցներ ուղարկել. «Ժողովուրդ»

20․12․2023 թվականին Նորատուս համայնքում բողոքի ակցիայի մասնակից ձկնորսները պնդում էին, որ ստիպված են զինվոր որդիներին ամեն ամիս գումար եւ պարագաներ ուղարկել, քանի որ, ըստ իրենց, «պետությունը ոչինչ չի տալիս»:

Ադրբեջանի «Բնապահպանությունն՝ առաջնային» միությունը հայտարարել է, որ պատրաստ է վերահսկել ՀՀ հանքարդյունաբերողներին. «Ազգ»

Երբ կեղծ բնապահպաններին, ցեղասպաններին արտոնում են COP29-ի մենեջեր դառնալ, նրանք գին են վճարում՝ Արցախի հանքերը… Այժմ Հայաստանի՞  հերթն է:

«Շատ ջերմ ընդունելության արժանացանք՝ չդադարող ծափահարություններ և ամենակարևորը՝ մերն էր գլխավոր մրցանակը՝ Գրան պրին»

Վ․ Խաչատրյանը կարևորում է այն, որ իր ղեկավարած երգչախումբը բարձր է պահել մեր երկրի մշակութային պատիվը միջազգային մրցույթ-համերգում։ 

Ոստան գյուղի գերեզմանոցներում կրակոցներ են հնչել, կա 1 զոհ և 1 վիրավոր. shamshyan.com

Ոստիկանները գերեզմաններում հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ 1 հոգի էլ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Այսինքն՝ ո՞նց թե «կարծես թե համաձայնություն կա», դա որևէ կերպ գրավոր արձանագրվե՞լ է, թե՞ չի արձանագրվել։ Եվ ի՞նչ է նշանակում «ադրբեջանական կողմը հակված է». «ՉԻ

յսօր հակված է՝ վաղը կարող է հակված չլինել, նման ընդհանուր տպավորությունների հիման վրա ո՞վ է միջպետական սահմաններ որոշում։

Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժմանը

Հայաստանի Հանրապետությունն այսօր դժվարին կացության մեջ է գտնվում և ունի յուրաքանչյուրիս կարիքը: Այդ մասին ասվում է ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդի տարածած հաղորդագրության մեջ։ «Որպես Հայաստանի հանրապետության քաղաքացիներ`մենք խիստ մտահոգված ենք երկրում առկա իրավիճակով և խստորեն դատապարտում ենք ցանկացած հակասահմանադրական քայլ, որն ուղղված է մեր պետականության դեմ: Այսպիսի իրավիճակում լռությունը և անտարբերությունը անընդունելի է ու մահաբեր: Հաշվի

Փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունը և հնչեցրել առաջարկներ, այդ թվում՝ իրականացնել բողոքի ակցիաներ

2024թ. մայիսի 16-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որտեղ փաստաբանները քննարկել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի առնչությամբ վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ Նախագծով նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2025 թվականի հունվարի մեկից բացառել, որպիսի պայմաններում փաստաբանները հարկադրված են լինելու գործել հարկման ընդհանուր համակարգում, ըստ այդմ`

Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել երկուստեք գործակցությանն ու նախանշվել առաջիկա անելիքները: Երևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև հաստատված գործակցության եռամյա ծրագիրը ներառում է քաղաքաշինության, տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներ: Կողմերը փաստել են, որ արդյունավետ իրականացվող

Անթույլատրելի ու դատապարտելի է լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը, առավել ևս նրանց վիրավորելը

Այս կառավարության համար գաղտնիությունն ու հանրությունից թաքուն գործելը դարձել է նվիրական արժեք: Միայն այդ կերպ են նրանք կարողանում լինել անհաշվետու, թաքուն իրագործել պետական սահմանին և սահմանային անվտանգությանն առնչվող անօրինական որոշումներ ու հետո հնարովի «իրավական հիմքերով» օրինականության շղարշ տալ սեփական քաղաքական շահերի վրա հիմնված որոշումներին: Թափանցիկությունն ու հրապարակայնությունը նրանց համար հիմնարար խոչընդոտ է: Այս է պատճառը,

«Հիմա եկել է դժվարին ժամանակը, անհրաժեշտ է վերակենդանացնել այդ հողերը… Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել». Լուկաշենկոն՝ Ալիևին. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Բաքվում կայացել է Ադրբեջանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Իլհամ Ալիևն ու Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնազրույց են ունեցել, հետո ընդլայնված կազմով հանդիպում, հայտարարությամբ են հանդես եկել մամուլի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցներն ուղիղ մեջբերում են Լուկաշենկոյի խոսքերը, որտեղ նա պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը Ալիևին ասել է, թե իրենք եղբայրների պես են շփվում, միանման են ընկալում աշխարհը, և

«Բռնցքամարտիկները «պատերազմ» են գնում». Կարեն Աղամալյան

Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը այս օրերին ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Տղաները նախապատրաստվում են Թաիլանդում կայանալիք օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Aravot.am-ին ասաց, որ բարդ մրցաշար է սպասվում եւ կարելի է ասել, որ տղաները գնում են «պատերազմ»։ «Քաշային կարգեր կան, որտեղ հանդես է գալու շուրջ 60-70 մարզիկ։ Իսկ օլիմպիական

ՔՊ-ում քննարկել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից

Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։ Նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մանրամասներ է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացից։   «Քաղաքացիական պայմանագիր»

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ

Մայիսի 16-ին Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը միաձայն ընդունեց բանաձև՝ Հայաստանին աջակցելու, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման վերաբերյալ։ Միջնորդությունը դատապարտում է Ադրբեջանի չհիմնավորված ռազմական գործողության արդյունքում ավելի քան 100,000 հայերի բռնի գաղթը Լեռնային Ղարաբաղից; հղում անելով Արդարադատության Միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի հրամանին՝ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը, ինչպես նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել

Կառավարությունում մտքեր են փոխանակել տարածաշրջանային ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում Հայաստանի ներգրավվածության կարևորության վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետներն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի, առևտրի հարցերով հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը Կառավարությունում փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, առևտրի հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք կիրարկման կարևորությունը:

Այս իշխանության միակ ողջամիտ քայլը հանրային պահանջն ընդունելն ու խաղաղ հեռանալն է. Սուրեն Պետրոսյան

Սուրեն Պետրոսյանի հայտարարությունը Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ՀՀ իշխանությունների գործելաոճը նման է սեփական ժողովրդի նկատմամբ պետական ահաբեկչության: Կիրացում տեղի ունեցողը մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Որևէ իշխանություն իրավունք չունի նման կերպ նսեմացնելու իր քաղաքացու արժանապատվությունը, ահաբեկելու և պատերազմի սպառնալիքի ներքո, ուղիղ իմաստով խլելու սեփականության իրավունքով մարդուն պատկանող հողը, տունը: Ակնհայտ է, որ Բաքվի պարտադրանքով

Արցախցի Էլլադան որոշել է հսկայական ծաղիկներ պատրաստել. «Ա1+»

 «Ա1+». Էլլադա Չալյանը մասնագիտությամբ լեզվաբան է, դասավանդել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում, ապա աշխատանքի անցել ԱՀ քաղաքաշինության նախարարությունում։ Այսօր, սակայն, հոբբին է վերածել մասնագիտության։ Երեք բալիկների մայրը թե տանը, թե երեխաների մանկապարտեզում սիրում էր հեքիաթային միջավայր ստեղծել։ «Մարտունիում ուրախ առիթների ֆոտոզոնաների դիզայների պակաս կար։ 2021-2022 ուս. տարվա շրջանավարտներից սկսվեց իմ առաջին վճարովի աշխատանքը՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նուբար Աֆեյանին

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, անվանի գիտնական և ազգային բարերար տիար Նուբար Աֆեյանին։ Հանդիպմանը ներկա էր Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։ Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց տիար Նուբար Աֆեյանի Հայաստան և Մայր

«Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ էս հրապարակում». Բագրատ սրբազան

Նա նշեց, որ մինչեւ վերջ գնալու են «այս մարդկանց հեռացմանը, ուրիշ ձեւ չկա, այլընտրանք չեն թողել». «Հին տիկերի նոր գինի չի լցվում ու նոր տիկերի մեջ հին գինի չի լցվում, կպայթի ամեն ինչը»:

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և Եվրոպայի խորհուրդն իր

«Կամուրջի հատվածն այս պահի դրությամբ հանձնվում է թշնամուն». Գառնիկ Դանիելյան

Գումարով փորձել են այսպես ասած գնել եւ ի պատիվ կիրանցիների, այդ մարդկանց ուղարկել են համապատասխան տեղը: Մեր տեղեկություններով՝ ասել էին՝ գինը թղթի վրա գրեք: Մարդիկ արժանի պատասխան են տվել, ասել են՝ ուրեմն դուք գին ունեք, այդ մարդիկ անգին են:

Այս իշխանության համար չկա Սահմանադրություն, չկա իրավունք, չկա օրենք, չկա տրամաբանություն։ Ընդամենը կա ծառայություն ադրբեջանա-թուրքական տանդեմին. «Տավուշը հանուն հայրենիքի»

Ինչպես տեղյակ եք, երեկ տեղի է ունեցել սահմանազատման, սահմանագծման հարցերով այդ տխրահռչակ հանձնաժողովի հերթական նիստը և, փաստորեն, նիստի արդյունքներով արձանագրում ենք հետևյալը. պաշտոնական հաղորդագրությունից կարող ենք փաստել, որ այս իշխանությունը որևէ կերպ չի շեղվել իր հանցավոր ճանապարհից և գրեթե չի շեղվել այդ ճանապարհի հանգրվան ապրիլի 19-ից։ Դա են ապացուցում արձանագրություն-նկարագրության համաձայնեցումը, դրա վերաբերյալ մամլո հաղորդագրությունը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930