Օրվա լրահոսը

Երևանը պատրաստ է ընդլայնել Քիշնևի հետ գործակցությունը

Նախապատրաստվում է փոխգործակցության համաձայնագիր

«Միգուցե խաղաղության պայմանագիրը լինի Երեւանի շուրջը՝ ասելով՝ բացի Երեւանի այսինչ թաղամասից, բոլորը հանձնում ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն ասաց, որ իշխանությունները խավարի մթի մեջ անում են սահմանազատում. «Հուդան ե՞րբ մատնություն արեց…Սրա պատասխանը պետք է տան, չեն կարող չտան»:

Հայաստանի ժուռնալիստների միության ահազանգն իրավապահներին, միջազգային կառույցներին, կոչը՝ լրագրողներին

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից լրագրող Անի Գևորգյանի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման դեպքի լրիվ և համակողմանի քննության առնչությամբ:

Մատնանշվել են համագործակցության նոր ուղղություններ․ Վահե Ղազարյանն ընդունել է ՄՄԿ գլխավոր տնօրենի տեղակալին

Մայիսի 16-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին։ Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր է գնահատել Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցության շարունակականությունը՝ հաշվի առնելով արդեն իսկ կատարված զգալի աշխատանքը, ինչպես նաև Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը՝ միգրացիայի կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Խոսելով միգրացիոն քաղաքականության վերափոխման մասին՝ Վահե Ղազարյանը նշել է,

Ձյունիկ Աղաջանյան. «Մենք մի խնդիր ունենք այսօր. հայրենիքի համար պայքարելը, հայրենիքը պահելը»

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսել է ապօրինի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մասին Տավուշի մարզի Կիրանց գյուղից ստացվող վատ լուրերի շուրջ։ «Նման զարգացումը սպասելի էր։ Կհիշեք, մեր նախորդ զրույցի ժամանակ ես նշեցի, որ Աստված չանի, եթե գործընթացը կանգնի, երեք օրվա մեջ այս իշխանությունները հանձնելու են բոլոր հնարավոր ու անհնարին համարվող տարածքները,

Միայն այդ հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք. Դիվանագետների համահայկական խորհուրդ

Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման եւ սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։ Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված  է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարության նիստի ժամանակ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի ավագ տնօրեն Ակսել Վան Տրոսենբուրգին և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության համագործակցությունը Համաշխարհային բանկի ու Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Վարչապետը, մասնավորապես, ընդգծել է ՀԲ-ի հետ արդյունավետ փոխգործակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումների առաջմղման, տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության և այլ ոլորտներում տարբեր

Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են. ԱՄՆ դեսպան

ՀՀ Կենտրոնական բանկում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ողջունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2024 թ․ տարեկան հանդիպում և գործարար համաժողովին մասնակցող գործարարներին։ «Վերջին տարիներին Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ են։ Ես շատ լավատես եմ ամերիկյան և այլ օտարերկրյա ընկերություններին Հայաստանի ընձեռած հնարավորությունների վերաբերյալ»,- ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։

Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է. «Թաթոյան հիմնադրամ»

Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է հանձնվում 2 տուն, մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։

«Գործընկերներս խմում էին ԵՊՀ-ի կենացը, բայց հենց հատուկ կարգավիճակ ստացավ, բառ անգամ չասացին». Վահրամ Դումանյան

«Այսօր Երեւանի պետական համալսարանի հիմնադրման 105-ամյակն է: 105 տարի առաջ ստեղծվեց Մայր բուհը, որից սկիզբ են առել Հայաստանի մնացած բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները»,- նշեց ՀՀ նախագահի խորհրդական, ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանը՝ Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ շնորհելուն: «Մեր անկախության շրջանում ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1992թ օգոստոսի 31-ին հրամանագիր էր ստորագրել, որով

Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Իշխան Սաղաթելյան

Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը:

Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք»

«Հետք».Երևանի Ավան վարչական շրջանի հարևանությամբ գտնվող շքեղ առանձնատներով թաղամասում շուտով ավարտին կհասցվի եւս մեկ թանկարժեք առանձնատան շինարարություն։ Մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այդ առանձնատան սեփականատերը 67-ամյա թոշակառու Օլգա Սանոսյանն է։ «Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն

Ահազանգեր ենք ստանում, որ ձերբակալված քաղաքացիներին պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Ազգային ճակատ. Ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ձերբակալված քաղաքացիներին ոստիկանության տարբեր բաժիններում պարտադրում են հայտնել հեռախոսի գաղտնաբառը և այդպես ապօրինաբար հասանելիություն են ստանում անձնական գաղտնիք կազմող՝ հեռախոսում պահվող տվյալներին։ Ուստի՝ — Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ։ — Տեղեկացնում ենք, որ ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը։

«Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել բարեգործական գործունեության համար նրան տրամադրված տարածքը»

Ազգային ճակատ. «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը աջակցելուց և հարթակում ելույթ ունենալուց հետո Երևանի Քաղաքապետարանը դերասանուհի Անաիս Սարդարյանից պահանջել է ազատել նախկինում վերջինիս բարեգործական գործունեության համար տրամադրված տարածքը։ Դերասանուհին այժմ նոր տարածք է փնտրում Կենտրոն վարչական շրջանում` բարեգործական գործունեությունը շարունակելու համար:  

Այս տարի սնկից թունավորվել է 8 մարդ

Թունավորման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ. ԱՆ

Ալեն Սիմոնյանը Ժնևում մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաժողովի նիստին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա» աշխարհաքաղաքական խմբի կողմից ընտրվել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի անդամ: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական

Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ

Ուսանողների ու երիտասարդության օրվան ընդառաջ անմիջական միջավայր էր Երևանի պետական համալսարանում, որտեղ բուհի ուսանողները, որոնք կրթաթոշակ են ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից, հանդիպեցին Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի հետ։ Բանկը և բուհը միասին նախագծեր անելու հաջող փորձ ունեն։ 2023 թ. Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող ամենակարևորը նախագծերից էր համալսարանի հետ ստորագրված համագործակցության հուշագիրը։ Դրա շրջանակում 2023-2024

Առևտրային ցանցը վաճառքը կազմակերպելիս պատասխանատու է ապրանքի,  այդ թվում՝ անվանման վերաբերյալ ստույգ տեղեկատվության տրամադրման համար. ՄՊՀ

ՄՊՀ-ն առևտրային ցանցերի գործունեության առնչությամբ ձևավորել է մի շարք սկզբունքային դիրքորոշումներ  

Երևանյան պատվիրակությունն այցելել է Միսաք և Մելինե Մանուշյանների շիրիմներին

Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոն, որտեղ ամփոփված են հայ բանաստեղծ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները: Մանուշյանն, ի դեպ, միակն է, որը լինելով ոչ Ֆրանսիայի քաղաքացի՝ ամփոփվել է Պանթեոնում: Երևանի քաղաքապետարան

«Ես ուզում եմ ունենալ կայուն հայրենիք, որտեղ կապրենք առանց վախենալու, որ մի օր կգան ու կհանեն մեր տնից». քաղաքացի

«Բագրատ սրբազանին շատ երկար տարիներ ճանաչում եմ դեռ Կանադայից։ Շատ սիրում եւ հարգում եմ։ Միայն ես չէ, ամբողջ Կանադայի համայնքն է նրան հարգում։ Բայց սրբազան լինելը եւ քաղաքական շարժում ղեկավարելը տարբեր բաներ են»:

ՆԳՆ-ն ամերիկյան կողմի հետ ձևավորում է համագործակցության նոր օրակարգ՝ արտակարգ իրավիճակներում պետության դիմակայունությունը բարձրացնելու շրջանակում

ՆԳՆ և ԱՄՆ համագործակցության նոր օրակարգի ձևավորման շրջանակներում ՆԳ նախարարության հրավերով Հայաստան էր այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը, որին ընդունել էր փոխնախարար Արփինե Սարգսյանը։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանության Պաշտպանական գրասենյակի ղեկավար Ջամալ Քանը: Արփինե Սարգսյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ համագործակցության համար՝ ներկայացրել է ՆԳ նախարարության ձևավորման գործընթացը։ Անդրադառնալով Կառավարության որոշմամբ հաստատված Աղետների

Քննարկվել են հուշարձանների վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի վեցերորդ նիստը: Քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից՝ ՀՀ Շիրակի մարզի Հառիճավանքի (հանրապետական նշանակության հուշարձան) տանիքի ջրամեկուսացման, ՀՀ Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղի Սբ Խաչ եկեղեցու (տեղական նշանակության

Թմրամիջոցների իրացման և ստացված շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան

 Դատախազը 2024 թվականի մայիսի 16-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում կատարած, ինչպես նաև նրանց օժանդակած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Մ.-ն ստեղծել և ղեկավարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ և առանձնապես խոշոր չափերով փողերի

«Եկել եք, մարդու ճակատագիրը շոու եք սարքո՞ւմ, ամոթ քեզ»․ վիճաբանություն՝ պատգամավորի մասնակցությամբ

Այնուհետեւ վիճաբանություն տեղի ունեցավ Գեղամ Նազարյանի եւ լրագրող Անի Գեւորգյանի միջեւ։

Բադասյանը Համաշխարհային բանկի գործընկերների հետ քննարկել է մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ կապված համատարած հայտարարագրման, անձնական հաշվի քարտերի էլեկտրոնային համակարգի ներդրման, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման և հետբացթողումային հսկողության ուժեղացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ: Քննարկվել են նաև առաջիկայում մաքսային և հարկային ոլորտներում իրականացվելիք

«Մեկնարկի՛ր».  կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար

Ինչպե՞ս կրթությունը դարձնել ավելի գրավիչ, բարձրացնել աշակերտների ներգրավվածությունը և նպաստել համայնքների զարգացմանը: Ստարտափի միջոցով այդ հարցերին լուծում գտնելու ձգտումը վանաձորցի Լարիսային հասցրել է Երևան: Նա դարձել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի մասնակից, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների և լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն և Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Լարիսան համոզված է, որ նոր միջավայրում ստացած հիմնարար գիտելիքներն

«Փոխարենը` քաղաքացիներն ապրանքները տեղափոխել են մեքենայի մեջ և այն վարել դեպի մաքսային հսկողության գոտուց դուրս գալու հատված». պարզաբանում է ՊԵԿ-ը

 Պարզաբանում «Միջադեպ Բագրատաշենի անցակետում» վերնագրով հրապարակման վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել Aravot.am կայքի «Միջադեպ Բագրատաշենի անցակետում» վերնագրով հրապարակումը: Նախքան հոդվածում ներկայացված դեպքի մանրամասն նկարագրությունը, Կոմիտեն հարկ է համարում ընդգծել, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ քաղաքացիներին առաջարկվել է անձնական օգտագործման ապրանքների շարքին չդասվող ապրանքները հայտարարագրել, սակայն տրանսպորտային միջոցի վարորդը չի ենթարկվել  մաքսային

Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն

Մայիսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացված հաղորդումը սովորական և հաճախ հանդիպողներից չէր։ Ոստիկանություն զանգահարած կինը հայտնում էր, որ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու այգեպանը հայտնել է, որ եկեղեցու այգում նորածին երեխա են թողել։ Կինը իրավապահներին տեղեկացրել էր, որ երեխային տարել է իր տուն։ Հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին։ Իրավապահները ձեռնարկեցին

ԵՄ առևտրի գծով հանձնակատար. Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ն շարունակելու է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին: Վարչապետը ողջունել է վերջինիս այցը Հայաստան և գոհունակություն հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման կարևորությունն ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը: Վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է

«Իշխանությունը չի շեղվել իր հանցավոր ճանապարհից, հրամայական է դարձել ժամ առաջ հեռացնել այս իշխանությանն՝ իր ապօրինություններով»․ Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանը հավելեց․ «Բոլորիդ հրավիրում ենք, որպեսզի այս պատրաստակամությամբ ու հանձնառությամբ ծրագրենք մեր առաջիկա քայլերը»։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930