Օրվա լրահոսը
«Սասնա ծուռ» Աշոտ Պետրոսյանին ոստիկանները փողոցից բերման ենթարկեցին
ԱԺԲ-ն պնդում է, որ Աշոտ Պետրոսյանն այսօր որևէ ցույցի չի մասնակցել:
Նախատեսվում է Սյունիքում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն. ՎԶԵԲ-ի հետ վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր են ստորագրվել
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան հանդիպման և գործարար համաժողովի շրջանակում, մայիսի 14-ին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել են «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոն» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը։ Համաձայնագրերով նախատեսվում է ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծել մաքսային և լոգիստիկ կենտրոն, որը հանդիսանում է ներկայումս որդեգրված
Վիրահայոց թեմի ստեղծած կամուրջը եւ «Հույսի կամուրջ» թատերախմբի ելույթը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս Եպիսկոպոս Դավթյանի հրավերով եւ թբիլիսահայ Գալոյան ընտանիքի հովանավորությամբ ու գործուն աջակցությամբ, Երեւանի «Հույսի կամուրջ» ներառական թատերախումբը Հասմիկ Խաչերյանի ղեկավարությամբ վերջերս ելույթ ունեցավ Թբիլիսիում` Հայարտուն կրթամշակութային կենտրոնում։ Ներկայացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ Գագիկ Եկմալյանը, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության տասնյակ տարիներ շարունակ տարաբնույթ ծրագրեր հովանավորած եւ այժմ
Շարժումն ազգային է, իսկ իրենք՝ ապազգային: Ովքեր հորդորում են եկեղեցուն և հոգևորականներին «զբաղվել իրենց գործով», պարզապես չգիտեն, թե որքան բազմազան և ներառական է այդ գործը. Վիգեն Սարգսյան
Հայաստանի ժողովուրդը Սահմանադրությամբ ոչ թե պարզապես արժևորել է ազգային եկեղեցու ավանդն ու վաստակը, այլ ապագային միտված ԲԱՑԱՌԻԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ է վերապահել
«Եթե մարդու հետ ողջագուրվելու համար այսպես են վարվում, դրանից ավելի բռնապետական մոտեցում դժվար է պատկերացնել»
«Բժիշկ Սամվել Դանիելյանին նախարարը ներկայացրել է ազատման հրաման, քանի որ քայլերթի ժամանակ ողջագուրվել էր Բագրատ սրբազանին»
Պլանային ջրանջատում Երևանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 16-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նոր Նորք վարչական շրջանի՝ 2-րդ զանգվածն ամբողջությամբ՝ բացառությամբ՝ Մոլդովական 7/1, 10, 10/1, 13, 15, 17, 19, 21, 23, 25, 25/1, 25/2, 25/3, 25/4, 27, 29/4, 29/5, 32/4,
Էնիո Մորիկոնեի որդին կղեկավարի աշխարհահռչակ նվագախմբի համերգը Երևանում
Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ կհնչեն հայտնի ֆիլմերի սաունդթրեքեր «Երեւանյան հեռանկարներ» 25-րդ միջազգային երաժշտական փառատոնը մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի օսկարակիր կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագիրը՝ Roma Sinfonietta նվագախմբի կատարմամբ: Համերգի ընթացքում կհնչեն համաշխարհային կինոյի լավագույն սաունդթրեքերը՝ The Good, the Bad and the Ugly. Once Upon a Time in America. Malena եւ այլն,
«Արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատել են Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար». Գևորգ Թամամյանը ազատման դիմում է ներկայացրել
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար (ՀՀ ԱՆ «Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ) Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Քիչ առաջ բժիշկ Սամվել Դանիելյանն ազատվել է աշխատանքից՝ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից (Թամամյանի կարծիքով՝ Բագրատ սրբազանի հետ դեպի Երևան երթի ժամանակ ողջագուրվելու համար)։ Իմ պատասխանն այդ որոշմանը՝ ներկայացրել եմ
Աննպատակահարմար է Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցի քննարկումը գործող ԱԺ-ում
Փաշինյանի հրաժարականի պահանջով ոտքի կանգնած ՀՀ քաղաքացիները պետք է պահանջեն Փաշինյանի, այս կառավարության հեռացումը եւ գործող Ազգային Ժողովի լուծարումը
Հայաստանից «հեռանում են», բայց մնում են
Ռուս սահմանապահները դուրս կգան ՀՀ մի շարք մարզերից, սակայն կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին, այսինքն, ողջ «տեղեկատվական» բազային ռուսական կողմը շարունակելու է տիրապետել Անցյալ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Վերջին անգամ նա Ռուսաստան էր մեկնել 2023թ. դեկտեմբերի վերջին, մասնակցել Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։ Ապրիլին տված հարցազրույցում Փաշինյանը բառացի կրկնել էր այն, ինչ
Փակ կլինեն փողոցներ
ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի
Անհնազանդության ցույցեր․ քաղաքացիներն առավոտյան փակել էին մի շարք փողոցներ
Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ աղբամաններով փակել էին կենտրոնական փողոցները
Մոսկվայում անհրաժեշտ են համարում Օվերչուկ-Գրիգորյան-Մուստաֆաև խմբի աշխատանքների վերսկսումը. Գալուզին
«Արևմտյան երկրների ճնշման ներքո են Երևանում որոշում են կայացրել սառեցնել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ փոխգործակցությունը», – news.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Մոսկվայում անհրաժեշտ են համարում Օվերչուկ-Գրիգորյան-Մուստաֆաև խմբի աշխատանքների վերսկսումը «Սա կարևոր է ոչ միայն Հարավային Կովկասի տրանսպորտային-կոմունիկացիոն համակարգի ապաշրջափակման, այլև տարածաշրջանի կայուն խաղաղության և բարգավաճման հաստատման համար»,
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
ՎՏԲ–Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով: Հաճախորդին գումար ուղարկելու համար անհրաժեշտ է «Денежные переводы Юнистрим» բջջային հավելվածում ընտրել «Переводы» բաժինը, սեղմել «Отправить перевод» կոճակը, ընտրել երկիրը՝ Հայաստան
Հայաստանը բռնել է բռնապետության ճամփան. Արշակ Կարապետյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դեմ իշխանությունների կոշտ մեթոդները գերազանցում են երևակայության բոլոր սահմանները։ Ոստիկանությունը` վերածվելով գործող վարչախմբի մահակի, ամենաբիրտ մեթոդներն է կիրառում, դաժանաբար ծեծում և բերման ենթարկում ցուցարարներին, խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցներին, չեն խնայում անգամ զոհված զինծառայողների ծնողներին։ Այս ամենը վկայում է, որ գործող վարչախումբն արագընթաց տեմպերով գնում է դեպի բռնապետություն։ Իշխանությունը կորցնելու ահից Փաշինյանն ու
Նաղաշ Բաղդասարյան․ «Վստահ կարող եմ ասել՝ այդ պահին Իշխանի մոտ զենք-զինամթերք չի եղել։ Եթե նույնիսկ մեքենայի մեջ մոռացված փամփուշտ կամ զենք լիներ, դա օրինական պետք է լիներ»
«Ազատազէն»-ի անդամ Իշխան Գեւորգյանի ձերբակալությունը նրա գործընկեր Նաղաշ Բաղդասարյանը զավեշտալի է համարում, քանի որ նրան բերման են ենթարկել ապօրինի զենք կրելու կասկածանքով
Զավեշտալի է ձերբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն, որ Իշխան Գեւորգյանը մշտապես եղել է օրինական զենք ունենալու կարգավորումների և աշխատանքների առաջամարտիկներից մեկը. «Ազատազէն»
«Ազատազէն». Տեղեկացնում ենք, որ երեկ գիշեր ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է Ազատազէն ԿՀԿ համահիմնադիր, խորհրդի անդամ Իշխան Գևորգյանին և ևս 4 ընկերների՝ ապօրինի հրազեն, պայթուցիկ նյութեր, պայթեցման սարքերի ձեռք բերման և տեղափոխման կասկածանքով: Զավեշտալի է ձերբակալության հիմքը, քանի որ բոլորը գիտեն այդ թվում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները, որ Իշխանը մշտապես եղել է օրինական և գիտելիքի հիման
«Ես հրաժարվում եմ սերմանել ատելություն, հրաժարվում եմ երազել պատերազմի կամ վրեժի մասին». Նվարդ Մանասյան. media.am
media.am. Տավուշի մարզից մեկնարկած սահմանազատման և սահմանագծման գործընթացը գեներացրեց իշխանության նկատմամբ հանրության մի մասում առկա դժգոհությունները և վերածեց դրանք բողոքի ցույցերի։ Ցուցարարների գործողությունները սահմանափակելու համար ոստիկանությունը ուժ է կիրառում, իշխանության ներկայացուցիչներն էլ հորդորում են եկեղեցուն չզբաղվել քաղաքականությամբ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող, ֆեմինիստ Նվարդ Մանասյանի հետ։ Շատերը ներկայիս իրավիճակում նախընտրում
Եթե շարժումը եկեղեցական չէ, բայց շարժման վարչապետի թեկնածուն հոգևորական է, ուրեմն չկա այն աշխարհիկ քաղաքական գործիչը, ով վստահություն է ներշնչում ժողովրդին ու ընդունակ է ղեկավարել ու հաղթանակին հասցնել պայքարը
Իսկ դա արդեն շատ վատ է և միայն մի բան է նշանակում, որ փողոցով իշխանափոխության հասնել հնարավոր չէ։ Դա նշանակում է, որ արդար ու թափանցիկ ընտրություններին այլընտրանք չկա։
Պետք է պատասխանենք կարևոր հարցերի. ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ 30-ամյա երրորդ հանրապետությունը փլուզվեց այսքան արագ ու ողբերգականորեն. Վահե Հովհաննիսյան
Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու
Գալուզին. Մոսկվան ողջունում է Ալմաթիում Միրզոյան-Բայրամով բանակցությունները
«Ազատություն». ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի բնորոշմամբ, ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք այս ուղղությամբ Աստանայի ջանքերին», – հայտարարել է Գալուզինը ()՝ շեշտելով․ – «Կարևոր է, որ Ալմաթիում շփումները համահունչ լինեն ամենաբարձր մակարդակով 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին, որոնք որոշեցին Բաքվի և Երևանի միջև
Նման օրենքները հակասում են ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի նպատակին. Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր վերցրած կուրսը․ ԱՄՆ պետդեպարտամենտ
«Ազատություն». Վաշինգտոնը շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ շեշտելով՝ պետքարտուղարի օգնական Ջիմ Օ’Բրայենը Թբիլիսիում է, հանդիպել է վրացի պաշտոնյաների հետ։ Ընդգծելով, որ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ Պատելը հայտարարել է՝ Վաշինգտոնն աջակցում է այդ ձգտումներին։ «Մենք նաև գիտենք, որ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին». «Հրապարակ»
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զարգացումների մասին զրուցել ենք Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։ – Մենք տեղեկություն ենք ստացել, որ Մայր Աթոռում քննարկում են շարժման առաջնորդությունը քաղաքական ուժերին հանձնելու հարցը։ – Չկա այդպիսի բան։ Չկա այդպիսի քննարկում, բայց, անշուշտ, այս շարժումը չպիտի մնա Բագրատ սրբազանի ուսերին, Բագրատ սրբազանը պիտի փոխանցի ինչ-որ մեկին։ – Իսկ ո՞ւմ։
72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման ակտիվ աջակից առնվազն 5 քաղաքացի, այդ թվում՝ «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանը
Քաղաքացիները բերման են ենթարկվել ապօրինի զենք կրելու հիմնազուրկ կասկածով, որը բնականաբար հերքվել է անձնական խուզարկությամբ։ Այնուհանդերձ, քաղաքացիները ոչ թե ազատ են արձակվել, այլ ձերբակալվել են։
ՔՊ-ական պատասխան դիվանագետներին
Բազմիցս նշել եմ, որ «քաղաքականություն վարելու» ՔՊ-ական (նիկոլական) ոճը բանսարկություններն են, շանտաժը եւ պիտակներ կպցնելը: Աչքի անցկացրեք ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի, ՔՊ-ականների ելույթների, վարչապետի ասուլիսի ցանկացած տեքստ եւ դրանում կհամոզվեք: Վերջին օրինակը: Դիվանագետների համահայկական խորհուրդը հակիրճ փաստաթուղթ էր հրապարակել, որում իր նկատառումներն էր հայտնում հայ-ադրբեջանական «սահմանազատման» գործընթացի վերաբերյալ: ՔՊ-ական պատասխանը տիպական էր՝ «այդ դիվանագետները դասալիքներ են» եւ,
Ինչու են ժամանակից շուտ ճերմակում մազերը
Մազերը սպիտակում են մազերի ֆոլիկուլներում առկա մելանինի կորստի պատճառով, և դա անդառնալի, միևնույն ժամանակ անխուսափելի գործընթաց է՝ տարիքի հետ մազերը գնալով ճերմակում են, սակայն սպիտակ մազեր կարող են հայտնվել անգամ շատ երիտասարդ մարդկանց մոտ։ Դիտարկենք մազերի՝ վաղաժամ ճերմակելու հիմնական պատճառները։ 1․ Ժառանգականություն եթե ձեր ծնողները, տատիկները կամ պապիկները բավականին վաղ են ճերմակել, ապա մեծ է
ԱԳ նախկին նախարար Արա Այվազյան. «Պահել ենք մեր դիվանագիտական խրամատը մինչեւ այն պահը, երբ թիկունքից սկսեցինք ստանալ հարվածներ». «Հրապարակ»
Շատ ցավալի է, որ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձն իրեն թույլ է տալիս նման որակումներ։ Ընդհանրապես, ինքը եւ իր թիմակիցները, որոնք շատ երիտասարդ են, իրենց պիտակումներով շատ անգամներ հիշեցնում են 1937 թվականի գործելաոճը, շատ ցավալի է այս փաստը։
Նոր սահմաններ կը պարտադրուին մեր հանրապետութեան. «Ազդակ»
Պարտադրանքի այս ընթացքը փոխելու համար անհրաժեշտ է սկսուած շարժումի համաժողովրդայնացումը:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին հերթական կեղծ տեղեկության հերքումը. ինչ մեքենա է վարում. «Ժողովուրդ»
Տավուշի թեմի առաջնորդարանից ասացին, որ Բագրատ Սրբազանը Մայր աթոռում իր համար հատկացված կացարան ունի, որտեղ բնակվում է. իսկ այս օրերին Երեւանում վագոն-տնակում կամ հյուրանոցում է գիշերում։
Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր
Սեբաստիայի (պաշտոնական թուրք․ անվանումը՝ Սվաս) Հաֆիք գավառում վաճառքի է հանվել Սուրբ Կարապետ կամ Սուրբ Աստվածածին անուններով հայտնի հայկական եկեղեցին։ Ենթադրաբար 19-րդ դարում կառուցված այդ եկեղեցին վաճառվում է 16 միլիոն թուրքական լիրայով։ Քանի որ այն հանվել է աճուրդի, բազմաթիվ ցանկացողներ են հայտնվել։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։ Աղբյուրի համաձայն՝ հայկական եկեղեցին


















































