Օրվա լրահոսը
«Թանգարանների գիշեր»-ը մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Տեղեկացնում ենք, որ Երևանում անցկացվելիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Միայն ս․թ․ մայիսի 18-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 19-ին ժամը 01։00-ին։ Հագեցած ու տպավորություններով լի օր ենք մաղթում։ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի
Գտնել Նիկոլին և անել էն, ինչը պիտի անեն ցանկացած ժողովրդավարական երկրում. Վարդան Ղուկասյանն իր այս կոչերով հայտնվել է իրավապահների տեսադաշտում
Նիկոլի հետ անել էն, ինչն արեցին Մուամար Քադաֆիի հետ. ասել է Ղուկասյանը
Նիկիֆորով. Ռուս խաղաղապահները բարձր մակարդակով են կատարել իրենց խնդիրները
«Ռուս խաղաղապահները բարձր մակարդակով են կատարել իրենց խնդիրները»,- այս մասին Խոջալուում` ռուս խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը նվիրված արարողության ժամանակ ասել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովը։ Ադրբեջանական կողմի կազմակերպած միջոցառումը տեղի է ունենում Խոջալուի օդանավակայանում. մասնակցում են ադրբեջանցի և ռուս բարձրաստիճան զինվորականներ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բախում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ
Քիչ առաջ Օպերայի հարակից տարածքում, ցուցարարների եւ ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ։ Ականատեսները պատմում են, որ պատճառը եղել է այն, որ սեւ բերետավորները ոտքով հարվածել են քաղաքացուն, հայհոյել։ «Ինքը շան հետ գալիս էր, էն հատվածում չթողեցին անցնի, եկավ, այս հատվածում էլ չթողեցին, ինքն էլ եկավ կարմիր լույսի տակ կանգնեց։ Այդ ընթացում մի երկու բառ փոխանակեցին,
Նիկոլ Փաշինյանին եւ ֆորումի մասնակիցներին վանկարկումներով եւ սուլոցներով դիմավորեցին
«Հողատու հեռացիր», «Նիկոլ դավաճան»․ այսպես դիմավորեցին քաղաքացիները՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող ՎԶԵԲ-ի միջազգային ֆորումին մասնակցելու եկած Նիկոլ Փաշինյանին։ Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիները ֆորումի մասնակիցներին էլ սուլոցներով և վանկարկումներով դիմավորեցին: Ոստիկանները շարք են կազմել, որպեսզի քաղաքացիները չխանգարեն ֆորումի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսների երթեւեկությանը: Ոստիկանների մի մասը հատուկ հանդերձանքով է, նաեւ
Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից
Օրերս Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել են 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները։ Թվային ակտիվների ոլորտում կրիպտոփոխանակման հարթակների դերի, առանձնահատկությունների և ժամանակակից աշխարհում դրանց արդիականության մասին խոսել է Fastex Exchange-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանը։ Fastex Exchange-ում գրանցման կարգին, հարթակի ընձեռած հնարավորություններին անդրադարձել է Fastex Exchange ՏՏ նախագծի ղեկավար Արգինե Ավագյանը։ Վերջինս խոսել է հարթակում գործարկված նոր
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը
Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մահափորձ է կատարվել Սլովակիայի վարչապետի դեմ, նա վիրավորում է ստացել
Regionmonitor. Մահափորձ է կատարվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ: Հրաձգության հետևանքով նա վիրավորվել է: Ֆիցոյին տեղափոխել են հիվանդանոց, հարձակվողին բերման են ենթարկել:
«Մեր տեղեկություններով՝ Բագրատ սրբազանի վարկանիշը 80 տոկոս է»․ Գառնիկ Դանիելյան
Իշխանությունները վարչական պատժիչ բոլոր ռեսուրսները, գործիքակազմը օգտագործում են վախի մթնոլորտ ստեղծելու համար
Հայ ժողովրդի շահերը չեն ներկայացնում, դրա համար էլ իրենց շրջապատել են վայրագ ոստիկանական ուժերով. Մարգարիտ Եսայան
Իրենք երազում են, որ սրբազան շարժումը մարի, բայց այդպես չի լինելու, իրենք շուտով հեռանալու են. Մարգարիտ Եսայան
Ներքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհուրդը կընդլայնեն համագործակցության օրակարգը
Մայիսի 15-ին Ներքին գործերի նախարար ն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Ողջունելով հյուրին՝ Վահե Ղազարյանը նշանակման կապակցությամբ շնորհավորել է նրան և արդյունավետ աշխատանք մաղթել։ Նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ Երևանյան գրասենյակի հետ ձևավորված վաղեմի և արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Ներքին գործերի նախարարության ձևավորումից կարճ ժամանակ անց Եվրոպայի խորհրդի հետ
3000 մասնակից՝ 74 երկրից. Երևանում անցկացվում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
Մայիսի 14-ից 16-ը Երևանը հյուրընկալում է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Հանդիսանալով համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող առանցքային իրադարձություններից մեկը՝ համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, և կայացվում են որոշումներ Բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ: Հայաստանում առաջին անգամ անցկացվող ֆինանսական ոլորտում աննախադեպ այս միջոցառումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ
«Ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր օրակարգը»․ Բագրատ սրբազանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում
«Ես ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր օրակարգը»,- դեպի Ազատության հրապարակ ճանապարհին, լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազան Գալստանյանը՝ հավելելով, որ այս օրերին քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների մեջ են եւ առաջիկայում անելիքների ամբողջական ճանապարհային քարտեզը կներկայացնեն։ Բագրատ սրբազանը տեղեկացրեց, որ այսօր արդեն հանդիպել են «Ապրելու երկիր» կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։ Անահիտ Մանասյանը շրջել է տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը։
«Մենք ասել ենք՝ գալիս ենք ջարդե՞նք, որ դուք մահակներով կանգնած եք»․ Անաիս Սարդարյան
Մայրաքաղաքի փոքր կենտրոնում ոստիկանական ուժեր են կենտրոնացվել
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը մայիսի 14-ին միաձայն (74 կողմ ձայն՝ 74 ներկա պատգամավորներից) հավանություն է տվել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին, որը պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքներին պարտավորեցնում է յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն։ Նշվում է, որ այս նախաձեռնությունը
Ինչու փողոցում ընկած իշխանությունը չեն վերցնում. Էդգար Ղազարյանի մեկնաբանությունը
Դատախազությունում եղած դիմումներից որեւէ մեկի ընթացքը կարող է հանգեցնել Փաշինյանի պաշտոնի ժամանակավոր դադարեցմանը
Քննարկվել են Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ ՀՀ-ում իրականացվող և նախատեսվող ծրագրերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերին: Վարչապետը բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այն էլ ավելի կզարգանա ու կընդգրկի այլ նոր ոլորտներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է խորացնելու և ընդլայնելու փոխգործակցությունը Ֆրանսիայի հետ բոլոր ոլորտներում և վերջին շրջանում
«Սա նույնիսկ ոստիկանապետություն չի, ենիչերապետություն է»․ Օպերայի տարածքում մեծաքանակ ոստիկանական ուժեր են, մարդիկ վրդովված են
Օպերայի շենքի շրջակայքը եւ Ազատության հրապարակը շրջափակված են ոստիկանական մեծաքանակ ուժերով, փակ են տարածքի սրճարանները, մարդկանց շարժը դեպի Ազատության հրապարակ սահմանափակված է։ Ոստիկանները պատճառաբանում են, թե միջոցառում կա։ Անցորդների տարակուսած հարցերին էլ պատասխանում են՝ լրատվականներին հետեւել՝ հասկանալու համար, թե ինչ միջոցառում է։ Մուտքը Ազատության հրապարակ թույլատրվում է միայն Հյուսիսային պողոտայի կողմից։ Իսկ Հյուսիսային պողոտան այս
Նշանակումներ Զինված ուժերում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի ինժեներական զորքերի
Ինչ ճանապարհով կարելի է հեռացնել Փաշինյանին. Gallup International-ի հարցման արդյունքները
Միայն 19,1%-ն է կարծում, որ Փաշինյանը չպետք է հեռանա
Սամվել Մինասյանը՝ Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԱՄՎԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Սամվել ՄԻՆԱՍՅԱՆԻՆ նշանակել Տարածքային պաշտպանության զորքերի հրամանատար՝ ազատելով Տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի
7 հարց իրական հաշտեցման հասնելու և համազգային կոնսենսուսի ձևավորման համար
Իսկ ցավոք ներկայիս իրական Հայաստանը մի տուն է, որտեղ չկա ներքին խաղաղություն, և վայ այն տանն, որտեղ չկա ներքին խաղաղություն:
Թուրքիայում, ըստ իշխանությունների, հեղաշրջում նախապատրաստելու փորձ է կասեցվել
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Թուրքիայում, ըստ իշխանությունների և (ավելի շատ) մերձիշխանական մեդիաների, հեղաշրջման նախապատրաստման փորձ է կասեցվել: Այս պահին խուզարկություններ ու զանգվածային ձերբակալություններ են: Դեռ ավելին հայտնի չէ:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մայիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մայիսի
«Մեծաթիվ ոստիկանական կուտակումներ են հատկապես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարակից տարածքում»
Հայկական ալիք. Այս պահին մեծաթիվ ոստիկանական կուտակումներ կան հատկապես Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում, որտեղ այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները իրենց քաղաքացիական անհնազանդությունն են արտահայտելու դե-ֆակտո վարչապետի դեմ:
46,5%-ը ոստիկանության գործողությունները բացասական է գնահատում. Gallup International-ի հարցումը
Իսկ 52,1%-ը դրական է գնահատել ցուցարարների վարքագիծը
ՌԴ-ում կատարվող հանցագործություններում միգրանտների մասնաբաժինը ցածր է. Կոլոկոլցև
«Ռուսաստանում կատարվող հանցագործություններում միգրանտների մասնաբաժինը ցածր է՝ 4 տոկոս», – ինչպես հայտնում է TACC-ը, ասել է ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը։ «Բայց երբ այլ երկրների քաղաքացիները գալիս են մեզ մոտ և իրենց անպատշաճ են պահում, դա, բնականաբար, առաջացնում է հանրային մեծ ուշադրություն։ Ուստի հետևեք սոցիալական ցանցերին, լրատվամիջոցների հրապարակումներին, բացահայտեք նման դեպքերը և անմիջապես արձագանքեք»,- նշել է
Մենք բոլորս կարող ենք անել ավելին
Ինչպես են բարոյական օրինակները փոխում աշխարհը 1968 թվականի օգոստոսի 25-ին խորհրդային (իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հակախորհրդային) 8 այլախոհներ բողոքի ցույց արեցին Կարմիր հրապարակում՝ խորհրդային բանակի՝ Չեխոսլովակիա ներխուժելու դեմ: Ցույցը երկար չտեւեց, մասնակիցները ձերբակալվեցին: Այդ ակցիայի հետեւանքով խորհրդային զորքերը դուրս չեկան Չեխոսլովակիայից: Բայց արդյո՞ք 8 հոգու ձեռնարկած այդ գործողությունն անիմաստ էր: Կարծում եմ՝ ոչ. եթե
Մեծ հայրենականի հերոսների հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ դա տեղի ունենա. Զախարովա
«Մեծ հայրենականի հերոսների հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ դա տեղի ունենա», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում պատասխանելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պղծման մասին հարցին՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մի կարծեք, որ մենք ինչ-որ բան կանտեսենք»,- հավելել է նա:


















































