Օրվա լրահոսը
«Չունենք հին ու նոր սխալները կրկնելու իրավունք. ստիպենք դադարեցնել ՀՀ մասնատման գործընթացը». «Կամք»
Հայկական արժեքների պաշտպանության Կամք հասարակական նախաձեռնությունը կոչով դիմում է պայքարող և տագնապող մեր ազգակիցներին։ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քաղաքական շարժումը մեր երկիրն ու պետականությունը հասցրել են կործանման եզրին։ Դրսից ղեկավարվող և ֆինանսավորվող այս գործընթացը հնարավոր է կասեցնել միայն մեկ՝ ամբողջական ազգային փրկության ծրագրի շուրջ համախմբվելու ճանապարհով։ Մենք շատ ժամանակ չունենք, չունենք հին ու նոր
Աննա Հակոբյանին տեսել են Կապանի զորամասում , ի՞նչ էր անում Մակարյանի հետ. անհետ կորած զինծառայողի մայր
Օնիկ Գասպարյանից հարցրի՝ իսկ ով կարող էր ձեզնից բացի գեներալներին հրաման տալ, պատասխանեց՝ դե դուք գիտեք. Անահիտ Ադոյան
«Լինում են դեպքեր, երբ քաղաքացին ամբողջ տարվա գույքահարկը ստիպված վճարում է տարվա սկզբին, հետագայում մեքենան օտարում է և անցնում տարբեր թղթաբանական գործընթացներ՝ ավելի վճարած գումարը վերադարձնելու». նոր իրավական կարգավորում
«Եթե քաղաքացու՝ գույքահարկը վճարելու ժամանակը մինչեւ տվյալ տարվա դեկտեմբերի 1-ն է, եւ վերջինս հունվարին կամ փետրվարին մեքենան տանում է տեխզննման, ապա կարծում ենք, որ չպետք է քաղաքացուն ստիպել ժամկետից շուտ վճարել իր հարկային պարտավորությունները»
«Եթե ոչինչ չեք կարողանում փոխել կամ կանխել, ավելի լավ չէ՞ ԱԺ-ում սահմանադրական ճգնաժամ ստեղծել»․ Հովհաննես Շահինյան
Եթե խոսում ենք սահմանների մասին, ապա 1828 թվականի Գյուլիստանի պայմանագրից պետք է սկսել․ «Համահայկական ճակատ»
Անհրաժեշտ է Ադրբեջանի հետ իրականացնել ամբողջական սահմանազատում, և վերջնական համաձայնության ձեռքբերումից հետո միայն իրականացնել սահմանագծում. Վահե Հովհաննիսյան
Ինչ շարժում է սկսվում Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային միջազգային հանրության
Մարիա Զախարովա. «Վլադիմիր Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 17-ի հարցազրույցում է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարգավորված չէ»
Իսկ փաստն այն է, որ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրամիության հովանու ներքո անցկացված համաժողովում հենց Հայաստանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Դա նույնպես հաստատված է Հայաստանի պաշտոնական հայտարարություններում։
Նպատակ է դրված մինչև 2026թ.-ն 20%-ով կրճատել նպաստառու ընտանիքների քանակը. Նարեկ Մկրտչյան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հատկացվող սոցիալական աջակցության ծրագրերին և այս ուղղությամբ նախարարության կողմից իրականացվող միջոցառումներին: Նախարար Նարեկ Մկրտչյանն տեղեկացրել է, որ
Շատ ժամանակ ատելության խոսքը նույնիսկ ողջունվում է. ՀՌՀ նախագահ
Մեզ մոտ չարության խոսքը առավոտից իրիկուն հնչում է հատկապես՝ ո՛չ մեր կողմից կարգավորվող մարմիններում
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. Երևանում փակ փողոցներ չկան
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն
«Եթե չլինի Կիրանցը, մարդիկ թող չմտածեն, թե կարող են իրենց տներում խաղաղ ապրել»․ Տավուշում պայքարը շարունակվում է
Կիրանցի բնակիչները հավաքվել են ու փորձում են թույլ չտալ, որ գյուղի տարածքում ականազերծման աշխատանքներ իրականացվեն։
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայիայում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ-թափեր վարժության եզրափակիչ
Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ–թափեր վարժության եզրափակիչ: Որակավորման փուլում Մանուկյանը 14.433 միավոր է հավաքել և առաջին տեղով դուրս եկել եզրափակիչ, իսկ Խաչատրյանը 14.233 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ ևս ապահովելով իր մասնակցությունը եզրափակչին: Եվրոպայի երիտասարդների առաջնության թիմային պայքարում Հայաստանի
«Համատեղ գործունեության հաջողված օրինակ». ռուս գեներալը գովեստով է խոսել Աղդամում փակվող ռուս-թուրքական կենտրոնի մասին
«Ազատություն». Ինչպես հաղորդում է ԱՊԱ ադրբեջանական լրատվական գործակալությունը, Աղդամում թուրք-ռուսական միացյալ մոնիտորինգային կենտրոնի փակման արարողության ժամանակ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովն ասել է՝ կենտրոնը դարձել է երեք երկրների զինվորականների համակարգման և համատեղ գործունեության հաջողված օրինակ։ «Բաքուն, Մոսկվան և Անկարան հաջողությամբ համակարգում են գործողությունները տարածաշրջանային և միջազգային խնդիրների կարգավորման հարցում: Ռուսաստանի պաշտպանության
«Իմ բառապաշարն ավելի նուրբ է, քան Լիլիթ Գալստյանի ու որոշ կուսակցությունների բառապաշարը». Տիգրան Հակոբյան
Որեւէ տեղ ասված չէ, որ իրավունք չունեմ քաղաքական գնահատականներ տալու
Դեսպան Մարագոսը մեկնաբանեց, որ ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման և սահմանագծման հիմք, և ողջունում է այդ գործընթացի մեկնարկը. Թագուհի Թովմասյան
Նշեցի, որ հաճախ են հայերը բախվում դժվարությունների վիզաներ ստանալու հարցում։
«Եթե նպատակահարմար լինի այլ աղբյուրներից ավելի էժան ու շահավետ գնով գազ գնել՝ մենք կքննարկենք»․ Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հարցի մասին
«Մենք Ռուսաստանից գնում ենք գազը, բայց քանի որ գազամուղները խաչվում են, գազամուղի մեջ գազի որոշ ծավալ կարող է լինել ադրբեջանական»։
«Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո». Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարը. «Թաթոյան» հիմնադրամ
Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո
Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու Ադրբեջանի դժգոհությանը
«Ազատություն». «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, բայց մենք նաև Հնդկաստանի պաշտպանական արտահանման խթանման քաղաքականություն ենք վարում», – ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջեյսվալը՝ արձագանքելով Հայաստանին զենք մատակարարելու հարցով Ադրբեջանի դժգոհություններին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Երևանում ապամոնտաժվել է չափորոշիչներին չհամապատասխանող շուրջ 10500 գովազդ
2023 թվականի ապրիլին Երևանի ավագանու՝ արտաքին գովազդի տեղադրման, կրիչների և էսքիզների սահմանված չափորոշիչներում փոփոխություն կատարելուց մեկ տարի անց Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ: Տնտեսվարողների հետ աշխատանքները ևս շարունակվում են: Երևանի քաղաքապետարան
Ռուսական կողմը պատրաստակամ է փակելու այն հաղորդումները, որոնք վտանգ են պարունակում. Տիգրան Հակոբյան
Եթե օրենքի փոփոխություն ենք նախատեսել, ապա որոշ բացառություններով՝ օտար հեռարձակողների հեռարձակումը պետք է արգելվի
Քաղաքացիները փակել են նաեւ Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Տավուշի մարզում անհնազանդության միջոցառումները շարունակվում են։
«Միջազգային ոճրագործությունների ճանաչումը լոկ սրտհովանք է, անհրաժեշտ է նաև համարժեք պատիժ». Արտակ Բեգլարյանը պարգևատրվել է Փարիզի բարձրագույն՝ «Գրանդ վերմեյ» մեդալով
«Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հրավերով, ապրիլի 24-ին Փարիզում մասնակցել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառմանը, որի ժամանակ պարգևատրվել է Փարիզ քաղաքի բարձրագույն՝ «Գրանդ վերմեյ» մեդալով: Ելույթներով հանդես են եկել Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, քաղաքապետ
Մարիա Զախարովա. «Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»
Ինքը՝ Հայաստանի ղեկավարությունը, ընդունում է, որ Ադրբեջանի հետ սահմանազատման բանակցությունների շրջանակներում պետք է տեղանքում գծել սահմանագիծը: Նաեւ խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հարցերը:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Բարեղամ Հարությունյանն ու Նարեկ Մանասյանը, դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար: 48 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Բարեղամ Հարությունյանն ուժերը չափել է սերբ Ռադե Յոկսիմովիչի հետ և 4:1 հաշվով առավելության հասել մրցակցի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը ԵԱ-ում պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ
Բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում քննարկվեցին արցախահայության հիմնախնդիրներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող հարցեր
Սույն թվականի ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը հանդիպեց բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցներին (The Guardian, BBC, the Independent, the Telegraph, the Critic, Adam Smith Institute): Հարցազրույցի ընթացքում քննարկվեցին եկեղեցու դերը հայ ժողովրդի կյանքում, արցախահայության հիմնախնդիրներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող հարցեր ու խնդիրներ: Լրատվամիջոցներին ներկայացվեցին նաև Ամենայն Հայոց Հայրապետի
Մուտք են գործել ՀՀ կառավարության շենք, շարունակել գույք ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունները
Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 2 անձի վերաբերյալ վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ
«Մարդասիրության սերմերը պետք է փոքրիկների մեջ դնել, որպեսզի մարդասեր լինեն, երբ մեծանան»․ երեխաների պատրաստած աշխատանքների ցուցահանդես Տեխասում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
Նա ընդգծում է այլազգիների մասնակցությունը միջոցառմանը։ «Նկարների հեղինակներից են ոչ միայն Հայկական վարժարանի աշակերտները, այլև հանրակրթական և մասնավոր դպրոցների երեխաներ Հյուստոնից, Օստինից և Փլենոյից», – մեզ հետ զրույցում նշում էր Խաչատրյանը։
Ադրբեջանի կողմից մեղադրանքներ ներկայացվում են ՀՀ-ի դեմ, որոնք շինծու են: Մենք այդ ամենը մերկացնելու լրջագույն խնդիր ունենք. Սիրանուշ Սահակյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն է: – Եղիշե Կիրակոսյանն Արդարադատության միջազգային դատարանում «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով ներկայացրել է իր առարկությունները` Ադրբեջանի ներկայացրած պահանջներին: Նա անդրադարձել է նաեւ Ադրբեջանի ներկայացուցչի պնդումներին Գարեգին Նժդեհի մասին: Արժե՞ր այդքան երկար անդրադառնալ ադրբեջանական պնդումներին: Կա՞ր նման անհրաժեշտություն: – Կարծում եմ, այստեղ մի նրբություն կա` «Ադրբեջանն ընդդեմ
Եկեղեցիների վրայի արձանագրությունները միայն բավարար են, որ չտեսնել ցանկացողն անգամ համոզվի՝ տառերը հայերեն են, խաչքարերը՝ Հայ առաքելական եկեղեցունը. Աշոտ Հակոբյան. «Ազգ»
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրն էր ապրիլի 18-ին: Այս առնչությամբ «Ազգ»-ը մի քանի հարց է ուղղել վերականգնող ճարտարապետ Աշոտ Հակոբյանին: – Հուշարձանների պահպանության օրը ցավով ենք խոսում վայ-հարեւանի տիրապետության տակ մնացած մեր կոթողների մասին, որոնք ոչ թե պահպանության, այլ պաշտպանության կարիք ունեն: Ի՞նչ կարող ենք անել Արցախի՝ ավելի քան 4000 հուշարձան-կոթողներն ինչ-որ ձեւով փրկելու
Վարչապետը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 391-Ա ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16.1-ին մասը` 1. Հաստատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից


















































