Օրվա լրահոսը

Վլադիլեն Բալյան. մտքի և գործի հարյուր տարվա միություն

Ապրիլի 25-ին լրացավ կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, խմբավար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սուրբ Մովսես Խորենացու մեդալակիր, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե շքանշանակիր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի հարյուրամյակը: Վլադիլեն Բալյան անունը լսելիս իսկույն մտաբերում ես «Ամպեց, կորավ լուսնկան»՝ շատերի կարծիքով ժողովրդական երգը: Կոմպոզիտորը, սակայն, միայն իր այս անմահ ստեղծագործությամբ չէ, որ արժանիորեն

Եվրոպայի ձայնը շատ կարևոր է․ Ֆրանսիային պետք է մյուսներն էլ միանան․ Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին

Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ապրիլի 25-ին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ: Հարազատները խնդրել էին Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով

Կոնստանտին Զատուլին. «Անգամ բոլշեւիկները, որ վերաձեւում էին քարտեզը, հասկանում էին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է գոնե ինքնավար մարզի կարգավիճակ ունենա»

Կոնստանտին Զատուլինը հիշեց 2020 թվականին Ալեն Սիմոնյանի հետ կապված մի պատմություն։ «Երբ ես Հայաստանում էի, նա ինձ կենտրոնական հրապարակից ոչ հեռու մի վայրում ընթրիքի հրավիրեց։ Ընթրիքի ավարտից հետո, երբ ես պատրաստվում էի գնալ, նա ինձ խնդրեց միասին քայլել հրապարակում։ Եվ երբ հետաքրքրվեցի, թե ինչու, ասաց՝ դուք ճանաչված եք Հայաստանում, եւ ես ցանկանում եմ ձեր կողքին լինել Երեւանում քայլելիս»,-պատմեց նա։

«Մենք շահագրգռված ենք լսելու մանկավարժների կարծիքները և անհանգստությունները». ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Կրթության դերը պետության ամրապնդման գործում» ուսուցչական համաժողովի համայնքային փուլը: Համաժողովի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ  182 և 65 ավագ դպրոցներ: Երևանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը: ԿԳՄՍ փոխնախարարը

«Բավակա՛ն է, ի՞նչ է ձեր ուզածը, Նիկո՛լ, չե՞ք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, դուք անկարող եք համակարգային որևէ խնդիր լուծել». Նորիկյանի ցույցը հրապարակում

Չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր լինել ապահովել արդյունավետություն, ապահովել համակարգային բարեփոխումներ:
Ըստ Նորիկյանի, 6 տարի այս իշխանավորները ժողովրդին պահել են «ներկա-նախկին» խոսույթով, 6 տարի սեւերի ու սպիտակների բաժանելուց հետո հիմա էլ ժողովրդին բաժանել են արեւմտամետների ու ռուսամետների:

ՆԳՆ ենթակա մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվել են 128 կարգապահական տույժեր

2024 թ. 1-ին եռամսյակի ընթացքում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1015 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ՆԳՆ ենթակա մարմինների՝ ոստիկանության, փրկարար ծառայության, միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների, այլ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են 128 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նախազգուշացում»` 2, – հայտարարվել է «Նկատողություն»` 62,

Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն, ինչը կազմում է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գյումրեցիների՝ կոմբայններով ու էվակուատորներով բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունն առգրավվել է էվակուատորները

Երեկ ի սատարումն տավուշցիների՝ Գյումրի-Երևան ավտոմայրուղու Մարալիկի հատվածը փակելուց հետո  շիրակցիները ժամը 16․00-ի սահմաններում ինքնաբուխ ցույց անցկացրեցին Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում։ Ցույցն արտառոց էր նրանով, որ Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու հատվածում ցուցարարներին միացել էին ֆերմերները՝  իրենց գյուղտեխնիկայով՝ կոմբայններով ու էվակուատորներով փակելով ճանապարհը։ Aravot.am-ի հետ զրույցում ֆերմեր Գևորգ Ավագյանն ասաց, որ ճանապարհը մեկ ժամ շարունակ փակ են պահել,

«Ժենգյալով հացը թխելիս ակամայից հայտնվում եմ իմ հողում, իմ տանը». Հայաստան հասնելուն պես՝ Մարինեն սկսել է արտադրությունը. «Ա1+»

«Անասելի ցավալի է, երբ չգիտես որտեղ թափես հոգուդ մեջ կուտակված վիշտն ու մորմոքը»

«Ինձ խփեցին, ես հետ եմ հրել». Մասիսի դպրոցի ուսուցչուհին, որին մեղադրում են երեխաներին հայհոյելու ու ծեծելու մեջ ազատվեց աշխատանքից․ Civilnet

Արև Վրացյանը բողոք է ներկայացրել է արցախցի երեք երեխայի դեմ։ Արցախցի երեխայի ծնողն էլ իր հերթին է բողոք ներկայացրել ոստիկանություն՝ երեխային հարվածելու դեպքով։

Ընդգրկված լինելով ՔԿՀ-ի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, շուրջ 3 ամիս գիշերներն անցկացրել են ազատազրկված անձանց համար նախատեսված հիվանդասենյակներում՝ չկատարելով իրենց պարտականությունները. 2 անձ ազատվել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննության արդյունքներով պարզվել է, որ ՔԿՀ-ներից մեկի պատասխանատու հերթապահն ու անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետը, ընդգրկված լինելով հիմնարկի շուրջօրյա հերթափոխային ծառայության մեջ, տևական ժամանակ՝ շուրջ երեք ամիս, գիշերային ժամերին մուտք են գործել հիմնարկի բուժական մասնաշենք և ողջ գիշերն անցկացրել են ազատազրկված

«ԵՄ դեսպանին ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են սահմանազատման վերաբերյալ իրենց տեսակետը, որը տարբերվում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումից»

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ապրիլի 26-ին հանդիպել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: Հայ խորհրդարանականները, ողջունելով հյուրին, կարեւորել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները եւ Եվրոպական միության ներկայությունը տարածաշրջանում: Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը` հատկապես դժվարին ժամանակահատվածում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: Տիգրան

«Պարտադիր պետք է իրավական գործընթաց սկսեն Կոտայքի ոստիկանապետի ոչ օրինաչափ գործողությունների դեմ, նա աչքի է ընկել բիրտ ուժով, ծեծով». Արման Ղազարյան

Սեւան-Հրազդան ճանապարհը բացվեց: Արման Ղազարյանի խոսքով՝ այս կառավարության հենարանը մնացել է միայն «չոստիկանը», որը ամեն սահման անցնելով՝ ոտնահարում է քաղաքացիների իրավունքները՝ մտածելով, որ անպատժելիություն է:

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է․ նկարչության վարպետության դասեր, հեքիաթապատումներ, քննարկումներ

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագրի շրջանակում Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցներն ու ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ, գոբելենագործ, մանկավարժ Սոնա Բանոյանն ապրիլի 25-ին Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրի մշակույթի տանը հանդիպել են գրադարանի մանուկ և պատանի ընթերցողների հետ, անցկացրել՝ քննարկումներ ու վարպետության դասեր։ Ծրագրի առաջին օրը Խնկո Ապոր անվան ազգային

«Հայտնել է Քարվաճառի զորամասի հետ կապված տեղեկություններ». պետական դավաճանություն կատարելու համար 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ նրանք հետախուզվում են

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել

Պատրաստվում են արտահանձնել մի երիտասարդի, որին արտահանձնման երկրում խոշտանգել են. ՀՔԱՎ

2024թ. փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալում է Վրաստանից Հայաստան մուտք գործած Բելառուսի քաղաքացի Մաքսիմ Վաիտկիավիչուսին։ Վերջինիս նկատմամբ Բելառուսի իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել «զինվորական ծառայությունից խուսափելու» հիմքով։ Փետրվարի 9-ին Տավուշի մարզի Դատախազության կողմից միջնորդություն է ներկայացվում Դատարան Մաքսիմին կալանավորելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով, որ Բելառուսի իրավապահ մարմինները նրա հանդեպ հետախուզում են հայտարարել։

«Պատգամավոր է, ո՞ւր եք տանում». Ոստիկանները բռնությամբ բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին

Ոստիկաններից մեկը մեջքի հետեւից կճմթում էր բերման ենթարկվողներին, որոնք ընդդիմանում էին նստել ոստիկանական մեքենան: Նրան հորդորում էին. «Տղեն չի՛ կճմթում, չկճմթես, չես կարում խփես՝ կճմթո՞ւմ ես: Էդ 5 ամսով որ կուրսերի ես գնացել, ասել են՝ կճմթե՞ս»:

«Ավրորան» եւ «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը ներկայացնում են մայիսյան ֆորումի բանախոսներին

Լոս Անջելես, Կալիֆորնիա. 2024 թ. ապրիլի 26. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այսօր ներկայացրել է Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի բանախոսներին: Համաշխարհային մտքի առաջնորդները եւ համայնքներում էական փոփոխություն իրականացնող մարդիկ հանդիպելու են «Ավրորայի» միջոցառումներին՝ մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում: Քանի որ հակամարտություններն ու պատերազմները շարունակվում են աշխարհի բազմաթիվ հատվածներում, այս տարի միջոցառումների առանցքում «լուսավոր ապագայի հույսն է՝ նույնիսկ

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման նպատակով

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին: Քննարկվել են նաև հանրային ֆինանսների կառավարման (ՀՖԿ) ռազմավարությանը և Հայաստան-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգմանն առնչվող հարցեր: Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԵՄ ցուցաբերած աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։ Մրցույթին մասնակցել է 29 երկրի 154 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Թադևոսյանը, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արտավազդ Արաբաչյանը և 11-րդ դասարանի սան Արման

ՀՀ կառավարությունը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից. Տավուշում ընթացող գործընթացը հակասահմանադրական է.«Արդար Հայաստան»

Քննարկում ենք ՀՀ կառավարության ու ՀՀ վարչապետի՝ վերը նշված հարցերի կապակցությամբ ընդունված որոշումները ՀՀ սահմանադրական ու ՀՀ վարչական դատարաններում վիճարկելու իրավական հնարավորությունները։

Հառիճավանք. Ճանապարհ դեպի լույս

Այստեղ այլ է կարգուկանոնը, սովորելու, միմյանց հետ հաղորդակցվելու մշակույթը, անգամ սովորական թվացող դասապրոցեսը տարբերվում է սովորական մյուս ավագ դպրոցներից՝ չկան դասին անպատրաստ երեխաներ, ամեն դասը վերածվում է ինտելեկտուալ խելահեղ զվարճանքի:

Ապրիլ 24-ը քաղաքականացնելու փորձն անարգանք է մեր նահատակներու յիշատակին. ՍԴՀԿ

Լիբանանահայութիւնը այս տարի կրկին մեծ շուքով ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան 109-րդ յիշատակը, յուսալով որ համագաղութային այս աւանդոյթը անգամ մը եւս կ’ամրապնդէ ողջ հայութեան միասնական ոգին: Դժբախտաբար սակայն, քայլարշաւի աւարտին Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մուտքին, ՀՅԴ ԼԵՄ-ի կողմէ տեղի ունեցաւ օրուան խորհուրդին և ոգիին ոչ յարիր երեւոյթ մը: Արդարև, այն պահուն երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը

Աշտարակում կանխվել է մի խումբ երիտասարդների «վենդետան». Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 25-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Քրեական հետախուզության (բաժնի վարչության պետ Ալիկ Հակոբյանի), ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանի) և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի գլխավորությամբ, օպերատիվ գործողությունների արդյունքում Արագածոտնի մարզում կանխել են մի

Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ

Ապրիլի 23-25-ը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի պաշտպանության նախարարության սպառազինության ազգային տնօրեն և պաշտպանության գլխավոր քարտուղար, գեներալ Լուչիանո Պորտոլանոյի, Իտալիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մատեո Պերեգո դի Կրեմնագոյի, Կոնֆինդուստրիայի օդատիեզերական, պաշտպանության ու անվտանգության ֆեդերացիայի նախագահ Ջուզեպպե Կոսսիգայի, ինչպես նաև ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների

Բուժառուների նկատմամբ ֆիզիկական զսպում իրականացվել է օրենքով չնախատեսված, դժվար արձակվող մեխանիկական միջոցներով. ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման աշխատակիցները և փորձագետները, ինչպես նաև Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարն ապրիլի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել են նշված հաստատություն նախկինում կատարած այցերի ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ ՄԻՊ առաջարկների կատարման վիճակը, ինչպես նաև վեր

«Մենք չենք պահանջում դատարանից, որ որոշի, թե Հայաստանը խախտել է Ադրբեջանի իրավունքները, այլ որ որոշի՝ Հայաստանը խախտել է իր իսկ հանձնառությունը՝ Կոնվենցիայով սահմանված»․ Ադրբեջանի շահերը պաշտպանող պրոֆեսորը՝ ՄԱԿ-ի դատարանում

Ադրբեջանի շահերը պաշտպանող պրոֆեսոր Ստեֆան Տալմոնն էլ նշեց, որ Ադրբեջանը կարող էր իր հայցը ներկայացնել երբ ուզեր, բայց կային սպասելու համար պատճառներ․ Ադրբեջանը սպասում էր, որպեսզի կարողանար ապացույցներ ունենալ «Հայաստանի կողմից օկուպացված» տարածքներից։ Իսկ դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանն «ազատագրեց» այդ տարածքները։

Պետությանը պատճառված ավելի քան 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող վարույթներով

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ամփոփվել են 2024թ. 3 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ այդ թվում նաև հանցագործությամբ պետությանը, համայնքներին, քաղաքացիական և իրավաբանական անձանց պատճառված վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ: Պարզվել է, որ  2024թ․ առաջին եռամսյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով բացահայտված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 6.246.018.000 ՀՀ

ՍԴՀԿ. Դեսպան կը ներկայացնէ Հայաստանի Հանրապետութիւնը եւ պէտք չէ պետականութիւնը շփոթել անցեալի, ներկայի ու գալիք ՀՀ իշխանութիւններուն հետ

ՀՅԴ-ի մի քանի երիտասարդներ սրահ խուժելով անպատուաբեր արտայայտութիւններով դիմեցին Հայաստանի Հանրապետութեան դեսպան՝ Ն․Գ․ Անահիտ Յարութիւնեանին: Մեր տարակուսանքը կը յայտնենք ՀՅԴ ղեկավարներուն կրաւորական պահուածքին հանդէպ

«Հավատում եմ, որ Ադրբեջանը և Հայաստանն այս տարի խաղաղության պայմանագիր կստորագրեն»․ Շոլց

«Ազատություն».  Բեռլինում Ալիևի հետ հանդիպումից հետո՝ Գերմանիայի կանցլերը տեղեկացրել է, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը. «Լավ է, որ երկու երկրների ղեկավարները երկխոսության մեջ են։ Ինձ հետ ձեր վերջին հանդիպման ժամանակ ասացիք, որ բոլոր հարցերը կլուծվեն քննարկումների միջոցով։ Ես ակնկալում եմ, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ կառուցողականություն կցուցաբերեն»,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930