Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամեց հոգևորականներին հայ ժողովրդի համար այս ծանր ժամանակաշրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց հովվական ծառայությունը

Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց երեքշաբաթյա վերապատրաստման դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել էին Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, խոսեց վերապատրաստման դասընթացների կարևորության և դրանց արդյունավետության մասին։

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ»

Պատրաստ ենք ստանձնել այն մարդկանց դատական պաշտպանության գործը, որոնց սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին․ Տարոն Սիմոնյան

ԵՊՀ դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Բոլոր այն անձինք, ում սեփականությունը ՀՀ կառավարությունն ապօրինաբար հանձնում է Ադրբեջանին՝ չլսված ապօրինի և հանցակազմ պարունակող գործողությունների հետևանքով, այն պայմաններում, երբ այդ նույն ՀՀ կառավարությունն ինքն է ճանաչել և գրանցել սեփականության իրավունքը, պետք է սկսեն դատական գործընթաց Կառավարության դեմ: Ես և իմ շատ գործընկերներ պատրաստ ենք

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների

Համատեղ հրատապ հայտարարություն Իրավիճակի նկարագրությունը Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում Հայաստանի գործող իշխանությունները պարտավորվում են միակողմանի տարածքային զիջումներ անել1։ Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ աշխատանքների արդյունքում Հայաստանը ստանալու է «անվտանգային ռիսկերի նվազեցում»[1]։ Գործընթացը համարելով միակողմանի զիջում՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի և Հանրապետության այլ վայրերի բնակիչներ ձեռնարկեցին խաղաղ

2024 թվականին մենք վերապրում ենք 1915 թվականի ողբերգությունը․ Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինիի ելույթը Հռոմի «Հայոց Ցեղասպանության» այգում Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը «Շնորհակալ եմ, կաշխատեմ կարճ խոսել: Ես եմ շնորհակալ ձեզ: Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս

«Թատերաբեմը փողոցն է, թիրախը՝ Ազգային ժողովը». Դավիթ Անանյանը Ադրբեջանից գազ գնելու հեռանկարն անիրատեսական է համարում

«Պետք է անհապաղ սկսել իշխանափոխության գործընթաց՝ օրենքին համապատասխան»

Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը

2024թ. ապրիլի 24-ին Իտալիայում և Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունների և Հռոմի հայ համայնքի նախաձեռնությամբ Հռոմի «Հայոց ցեղասպանություն» այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականներ, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչներ, Իտալիայում և ՊԳԿ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հայ,

«Որ դուք գիշերը քնած եք՝ մենք կանգնած ենք». ոստիկանը համերաշխություն է հայտնում Հյուսիս-Հարավ ճանապարհը փակած ցուցարարներին

Աշտարակի հատվածում քիչ առաջ քաղաքացիները երկկողմանի փակել էին Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը՝ ի սատարումն Տավուշում պայքարող մեր հայրենակիցների: Ոստիկանների հորդորներին՝ անմիջապես բացել ճանապարհը, ցուցարարները պատասխանում էին, որ իրազեկման խաղաղ ցույցը նախատեսված է կես ժամ, միայն այդ ժամանակը լրանալուց հետո կբացեն ճանապարհը: Ցույցի մասնակիցները մեքենաների ազդանշաններն էին միացրել եւ ծափահարում էին, նաեւ վանկարկում՝ «Նիկո՛լ, դավաճան»: «Ժողովուրդ, ձեր ցավը տանեմ,

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը աղմկել է, հայհոյել, իր հետ վիճաբանող անձին հարվածներ հասցրել

2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում կռիվ է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով,

Արման Թաթոյան. «Փաստաբանների վերաբերյալ սխալ ընկալումներ կան նաև իրավապահ համակարգում, ինչից էլ գալիս են բոլոր խոչընդոտները»

ՀՀ փաստաբանների պալատում հայ եւ ֆրանսիացի փաստաբանների մասնակցությամբ կայացավ գիտաժողով  «Փաստաբանների իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով։ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ընդգծեց, որ Հայաստանի փաստաբանների պալատը Հայաստանի իրավական համակարգի կայացած ինստիտուտներից է։ Բայց նաեւ արձանագրեց, որ այս համակարգը սխալ ընկալում ունի հասարակությունում, ինչը հանգեցնում է գործնականում փաստաբանների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Բա որ սա Ադրբեջանի տարածք է, էս տականք ղեկավարությանն էդ տարածքից ո՞նց ենք ընտրել». Կիրանցի բնակիչ

Կիրանցի բնակիչները ներկայացնում են կադաստրի վկայականները՝ ապացուցելով, որ Ադրբեջանին հանձնվող տարածքները հայկական են

Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել կնոջ հետ․ բարերարը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը

Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ այսօր նրան թույլ է տրվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա գրեթե երեքշաբաթյա լիակատար մեկուսացման պայմաններում պահվող, ապրիլի 5-ից հացադուլ սկսած Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է եղել ընտանիքի հետ: Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական

Հանրային մեղադրողը «բոլշեւիկյան ցինիզմով» ոտնձգություն է կատարում իմ ազատության նկատմամբ. Մամիկոն Ասլանյան

Դատարանը վաղը կհրապարակի Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի մասին որոշումը

Թուրք հայտնի պատմաբանն անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալվող քննարկումներին․ Ermenihaber.am

Ermenihaber.am – Թուրք հայտնի պատմաբան, քաղաքագետ, պրոֆեսոր Բասքըն Օրանը հայկական «Ակոս» թերթում հրապարակել է հոդված, որտեղ անդրադարձել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ծավալվող քննարկումներին։ Բասքըն Օրանը նշում է, որ մի կողմից մարդիկ իրեն ողջունում են Հայոց ցեղասպանություն վերաբերյալ անաչառ հոդվածներով ու ուսումնասիրություններով հանդես գալու համար, մյուս կողմից ստանում է քննադատական գրություններ։ Պրոֆեսորը մեջբերում է իրեն

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող անձ, որն ակցիա էր իրականացնում․ Ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների համագործակցության արդյունքում՝ ապրիլի 25-ին, ժամը 16.20-ին, Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող, 1975 թ. ծնված Արման Ս.-ն, որը ակցիա էր իրականացնում և փակել էր նշված ճանապարհահատվածը: Նա փետրվարի 19-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար քննիչները առաջադրել են մեղադրանքներ մարդկանց, որոնցից շատերն անգամ դեպքի վայրում չեն եղել․ Թագուհի Թովմասյան

Ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակի մոտ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ և դստեր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչ խոսք, տհաճ էր ու անընդունելի` անկախ իմ ունեցած վերաբերմունքից գործող իշխանության նկատմամբ: Բայց դրան հետեւած քաղաքական վրեժխնդրության դրսեւորումը երկրի իշխանության կողմից կրկնակի անընդունելի է. մարդկանց հայհոյելով, բիրտ ուժ կիրառելով փողոցներից հավաքել տարել, ձերբակալել են: Այսօր ձերբակալվածների պահման վայրում

Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա․ ՊՆ մամուլի խոսնակ

«Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար, այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել»,- Պաշտպանության նախարարության խոսնակը հաստատել է լուրը:

Քաղաքացիներն ինքնաբուխ փակել էին Արշակունյաց պողոտան, Հյուսիս-հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում

«Ազգային ճակատի» տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք՝ քաղաքացիները ինքնաբուխ փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում, ինչպես նաև միկրոավտոբուսներով փակել էին Արշակունյաց պողոտան։

2023-ին աճել է դիմումների և դրական լուծում ստացած գործերի քանակը․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 25-ին ՀՀ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2023թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023թ տարեկան զեկույցը։ Պաշտպանը նշել է, որ 2022 թվականի համեմատ 2023-ին աճել է

Քալֆայանն ու Բեգլարյանը հատուկ անդրադարձել են ադրբեջանական բանտերում տեղի ունեցող խոշտանգումներին

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ներկայացուցիչ Րաֆֆի Քալֆայանը և Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը մի շարք այլ հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ապրիլի 22-23-ին Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին՝ Ադրբեջանի պարբերական զեկույցի դիտարկման վերաբերյալ, ինչպես նաև մի շարք հանդիպումներ են ունեցել ՄԱԿ-ի տարբեր կառույցներում: Նստաշրջանի օրակարգում էր Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային

Տեղեկություն հայտնեցին, որ ականի վրա մարդ է տրաքել». Գառնիկ Դանիելյան

Կիրանց գյուղում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը

Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց, եթե այս հատվածում տեղի ունենա «սահմանազատում» կոչեցյալը։ Ուղիղ գծով մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող, ինչը նշանակում է, որ այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում։

«Արփիի դեպքը առաջին անգամը չի, երեխան «Pop it»-ը ձեռքին ինչ-որ տեղում էր հայտնվել, դա գեյերի դրոշի հետ էին համադրել». ՔՊ-ականները բողոքում են անեծքներից ու ատելությունից

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ հոգեւորականներից մեկը Ծիծեռնակաբերդում ատելության խոսք է տարածել իշխանականների նկատմամբ, մեկ այլ դեպքում հոգեւորականը տեսախցիկների առաջ անիծել է իրենց. «Անեծքը դա կախարդներին հատուկ բան է, ոչ երբեք հոգեւոր դասի ներկայացուցիչներին:

Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են նպաստել մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Թիրախում հատկապես սահմանապահ ու սահմանամերձ գյուղերն են: Տարիների գործընկերներն ամփոփել են հերթական նախագծի արդյունքը: «Էկոգյուղերի ցանց» ծրագրի շրջանակում Արարատի մարզի Երասխ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է 25 կՎտ/ժամ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան: Այն ապահովելու է բավարար քանակի հոսանք՝ էլեկտրական

Վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից. բերման ենթարկվածներն ազատ են արձակվել

«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև այցելել են Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներին։ Այս պահին նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։

«Ակադեմիական քաղաք» ծրագրի համատեքստում մարզային բուհերին առնչվող խնդիրները քարտեզագրելու և լուծման ուղիները գտնելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն. Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ: Քննարկվել են «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում մարզային բուհերի գործունեության, կրթական ծրագրերի վերլուծության և զարգացման վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930