Օրվա լրահոսը
Սահմանադրությունը շատ հստակ է՝ ՀՀ տարածքի փոփոխության համար անհրաժեշտ է, որ անցկացվի հանրաքվե: Առանց սահմանազատման իրականացվում է սահմանագծում՝ օրենսդրության խախտում է. Վարդան Պողոսյան. «Հրապարակ»
առանց սահմանազատման, ինչը նշանակում է քարտեզի վրա սահմանազատում, իրականացվում է դեմարկացիա սահմանին՝ սահմանագծում, ինչը մեր օրենսդրության կոպտագույն խախտում է
Փակ է Երևան–Էջմիածին ճանապարհը, փակ փողոցներ կան նաեւ Երեւանում
Արգելափակված են նաեւ Երեւանի Շիրակի եւ Արտաշիսյան փողոցները։ Քաղաքացիները հայտարարում են, որ դեմ են միակողմանի զիջումներին։
«Վաշինգտոնում հակահայկական ցույցի մասնակիցները Թուրքիայի դրոշներ ծածանելով վանկարկում են Փաշինյանի ազգանունը»
Վաշինգտոնում թուրքադրբեջանական հակահայկական ցույցի մասնակիցները Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ ծածանելով վանկարկում են Փաշինյանի ազգանունը։
«Ցանկացած գործ պետք է Աստծո անունով կատարել». Հովհան եպիսկոպոս Հակոբյան
Ի՞նչ է պետք անել, երբ աղանդավորները թակում են քո դուրը եւ առաջարկում են զրուցել Ավետարանի մասին: Հովնան սրբազանն առաջարկում է այդ մարդկանց բացատրել, որ նրանք իրավասու չեն մեկնելու Սուրբ գիրքը, որովհետեւ նման պատրաստվածություն չունեն: Իսկ ընդհանրապես աղանդների տարածումը եպիսկոպոսը բացատրում է սոցիալական խնդիրներով:
Չունենալով աշխատանքային որեւէ կենսագրություն իրենց այսօրվա պաշտոնների համար պարտական են բացառապես իշխանափոխությանը. «Ժողովուրդ»
Չի աշխատել որեւէ վայրում, թեեւ ավարտել է դպրոց եւ 8 տարի ուսանել է Գավառի պետական համալսարանում
Փաստորեն այդ տարածքների հանձնումը Ադրբեջանի նկատմամբ թշնամական քայլ է և արվում է բացառապես մի նպատակով՝ որ ադրբեջանցիներն ամեն առավոտ դեպրեսիայի մեջ ընկնեն. «ՉԻ»
«Բա ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ հայ զինվորը, հայկական եռագույնը ծածանվում է բարձունքի վրա, Կզըլ Հաջիլին ամեն առավոտ տեսնելու է, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Փաստորեն այդ տարածքների հանձնումը Ադրբեջանի նկատմամբ թշնամական քայլ է և արվում է բացառապես մի նպատակով՝ որպեսզի ադրբեջանցիներն ամեն առավոտ դեպրեսիայի մեջ ընկնեն։ Այլ կերպ ասած՝
Բերդի համայնքապետ. Պայքարի ավելի ցիվիլ ձեւ գոյություն ունի. «Հրապարակ»
Մենք հիմա հրաշալի աշխատանք ենք կատարում, մենակ տեսնեք՝ ոնց ենք բարեկարգում
«Տունը պահպանվել է այնպես, ինչպես Չարենցի կենդանության օրոք էր». Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն
Սա նվիրական վայր է բոլոր հայերի համար Այս տարի լրանում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանի հիմնադրման 60- ամյակը, եւ ուրախալի է, որ թանգարանի՝ միջոցառումների համար նախատեսված ցուցասրահն արդեն արդիականացվում է: «2023թ. մեր թանգարանը մասնակցեց ՀԲԸՄ եւ Creative Armenia-ի համագործակցությամբ իրականացվող ծրագրին, ունեցանք 8-շաբաթյա դասընթացներ, որի արդյունքում պիտի որոշվեին դրամաշնորհ ստանալու հնարավորությունները: Հուրախություն մեզ՝ մեր ծրագիրը հավանության
Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Ucom ընկերությունը անվճար Wi-Fi է ապահովել Իջևանի չորս համայնքներում տեղադրված «խելացի» կանգառներում։ Բերքաբեր, Սարիգյուղ, Այգեհովիտ և Վազաշեն սահմանամերձ համայնքներում վերջերս կառուցվել են արևային կայաններով կահավորված կանգառներ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն։ Իր կողմից Ucom-ը լարային ինտերնետ է անցկացրել դեպի տաղավարներ և ապահովել Wi-Fi ծածկույթ, որից բնակիչները կկարողանան օգտվել՝ տրանսպորտ սպասելիս։ «Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը․ Թուրքիան բողոքում է
«Ազատություն». Չիլիի Խորհրդարանի ստորին՝ Ներկայացուցիչների պալատը ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները։ Հարավամերիկյան երկրի խորհրդարանում նախօրեին ընդունված բանաձևի դեմ Թուրքիան այսօր բողոքել է՝ հայտարարելով, թե այն «ուժ չունի»։ Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Փաստաբաններ. «Հույս ունենք, որ Սուրեն Պետրոսյանը այսօր երեկոյան կհայտնվի ազատության մեջ»
Կիսում եմ պարոն Մելիքյանի կարծիքը, որ սխալմունք է եղել, նրա առնչությունը մատնանշող ոչ հավաստի տեղեկություններ են եղել: Ես նույնպես հույս եմ փայփայում, որ Սուրեն Պետրոսյանը 72 ժամը լրանալուց հետո կհայտնվի ազատության մեջ»,-ասաց փաստաբանը:
Իմ երկիրը շագրենի կաշու պես մետր առ մետր փոքրանում է, ու հազիվ թե Ադրբեջանը կանգ առնի՝ ինչ-որ անկապ թուղթ ստորագրելով. «Ազգ»
Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, եւ դրա դեմ բողոքը լեգիտիմ է: Սահմանազատո՞ւմ, թե՞ անդամահատում
Պարեկները կանգնեցնում են Երեւան մտնող բեռնատարները, Երեւանում փողոցներ են փակվել
Դավթաշեն վարչական շրջանում քաղաքացիներն առավոտյան 15 րոպեով փակել են ճանապարհը։
Երազանքն իրականացնելու ճանապարհին
«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը 17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ պատմածները զգալիորեն նպաստել են դրան: Շուրջ մեկ տարի առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտ Տիգրանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատես գյուղի ուսումնական կենտրոնում վրանային ճամբարին և
Ավելի քան 2 տարի անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանը կշարունակի էլի անազատության մեջ մնալ
Դատարանը մերժեց Ասլանյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը
Փաշինյանին մեղադրանք առաջադրելու տասնյակ հոդվածներ կան, բայց առաջինը հայրենիքի դավաճանության հոդվածն է. Արա Զոհրաբյան. «Հրապարակ»
Երեկ մի խումբ իրավաբանների կողմից հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Նախաձեռնողը Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն ու ռազմական փորձագետ Հայկ Նավասարդյանն էին։ Նրանց հետ դատախազություն էին եկել այլ հեղինակավոր իրավաբաններ, հասարակական գործիչներ, քաղաքացիների։ Հաղորդումը ներկայացվել է առերեւույթ պետական դավաճանության հանցակազմով։ Արա Զոհրաբյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե որքան է գնահատում հավանականությունը, որ դատախազությունը վարույթ
Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան
«Համահայկական ճակատ» կուսակցությունը ստեղծվելու պահին չափազանց ուշագրավ մի հայտարարություն արեց, որը լուրջ ցնցումներ է առաջացրել գործող իշխանությունների շրջանում։ Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն առաջարկել էր Ազգային հպարտության հանրային տրբունալ ստեղծել, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։ Տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Ֆասթ Բանկն արդեն վիրտուալ աշխարհում է և հասանելի է բոլորին հայկական ամենաթրենդային տիրույթում՝ Ֆասթեքսվերսում։ Այս քայլով բանկն իր հաճախորդներին է առաջարկում բանկային ծառայություններից օգտվելու նոր՝ ժամանակակից փորձառություն։ Ֆասթ Բանկի վիրտուալ տարածքը՝ Fspace-ը, բանկի հաճախորդների և, մասնավորապես, երիտասարդների այն սեգմենտի համար է, որն ակտիվ օգտվում է համացանցից և պատրաստ է թվային փոխակերպման, բարձր է գնահատում նորագույն
Վերնախավը պետք է վերափոխվի եւ միավորվի
Եթե ինձ հարցնեք, թե ո՞ր կերպարն է ինձ համար «դերակատարային մոդելի» դեր խաղում, ապա մի քանի մարդկանց շարքում ես կնշեի Սերգեյ Ավերինցեւին՝ խորհրդային շրջանի ակադեմիկոս, բանասեր, աստվածաբան, բանաստեղծ, ի դեպ՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված հրաշալի հոդվածի հեղինակ: Նա նաեւ 1989-90 թվականներին ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր էր, աշխատում էր «Խղճի ազատության մասին» առաջին ժողովրդավարական օրենքի վրա: Բայց իր
Արդյո՞ք վարակիչ է փսորիազը կամ առաջանում է վատ հիգիենայի պատճառով․ 9 տարածված «առասպել» փսորիազի մասին
Փսորիազը տարածված մաշկային հիվանդություն է, որը հանգեցնում է մաշկի վրա՝ ավելի հաճախ ծնկների, արմունկների, գլխամաշկի, մեջքի շրջանում թեփուկավոր բծերի առաջացման։ Այդ բծերը սպիտակ մաշկի վրա կարմրավուն տեսք ունեն, իսկ մուգ մաշկի վրա՝ մանուշակագույն կամ ավելի մուգ երանգի են լինում։ Այս հիվանդության հետ կապված բավականին շատ թյուրըմբռնումներ կան, որոնց անդրադարձել են Medical News Today-ի փորձագետները՝ խոսելով
Բոլորը պատրաստակամ են «օգնելու» մեզ, միայն թե այդ «օգնությունից» մենք ոչինչ չենք շահում, այլ, ընդհակառակը, զիջում ենք ու տալիս. «Ազգ»
Չգիտեմ, քաղաքագիտության մեջ ինչպես են կոչվում այն երկրները, որոնցով «օգնելու» անվան տակ զբաղվում են բոլոր, գրեթե բոլոր արտաքին ուժերը, մինչ տվյալ պետությունից պետական ոչինչ չի մնում, ի վերջո սպառվում եւ ոչնչանում է:
Դե, պարզ ասեք, էլի, որ միջանցքի հարցն է ձեր փորացավը. «ՉԻ»
Արցախը չկա, ռուսական խաղաղապահ կոնտինգենտը չկա, բայց փաստորեն նոյեմբերի 9-ը դեռ կա:
Լուիս Մորենո Օկամպոն Բունդեսթագի մարդու իրավունքների հանձնաժողովում հանդես եկավ Արցախից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտների վերաբերյալ զեկույցով
Ներկա էին Բունդեսթագի բոլոր խմբակցությունների պատգամավորներ։ Քննարկումը վարում էր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի տեղակալ Նորբերտ Ալտենկամպը։
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը և 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ընթացքում ձեռբերված պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
ԱԳ նախարարի տեղակալը անդրադարձել է տարածաշրջանում վերջին զարգացումներին՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հանդիպման արդյունքները:
Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև․ Արմեն Աշոտյան
Իմ հիշողության մեջ առաջին ապրիլի 24-ն էր, որ Հայաստանում էի, բայց Ծիծեռնակաբերդում չէի… Առավոտյան արթնացա բանտախցում, հեռուստացույցը միացրեցի Վեհափառի և հոգևոր դասի այցի պահին, աղոթեցի Կաթողիկոսի հետ միասին և գամվեցի էկրանին՝ մտովի տեղափոխվելով այդտեղ։ Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար
Հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն` Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ։ Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի համաձայն․ 1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը,
Տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ․ նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ: Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն
Արման Նավասարդյանն ու Կարին Տոնոյանը միացել են Տավուշի համար պայքարին
Հանուն Տավուշի պայքարին ի թիվս այլոց՝ միացել է Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, որը ծննդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է: Արման Նավասարդյանը կարծում է, որ սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, այլ ողջ հայության ու Հայաստանի: Նա մի քանի տասնյակ դերեր է խաղացել կինոյում եւ թատրոնում, ունի բազմաթիվ մրցանակներ, մասնավորապես 2017 թ. արժանացել է
Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին
«Ա1+» – Եվրոպական խորհրդարանը երեք բանաձև է ընդունել Ադրբեջանում, Գամբիայում և Հոնկոնգում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ։ Ադրբեջանին վերաբերող բանաձևն ընդունվել է 474 կողմ, 4 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Նշվում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են Կլիմայի փոփոխության մասին
Սերգեյ Մարաբյան. «Անկախ դատարան ունենալը սահմանադրությամբ ամրագրված պետության պոզիտիվ պարտավորությունն է, որտեղ շատ կարեւոր դեր ունի փաստաբանությունը»
Հայաստանի եւ Ֆրանսիայի փաստաբանների մասնակցությամբ կայացած «Փաստաբանների իրավունքների պաշտպանության եւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» թեմայով գիտաժողովում Սերգեյ Մարաբյանը, որը քրեադատավարական իրավունքի մասնագետ է, երկար ժամանակ եղել է դատախազ, վճռաբեկ դատարանի դատավոր եւ վերջերս է անդամագրվել փաստաբանական համայնքին, իր անդրանիկ հանրային ելույթը կազմել էր երկու հարցերի շուրջ։ Առաջինը նվիրված էր Հայաստանում փաստաբանի կարգավիճակին


















































