Օրվա լրահոսը
Կենսական է ճշգրիտ քարտէսներու վրայ հիմնուած կանոնակարգը, որպէսզի հողային զիջումներու պատճառ չհանդիսանան սահմանագծման աշխատանքները․ «Հայրենիք»
Մասնագէտներու եւ փորձագէտներու կարծիքով, սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներուն սկսելէ առաջ, կենսական էր, որ հաստատուէր աշխատանքի մեթոտաբանութիւն, օրինական հիմքեր եւ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներու օրինականութեան յստակ կանոնակարգ, որպէսզի կատարուած աշխատանքը հապճէպ եւ անհիմն չըլլայ, այլ հիմնուած ըլլայ յստակ եւ որոշ տուեալներու եւ չափորոշիչներու վրայ։ Այս իմաստով կանոնակարգը նաեւ կարեւոր է, որպէսզի հոլովոյթը միակողմանի զիջման գործընթացի մը
Նոր ցեղասպանությունը կանխելու նախապայմանը
Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը հանդես է եկել համաշխարհային կոչով՝ կանխելու նոր ցեղասպանությունը: Աֆեյանն արդարացիորեն նշում է, որ «աշխարհը զբաղված է», եւ 120 հազար հայի՝ Արցախի ամբողջ բնակչության բռնի տեղահանումը այդ «զբաղված» աշխարհի համար աննկատ է անցել: Ուշադրություն չի դարձվում նաեւ այն հանգամանքի վրա, որ հայերը շարունակվում են ապօրինի պահվել Ադրբեջանի բանտում՝
Որը պիտի լինի ձևավորվելիք նոր իշխանությունների անելիքը․ «ՉԻ»
Ճանապարհներ փակելը, բնականաբար, ներքաղաքական պայքարի շատ արդյունավետ գործիք է, բայց դա ընդամենը միջոց է, և ոչ նպատակ։ Նպատակն օրվա իշխանություններին տապալելն ու նոր իշխանություններ ձևավորելն է, հետևաբար՝ կարևոր է հասկանալ, թե որը պիտի լինի ձևավորվելիք նոր իշխանությունների անելիքը։ Միայն թե չասեք՝ «հիմա դրա ժամանակը չի», «հիմա սրանց քշենք, հետո կերևա», «նման խոսակցություններով պառակտում ենք շարժումը»,
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի:
Սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է․ Արման Թաթոյան
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրելու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն`
Բագրատ Սրբազանը տեսակցել է վիրավորում ստացած ոստիկաններին
Բագրատ Սրբազանը տեսակցել է Իջևանի ԲԿ տեղափոխված 2 ոստիկաններին, որոնք վիրավորում էին ստացել ոստիկանության կողմից Կիրանցի հատվածում լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով:
Պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը չունի որևէ արդարացում․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ազգային Ժողովի պատգամավոր Արթուր Խաչատրյանի նկատմամբ ոստիկանական ուժի կիրառումը և նրան բերման ենթարկելը ամբողջությամբ ապօրինի է, ամբողջությամբ չսադրված է և չունի որևէ արդարացում։ Փոխարենը ոստիկանությունը պետք է Արթուր Խաչատրյանին պաշտպաներ բռնության դիմած` ինձ անհայտ (հաստավիզ) քաղաքացուց և բերման ենթարկեր վերջինիս։ Ցույցերի վայրերում ոստիկանության պահվածքը
«Մոտ 20 պայմանագրային զինծառայող միացան Կիրանցին ու տավուշցիների պայքարին». Միհրան Մախսուդյան
Նա ասաց, որ եթե մարդ չի պատրաստվում հող հանձնի, զորացրվում է: Դեռեւս պարզ չի՝ զինծառայողները արդեն ներկայացրե՞լ են դիմումները, թե՞ դեռ ոչ:
«Ես դուստրն եմ մի մարդու, ով չխնայեց իր կյանքը հանուն Արցախի». Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանն ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան
Հայոց պատմության հետագա էջերում առանձնակի տեղում կմնա Արցախի հերոսական ու ողբերգական արդեն 36-ամյա իրողությունը: Նույն ժամանակում տեղի ունեցած իրադարձություններում էլ առանձնակի դեր են ունեցել շատ նվիրյալներ, որոնցից է Բերդաձորի զավակ Առնո Մկրտչյանը, ով ապրիլի 23-ին կդառնար 72 տարեկան, սակայն նա մեզ հետ է հոգով արդեն 31 տարի: Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանը, որը Մեծ Հայքի Արցախ
«Գլխից հարված է ստացել, երեխան ունի սրտխառնոց… տանել հիվանդանոց». Բախումներից հետո կիրանցիներին բուժօգնություն են տրամադրում
Մի աղջկա հարվածել էին որովայնի շրջանում: «Ուշաթափվել էր»,- ասաց մայրը:
Բժիշկը այդ աղջկան էլ հորդորեց անպայման տեղափոխել հիվանդանոց ու սոնոգրաֆիա անցնել:
Հայաստանի սահմանների շուրջ ընթացող զարգացումները խիստ մտահոգիչ են. Կոնգրեսական Ադամ Շիֆ
«Ամերիկայի Ձայն» – Ադամ Շիֆի խոսքով՝ Հայաստանի սահմանների շուրջ ընթացող զարգացումները խիստ մտահոգիչ են։ Նա կոչով դիմել է ներկայիս վարչակազմին՝ ավելացնել Հայաստանին տրամադրվող ամենամյա օգնության ծավալները, ինչպես նաեւ հատկացումներ կատարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին օգնելու համար։
Կարեն Վրթանեսյան. «Իշխանական ամբողջ համակարգին Փաշինյանի ուղերձն է. եթե իմ հետ եք, անպատժելի եք»
2 տարի առաջ ապրիլի 26-ին, Երեւանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը մահվան ելքով վրաերթի էր ենթարկել հղի կնոջ՝ 29-ամյա Սոնա Մնացականյանին։ Այսօր Սոնայի հարազատները, ՍԺ ընդդիմադիր պատգամավորներ, հանրային գործիչներ, պարզապես քաղաքացիներ վթարի վայրում ծաղիկներ խոնարհեցին Սոնայի եւ նրա չծնված բալիկի հիշատակին։ Նրանց մեջ էր նաեւ «Ռազմինֆո» կայքի հիմնադիր Կարեն Վրթանեսյանը, որը օրվա խորհուրդի մասին
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանն այլևս տնային կալանքի տակ չէ․ Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Մամիկոն Մուրադյանը։ «Իսպիրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարացնելու միջնորդություն չի ներկայացվել դատարան, ուստի նա այլևս տնային կալանքի տակ չէ»,- նշեց պաշտպանը։
«Լուսաձայնային նռնակը ժողովրդի մատերին ա կպել, վնաս ա տվել». Ոստիկանները Բագրատ Սրբազանին արդարացել են, թե նռնակ չունեն
Ըստ Բագրատ Սրբազանի, ուզում էին վախեցնել, բայց տեսան, որ ոչ ոք չի վախենում, հայրենիքի ու իր տան համար ոտքի կանգնածը ոչ մի բանից էլ չի վախենում:
Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների՝ հատուկ պահպանման տարածք տարված մեքենաները․ Վարազդատ Հարությունյան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները: Հրաժարվում են առանց որևէ պատճառի և իրավական հիմքի վկայակոչման` հղում անելով պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի բանավոր ցուցմանը: Խնդիրը համատարած է, որի մասին ահազանգել եմ ՄԻՊ-ին: ՄԻՊ-ն էլ իր հերթին բանավոր և գրավոր պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից: Գտնում եմ, որ
Հայաստանն Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ճանապարհի մի հատվածը․ այս կապակցությամբ, դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Համաձայն կառավարության հրապարակած քարտեզի, Ադրբեջանին է փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի N 2074-Ն որոշմամբ հաստատված Հ-58 հանրապետական նշանակության 59 կմ-անոց ճանապարհի (նախկին Մ-16 միջպետական ճանապարհ) մի հատվածը։ Նշված ճանապարհը ներառող Տավուշի մարզի քարտեզը ներկայացված է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի
«Երեխեք ջան, էդ արցունքները, որ ձեր աչքերին են, դրա գինը պիտի վճարեն մարդիկ, իրենք չգիտեն դա ինչ է, բայց պիտի վճարեն». Բագրատ Սրբազան
Դուք մի բուռ ժողովուրդ եք, բայց ամբողջ աշխարհը խառնել եք իրար՝ Ամերիկա, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա, Հայաստանի կառավարություն, Եվրոպա: Լրիվ խառնել եք իրար հաշիվները: Խաբեությամբ, բռնությամբ, ամեն գնով փորձում են ինչ-բան անել: Այս գործընթացը պիտի կասեցվի:
Անահիտ Ավանեսյանը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ
Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արագածոտնի և Շիրակի մարզերում է։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել Աշտարակի և Թալինի բժշկական կենտրոնների շինհրապարակներում, հետևել վերակառուցման աշխատանքներին։ Նախարարը բժշկական ենթակառուցվածքների, շենքային պայմանների արդիականացման ու վերազինման ուղղությամբ տվել է հանձնարարականներ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մարզային այցի հաջորդ կանգառը Շիրակն էր։ Մարզպետ Մուշեղ Մուրադյանի, մարզպետարանի ոլորտային
Ծեծկռտուք եւ բախումներ. սեւ բերետավորները ստիպված նահանջեցին. «Վախկոտ, գողեգող եկել եք, գողեգող էլ գնացեք, հազար ամոթ ձեզ». Բագրատ Սրբազան
Բագրատ սրբազանն ասաց. «Բոլորին սարքել եք հայրենավաճառ, հոգիավաճառ: Էս ժողովրդի ոտքերը պիտի լվաք, ջուրն էլ չեմ ասի ինչ անեք, հազար ամոթ ձեզ»:
«Առաջին անգամ 1991-ից ի վեր Ադրբեջանը վերականգնել է իր ինքնիշխան տարածքի օկուպացված որոշ հատվածներ առանց արյունահեղության․ ՀՀ-ն համաձայնել է սահմանազատման»․ Ռահման Մուստաֆաևը՝ ՄԱԿ-ի դատարանում
Ադրբեջանի ներկայացուցիչը փորձեց դատարանին համոզել, որ «այս զարգացումները ցույց են տալիս, որ բանակցությունները երկու կողմերի միջև կարող են բերել դրական արդյունքների»։
Անկախ պետությունը Հայոց ցեղասպանության զոհերի, մեր բոլոր նահատակների հիշատակը հարգելու ամենաառարկայական միջոցն է․ Ծովինար Համբարձումյան
Դեսպան Ծովինար Համբարձումյանի ելույթը Հռոմի «Հայոց Ցեղասպանության» այգում Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը 109 տարի առաջ հայ ժողովուրդը բախվեց անմարդկային ողբերգության՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը։ Տերմինը, սակայն, սահմանվել է երեք տասնամյակ անց հրեական ծագումով լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինի կողմից՝ նկարագրելու այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրությունում, որը կազմակերպել և իրականացրել է մեկուկես
«Մա՛մ, պապան ի՞նչ է անում Ոսկեպարում, գնացել ա, որ կրակ չլինի՞». Սուրեն Պետրոսյանը ազատ արձակվեց, դիմավորեցին երեխաները
Սուրեն Պետրոսյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանն էլ ասաց, որ Պետրոսյանը ձերբակալվել էր Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի կասկածի շուրջ՝ խուլիգանություն, ուրիշի գույքը ոչնչացնել եւ ֆիզիկական ներգործություն: Ակնհայտ էր, որ ձերբակալումը իրավաչափ չի եղել:
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները՝ տեքստի 9-րդ խմբագրությունը»,- ասաց ԱԳՆ խոսնակը:
«Դե ձեր ախպերներն են, դուք ականները հանեք, հանգիստ նստեք, մեզ են մորթելու». Կիրանցի բնակիչները՝ մարզպետ Ղալումյանին
Ղալումյանն ասաց, թե ոչ մեկը ական չի հանել: Նրան հակադարձեցին՝ «բա էն ո՞վ էր տրաքել Բերքաբեր գյուղում՝ Գեւորգ Մարդանյան ազգանունով՝ 1980-ին ծնված, էնպես չի, որ մենակ դուք ինֆորմացիա ունեք»:
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել. ՀՀ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ այն, որ ապրիլի 26-ին բերման են ենթարկվել Երևան-Սևան մայրուղու հատվածում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք: Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Հրազդանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Հրապարակված տեղեկության համաձայն՝
Կիրանցին՝ Տավուշի մարզպետին. «Մենք պատրաստ չենք առավոտը արթնանանք, տեսնենք Ադրբեջանի դրոշը մեր աչքի դեմը»
Տավուշի մարզպետի հետ հանդիպմանը բնակիչներն ասացին. «Մենք մեր ճամփեքը ու մեր սահմանը լավ գիտենք, էդ ձորերում ենք մեծացել»:
Պուրակ ու արվեստի դպրոցի դահլիճ Գյումրիում` Վլադիլեն Բալյանի անունով
Այս տարի լրանում է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու հիմնի երաժշտության հեղինակ Վլադիլեն Բալյանի 100-ամյակը: Հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակներում այսօր՝ ապրիլի 26-ին, տեղի է ունեցել թիվ 1 արվեստի դպրոցի դահլիճի և Ռուսթավելի փողոց 5 հասցեի պուրակի անվանակոչությունը: Մինչ դպրոցում կազմակերպված միջոցառումը, Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը ողջույնի իր խոսքում
«Երեւանից եկել եմ, կանգնեմ տավուշցիների կողքին, որ վաղը ստիպված չլինեմ զոհվել Հալաբյանում, Օպերայի մատույցներում կամ որեւէ այլ տեղ». ակտիվիստ
Կիրանցի հատվածում նույնպես լարված է: Քաղաքացիները փակել են նաեւ Մեղրի-Երեւան ճանապարհը:
Կարևորվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը
ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարարի հետ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կատարի արտաքին գործերի նախարարության պետնախարար Մուհամմադ բին Աբդուլազիզ Ալ-Խուլեյֆիի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Կատարի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել հարևանների
Հանրապետության ավտոճանապարհներին իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
ՀՀ ՆԳՆ ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության ավտոճանապարհներին քարաթափման հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ապրիլի 26-ին, ժամը 09:30-ից 11։45-ը ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը Ճամբարակ-Այգուտ ավտոճանապարհի 14-րդ կմ-ին իրականացրել է մոտ 200 մետր երկարության և 15 մետր բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ զանգված) աշխատանք։


















































