Օրվա լրահոսը
Թրամփը Իրանի հարցում կկողմնորոշվի «երկու շաբաթվա ընթացքում»․ նախագահի խոսնակ
Լեւիթի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահն այսպես է որոշել՝ հաշվի առնելով «մոտ ապագայում Իրանի հետ բանակցությունների էական հնարավորությունը»՝ ավելացնելով՝ բանակցություն «կարող է լինել, կարող է եւ չլինել»։ CNN-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն այս քայլին է դիմում՝ հույսով, որ ամենժամյա իսրայելական հարձակումների ֆոնին ընթացող բանակցություններում ԻԻՀ-ն կհրաժարվի իր «անզիջում դիրքորոշումից, այդ թվում՝ ուրանի հարստացման ծրագրից»։
Վաղը՝ խորհրդանշական Փախստականների համաշխարհային օրը, ստամբուլյան արարի ականատես կլինենք ավելի «անվտանգ» ու «խաղաղ» Հայաստանի կերտման ճանապարհին. Արտակ Բեգլարյան
Արցախի նախկին պետնախարար, մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եկեղեցու դեմ Փաշինյանի խայտառակ արշավը և Սամվել Կարապետյանի ապօրինի ու քաղաքական ձերբակալությունը պարզապես հերթական դրվագներն են ավելի «համերաշխ» ու «ժողովրդավարական» Հայաստանի ճանապարհին, իսկ ահա վաղը՝ խորհրդանշական Փախստականների համաշխարհային օրը, մեկ այլ՝ ստամբուլյան արարի ականատես կլինենք ավելի «անվտանգ» ու «խաղաղ» Հայաստանի կերտման ճանապարհին»:
ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր միացել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության գործընկերներին՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքում մասնակցելու համայնքի դիմակայունության ամրապնդման ուղղված երկու նշանակալի ենթակառուցվածքային ծրագրերի պաշտոնական բացման արարողությանը։ ԵՄ-ի և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ կառուցվել է 80 կՎտ/ժ հզորությամբ նոր արևային ֆոտովոլտային կայան, որը կնպաստի կայուն էներգիայի օգտագործմանը և կծառայի Տեղ համայնքի կարիքներին՝ այդ
Պատերազմի ժամանակ առիթից օգտվողները իրենց բոլոր չար ու նենգ նպատակներով չեն կարող մեր երկու հարևան ու բարեկամ ժողովուրդների մեջ սեպ խրել. Իրանցի քաղաքական վերլուծաբան
Իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին գրում է. «Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված պատերազմին զուգահեռ տեղի է ունենում քարոզչական մեծ գործընթաց Իրանի դեմ։ Այդ քարոզչական պատերազմին Իրանի դեմ Հայաստանը անմասն չի մնացել։ Դրա շրջանակում պետք է նշենք ՀՀ֊ում աշխատող դեսպանատներից մեկի հայտնի հայտարարություն֊զգուշացումը։ Մյուս փորձը Հայաստանի հասարակության մեջ վախի ու մտահոգությունների տարածումն է տվյալ լուրերի տարածման
Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին ազգային դիմագծի պահպանման գործում. Սերգեյ Սմբատյան
Բարեգործ լինելուց բացի, Սամվել Կարապետյանը ստեղծող մարդ է՝ ով հավատում է մշակույթի ուժին ու դերին ազգային դիմագծի պահպանման գործում։ Տասնյակ նախագծերում ես տեսել եմ՝ որքան խորն է նրա նվիրվածությունն ու սրտացավությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան
Ռուբեն Վարդազարյանի պաշտպան. «Ըստ էության, վկա հարցաքննելու գործիքակազմը մեղադրյալի համար խիստ սահմանափակ է»
ՀԿԴ-ում Վահե Դոլմազյանի նախագահությամբ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դեռ նախորդ դատական նիստին վերջինի պաշտպան Արամ Օրբելյանը երկու միջնորդություն էր ներկայացրել, որոնք վերաբերում էին հավելյալ ապացույցների: «Ըստ էության, մեկը վերաբերում էր նրան, որ վկա կանչվի Մարինա Պողոսյանը, որը կարող էր բացահայտել՝ զանգ եղել է, չի եղել, ինչ բովանդակությամբ է եղել, ինչ
Սամվել Կարապետյանին ապօրինի մեղադրանք են առաջադրել ու կալանավորել, և նրանք, ովքեր ներգրավված են այս գործընթացների մեջ, բոլորը դատվելու են. Էդմոն Մարուքյան
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Փաշինյանը սկզբից քննիչներին, իսկ հետո էլ դատարանին ուղիղ ցուցում տվեց։ Երբ վարչապետը ցանկանում է որևէ մեկին կալանավորել, ինքն է որոշում, ինչպես մեկնաբանել այդ մարդու խոսքերը, և իր որոշածը դատարանը կիրառում է։ Այն թքած-կպցրած հոդվածով, որով անցնում է Սամվել Կարապետյանը, այլ պայմաններում որպես խափանման միջոց չէր կարող կալանքը ընտրվել։ Իշխանությունները
Ես նույնիսկ չեմ ուզում մտածել դրա մասին. Զախարովան` «Զանգեզուրի միջանցքի» մասին
Ինձ շատ դուր եկավ Ռուսաստանի նախագահի օրինակելի պատասխանը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ երեկվա զրույցի ժամանակ, և ես ինձ թույլ կտամ կրկնօրինակել և ասել. «Ես նույնիսկ չեմ ուզում դրա մասին մտածել, նույնիսկ չեմ ուզում քննարկել դա»։ Այս մասին ամենաշաբաթայա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ալիևի՝ Իրան-Իսրայել պատերազմի ֆոնին
Սամվել Կարապետյանը դատական վարույթ է սկսել Ֆրանսիայի դեմ. «Կոմերսանտ»
Հավանաբար, հայցը վերաբերվում է ձերբակալված 120 միլիոն եվրո արժողությամբ գործարարի առանձնատանը` Լազուրյան ափին:
«Ինչ ավերածություններ կբերի նրա հերթական կեցվածքը, արդեն կարելի է կռահել…». Տեր Գաբրիել քահանա Վարդանյան
Այս մարդը ժամանակին գլխավոր ինֆեկցիոնիստն էր և հորդորում էր քովիդի դեմ պայքարել թթի օղիով, և մահաբեր համավարակին հեգնում էր․ «ում դռան շունն է որ»։ Հետո ներկայացավ որպես երկրի ամենադուխով տղա և աջ ու ձախ փրթելով անցավ հասավ Գիլգամեշին ու ոստիկանական կուռ պատնեշների հետևից գոռաց, թե «կտամ պատերով կծեփեմ ու կփռեմ ասֆալտին» ու ինքն իրեն փռեց
Ընդգծվել է Հայաստանի և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի միջազգային ֆեդերացիայի միջև համագործակցության կարևորությունը, մասնավորապես՝ տարածաշրջանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման համատեքստում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Հարավային Կովկասի երկրների կլաստերային պատվիրակության ղեկավար Սոնյա Վերոնիկա Բյորկլունդի հետ
Քաղաքական պաշտոնյա՞ն պիտի որոշի՝ ում ուխտն է «գործում», իսկ ումը՝ «խախտված», ով է արժանի կանգնելու Սուրբ Խորանի առջև, իսկ ով՝ ոչ. Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Երբ աշխարհիկ իշխանությունը սկսում է քննել հոգևոր ուխտերը, ճշմարտության տեղը զբաղեցնում է ամբարտավանությունը։ Վարչապետի վերջին հրապարակումները, մասնավորապես այն, որում նա հայտարարում է, թե իբր կան եկեղեցականներ, որոնք խախտել են Սուրբ Խորանի առջև տված իրենց ուխտը, ոչ միայն վիրավորանք են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր հոգևորականների ու հավատացյալների հասցեին, այլև ուղիղ ոտնձգություն՝ սրբության դեմ։ Այս կերպ
Մովսես Հակոբյանի եւ Արմեն Հարությունյանը դատական նիստն անցկացվեց դռնփակ կարգով
Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ ըստ հայցի ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ընդդեմ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ եւ Արցախի պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանի եւ Արմեն Հարությունյանի՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում գումարի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը սկզբից կարճ ժամանակով ընդմիջվեց, որպեսզի Արմեն Հարությունյանի ներկայացուցիչ, փաստաբան Ենոքյանը հասցնի ներկայանալ դատարան: Նիստը վերսկսելուց առաջ նախագահող
Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, սակայն մեկ ազգի զավակներ։ Նրանք աղոթում են նույն դրոշի ստվերում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «X» հարթակում կատարած գրառմամբ հերթական անգամ վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանին՝ ընդգծելով երկու երկրների եղբայրական կապը։ Նա նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը երկու պետություն են, սակայն մեկ ազգի զավակներ։ Էրդողանի խոսքերով՝ նրանք աղոթում են նույն դրոշի ստվերում, պատրաստ են զոհել կյանքը մեկ անկախության համար և կիսում են նույն սիրտը։
«Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն». Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդյո՞ք Հայաստանի էներգահամակարգում խնդիրներ կան։ Լիքը։ Արդյո՞ք բնակչությանը էլեկտրաէներգիայի մատակարարումը բարձր մակարդակի է։ Ոչ։ Բայց։ Համաձայն Օտարերկրյա ներդրումների մասին ՀՀ օրենքի (ընդունված 1994թ.) 8-րդ հոդվածի Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն: Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց
Ընդդիմությանը շատ բան չի մնում՝ գահընկեց անել նրան և կանգնեցնել երկրի վերջնական վախճանը. Արմեն Աշոտյան
Սամվել Կարապետյանը ոչ միայն բացահայտ քաղաքական բանտարկյալ է, այլև խղճի բանտարկյալ, քանզի իր ազատությունից զրկված է կրոնական հայացքների համար և բռնի գործողությունների որևէ կոչ չի արել։ Իսկ Նիկոլը վերջին ժամանակները փութաջանորեն իրականացնում էր քաղաքակիրթ երկրներում ընդդիմության հիմնական գործը՝ բացահայտել իշխանությունների բացթողումները և սխալները։ Այսօր ԱԺ-ում նա կեղծավորության և բառախաղային շղարշի դիմակի վերջին շերտը հանեց իր
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է հայտնում մեծ բարերար, գործարար, ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին: Տարիներ շարունակ աշխատելով նրա հետ՝ նրան ճանաչում ենք որպես մարդկային բարձր որակներով օժտված, մշտապես յուրաքանչյուրիս հոգսով ապրող, մեր կոլեկտիվի հուսալի ու վստահելի Ընկերոջ: Մարդ, որը մեր երկրի համար կարևոր ու
Ատոմակայանի արդիականացման նախագիծն առանցքային դեր ունի Հայաստանի հետ համագործակցության շրջանակում. ՌԴ դեսպանատուն
Հայկական ատոմակայանը Հարավային Կովկասում միակ ատոմակայանն է, ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հրապարակման մեջ: «Ատոմակայանը կառուցվել է 1969-1977 թվականներին՝ Հայկական ԽՍՀ տարածքում՝ Մեծամոր քաղաքի մոտ։ Էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին»: Կայանն արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին։ Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և
Իսրայել-Իրան. ատոմային աղետի եզրին
Մինչ արևմտյան լրատվամիջոցները կենտրոնանում են իրանական հրթիռների կողմից խոցված իսրայելական հիվանդանոցի վրա, Իրանը ցնցող հայտարարություն է անում, որի մասին բոլորը լռում են։ Այս պատերազմի յոթերորդ օրը, որը չի ցույց տալիս մեղմացման որևէ նշան, Իրանը հայտարարեց խոշոր հեղաշրջման մասին: Թեհրանի խոսքով՝ իր կիբերգործողությունը հաջողությամբ վերահսկողություն է հաստատել Իսրայելի բոլոր ներքին կապի ենթակառուցվածքների նկատմամբ: Սա ներառում է
Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները
Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները՝ ուղևորների համար ապահովելով անվտանգ և անխափան երթևեկություն։ Ձեռք է բերվել անվասայլակի 14 նոր շրջանակ, վերանորոգվել է 36 անվազույգ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Փաշինյանի իշխանությունը որեւէ քայլ չի իրականացնում՝ անհետ կորածների վերադարձի եւ մասունքների որոնողական աշխատանքների հարցը ներառվի բանակցային գործընթացում. ԱԺ պատգամավոր
Այս ծաղրանքի վերջը ե՞րբ պետք է գա. Թագուհի Թովմասյան
«Վրաստանը միշտ աջակցում է հայկական մշակութային օջախների գործունեությանն ու զարգացմանը». Գիորգի Գաբունյա
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը
«Հայաստանի և Թուրքիայի շահերն ինչ-ինչ հարցերում բավականին մոտ են։ Պարզապես այս պահին Թուրքիայի կախվածությունները Ադրբեջանից ավելի մեծ են»․ Արեգ Քոչինյան. «Ա1+»
«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանն անդրադառնալով Թուրքիա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին՝ շեշտեց, որ Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Նա կարծում է՝ քանի որ հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի առաջընթաց կա՝ ստորագրվել է Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, համաձայնեցվել է Խաղաղության համաձայնագիրը, այդպիսով Թուրքիայի ուղղությամբ մանևրելու տեղ է բացվել։
«Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններն իրենց զարգացման առումով այլ մակարդակի են բարձրացել»
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովին
Ալիեւի երդումը Փաշինյանի համար ավելի մեծ փաստ է, քան թե մեր երեխեքին գերի տանելու փաստն արձանագրած տեսանյութերը. անհետ կորածի հայր
Մեր իշխանությունը չի աշխատում, ամեն մարդ իր աթոռին պինդ նստած, աթոռի կռիվ է գնում. Մելիք Գրիգորյան
Այս խայտառակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է, այլապես՝ արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն. Ռոբերտ Քոչարյան
Ամրություն եմ մաղթում Սամվել Կարապետյանին: Վստահ եմ, որ մոտենում է բոլոր ապազգային և ապօրինի գործողություններին վերջ տալու ժամանակը։
«Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում փորձում ենք վերանայել արդեն իսկ ունեցած թվային համակարգերը կամ քննարկել նոր համակարգերի անհրաժեշտությունը. Արաքսիա Սվաջյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ներկա է եղել Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ թվայնացման նպատակով իրականացրած հետազոտությունների արդյունքների քննարկմանը: «Ստանալ կրթություն» ծրագրի շրջանակում կյանքի իրադարձությունների թվայնացման նպատակով իրականացվել է համապարփակ հետազոտություն՝ ներկայացնելով նախադպրոցական, հանրակրթական, մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետազոտության արդյունքները։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում կազմակերպվել
Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք
Կասեցումը վերացվել է. «ՖիՆի» ապրանքանիշի պաղպաղակում խախտումներ չեն հայտնաբերվել
«Մառնիկ» ՍՊԸ պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Պաղպաղակ վանիլային պլոմբիր» և «Պաղպաղակ շոկոլադային պլոմբիր» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է (ապրանքանիշը «ՖիՆի»): Որոշման համար հիմք է ծառայել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից իրականացված կրկնակի վերահսկողության ընթացում արտադրամասից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքները. միայն կաթնայուղով արտադրվող այդ արտադրատեսակներում օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտումներ
2018թ.-ին ես ֆորպոստի վարչապետ էի, 2025 թ.-ի հունիսին արձանագրում եմ՝ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ. Փաշինյան
Այդ մարդիկ, որ չեն կարողանում մի ամիս առանց կնոջ ապրել, իրենք ի՞նչ իրավունքով են ղեկավարում ամուսնացյալ քահանաներին, ովքեր իրենց ուխտը չեն խախտել, ովքեր Աստծու առաջ և հանրության առաջ ազնիվ են և իրենց ծառայության մեջ առաքինի։