Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-ին կնվազի 4-6 աստիճանով։ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն
«ԼՂ-ից բռնի տեղահանված 100-ից ավելի պացիենտ դեռեւս գտնվում են բժշկական կենտրոններում»․ Անահիտ Ավանեսյան
Ըստ նախարարի՝ արտերկրում բուժում է ստանում արցախցի 19 պացիենտ։
Արցախյան պատերազմների մասին ստեղծագործությունները կհրապարակվեն. ամփոփվեց «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթը»
Ամփոփվեցին «ԿԱՄՔ Վ. Սարգսյան գրական մրցույթի» արդյունքները։ Արցախյան պատերազմներին նվիրված Վազգեն Սարգսյանի անվան գրական մրցույթն ուղղված է արժևորելու, լսելի և տեսանելի դարձնելու բազում անհատական պատմություններ ու մի ամբողջ ազգի ճակատագրի բեկումնային պահերն ու ցույց տալու այդ նույն անհատների ու ազգի անսասան կամքը` քայլելու առաջ, շարունակելու ապրել և արարել` հիշելով անցյալը, դրա դասերն ու իրական հերոսներին:
«Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ դեպի Արեւմուտք, միեւնույն ժամանակ Ռուսաստանի հետ չգնալ առճակատման։ Սա գործնականում անհնար է»
Ըստ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի (Վրաստան) Եվրոպական ուսումնասիրությունների ղեկավար Կախա Գոգոլաշվիլիի՝ Հայաստանը երբ կարողանա հենվել Արեւմուտքի աջակցության վրա, նա իր հարաբերությունները կխզի Ռուսաստանի հետ, որովհետեւ այդ հարաբերություններն այս պահի դրությամբ ոչ մի օգուտ չեն տալիս երկրին։ «Հայաստանի արտաքին քաղաքական դաշտում այսօր մի իրավիճակ է հաստատվել, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ դեպի
ՈՄԱ -ի «Գմբեթ 2»-ի դրամահավաքի հարցը հասավ ԱԺ. Գեղամ Մանուկյանն ահազանգում է՝ լայվերով հեռադիտակ, փող են հավաքում, ՊՆ-ն տեղյակ չէ
2023-ի օգոստոսին ԶՈՒ ինժեներական վարչություն է դիմել քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել եւ դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է: Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ 2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023-ի սեպտեմբերին՝ Շահինյանից:
Ինչպես են հանձնել Արցախը. Շիրազ Խաչատրյան
Հատորներ կգրվեն հայրենիքը թշնամուն նվիրելու հաջորդական քայլերի մասին։
Ինչպե՞ս է ԱԽ քարտուղարը ճամփորդական անձնագրով ՀՀ-ում պաշտոն ստանձնել
1990-95 թթ գործած Գերագույն խորհրդում Արցախից ընտրված 10 պատգամավոր կար, եթե նրանք եղել են Ադրբեջանի քաղաքացի կամ չունեին ՀՀ քաղաքացիություն, ո՞ր իրավական եղանակով են իրենց լիիրավ ձայնով՝ քվեով 5 տարի շարունակ մասնակցում ՀՀ –ում օրենսդրական դաշտի կայացմանը. Ալեքսանդր Քանանյան
Փառատոնի շրջանակներում՝ Խաչատրյանի «ստվերում մնացած» գործերը
Ժամանակին, երբ խաչատրյանական երաժշտության շուրջ զրուցում էինք ճանաչված երաժշտագետ, պրոֆեսոր Արմեն Բուդաղյանի հետ, նա համակարծիք լինելով դիտարկմանը, թե կենդանության օրոք հանճարեղ Արամ Խաչատրյանի մեծակտավ գործերը՝ ավելի հաճախ կատարվելով, կարծես ստվերել են նրա կամերային երաժշտությունը, ասել էր. «Այո, եղավ այնպես, որ Խաչատրյանը՝ ով սիրով աշխատում էր տարբեր ժանրերում, մասնավորապես՝ բալետի, սիմֆոնիայի, գործիքային կոնցերտի, կարծես երկրորդ պլան
«Պետպատվերով բուժծառայությունների գները բավական արդարացի են»․ Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ բժշկական հաստատություններում աշխատավարձերն ուշացնում են։
«Պատժվում ենք մեր երկարամյա զինծառայության համար»․ արցախցի սպաները բողոքի ցույց են անում
Արցախից բռնի տեղահանված զինվորական թոշակառուները երկու ամիս է՝ չեն ստացել իրենց զինվորական թոշակը, ՀՀ կառավարությունից պահանջում են վճարել, քանի որ նրանք պատվով ծառայել են, ուզում են պատվով էլ թոշակ ստանան
«Հայաստանի խնդիրների պատճառը նախ եւ առաջ բարոյական եւ կրթական ճգնաժամերն են, ոչ թե Ալիեւը կամ Էրդողանը». Աղասի Ենոքյանը
Մեր պատմության որոշ պահեր այլակերպել եմ, իսկ Բաբա Յագան ու մյուս հերոսները բարոյական գաղափարներն ընդգծելու համար են:
«Միշտ կսպասենք նրան, կհամարեմ՝ շրջափակումը շարունակվում է, սահմանները փակ են ու կսպասեմ». զինվորի կին
Անդրանիկ Պետրոսյանի աճյունը սեպտեմբերի 27-ին Արցախից տեղափոխվեց Գորիս, 28-ին` Սիսիան, իսկ 29-ին հուղարկավորվեց Սիսիանի զինվորական պանթեոնում Անդրանիկը զինվորական էր, պայմանագրային զինծառայող, 34-ամյա կյանքի 11 տարիները նվիրել էր հայոց բանակին, երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը: Ծնողները՝ Վաչագան Պետրոսյանն ու Նորվարդ Մկրտումյանն ասում են, որ Անդոն դեռեւս փոքր տարիքից է սիրել զենքը ու որոշել զինվորական դառնալ: Սպանդարյանի միջնակարգ
«Արցախցիները խնդիրներ են առաջ քաշում, որ բուժհաստատությունների մի մասը չեն մատուցում որոշ ծառայություններ, կոնկրետ հրահա՞նգ եք տվել»․ Արմենուհի Կյուրեղյան
Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով»։
Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին
Սկիզբը՝ այստեղ: 14.Եվրոպական գրականությունը՝ թումանյաներեն Սոնան մարզասրահի աբոնեմենտ ունի, բայց քանի որ ինքը մարզվելու ժամանակ չունի, առաջարկեց իր փոխարեն մարզուների հաճախեմ: Ուսանողական տարիներին Տերյան 44 հանրակացարանային շենքի տանիքի տակ կուլտուրիզմի ակումբ էի բացել, ծանրաձող, գանտելներ, այլ գործիքներ ու հարմարություններ էի ստեղծել ու հինգ հոգով մարզվում էինք: Կուլտուրիզմ-բոդիբիլդինգի լեհական ամսագիր էի բաժանորդագրվել: Մեկ տարի մարզումներից հետո Լեհաստանից կուլտուրիստների մրցումներին
Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին վթարի հետևանքով կա երկու զոհ, մյուս տուժածների վիճակը գնահատվել է կայուն ծանր
Նոյեմբերի 6-ին, ժամը 00։52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Մ., ծնված 1978 թ․) դուրս
Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր հայտարարել է, իբր ադրբեջանցիները շուտով կվերադառնան «Արևմտյան Ադրբեջան», այդպես կոչում են մեր երկիրը. Տաթևիկ Հայրապետյան
Եթե խոսվում է փախստականների վերադարձի մասին, ապա պետք է խոսքի Բաքվից, Գանձակից, Սումգայիթից, Խանլարից, Դաշքեսանից և Ադրբեջանի ԽՍՀ-ի այլ հատվածներից հեռացած ավելի քան կես միլիոն հայերի վերադարձի մասին։
Բացառել հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում խտրականությամբ պայմանավորված սպառնալիքները. Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Նախաբան «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է խաղաղ հավաքների մշտադիտարկումը Հայաստանի Հանրապետությունում։ Հավաքների մշտադիտարկումը իրականացվում է անմիջական դիտորդության, ինչպես նաև ԶԼՄ և այլ աղբյուրների հրապարակումներից ստացված տեղեկությունների համադրմամբ։ Կոմիտեի կողմից խաղաղ հավաքների մշտադիտարկման ամբողջական մեթոդաբանությունը հասանելի է 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածի վերաբերյալ զեկույցում։ Սույն զեկույցում ամփոփված են 2023 թ․ հուլիս-սեպտեմբեր ամիսներին Երևանում անցկացված
2024-ին առողջապահության ապահովագրությանը կուղղվի 18 մլրդ դրամ, ըստ Անահիտ Ավանեսյանի՝ «առաջին անգամ գները հաշվարկվելու են՝ ելնելով իրատեսական ծախսերից»
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ ասաց, որ սկզբում պետք է հասկանան՝ ինչ մոդել է ներդրվում, հետո հասկանան՝ ինչն են ֆինանսավորելու։
«Աղավնատուն». բնության շնչով և բնության գրկում կառուցված հյուրատունը
Տավուշի Աղավնավանքում զբոսաշրջիկների սիրելի կանգառներից մեկը դարձել է «Աղավնատուն» հյուրատունը։ Հյուրատան մի կողմում Դիլիջանի ազգային պարկն է, մյուսում՝ Կարմիր գրքում գրանցված կենիների պուրակը։ Հյուրատան հիմնադիրը ծնունդով Աղավնավանքից Ալեքսան Ներսիսյանն է, ով մինչև հյուրատան կառուցումը հարազատ գյուղում ուղեկցում էր զբոսաշրջիկների խմբերին, ծանոթացնում տեղի պատմամշակութային վայրերին, համագյուղացիների տանը համեղ հյուրասիրություն կազմակերպում։ Հետո որոշեց սկսել սեփական գործն ու
Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում Վահե Գևորգյանն անդրադարձել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակմանը և էթնիկ զտումների քաղաքականությանը
Վահե Գևորգյանը տեղեկացրել է համաժողովի մասնակիցներին, որ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։
Ի՞նչ անել, որ մեր ապագան ոչ թե դժոխք դառնա, այլ՝ հետպատերազմյան վերականգնման փուլ. Վահե Հովհաննիսյան
Առաջիկայում ապագան է Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական, ԵՄ-ական… Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝ մեզ տանելու են։ Մենք մեր ձեռքերով մեր ապագան կարող ենք սարքել դժոխք, եթե շարունակենք
«Երբ մենք պնդում ենք, որ Արցախն անկախ պետություն է, իրավաչափ է դիտարկվում նաեւ Արցախի տարածքում զինտեխնիկա ունենալն ու ռազմական գործողություններ ծավալելը»
Հայաստանը երկակի ստանդարտներով քայլեր է անում, ինչը չափազանց վտանգավոր է դառնալու հենց այդ քայլերի հեղինակների համար»,- ասաց Գեւորգ Դանիելյանը։
Ցանկացած մեղադրանք ռազմամարզական ՀԿ-ների հասցեին, հետևանք է առաջին հերթին պետական կառավարման թերացումների. հայտարարություն
ԶՈւ բարեփոխումների բացակայությունը հանգեցրել է իրավիճակի, երբ հասարակության որոշակի հատված ինքնուրույն է կազմակերպում անվտանգային խնդիրների լուծումը
Հայ Առաքելական Եկեղեցին կարող է և պետք է նշանակալի դերակատարություն ունենա արցախցիների և՛ հոգևոր կյանքում, և՛ ընթացիկ կարիքների բավարարման, և՛ Հայրենիք վերադարձի ապահովման հարցերում. Արտակ Բեգլարյան
Այդ համատեքստում կարևոր է, որ ԳՀԽ-ը որոշել է պահպանել Արցախի թեմը, որը նաև իմ առաջարկներից մեկն էր
Շաքարային դիաբետի վաղ ախտանշանները
Ցանկացած հիվանդությունը վաղ փուլում հայտնաբերելը մեծացնում է խնդրի հաղթահարման հնարավորությունները։ Շաքարային դիաբետը բացառություն չէ, և այս հիվանդության նախանշաններն իմանալը բարդություններից խուսափելու երաշխիքներից մեկն է։ 2-րդ տիպի դիաբետի նախանշանները կարող են այնքան թույլ լինել, որ մարդն անգամ չկասկածի իր մոտ զարգացող հիվանդության մասին, 1-ին տիպի դիաբետի դեպքում դրանք ավելի արտահայտիչ են լինում և բավականին արագ են
Գերագույն հոգևոր խորհուրդը նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը․ Արման Թաթոյան
Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը: Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի հայտարարությունն այս առնչությամբ և անդրադարձն արցախահայության
Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես խոսելու տեղ չունի, որովհետև հենց ինքն է ժամանակին ողջունել Հայաստանում իշխանությունների դեմ բռնի, ապօրինի, ահաբեկչական ճանապարհով պայքարելու մեթոդները․ «ՉԻ»
Առանձնակի դաժանության ստատուս Իշխանությունները սա լավ են հասկանում, դրա համար քննադատության ցանկացած դրսևորում շատ ցավագին են ընդունում, շատերին էլ քրեականի տակ են գցում: Ամենաթարմը իրավապաշտպան և Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Ավետիք Իշխանյանի դեպքն է: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել քր․ օրենքի․ «բռնության կոչ», 330 հոդվածով։ Մեղադրանքի հիմք է հանդիսացել ս․թ․ սեպտեմբերի 19-ին արված ֆեյսբուքյան գրառումը: «Բացարձակապես չեմ
Ջուզեպպե Վերդիի «Պարահանդես-դիմակահանդեսը››՝ օպերային աստղերով եւ դիմակավոր ունկնդիրներով
Իտալացի կոմպոզիտորի հայտնի օպերայի հայկական մեկնաբանությունը վերաճեց տոնախմբության
Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դեմ իշխանության իրականացվող քաղաքական հետապնդումները գալիս են լրացնելու տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր անձանց նկատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող ճնշումների և կամայականությունների շարքը: Այս հետապնդումների հետևանքները բոլորը գիտեն` մեկի գործը տարիներով «քննում» են, մեկը` տնային կալանքի մեջ է, մեկի` երկրից
ՀՀ իշխանությունները ժողովրդին այս անգամ մանիպուլացնում են Սամվել Բաբայանի բերանով. Արցախի ԱԺ պատգամավոր
Եթե իրական պատասխանատվության ենթարկվողներ լինեն, ապա 22 պատգամավորները չեն լինելու, այլ այն անձինք, որոնք այսօր մեղադրանքներ են ներկայացնում տարբեր քաղաքական ուժերի, այն դեպքում, երբ գլխավոր մեղավորն իրենք են. Դավիթ Գալստյան


















































