Օրվա լրահոսը
Հայաստանում ԵՄ առաքելությունը մշտադիտարկման անվան տակ իրականում հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանում ԵՄ մոնիտորինգին առաքելությունն իրականում զբաղված է Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ: «ՀԱՊԿ-ի արդյունավետությունը համոզիչ կերպով դրսևորվեց 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել»,-ասել է Զախարովան:
«Մորդ կախելու միջոցով սպանիր»․ «Տիկ տոկի» օգտատիրոջ նամակը Գյումրու իրավապահների քննության տիրույթում է
Գյումրու Մուշ թաղամասի 45-ամյա բնակչուհիներից մեկը՝ Ա․Գ․-ն դիմել է ոստիկանության Մուշ բաժին՝ պահանջելով ընթացք տալ Բաղդասարյան ազգանվամբ «ՏԻԿ-ՏՈԿ» սոցիալական կայքի օգտատիրոջ կողմից իր որդուն հղված նամակին։ Կինը ոստիկանությանը տված հաղորդման մեջ նշել է, որ տվյալ օգտատերը անձնական հաղորդագրություններ բաժնում իր 18-ամյա որդուն նամակ է գրել՝ դրդելով նրան՝ մորը սպանել կախելու միջոցով։ «Ինքնասպանություն մի գործի հորդ
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մեկը մյուսի համար բացեն իրենց ճանապարհները, պետք է գործեն սահմանային եւ այլ համապատասխան վերահսկողական ծառայություններ, որոնք հիմնված կլինեն երկրների իրավազորության, ինքնիշխանության եւ օրենսդրության վրա. Հակոբ Արշակյան
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովում: Իր ելույթում ԱԺ փոխնախագահը նշել է. Տիկի’ն նախագահող, Ձերդ գերազանցություննե’ր, խորհրդարանների նախագահնե’ր, Հարգելի’ գործընկերներ, Տիկնա’յք եւ պարոնա’յք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր անգոլացի գործընկերներին` վեհաժողովի հրաշալի կազմակերպման եւ բոլոր պատվիրակների հանդեպ
ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ. Զախարովա
Չորեքշաբթի օրը ՌԴ ԱԳՆ է կանչվել Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը, դիվանագետին մատնանշել են Ռուսաստանի ղեկավարության, դիվանագետների և խաղաղապահների հասցեին հայկական լրատվամիջոցներում խիստ անցանկալի հրապարակումները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ. նրա ուշադրությունը հրավիրել են ամենաօդիոզ հրապարակումների վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարության,
2 խաղարկություն և 91 նվեր քարտ. Ամերիաբանկն ամփոփեց արդյունքները
Հոկտեմբերի 26-ին Ամերիաբանկն ուղիղ եթերի ընթացքում ամփոփեց միանգամից երկու` «Ի՞նչ ես անում» և «Անկանխիկը թույն ա» խաղարկությունները: Երկու արշավների շրջանակում Ամերիաբանկն իր հաճախորդների միջև խաղարկեց ընդհանուր 91 նվեր քարտ` մինչև 1.500.000 դրամ արժողությամբ: «Ի՞նչ ես անում» արշավը բանկի MyAmeria հավելվածի օգտատերերի համար էր, որին մասնակցելու համար անհրաժեշտ էր ամեն ամիս MyAmeria-ով կատարել 5000 դրամ և
Մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովը Վատիկանում
Հոկտեմբերի 4-ին Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի առաջին նիստը, որը ավարտվելու է հոկտեմբերի 29-ին, իսկ երկրորդ նիստը տեղի է ունենալու 2024 թվականին: Այս տարի առաջին անգամ վեհաժողովին մասնակցում են ոչ միայն եպիսկոպոսներ, այլ նաև աշխարհիկ մարդիկ՝ տղամարդիկ և կանայք: Այս վեհաժողովի երեք առաջնահերթ թեմաներն են՝ «Հաղորդություն, Մասնակցություն և Առաքելություն»: Եպիսկոպոսների սինոդին Ամենայն
Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի հետ: Հանդիպման ընթացքում նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանվածների հումանիտար, սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ դրանց լուծման ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործուն քայլերի իրականացման հեռանկարներին: Նախագահն իր խոսքում նաև բարձ է գնահատել Եվրամիության և Եվրամիության երկրների աջակցությունն՝
Բրյուսելը Բաքվին և Երևանին կոչ կանի նորմալացման գործընթացն ավարտին հասցնել տարվա վերջին
«Ազատություն». Այսօր Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձևի նախագծում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական կարգավորմանը։ «Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովելու կարևորությունը, ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին և կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել ու գործընթացն ավարտել այս տարվա վերջին»,- նշված է ԵՄ գագաթնաժողովում
«Պիտի չխնայենք մեր ուժն ու եռանդը՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար». ֆրանսիացի նախարարը՝ Արցախի վտանգված ժառանգության մասին
Պետք է արվի առավելագույնը՝ աչալրջությունը հարցի վրա պահելու համար
«Ռուսական գազի վաճառքը Եվրոպային ադրբեջանական խողովակաշարով չի կարող գերակայություն ունենալ Եվրոպայի համընդհանուր արժեքների՝ Ադրբեջանի կողմից ամենօրյա խախտումների նկատմամբ»․ Դավիթ Խաժակյան
ԵԽ Կոնգրեսի հայտարարության հետ կապված մի շարք փոփոխությունների առաջարկներ էին ներկայացվել Կոնգրեսում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների կողմից։ Մինչ այս փոփոխությունների առաջարկների քննարկումը՝ ելույթներ ունեցան հայկական և ադրբեջանական պատվիրակությունների, ԵԽ Կոնգրեսի անդամներ։
Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հակին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և կարևորել Հարավային Կովկասում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված հստակ ջանքերի գործադրումը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի բազմաոլորտ համագործակցության շուրջ՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության առավել
Հայաստանը հավատարիմ է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացմանը, այդ թվում՝ ՀՀ տարածքով. Վահագն Խաչատուրյան
Ցավոք, մենք տեսնում ենք որոշ երկրների շարունակական ջանքերը՝ մեզ մեկուսացնելու տարածաշրջանային և անդրտարածաշրջանային ծրագրերից
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մարզերում
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 15-21-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▪️ Ալավերդիում՝ հոկտեմբերի 20-ին, ▪️ Վանաձորում՝ հոկտեմբերի 21-ին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Շնորհալիի «Հաւատով Խոստովանիմ»-ը՝ 50 լեզուներով
Մխիթարեան Միաբանութիւնը մեծ ուրախութեամբ կը տեղեկացնէ, որ լոյս տեսաւ Ս. Ներսէս Շնորհալիի «Հաւատով Խոստովանիմ» աղօթքի 50 լեզուներով թարգմանուած հատորը։ Սուրբ Ներսէս Դ. Կլայեցի Շնորհալի Հայրապետի մահուան 850 ամեակի առիթով Մխիթարեան միաբանութիւնը Սուրբ Ղազարի Կաճառի որոշումով ձեռնարկեց «Հաւատով Խոստովանիմ» աղօթքի բազմալեզուեան հրատարակութիւնը թարմացնել եւ նորովի լոյս ընծայել։ Ճիշտ 215 տարի առաջ, 21 Հոկտեմբեր 1808ին, «Հաւատով Խոստովանիմ»
«Ֆրանսիան ձեր կողքին է ոչ միայն դիվանագիտական, այլ մշակութային եւ այլ ոլորտների սատարման առումով». Ֆրանսիայի մշակույթի նախարար
Հայաստանի հետ համագործակցության պարագայում կա հոգի, կա հույզ, կա մեծ ուժ
Որքան շատ են զիջումները, այնքան ավելի շատ են պահանջները. Հայաստանը խոչընդոտ են դիտարկում. թուրք վերլուծաբան. Ermenihaber
Ermenihaber.–ը զրուցել է թուրք լրագրող, քաղաքական վերլուծաբան, «The Philos Project»-ի գիտաշխատող Ուզայ Բուլութի հետ, որը նախկինում բնակվել և աշխատել է Անկարայում: Նա զբաղվում է մարդու իրավունքների, թուրքական քաղաքականության և պատմության, Մերձավոր Արևելքի կրոնական փոքրամասնությունների և հակասեմականության ուսումնասիրման հարցերով։ Հետազոտել և վերլուծել է Ադրբեջանի՝ 2020-2023 թվականների պատերազմն ու ցեղասպանությունը Արցախի դեմ։ – Ձեր կարծիքով, ինչ ո՞ւ
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում պատմեց, թե ինչպիսի «ուկրաինական բորշչ» է եփում հայ ժողովրդի համար. Արտակ Զաքարյան
Արևմուտքին մնում է հակառուսական կրակի վրա հեռվից տաքացնել իր փափուկ ձեռքերը և մեզ ասել «բարի ախորժակ» միամի՛տ ժողովուրդ:
Երևանի փոխքաղաքապետերը ևս ապօրինաբար են ստանձնում իրենց լիազորությունները. Սոնա Աղեկյան
Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետեր են ընտրվել/նշանակվել: Նրանք իրենց լիազորությունները ստանձնելու են ապօրինաբար: Բանն այն է, որ հայտնի հանգամանքներում Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր պաշտոնը ստանձնել է օրենքի խախտումով, քանզի երդման արարողության ժամանակ չի ապահովվել ավագանու անդամների՝ օրենքով պահանջվող քվորումը: Այսինքն՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը Ավինյանը ստանձնել է ապօրինաբար: Այսպիսով, Տ. Ավինյանը այսօր իրավական
Հակոբ Արշակյանը հանդիպել է Ֆադլի Զոնի հետ
Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու համար: Այս
Այս կարգավիճակը պետք է միշտ թարմ պահի քաղաքական առումով Արցախի ժողովրդի հավաքական իրավունքը՝ վերադառնալ իր հայրենիք եւ այնտեղ արժանապատիվ ու անվտանգ կյանք վարել. Արտակ Բեգլարյան
Այս պահի դրությամբ չեմ տեսնում միտում, որ Արցախի ժողովրդի քաղաքական, հավաքական իրավունքների պաշտպանության մասով ՀՀ-ն գոնե հրապարակայնորեն ակտիվ գործունեություն ծավալի. Բեգլարյան
Երևանում մթնոլորտային օդի որակը
☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հոկտեմբերի 21-24-ը, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 24-ին։ ☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, Նոր Նորքում և Արաբկիրում՝ հոկտեմբերի 19-ին և 20-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 19-22-ը և 24-ին։ ☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ունեք մեկ շաբաթ ժամանակ՝ ապահովելու մարդկային նվազագույն պայմաններ. Աբրահամ Գասպարյան
Շենքը, մեղմ ասած՝ գտնվում է անտանելի ու անմարդկային վիճակում. չկան բժիշկներ, սանիտարներ, որևէ աշխատակից և այս ամենը թողնված է ընդամենը մեկ կնոջ բարի կամքի հույսին, որը և՛ խոհարար է, և՛ հավաքարար, և՛ բժիշկ, և՛ սանիտար։
Սևանում կասեցվել է հյուրանոցի ապօրինի ջրառը
Սևանի թերակղզում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել էր առանց համապատասխան թույլտվության կատարվող ապօրինի ջրօգտագործում։ Ապօրինի ջրառը կասեցվել էր, տրվել էին հանձնարարականներ, նշանակվել վարչական տուգանքներ։ Վերստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի հանձնարարականը՝ խախտումները վերացված չեն, չունի համապատասխան ջրօգտագործման թույլտվություն և շարունակում
Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին շնորհվեց ԳԱԱ մեդալ
Նա իտալերեն թարգմանել է «Նարեկը» և խմբագրել ավելի քան 25 հատոր գիրք
«ԵԽ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունները»․ ԵԽ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղի հետ կապված հայտարարություն ընդունվեց
Հայտարարության հեղինակ Բերն Վոհրինգերն օգտագործեց exodus բնորոշումը
9 ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները՝ ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 266 միլիարդ 911 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը
«Չենք հանդուրժի և չենք մոռանա ոչ մի բացասական եղելություն: Ֆրանսիան ընդմիշտ հայ ժողովրդի կողքին է». Ֆրանսիայի մշակույթի նախարարը Հայաստանում է
Պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին
Մհեր Գրիգորյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Բիշքեկում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: ՀՀ կառավարություն
Եղեգնաձորի 38-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել 2 անձի դանակահարելու համար
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
«Հայրենիք», «ազգ» հասկացությունները պիտակվում են որպես պաթոս կամ «հուռայություն», Նժդեհն էլ՝ ֆաշիստ». Լիլիթ Գալստյան
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում անդրադառնում է պատմության աղմուկ հանած դասագրքին եւ ԿԳՄՍ նախարարի պնդումներին -Ձեր կարծիքով չիմացությա՞ն պատճառով է, թե՞ միտումնավոր է արված, որ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմության դասագրքում բացակայում են «հայրենիք», «ազգ» հասկացությունները, տեղ են գտել սխալ տեղանուններ, մակերեսային են ներկայացված պատմիչները, արժեւորված չէ հայ եկեղեցու պատմական դերակատարությունը» եւ


















































