Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն իջել է ևս 1 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 16-22-ը (2023թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.26մ (22.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 2սմ-ով։ ☑️ 2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է

Անահիտ Մանասյանը Բելգիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դը Մույնքին։ ✅Պաշտպանը Դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների

ՍՊԸ-ի սեփականատերը ՊՆ-ից 2017 թ.-ին հափշտակել է ավելի քան 59 մլն դրամ. գործն ուղարկվել է դատարան

«Մոսէսքո» ՍՊ ընկերության սեփականատեր Կ.Գ.-ն 2017 թվականին Պաշտպանության նախարարության կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման հանձնաժողովի նախագահ, N զորամասի հրամանատար Ռ.Բ.-ի, Հանձնաժողովի անդամներ՝ հրամանատարի տեղակալ-գլխավոր ինժեներ Ա.Պ.-ի, Վառելիքաքսուքային նյութերի պահպանման բաժնի պետ Ա.Ա.-ի և պահեստապետ Ս.Կ.-ի օժանդակությամբ, Պաշտպանության նախարարությունից հափշտակել է 59 մլն 582 հազար 840 դրամ: Բացի այդ, Կ.Գ.-ն պատրաստել և օգտագործել է կեղծ

Փոփոխություններ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. նախագիծ

Ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝ այն սահմանելով 200 հազար դրամ:

«ՌեԱնիմանիա» փառատոնի համար տարին եռակի հոբելյանական է. Դանիել Դանիելյան

 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միությունում ներկա է եղել «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ««ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոփառատոն» ՀԿ-ի կազմակերպմամբ: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, շնորհավորելով փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել է, որ այս տարին

Փաշինյանի հետ հանդիպմանը Միխայել Ռոթը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Ռոթի այցը և կարևորել Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցության և երկխոսության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է

Պաշտոնեական կեղծիք և հափշտակություն՝ Տաշիրի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից. նախաքննությունն ավարտվել է

 Ավարտվել է  Տաշիր համայնքի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից առերևույթ փաստաթղթերի կեղծիք կատարելու, համայնքապետարանի քաղաքային տնտեսությունը սպասարկող հիմնարկում և «Տաշիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ում տարբեր հաստիքներում 2006-2017թթ. ընկած ժամանակահատվածում ձևականորեն աշխատանքի ընդունված և աշխատանքի չհաճախած անձանց անվամբ դուրս գրված աշխատավարձի գումարները հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի

Լենինի արձանը (Հիշողություն )

Ահա, մոտավորապես Վանոյի խոսքը․
-Ավո ջան, ամեն ինչ ճիշտ ես ասում։ Ուղղակի, ավելի ճիշտ կլիներ, որ համբերեիր և եթե այդ բոլոր հարցերը բարձրացնեիր վարչության նիստում։ Առաջարկում եմ Ավոյի հարցով ոչ մի որոշում չընդունել։ Իհարկե, պետք է ստիպենք Համբոյին հանել Լենինի արձանը։ Դնում եմ քվեարկության՝ Լենինի արձանը ապամոնտաժելու հարցով։ Ովքե՞ր են կողմ։

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մակքիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցությունը Հայաստանի համար կարևոր ոլորտներում՝ մասնավորապես ընդգծելով տնտեսության զարգացման և ժողովրդավարության ամրապնդման ուղղությունները: Փոխվարչապետը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված հայերի հիմնարար կարիքների բավարարման ուղղությամբ Կառավարության կողմից

Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի հետ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, որտեղ տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը: Այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ

ԵՄ արտգործնախարարները հետաձգել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցով քննարկումը

«ԵՄ արտգործնախարարներն այսօրվա հանդիպմանը պետք է քննարկեին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, բայց հետաձգեցին այն հաջորդ ամիս։ Իսրայել-Պաղեստին և Ուկրաինա-ՌԴ թեմայով քննարկումները զբաղեցրին ամբողջ ժամանակը»

Քննարկվել են երեխայի նկատմամբ ալիմենտային պարտավորությունների կատարման իրավական կարգավորումներն ու օրենսդրական բացերը

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի շրջանավարտ, «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մանուշ Մարալչյանի եւ Գենդերային հարցերով իրավաբան-փորձագետ Ստելլա Չանդիրյանի հետ: Հյուրերը ներկայացրել են «Հայաստանում երեխայի նկատմամբ ալիմենտային

«Ես չեմ պատկերացնում Արցախում խելքը գլխին հայ մնացած լինի՝ կամ համագործակցող են, կամ խելքը կորցրած»

Ասում են, թե ռուս խաղաղապահները թանկ գներով ապրանք են վաճառել, լսել եմ, բայց անձամբ չեմ օգտվել։ Քաղցր ջեմը, մուրաբան, որ ժամանակին եփել էինք, դրանով ենք յոլա գնացել, բա մյուսներն ինչ անեին։

Երևանյան 65 երթուղիներից 13-ի շարժն արդեն հասանելի է «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզներում

Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի կդառնա ևս ութ՝ 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52 երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը: 

Հրատապ 100 հազարական դրամներ են փոխանցվել Արցախից բռնի 95200 տեղահանվածների. Փոխվարչապետ

Հայաստանում բնակարան չունեցող անձինք կստանան նաեւ 40000-ական դրամ

Դատարանի ավտոկայանատեղիում սպանության փորձի կատարելու համար մեղադրվող անձը կալանավորվել է

2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40 հասցեի մոտ անհայտ անձը հրազենով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որում ներկայացվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Քննարկվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի նպատակը հակակոռուպցիոն բարեփոխումների շարունակականության ապահովումն է և  բխում է Կառավարության՝ 2021-2026 թվականների

Հայտնի են Դելլալյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի հաղթողները

Հաջորդ տարվանից մրցույթը կիրականացվի պորտուգալական կոնսերվատորիայի հետ համատեղ:

Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսությունը՝  Երևանի օրվա կապակցությամբ գեղեցիկ նվեր էր մատուցել քաղաքին և երևանցիներին: Կոլումբիայի պատվավոր հյուպատոս՝ Վիգեն Բադալյանի հրավերով Հայաստան ժամանած կոլումբիացի հայտնի արտիստ՝ գեղանկարիչ, որմնանկարիչ Օսկար Գոնսալեսը (Գուաչե) Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հանրային տարածքում՝ պատկերել է մի գեղեցիկ որմնանկար, որի հիմքում է տոկունության, հավերժության և հաջողության խորհրդանիշ կոլիբրի թռչունը՝ պատկերված Հայաստանի և Կոլումբիայի դրոշի

Աշոտյանին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում. Տիգրան Աբրահամյան

Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց, միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ:

Ոստիկանների կողմից արցախցիներին ծեծելու կամ նրանց մեքենայից գումար հափշտակելու ահազանգով քննություն է սկսվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ գողության և խոշտանգման հատկանիշներով

Այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է. Փաշինյան

Հուսով եմ՝ կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից

Գառնիկ Դանիելյան. «Այս արհավիրքից, հայրենազրկումից հետո արցախցիներին միմյանց դեմ հանելը միայն իշխանության օրակարգն է»

Հինգ տարի գործող իշխանությունը փորձում է մեղադրել հինգ օր իշխանության եկածներին:

Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում

3+3 ձևաչափով հանդիպումը կարող է Արարատ Միրզոյանին կանգնեցնել բավականին բարդ իրավիճակում. Բորիս Նավասարդյան

Հայաստանի ԱԳ նախարարը միայնակ ստիպված է լինելու հակադրվել այս հանդիպման մյուս մասնակիցներին. Նավասարդյան

Քերոբյանը Չինաստանում հանդիպել է «Huawei Technologies»-ի ներկայացուցիչների հետ

Նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին հանդիպել է «Huawei Technologies» ընկերության ներկայացուցիչների հետ։ 🔹 Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են թվային տնտեսությանը, էկոհամակարգերին, արևային էներգետիկայի ոլորտին, 5G ցանցի զարգացմանը, ոլորտային ընկերությունների կարողությունների հզորացմանն առնչվող հարցեր։ 🔸 Թվային տնտեսության զարգացման համատեքստում հատկապես ընդգծվել է «խելացի» քաղաքների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում «խելացի» արևային համակարգերի ներդրման,

Քոչարյան, Խաչատրյան, Մայրապետյան. դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը

Քոչարյան, Խաչատրյան, Մայրապետյան. դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը: Ընդհանուր առմամբ, Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրած 89 հայցադիմումով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն: Ներկայացված հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Գլխավոր դատախազություն

Էս կարող ա հարցազրո՞ւյց եք վերցնում. Սամվել Բաբայանը հարվածել է լրագրողի բարձրախոսին. «Ժողովուրդ»

Համացանցում օրեր առաջ լուսանկար տարածվեց, թե ինչպես են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանը և Արցախի  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ժպիտով, ասել-խոսելով քայլում Երևանի փողոցներում։ ArmLur.am-ն այսօր փորձեց Սամվել Բաբայանից հետաքրքրվել, թե որն էր նրանց ուրախության առիթը, սակայն ի պատասխան մեր հարցադրման, Սամվել Բաբայանը հարվածեց մեր լրագրողի միկրոֆոնին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ

Համայնքի անդամները պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին: Ըստ տեղեկատվության Միատովիչը կարևորել է բոլոր փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը՝ նշելով, որ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում և հավելել, որ զբաղվելու է այդ հարցով իր լիազորությունների շրջանակում:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930