Օրվա լրահոսը

Դատարանի ավտոկայանատեղիում սպանության փորձի կատարելու համար մեղադրվող անձը կալանավորվել է

2023թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:40-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ «աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 55-ամյա Ս.Վ.-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 40 հասցեի մոտ անհայտ անձը հրազենով կրակել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինիս: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որում ներկայացվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Նիստին մասնակցել են օրենսդիր, գործադիր, դատական համակարգերի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և այլ մարմինների ներկայացուցիչներ: Քննարկվել է 2023-2026 թվականների Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի նպատակը հակակոռուպցիոն բարեփոխումների շարունակականության ապահովումն է և  բխում է Կառավարության՝ 2021-2026 թվականների

Հայտնի են Դելլալյանի անվան երիտասարդ կոմպոզիտորների մրցույթի հաղթողները

Հաջորդ տարվանից մրցույթը կիրականացվի պորտուգալական կոնսերվատորիայի հետ համատեղ:

Կոլումբիան և Հայաստանն այժմ ավելի մոտ են

Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսությունը՝  Երևանի օրվա կապակցությամբ գեղեցիկ նվեր էր մատուցել քաղաքին և երևանցիներին: Կոլումբիայի պատվավոր հյուպատոս՝ Վիգեն Բադալյանի հրավերով Հայաստան ժամանած կոլումբիացի հայտնի արտիստ՝ գեղանկարիչ, որմնանկարիչ Օսկար Գոնսալեսը (Գուաչե) Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված հանրային տարածքում՝ պատկերել է մի գեղեցիկ որմնանկար, որի հիմքում է տոկունության, հավերժության և հաջողության խորհրդանիշ կոլիբրի թռչունը՝ պատկերված Հայաստանի և Կոլումբիայի դրոշի

Աշոտյանին տեսնելու հնարավորություն ունեցանք միայն նրա կալանավորման 5-րդ ամսում. Տիգրան Աբրահամյան

Աշոտյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել իր ազատազրկմամբ մտահոգ բոլոր անձանց, միաժամանակ ընդգծելով, որ իր անձի վրա պետք չէ կենտրոնանալ և պետք է ողջ ջանքերը կենտրոնացնել Հայաստանի ապազգային, դավաճան իշխանությունների հեռացման ուղղությամբ:

Ոստիկանների կողմից արցախցիներին ծեծելու կամ նրանց մեքենայից գումար հափշտակելու ահազանգով քննություն է սկսվել

Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ գողության և խոշտանգման հատկանիշներով

Այն քաղաքական ժամանակը, որը հանրությունը մեզ տվել է արդյունավետ համակարգ ունենալու համար, սպառվում է. Փաշինյան

Հուսով եմ՝ կարդարացնենք այն լեգիտիմ և օրինական ակնկալիքները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունեն հակակոռուպցիոն համակարգից

Գառնիկ Դանիելյան. «Այս արհավիրքից, հայրենազրկումից հետո արցախցիներին միմյանց դեմ հանելը միայն իշխանության օրակարգն է»

Հինգ տարի գործող իշխանությունը փորձում է մեղադրել հինգ օր իշխանության եկածներին:

Հայ հեծանվորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Վրաստանի բաց առաջնությունում

Հոկտեմբերի 21-22-ը Հայաստանի հեծանվասպորտի հավաքականը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մասնակցել է Վրաստանի բաց առաջնությանը և 2 ոսկե, 2 արծաթե ու 1 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայացված է եղել 3 մարզիկով: Մեծահասակների պայքարում հանդես է եկել Վահե Վիրաբյանը, երիտասարդների պայքարում՝ Արթուր Վարելջյանը, իսկ պատանիների մրցումներին՝ Էդուարդ Գրիգորյանը: Երեք տարիքային խմբերում

3+3 ձևաչափով հանդիպումը կարող է Արարատ Միրզոյանին կանգնեցնել բավականին բարդ իրավիճակում. Բորիս Նավասարդյան

Հայաստանի ԱԳ նախարարը միայնակ ստիպված է լինելու հակադրվել այս հանդիպման մյուս մասնակիցներին. Նավասարդյան

Քերոբյանը Չինաստանում հանդիպել է «Huawei Technologies»-ի ներկայացուցիչների հետ

Նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 21-ին հանդիպել է «Huawei Technologies» ընկերության ներկայացուցիչների հետ։ 🔹 Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են թվային տնտեսությանը, էկոհամակարգերին, արևային էներգետիկայի ոլորտին, 5G ցանցի զարգացմանը, ոլորտային ընկերությունների կարողությունների հզորացմանն առնչվող հարցեր։ 🔸 Թվային տնտեսության զարգացման համատեքստում հատկապես ընդգծվել է «խելացի» քաղաքների ստեղծման, վերականգնվող էներգետիկայի ոլորտում «խելացի» արևային համակարգերի ներդրման,

Քոչարյան, Խաչատրյան, Մայրապետյան. դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը

Քոչարյան, Խաչատրյան, Մայրապետյան. դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ամենախոշոր հայցերը: Ընդհանուր առմամբ, Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան ներկայացրած 89 հայցադիմումով պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձանցում մասնակցություն: Ներկայացված հայցերի ընդհանուր հայցագինը գերազանցում է 500 միլիարդ դրամը: Գլխավոր դատախազություն

Էս կարող ա հարցազրո՞ւյց եք վերցնում. Սամվել Բաբայանը հարվածել է լրագրողի բարձրախոսին. «Ժողովուրդ»

Համացանցում օրեր առաջ լուսանկար տարածվեց, թե ինչպես են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Գուրգեն Արսենյանը և Արցախի  անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ժպիտով, ասել-խոսելով քայլում Երևանի փողոցներում։ ArmLur.am-ն այսօր փորձեց Սամվել Բաբայանից հետաքրքրվել, թե որն էր նրանց ուրախության առիթը, սակայն ի պատասխան մեր հարցադրման, Սամվել Բաբայանը հարվածեց մեր լրագրողի միկրոֆոնին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ

Համայնքի անդամները պատմել են «Հայաստանից բռնի աքսորվելու» մասին: Ըստ տեղեկատվության Միատովիչը կարևորել է բոլոր փախստականների՝ այդ թվում Հայաստանը լքած ադրբեջանցիների վերադարձի իրավունքը՝ նշելով, որ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում և հավելել, որ զբաղվելու է այդ հարցով իր լիազորությունների շրջանակում:

Դեսպանի հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ԱՄԷ-ի հավասարակշիռ արտաքին քաղաքականությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ եւ լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: ԱԺ խոսնակը շնորհավորել է դեսպանին առաքելության ստանձնման առթիվ` մաղթելով հաջող գործունեություն: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ օրակարգն առաջ մղելու հարցում խորհրդարանական դիվանագիտության դերը: Մտքեր են փոխանակվել երկու խորհրդարանների միջեւ հետագա համագործակցության ուղենշային դրույթներ մշակելու

Միասին անխոնջ աշխատել ենք խթանելու ժողովրդավարական արժեքները ՀՀ-ում. ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալ

«Հրաշալի զգացողություն է վերադառնալ գեղեցիկ Հայաստան: Վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն աջակցել է Հայաստանին անցնել զարգացման ճանապարհը` համագործակցելով կառավարության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հենց հայ ժողովրդի հետ: Միասին մենք անխոնջ աշխատել ենք խթանելու ժողովրդավարական արժեքները, ամրապնդելու ինստիտուտները և նպաստելու ներառական աճին՝ նպատակ ունենալով բարելավել բոլոր քաղաքացիների կյանքը»: ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի

Լըքորնյուն հանդիպել է Պապիկյանի հետ՝ զենքի ձեռքբերումը պաշտոնականացնելու նպատակով

«Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հանդիպում է իր հայ պաշտոնակցի հետ՝ զենքի ձեռքբերումը պաշտոնականացնելու նպատակով, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իր խաղաղ բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը»,-  նշված է «X»-ի միկրոբլոգում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության գրառման մեջ։

Էդգար Ղազարյան. «Այն մարդուց, որ 44-օրյայի ժամանակ ասում էր. սա մեր Սարդարապատն է, պետք է բոլորս միասին մեր հայրենիքը պաշտպանենք, իսկ այսօր՝ թե 1991 թվից դա Ադրբեջան է եղել, հիմա պահանջ չունե՞ք»

Հատուկ շնորհակալություն է հայտնում, որ դուք հարյուրավոր կիլոմետրեր անցել, եկել եք մասնակցելու իր 100-րդ օրվան նվիրված հանրահավաքին եւ որ խոնարհվում է սիրելի արցախցիների առաջ: Այդ նույն արցախցիները հիմա արդեն որպես փախստական են եկել Հայաստան: Ու ոչ թե հազար հոգի, այլ՝ ամբողջ Արցախը: Բա որ դուք եկել եք, չեք ուզո՞ւմ գնալ այն նույն Հանրապետության հրապարակ, չեք ուզո՞ւմ այս մարդը ձեր առաջ մի հատ էլ խոնարհվի:

Ի սկզբանե դեմ ենք արտահայտվել «Զանգեզուրի միջանցքին» և Ադրբեջանի պաշտոնյաների հետ հանդիպումներում բազմիցս ասել ենք այդ մասին. իրանցի պաշտոնյա

Ադրբեջանի հետ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունն Արասի միջանցքին էր առնչվում

ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանը 2023 թվականի հոկտեմբերի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո` մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի

Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի խորհրդարանական

ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ:

«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում թերևս առաջին պսակադրությունն էր»

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում թերևս առաջին պսակադրությունն էր այսօր։ Մենք որպես նվեր առաջարկեցինք Մասուրի տարածքը, հյուրասիրություն և Նաիրյան վոկալ անսամբլի չքնաղ կատարումներից։ Շնորհակալություն նաև Amaras Art Alliance-ին` աջակցության համար: Մասուր արվեստի տուն

Ucom-ի աջակցությամբ կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադան

Օրերս Սինոփսիս Արմենիայում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել են «Յուքոմ» ընկերության աջակցությամբ կայացած Միկրոէլեկտրոնիկայի 18-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Օլիմպիադայում մրցել է 270 մասնակից 14  երկրից։ Այն, ինչպես միշտ, իրականացվել է երկու փուլով: Առաջին փուլն անցկացվել է 14 մասնակից երկրներում միաժամանակ` ստուգարքի ձևով, իսկ երկրորդ՝ եզրափակիչ փուլը, որը ներառել է համապարփակ լուծումներ պահանջող ճարտարագիտական

«Կան ուժեր, ըստ որոնց՝ հայրենասիրության, պատմամշակութային ժառանգության մասին խոսելը համաշխարհային գիտության սկզբունքներից շեղում է». Աշոտ Մելքոնյան

Յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պատկերացմամբ մեր պատմական ուղին ենթարկում է մեկնաբանության

Ավագանուն առաջարկվելու է Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ

«Ա1+». Երեւան քաղաքի ավագանին հոկտեմբերի 26-ին արտահերթ նիստ կգումարի։ Նիստի օրակարգում ընդգրկված է 4 հարց՝ քաղաքապետի առաջին տեղակալի եւ 3 փոխքաղաքապետերի նշանակման հարցը։ Երեւանի ավագանուն առաջարկվելու է Արմեն Փամբուխչյանին նշանակել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ։ Իսկ քաղաքապետի տեղակալներ կընտրվեն Լեւոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը եւ Սարգիս Մադաթյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Գործարկվել է Ակբա բանկի 65-րդ մասնաճյուղը

Ակբա բանկը գործարկել է 65-րդ՝ «Սեբաստիա» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը տրամադրում է Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը: «Ակբան շարունակում է զարգացնել մասնաճյուղային ցանցը, որպեսզի ավելի մոտ գտնվի հաճախորդներին ու գործընկերներին։ «Սեբաստիա» մասնաճյուղի բացմամբ  Երևանում մենք արդեն ունենք 21 մասնաճյուղ, իսկ Հայաստանի ամբողջ տարածքում մեր մասնաճյուղերի քանակը դարձավ 65։ Մասնաճյուղային այս լայն ցանցը հնարավորություն է

Էրին Մակքին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրմանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն: Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված

«Մտահոգված եմ, որ ազգային փոքրամասնությունների անվան տակ ՀՀ-ում կարող են քաղաքացիություն ստանալ նաեւ այլ ազգերի ներկայացուցիչները». Գեղամ Նազարյան

ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանն ասաց. «Իրականում նախագիծը միտված է որոշակի առումով նախորդ կարգավորումների համեմատ թեթեւացնելու ՀՀ քաղաքացիություն ունեցող կամ ունեցած ազգությամբ ոչ հայերի զավակների կողմից ավելի մատչելի ու հեշտ ժամանակում քաղաքացիություն ստանալը»:

Ստորագրվել է Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը

Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ (Իրանի սահման) վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (ԻԻՀ-ի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։

«Պլանային են դրանք. մենք էլ ունենք պլանային գործողություններ, որոնց մասին խոսում ենք կամ չենք խոսում» Քոչարյանը՝ թուրք-ադրբեջանական զորավարժության մասին

Ճշտեցին՝ ՌԴ-ն մեզ զենք մատակարարո՞ւմ է՝ 400 մլն-ի՝ նա պատասխանեց. «Ի՞նչ եք ուզում Ռուսաստանից: Բայց այդ միլիոնները մենք տվել ենք՝ զենք ունենալու համար, հիմա սպասում ենք զենքին: Ցանկացած պայմանագիր ենթադրում է եւ ժամկետներ, ե՛ւ ժամկետների խախտման դեպքում պատժամիջոցներ»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930