Օրվա լրահոսը
«Կը ցանկամ ի լուր Զուիցերիոյ հայութեան եւ մեր հոգեւոր եղբայրներուն տեղեկացնել, որ, ողջունելով Հայաստանի Հանրապետութեան Վարչապետին եւ տասը Սրբազաններուն կողմէ կազմուած Համակարգող խորհուրդի ստեղծումը, կը միանամ անոնց»
Իմ այստեղ ծառայութեան ընթացքին օր ըստ օրէ ականատես եղայ մեր Եկեղեցւոյ ղեկավարութեան կողմէ Մայր Աթոռի բուն առաքելութենէն շեղումին, քաղաքական գործընթացներու մէջ ներգրաւումին եւ այլ մտահոգիչ հանգամանքներու։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով արդարացման դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել. «Ա1+»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար:
«Սուրբ Ծնունդը մեզ համար հոգեպես վերափոխվելու, հոգևոր ուրախություն ապրելու և մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է». Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Միածնաէջ Մայր Տաճարում
Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի արարողության ընթացքում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Ավագ Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որից կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
Մենք չենք կարող այցելել մեր բանտարկված ընկերներին, բայց ես լիահույս եմ, որ այսօր՝ բաժակներ բարձրացնելիս, կդիմենք աղոթքով առ Աստված՝ խնդրելով ազատություն բոլոր հայ ռազմագերիների համար. Մանե Թանդիլյան
Իսկ նրանք, ովքեր պարտավոր էին օր ու գիշեր աշխատել հայ ռազմագերիների ազատության համար, դրա փոխարեն ամեն կերպ փորձում են համոզել մեզ, թե ամեն ինչ լավ է, թե այդպես էլ պետք է լինի, թե մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն բան հրաշալի է։
Սրբավայր ներխուժելը, եկեղեցական կարգի ոտնահարումը և հոգևոր իշխանության բացահայտ անտեսումը ոչ միայն հակասում են ՀՀ Սահմանադրությանը և օրենքին, այլ նաև վկայում են պետական մտածողության լուրջ խաթարման մասին. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
Հայ Եկեղեցին չի վախեցել անցյալում և չի վախենա նաև այսօր։ Սրբությունը չի պաշտպանվում աղմուկով, այլ՝ ճշմարտությամբ, հավատքով և միասնականությամբ։ Իսկ սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծու արդար դատաստանի առաջ. Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան
«Շողակաթ»-ի փոխարեն՝ «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը. փոփոխություն հանրային մուլտիպլեքսում
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը (ՀՀՌՑ) տեղեկացնում է, որ 2026 թվականի հունվարի 1-ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունը լուծել է ՀՀՌՑ-ի հետ կնքված հանրային մուլտիպլեքսում հեռարձակման պայմանագիրը և դադարեցրել է թվային ցանցով «Շողակաթ» հեռուստաալիքի հանրապետական սփռումը։
«Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը». Էրդողան
Էրդողանը շեշտել է, որ Ռուսաստանի կողմից ռազմական տեխնիկա ձեռք բերելու պատճառով Թուրքիային F-35 ծրագրից դուրս թողնելու որոշումը եղել է «անարդար»։
Շղթայական ավտովթար. Մերկասառույցի պատճառով բախվել են «Mitsubishi»-ին, «Mercedes»-ը և «Լադա»-ն, իսկ որոշ ժամանակ անց մեկ այլ «Mercedes» հայտնվել է ձնակույտերի մեջ․ shamshyan.com
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։
Սուրբ Ծնունդը պարզապես մեծ տոն չէ։ Այն նաև հնարավորություն է՝ տրված մեզ խորհելու, զգալու և գիտակցելու համար. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր, երբ մենք նշում ենք Սուրբ Ծնունդը, կցանկանայի հիշեցնել Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժան-բաժան է լինում, կործանվում է, և ամեն քաղաք կամ ընտանիք, որ ինքն իր մեջ բաժանված է, կանգուն չի մնում»։ Վերջին տարիներին այս խոսքերը, առավել քան երբևէ,
«Թուրքիան թշնամի պետություն է». Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար
Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիքլին «i24 News»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող համարվել Իսրայելի գործընկեր և պետք է դիտարկվի որպես «թշնամի պետություն»։ Չիքլին կոչ է արել ամբողջությամբ խզել Իսրայելի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդգծելով, որ Գազայում թուրքական զինուժի հնարավոր ներկայությունը կարող է հանգեցնել «Իսրայելի պաշտպանության բանակի» (IDF) և Թուրքիայի
Սուրեն Պապիկյանը «գերազանցիկի» պես մաս է կազմում փաշինյանական կեղծ պատարագների մասսովկան ապահովող շրջիկ թատերախմբին. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավաոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Այսօր երեկոյան Սուրբ Ծննդյան ճրագալույցի Սուրբ Պատարագին մարդաշատ էր ևս ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը փոխանցված Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Նրանց թվում ինչպես միշտ շատ էին զինծառայողները։ Սակայն բարձրագույն հրամանատարական կազմը չկար։ Չկար նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ավելի ճիշտ՝ երբեք ոտք չի դրել ՀՀ պաշտպանության նախարարությանը
Հարձակում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նստավայրի նկատմամբ
Լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նստավայրի նկատմամբ հարձակում է կատարվել: Ավելի ուշ, ԱՄՆ-ի իրավապահները հաստատել են տեղեկությունը, որ ձերբակալվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի նստավայրի վրա հարձակում գործելու մեջ կասկածվող տղամարդը։ Նշվում է, որ նա կասկածվում է Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի անձնական նստավայրի վրա
Պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը. Սիրելի՛ հայրենակիցներ, Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։ Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։ Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի
Այս սրբազան առիթով իմ մտքերն այն հոգևորականների հետ են, ովքեր շարունակում են մնալ անազատության մեջ՝ այս սուրբ օրերին մեկուսացված լինելով իրենց հետևորդներից. Ռոբերտ Ամստերդամ
Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի՛ հայ ժողովուրդ, Մինչ Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը, մենք խորհրդածում ենք այս ժամանակաշրջանի վեհ խորհրդի շուրջ՝ մի պահ, երբ լույսը ցրում է խավարը՝ բերելով հույսի, խաղաղության և վերածննդի ուղերձը։ Պատմության ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է հոգևոր
«Դուք սատանա եք»․ Անաստաս Իսրայելյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին
«Մենք բոլորս՝ արցախցիներս, ձեզ բոլորիդ անիծում ենք, որովհետեւ դուք մեզ բոլորից՝ հարազատներով, հողով, հայրենիքով զոհաբերել եք»
«Նա մաքրում էր Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերն ավերված եկեղեցիներում և մեծարում այն». Կապույտ մզկիթում տեղի ունեցավ նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարների ցուցահանդեսը
Սրտերի հրամանատար, նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի կապակցությամբ, Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես, որին մասնակցեցին իրանցիներ, նահատակ գեներալի կյանքի պատմությամբ հետաքրքրվողներ և Իրանի մի շարք հայ բարեկամներ։ Արարողության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Շիրղոլամին, ողջունելով հյուրերին և շնորհավորելով Իմամ Ալիի ծննդյան և Հայրության օրվա կապակցությամբ, նշեց. «Նահատակ
Իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով․ «Միասնության թևեր»
Շնորհավորում ենք մեր ժողովրդին և բոլոր հավատացյալներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության լուսավոր տոնի առթիվ՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան փրկարար խորհրդով։ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության խորհուրդը մեզ հիշեցնում է, որ իրական խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն հոգևոր ամրության, ազգային միասնության և արդարության վրա հիմնված կյանքի միջոցով։ Դարերի ընթացքում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է մեր ժողովրդի,
Վերաքննիչ դատարանը հետաձգել է Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբանի բողոքի որոշման հրապարակումը
Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ փաստաբան Ռուբեն Մելիքյանի վերաքննիչ բողոքի որոշումը կհրապարակվի հունվարի 12-ին․ այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանական խմբի անդամ Արսեն Բաբայանը։ Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել էր, որ այն հրապարակվելու է այսօր՝ հունվարի 5-ին։ Թե ի՞նչ պատճառով է հետաձգվել որոշման հրապարակումը՝ Արսեն Բաբայանը տեղյակ չէր։ Նա նաեւ առանձնակի հույսեր էլ
Բայց միշտ կա վերջին հնարավորությունը՝ գիտակցումը․ Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը Աստված միշտ է եղել մեզ հետ՝ մեզանում, մեր ներսում։ Քրիստոսի գալուստից առաջ Աստծո հետ հարաբերությունների լեզուն հաճախ ընկալվում էր խստության ու դատաստանի լեզվով։ Հին Կտակարանում բազմիցս տեսնում ենք արդարության պահանջկոտ չափումը, երբ մեղքը հետևանք է բերում անմիջական ու խիստ կերպով։ Բայց
«Հույս կա, միշտ հույս կա»․ Դանիել սրբազան
Վեհափառի թափորում էր նաեւ կարգալույծ արված հոգեւորական Արամ Ասատրյանի եղբայրը՝ սարկավագ Ստեփան Ասատրյանը
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին. Գլխավոր դատախազություն
Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական անձի, երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Թատերական փողոց 18 հասցեում գտնվող՝ 19 քմ մակերեսով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքը դադարեցնելու պահանջով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ի վճռով՝ բավարարվել էր Գլխավոր դատախազության հայցը: Վճռով դադարեցվել էր Իջևանի Թատերական փողոց 18 հասցեում
«Չեմ կարծում, թե մեր հավատքին, մեր հազարամյակների պատմություն ունեցող եկեղեցուն կարող է ինչ-որ թուղթ, ստորագրություն շեղել հավատքի գծից»․ Մամիկոն Ասլանյան
Ըստ նրա, պետք է ավելի լայնախոհ լինել եւ չտրվել պատրանքներին, գայթակղություններին, չգնալ խայծերի ետեւից։
Դավիթ Բաբայանի ազատազրկումն անհամատեղելի է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի՝ Ադրբեջանի պարտավորությունների հետ. պահանջագիր
Պահանջագիր ՄԱԿ–ի աշխատանքային խմբին Արցախի նախկին արտգործնախարարի ազատ արձակման հարցով «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպությունը ներկայացրել է պահանջագիր ՄԱԿ-ի կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբ՝ խնդրելով Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ազատ արձակումը, ով ներկայումս պահվում է Ադրբեջանի Բաքու քաղաքի չհայտարարված կալանավայրում: Այս պահանջագիրը հաջորդում է 2025 թվականի նոյեմբերի 14-ին Ադրբեջանի դատախազների հայտարարությանը, ըստ որի նրանք
«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»․ Տեր Եսայի
«Գնահատականներ, որակումներ տալ չեմ կարող․ Վեհափառ Հայրապետն ինչ կորոշի»,-Մայր աթոռի բակում Ճրագալույցի պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով երեկ հայտարարված եկեղեցու «բարենորոգման» գործընթացին եւ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած 10 եպիսկոպոսներին կարգալույծ անելու մասին հարցին։ Նա հավելեց՝ Քրիստոնեությունն այն կրոնն է, որը միշտ ապաշխարելու հնարավորություն տալիս
Ապօրինի որսացել էին վայրի խոզեր
Համայնքային ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 31-ի երեկոյան Զառիթափ բնակավայրի 3-րդ փողոցում ապօրինի որս կատարելու կասկածանքով կանգնեցրել են 46-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենան։ Ավտոմեքենայում հայտնաբերվել են որսած վեց վայրի խոզ, ողորկափող որսորդական հրացան և ակոսափող հրացան։ 46-ամյա վարորդն ու 40-ամյա ուղևորը ձերբակալել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։
Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ․ անցած շաբաթվա ամփոփումը
2025թ․ դեկտեմբերի 29-ից 2026թ․ հունվարի 4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 679 դեպք, որից 211-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 78, մերկասառույցի՝ 58, պայթյունի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, առատ ձյան՝ 13, ձնաբքի՝ 4, կեղծ ահազանգի՝ 7, թունավորման՝ 14, ինքնասպանության փորձի՝ 6, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 37, ինչպես նաև՝
Առողջապահական հաստատություններում կանխիկ վճարումների համակարգը պետք է բացառել, սրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ տարեվերջին մեկնարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը: Առաջին փուլով համակարգում կընդգրկվեն մինչև 18 տարեկան երեխաները, 65 + տարիքի քաղաքացիները, հաշմանդամության 1-ից 3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք, սոցիալապես անապահով
Լևոն ԺԴ պապը Արամ Ա. Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան համար
ԼԵՒՈՆ ԺԴ. ՊԱՊԻՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԳԻՐԸ՝ ՈՒՂՂՈՒԱԾ ԱՐԱՄ Ա. ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Լիբանանի մօտ Վատիկանի պապական նուիրակ Փաուլօ Արքեպիսկոպոս Պորճիան եւ Հայրապետին փոխանցեց Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին շնորհաւորագիրը, Երկուշաբթի, 5 Յունուար 2026-ի առաւօտեան։ Նամակին մէջ Պապը Վեհափառ Հայրապետին իր շնորհակալութիւնը կը յայտնէ՝ Լիբանան կատարած իր այցելութեան ընթացքին միջ-եկեղեցական ու միջ-կրօնական հանդիպումներուն մասնակցութեան
Բնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են
Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել են ոսկյա զարդեր և բանալիներ։
Բաքուն և Անկարան 15 տարվա ընթացքում 33 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարման համաձայնագիր են ստորագրել
«Ապշերոն» հանքավայրը Բաքվից 100 կմ հեռավորության վրա է՝ 500 մետր խորության վրա։
«Օգտագործելով մեր առկա ենթակառուցվածքները՝ այս գազը Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարով կմատակարարենք մեր երկիր», – հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարը։ Համաձայնագրի իրականացումը կսկսվի 2029 թվականին և կշարունակվի մինչև 2040-ական թվականները։


















































