Օրվա լրահոսը

Երիտասարդ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Հայաստանում իրեն գնահատված չի համարում

Բռնցքամարտի երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների հաղթող Էրիկ Իսրայելյանը, որ դժգոհ է իր նվաճումների դիմաց ԿԳՄՍ-ի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի վերաբերմունքից, ՖԲ իր էջում գրառում էր կատարել, որ հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից։ Սակայն բռնցքամարտիկն այսօր մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժարվում, չի հրաժարվում իր անունից, ազգանունից, չի հրաժարվում

«Ախուվախ են անում՝ բա որ Պուտինը վիրավորվի, չեմ հասկանում, Պուտինի՞ն ենք սպասարկում, էդ Պուտինի պրոբլեմն է կվիրավորվի, թե չէ». Վիգեն Խաչատրյան

Աչքներիս առաջ կանգնած՝ վերջին բարբարոսությունն արեցին զինվորների հանդեպ, գերիների գնդակահարեցին, ո՞րն ասեմ….Ծպտուն հանե՞լ է ՌԴ-ն: Էդ ռուսաստանահպատակ հայկական ազգանունով շարասյունը ծպտուն հանե՞ց ՌԴ-ի հասցեին: Պարտավոր էր չէ՞ ՌԴ-ն գնահատական տալ՝ ոնց որ որպես դաշնակից: Չտվեց, չէ՞: Ի՞նչ ասենք մենք դրան: Ասենք՝ չասենք, կնեղանա՞ն: Չասենք ավելի կլկտիանան»:

Հայկական և ադրբեջանական նոր դիրքերի հեռավորությունը 15 մետր է․ Տեղ գյուղի մոտակայքում զուգահեռ դիրքաշինական աշխատանքներ են ընթանում. «Հետք»

Խախտելով երկկողմ պայմանավորվածությունը՝ երեկ գիշերվանից (մարտի 29) ադրբեջանական կողմը հայկական Տեղ գյուղի  մոտակայքում տեղակայվել է նոր դիրքերում: Ըստ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ պայմանավորվածության, այս տարվա ապրիլի 1-ին Տեղ և Աղավնո գյուղերի միջնամասում պետք է զուգահեռ նոր դիրքերի տեղակայման աշխատանքներ սկսվեին, բայց ադրբեջանական կողմն անցած գիշերվանից զբաղեցրել է բարենպաստ դիրքեր և ինժեներական աշխատանքներ սկսել։ Այսօր՝

Սիրիայում Իրանի դեսպանը շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին շուտով դեսպան է նշանակվելու Հայաստանում: Գործող դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանում իր դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020-ի սկզբին:   «Իրանն այսօր»․ Ալիքը վարում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։  

Տնային կալանք՝ ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու մեջ մեղադրվող Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամին

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկ Իսրայելյանն այսօր փոխել է ռուս զբոսաշրջիկներին կողոպուտի ենթարկելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու մեջ մեղադրվող Գյումրու ՔՊ-ական անդամ, պաշտոնաթող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ազգական Աղասի Մաթևոսյանի ու նրա երեք ընկերների խափանման միջոցը։ Աղասի Մաթևոսյանն ու նրա երեք ընկերները երկու

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում և Ալավերդիում

Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. մարտի 18-25-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գյումրիում մարտի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, Վանաձորում՝ մարտի 18-ին, Ալավերդիում՝ մարտի 20-ին, 22-ին և 23-ին, Հրազդանում՝ չի գերազանցել։   Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հարցեր առաջացնող պահվածք է, երբ ակնառու ՔՊ-ականը 10 ժամից ավելի կանգնած բոլորին բարևում է․ Իոաննիսյան. «Ա1+»

«Նկատել ենք խնդիրներ, որ քվեարկության օրը և քվեարկության նախորդող օրը քարոզչություն և հակաքարոզչություն  է արվել։ Թե Սիսիանում, թե Անիում «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզչություն է արել լռության օրը՝ «Ֆեյսբուքում» վճարելով իր թեկնածուների գովազդի համար»․ այս մասին նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը՝ անդրադառնալով կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։ Իոանիսյանը նշեց, որ ընտրակաշառքների

Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում ձյուն է տեղում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ ընդդիմության թեկնածուները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ՄԻՊ-ի թեկնածուին առաջադրվող պահանջներին»

Հայաստանի ազգային պլատֆորմը մտահոգ է ՀՀ իշխանությունների՝ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության առաջադրմամբ

Օդի աղտոտվածությունը՝ էկզեմայի առաջացման պատճառ․ նոր հետազոտություն

Science Advances ամսագրում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ավտոմեքենաների արտանետումներից, անտառային հրդեհներից ու ծխախոտի ծխից առաջացած քիմիական նյութերը խաթարում են մաշկային ճարպի արտադրման գործընթացը՝ մեծացնելով էկզեմայի զարգացման հավանականությունը։  Այս բացահայտումը կարևոր է մաշկային այդ հիվանդության բուժման արդյունավետությունը մեծացնելու առումով։ Էկզեման գնալով ավելի է տարածվում և ներկայումս այն մի քանի անգամ ավելի շատ է

Մարդու իրավունքների դատախազը և ամբողջական պատկերը

ՄԻՊ-ը վերափոխվում է ՄԻԴ-ի՝ մարդու իրավունքների դատախազ, որը կծառայի բացառապես ՄԵԿ մարդու։ Պետական ինստիտուտների բովանդակային ասպատակությունը 2021-ի ընտրությունների հետևանքն է։ Բոլոր ինստիտուտներին վերապահվել է մեկ գործառույթ՝ ՄԵԿ հոգու թիկնապահություն։ Կա օրենսդրական թիկնապահություն, դատաիրավական թիկնապահություն, լրատվական և այլն։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում։ Պետք է ուղղակի հասկանալ, որ սա տրամաբանական ընթացք է՝ մեր արած

Դեսպանը հավաստիացրել է, որ ջանքեր կներդնի Հայաստանի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության առավել զարգացման ուղղությամբ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը վերահաստատեց ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Կայացել է ԵՄ Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպումը

Երկու բրոնզե մեդալ՝ աշխարհի առաջնության մեկ օրում

Ալբանիայի Դյուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ Այսօր Հայաստանից պայքարեցին երկու մարզիկներ ու երկուսն էլ արժանացան բրոնզե մեդալի։ Ցերեկվա մրցահերթում մեր աղջիկների հավաքականի անդամ, 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտում ցույց տվեց 204 կգ արդյունք ու ճանաչվեց բրոնզե մեդալակիր։ Երեկոյան Աշոտ Մարգարյանը երեք անգամ կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։ Պոկում վարժության 137, հրումի

ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող՝ «Լրատվամիջոցների ազատությունը որպես ժողովրդավարության անկյունաքար» խորագրով միջոցառմանը: Իր ելույթում վարչապետը, մասնավորապես, նշել է.   «Գերազանցություններ, Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Խոսելով ազատ մամուլի մասին՝ մենք կարևորում ենք նրա՝ պետությունից անկախ գործելու արժեքը, որը երբեմն տրամադրում է տեղեկություններ այն հարցերի վերաբերյալ, որոնք

ԱԱԾ. Հայկական կողմի հաշվարկներով հինգ կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել

1.Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների, 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով: 2.2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը՝ Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն

Ռուսաստանը ցավում է, որ իր դաշնակից Հայաստանը մասնակցում է «Ժողովրդավարության համաժողովին». Կոսաչով

Ռուսաստանի դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի որոշ դաշնակիցներ, այդ թվում Հայաստանը, մասնակցում են ԱՄՆ կազմակերպած երկրորդ «Ժողովրդավարության համաժողովին»: «Հիմա, այս օրերին մասամբ հեռավար, մասամբ տեղում անցկացվում է այսպես կոչված «Ժողովրդավարության գագաթնաժողով», որը կազմակերպել են ամերիկացիները: Այնտեղ, եթե չեմ սխալվում, մասնակցում է մոտ 120 երկիր, այդ թվում, ցավոք, մեր որոշ դաշնակիցներ,

Ազատ գյուղի զորամասի գործով Նիկոլ Փաշինյանը չի հարցաքննվի. Նորիկ Նորիկյանը զինդատախազի հետ հանդիպումից մանրամասներ է պատմում

Երեք ժամ տեւած հանդիպումից ծնողներն իրենց հարցերի պատասխանները լիարժեք չեն ստացել

Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների անցկացման շուրջ բանակցություններին

ՀԱՊԿ Հավաքական շտաբում տեղի են ունեցել առաջին բանակցությունները 2023թ. ՀԱՊԿ հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների նախապատրաստման շուրջ: Ինչպես հաղորդվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ, մարտի 28-30-ին տեղի ունեցած բանակցություններին մասնակցել է նաև Հայաստանը: Հանդիպմանը քննարկվել են «Մարտական եղբայրություն» զորավարժության անցկացման մանրամասները, որը Հայաստանն ավելի վաղ հրաժարվել էր ընդունել իր տարածքում:   Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Ունենալու ենք արդիական, ամբողջական ենթակառուցվածք, որը ծառայելու է նաև ոլորտային կազմակերպություններին». Ժաննա Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր շրջայց է կատարել  «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում՝  տեղում ծանոթանալու շենքային առկա վիճակին, իրականացվող աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Շրջայցին ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տարածքում, հանգամանորեն ծանոթացել շենքի  առկա վիճակին, որից հետո  նվագախմբի տնօրենության հետ մանրամասն քննարկել է աշխատանքների

Ենթադրում ենք, որ հարցը կկարգավորվի դաշնակցային հիմքով. Զախարովան Հռոմի ստատուսը վավերացնելու Երևանի մտադրության մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուսը վավերացնելու վերաբերյալ: Զախարովան նշել է, որ այդ թեման բարձր մակարդակով քննարկումների առարկա է դարձել ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում: «Այդ շփումների մանրամասները ես հարկ չեմ համարում բարձրաձայնել: Իհարկե, ենթադրում ենք, որ այս սյուժեն կկարգավորվի դաշնակցային և փոխադարձաբար ընդունելի տարբերակով»,- ասել է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Կողմերը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը եւ առկա մարտահրավերները: Հայկ Կոնջորյանը դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, ինչպես նաեւ վերջին շրջանում ադրբեջանական սադրանքների

«Ես մանկուց հենց Կասկադի այդ նույն ծառերի տակ եմ մեծացել։ Դա ինձ համար ուղղաձիգ իմ հիշողության շեշտադրում էր։ Կլինեն հետևանքներ»․ Վիկտոր Մնացականյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ այս իրավիճակի պատճառը քաղաքային կառավարման ճգնաժամն է։

«Թամանյանի արձանի դիմացի հացենիները մեր տերյանական աշուն էին, որը երկու ամիս էր տևում։ Փոխարինեցինք սակուրայով, որը տասն օր պիտի ծաղկի»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հայտնեց՝ սակուրան անվերջ հիվանդանում է լվիճներով, նաև սնկային հիվանդություններով։ Դրա համար գերադասելի է, որ մշտադալարների հետ չտնկեն։

Մալթայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների կոչերին համապատասխան գործնական քայլերի կարևորությունը

Մարտի 30-ին Մալթայում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Մալթայի Հանրապետության արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ։ Նախարարներն արձանագրել են, որ Հայաստանի ու Մալթայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանական տարին նշանավորվում է հայկական կողմից Մալթա կատարված առաջին երկկողմ պաշտոնական բարձրաստիճան այցով: Արարատ Միրզոյանը և Իեն Բորջը պատրաստակամություն

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ԱՍՀ նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2024թ․ բյուջետային ծախսերի արդյունավետության ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցային գործընթացն ապահովելու նպատակով մարտի 29-ին և 30-ին կայացել է աշխատանքային հանդիպում՝ ԱՍՀ նախարարության, միջազգային գործընկերների, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ միջև։ Հանդիպմանը քննարկվել են սոցիալական աջակցության, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցներին, երեխաներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031