Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային պլատֆորմը իշխանություններին կոչ է անում վավերացնել Հռոմի ստատուտը

Եվրամիության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, Կարեւորելով միջազգային իրավունքի պաշտպանությունը Հայաստանում եւ տարածաշրջանում. Առաջնահերթ անհրաժեշտություն համարելով տարածաշրջանում պատերազմական կամ խաղաղ պայմաններում իրագործված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական եւ ագրեսիայի հանցագործությունների պատշաճ քննությունը, դրանց համար պատասխանատու անձանց միջազգային քրեական հետապնդումը եւ այդ հանցագործությունների կանխարգելումը եւ կարեւորելով համապատասխան միջազգային իրավական մեխանիզմների գործադրումը. Հիմնվելով

«Ադրբեջանը իր համար դաշտը նախապատրաստում է՝ բոլոր հնարավոր սցենարների համար». Տիգրան Աբրահամյան

Միջադեպի հետ կապված Տիգրան Աբրահամյանն ասաց, որ իրենց խմբակցությունից որեւէ մեկը չի մասնակցել փակ քննարկմանը եւ ինքը մանրամասների չի տիրապետում, իշխանական պատգամավորների պատմածներն էլ իր համար հիմք չէ:

«Ամենատպավորիչ ուղղություններից մեկը». Travel off Path-ը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան

Հայտնի պարբերականը խորհուրդ է տալիս այցելել Հայաստան՝ այն համարելով ամենատպավորիչ և հեռանկարային ուղղություններից մեկը: Ներկայացված են Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները, դրանց առավելություններն ու առանձնահատկությունները: Հայաստանն աշխարհում առաջինն է հրաժարվել հեթանոսությունից և ընդունել քրիստոնեություն՝ չնայած այժմ շրջապատված է իսլամական երկրներով: Դրանից բացի, այն ունի շատ հին պատմություն և մշակույթ, գրում է պարբերականը: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում այցելել

«Սա նույն տրամաբանության մեջ է տեղավորվում՝ մամուլի ռեսուրսները հնարավորինս մսխել, թիրախավորել, ազատ խոսքը սահմանափակել, վախեցնել»․ Սաթիկ Սեյրանյանը՝ ՔՊ-ի կողմից 168. am-ի դեմ ներկայացված հայցերի մասին

168.am լրատվական կայքի շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամազդ Կիվիրյանը հավաստիացրեց՝ հայցերն ակնհայտ անհիմն են, չկա դրանք բավարարելու որևէ հիմք։

Սերոբ Բեջանյանը համատեղության կարգով նաև Սինգապուրում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՍԵՐՈԲ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ ԲԵՋԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության

Ապրիլ ամսվա կլիմայական բնութագիրը

2023թ. ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6° C: Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական

«Վահագի անունը չտա՛ս»…«Ալեն Սիմոնյանը անհավասարակշիռ պահվածքով նոր կոնֆլիկտ է հրահրել». մանրամասնում է Արծվիկ Մինասյանը

Արդեն տարածված տեսանյութերում երեւում է, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հիշեցնում ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի քացով խփելը, ի պատասխան Ալեն Սիմոնյանը գոռում է. «Վահագի անունը չտա՛ս»:

Իրավահավասարության, առողջության պահպանման իրավունք. կայացել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծի քննարկման երկրորդ փուլը

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագրի նախագծին նվիրված հանրային քննարկման երկրորդ փուլը: Քննարկմանը ներկա են գտնվել պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի՝ իրավահավասարության, խտրականության արգելքի, առողջության պահպանման իրավունքի, կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, նվազագույն կենսապայմանների իրավունքի, երեխայի

Հրդեհ է բռնկվել Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտդահլիճում. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մարտի 31-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատության պողոտա թիվ 24 հասցեում գտնվող Անվտանգության միջազգային հատուկ ակադեմիայի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվել։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի

Արցախում հրավիրվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։ Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Գեղարքունիքի մարզում, Վանաձոր, Քաջարան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Լարսի

ԱԺ-ում այսօրվա միջադեպի մասնակից պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է

ԱԺ-ում այսօր տեղի ունեցած միջադեպի մասնակից, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը 72 ժամով ձերբակալվել է: Լուսանկարը՝ արխիվային:    

«Գրաբարով նոր բովանդակութիւն ստեղծման կարիքը շատ ենք ունենալու». Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների

Մարտի 29-ին ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ մարտի 22-ին կայացած «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով հանրապետական օլիմպիադայի արդյունքների ամփոփումը։ Կազմակերպիչներ՝ ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոն, ֆակուլտետի ՈւԳԸ, «Դասական դպրոց» կրթական հիմնադրամ։ Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր հովիվ և թեմի «Գրաբարյան օրեր» ծրագրի համակարգող Տ․ Պարթև քահանա

Ալեքսեյ Պաժիտնովի «Tetris»-ից մինչև Արմեն Սարգսյանի «Wordtris». հետահայաց զրույց 361Firm գլոբալ հարթակում

Հայաստանի չորրորդ նախագահ, Wordtris խաղի համահեղինակ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է 361Firm գլոբալ հարթակի  կազմակերպած քննարկմանը, որին մասնակցել են նաև The Tetris Company ընկերության համահիմնադիր Հենք Ռոջերսը և «Tetris» հանրահայտ խաղի ստեղծող Ալեքսեյ Պաժիտնովը: 361Firm գլոբալ հարթակը քննարկումը կազմակերպել է Apple TV-ի կողմից «Տետրիս» («Tetris») գեղարվեստական ֆիլմի ցուցադրությանն ընդառաջ։ Քննարկումը յուրահատուկ ու պատմական զրույց է երկու

«Ռեսպուբլիկա Արմենիայի» խմբագիրը չի մեկնաբանում թերթի փակվելը

Որոշումը կայացվել է ծախսարդյունավետության նվազ մակարդակի պատճառով

Աշխատավայրում վիճաբանել էին. 71-ամյա եղբայրը դանակահարել է 69-ամյա եղբորը

Մարտի 30-ին, ժամը 01.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Սևանի փողոցից որովայնի պատռած վերքով բուժօգնության է տեղափոխել 69-ամյա մի տղամարդու: Հիվանդանոց օպերատիվ խումբ է մեկնել: Ըստ հիվանդանոց տեղափոխվածի 71-ամյա եղբոր՝ նա վնասվածքը ստացել էր աշխատավայրում էլեկտրական տաքացուցիչի վրա ընկնելու հետևանքով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական

Ռուբեն Հակոբյանը Հռոմի ստատուտին միանալու մեջ միտումնավորություն եւ ուղղակի քաղաքական ուղղվածություն է տեսնում

Կարծում եմ, այս ամենը պատահական չէ: Սա ինչ-որ տեղից ուղղորդվող, ինչ-որ սցենարի մաս կազմող բան է»,-ասաց բանախոսը:

«Ինչպե՞ս է ստացվել, որ Ադրբեջանը Բաքվից, եկել՝ հասել է Տեղ գյուղ». Սեյրան Օհանյան

«ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով՝ չի կարող պաշտպանություն կազմակերպել ՀՀ սահմաններում. դա բանակի գործն է»

Ռուբեն Մելիքյան. Ստանձնել եմ ձերբակալված ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպանությունը

«Մհեր Սահակյանը գնահատել է իրավիճակը այնպես, որ առկա է Վարդանյանի կողմից իրեն հարվածելու իրական վտանգ»

Աշխատանքից ազատել էին հղիության 7-րդ ամսում. Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել վերականգնել Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում. ՀՔԱՎ

Վերաքննիչ վարչական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք չներկայացվելու դեպքում այն կմտնի ուժի մեջ:

Կաթնաշոռի շուկայի փորձաքննությունների արդյունքները գոհացրել են Սպառողների ազգային ասոցիացիային

Սպառողների ազգային ասոցիացիան հետազոտություններ է իրականացրել կաթնաշոռի շուկայում, կաթնաշոռի 10 նմուշները փորձաքննության ենթարկել 3 հավատարմագրված լաբորատորիաներում, փորձաքննությունները կատարվել են ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան: Այս մասին այսօր «Նոյյան Տապանի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտարարեց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ անդրադառնալով «Հետքի» «Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ում խախտում չկա» վերտառությամբ հրապարակմանը: Նրա

6 դատապարտյալ Հայաստանը կներկայացնի դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանը

Սույն թվականի մարտի 30-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է միջհիմնարկային շախմատային մրցաշար տարբեր քրեակատարողական հիմնարկների լավագույն դատապարտյալների միջև: Մրցաշարի նպատակն էր ձևավորել Հայաստանի շախմատի դատապարտյալների հավաքականը՝ դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար, որը տեղի կունենան աշնանը: Խաղի ընթացքին հետևել են Քրեակատարողական ծառայության պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանը, նրա առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է անհապաղ քայլեր ձեռնարկել մի քանի առանցքային ուղղություններով

Վավերացնել Հռոմի ստատուտը և դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի բռնապետին պատասխանատվության ենթարկելու

ՔԿ-ում քննարկվել են մարդկանց թրաֆիքինգի վարույթներով զոհակենտրոն քննության արդյունավետության առավել բարձրացման խնդիրները

ՀՀ քննչական կոմիտեն զարգացնում է հասարակական կառույցների հետ համագործակցությունը։ 2023թ. մարտի 27-ին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության մասնագետները հանդիպում են ունեցել «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Հայաստանում իրականացվող «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի

«Ներս մտավ Ալեն Սիմոնյանը, եւ իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթը կազմակերպեց». Սեյրան Օհանյանը՝ պատգամավորների վեճի մասին

«Պետաիրավական հանձնաժողովի փակ քննարկման ժամանակ կոնֆլիկտ էր տեղի ունեցել մեր եւ ՔՊ-ի պատգամավորի միջեւ: Կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր եւ ոստիկանությունը եկավ իմ սենյակ՝ ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տալ գործընթացին: Այնինչ, եթե այդպիսի որոշում է ընդունվել, այն երկուստեք պետք է լինի, որովհետեւ իմ իմացությամբ, նշված միջադեպի հրահրումը, ի սկզբանե

Ռոստոմի փողոցում երկհարկանի շինության առաջին հարկի առաստաղը փլուզվել է. տուժածներ չկան

1-ին հարկը ծառայում է որպես ավտոլվացման կետ, իսկ 2-րդ հարկը՝ բնակելի

«Հայկական բիզնես անկյուն» նախագծի շրջանակում 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ պաշտոնապես ներկայացվեցին ամերիկյան շուկային 

Բըրբանկ, Կալիֆոռնիա, ԱՄՆ – Մարտի 25-ին ԱՄՆ Բըրբանկ քաղաքում տրվեց «Հայկական բիզնես անկյուն» նախագծի պաշտոնական մեկնարկը: 20 հայկական ընկերություններ և 16 ծառայություններ այսուհետև ներկայացված կլինեն ամերիկյան շուկայում։ «Հայկական յուրաքանչյուր ընկերություն ունի ճիշտ ներկայացված լինելու իր ռազմավարությունը և փիլիսոփայությունը։ Շատ հաճախ մեկօրյա ցուցադրություն- վաճառքների միջոցով չի հաջողվում ընկերության ասելիքը հաղորդել հասցեատիրոջը, ուստի մենք որոշեցինք վերցնել 6-ամսյա

«Տարիներ շարունակ դրամաշնորհներն ու վարկերը տրվել են ինչ-որ մեկի պատկերացումների հիման վրա». Արտակ Քյուրումյան

Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Լարիսա Մինասյանը հարց հնչեցրեց. «Որտեղի՞ց եզրակացրինք, որ արդյունքի չեն հասել, հատկապես որ այդ արդյունքը ոչ քննարկվել է, ոչ երբեւէ դրված է եղել սեղանին, ոչ էլ համազգային համերաշխության, համազգային գնահատականի է արժանացել: Կրթությունը առողջապահությունից էլ ավելի՝ հիմքն է ամեն ինչի եւ ամեն տուն է մտնում…

Արտաքին տնտեսական գործունեության առումով ևս 2022թ.-ին գրանցվել է էական դրական տեղաշարժ.

Հայաստանը 2022 թվականի հունվար–դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ ⚙️Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.2%, իսկ դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ 12.9%։ 📈Աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, ինչը պայմանավորված էր ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին պահանջարկի աճով։ 📈Արտաքին տնտեսական գործունեության առումով գրանցվել է էական դրական տեղաշարժ, մասնավորապես՝ 2021թ․

Իրանի քաղաքացու ճամպրուկում առկա խոնավ սրբիչները ներծծված էին «մեթադոն» տեսակի թմրանյութով

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ կասկածի տեղիք է տվել: Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031