Օրվա լրահոսը
Ծեծկռտուք ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորի միջեւ. Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց, Մհեր Սահակյանը՝ ոստիկանություն
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որ քիչ առաջ խորհրդարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում հարձակվել եւ մարմնական վնասվածքներ է հասցրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: «Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա և հոնքի հատվածում հասցրել մարմնական վնասվածք, կարիք կա կարեր դնելու։ Ընդդիմադիր պատգամավորն անմիջապես փախել է հարվածելուց հետո
Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում
Յունիբանկի private banking-ը՝ Յունիբանկ Պրիվեն, ճանաչվել է լավագույնը Հայաստանում՝ ըստ Euromoney Global Private Banking Awards 2023-ի: Հանդիսավոր արարողության ժամանակ, որը տեղի ունեցավ մարտի 29-ին Լոնդոնում, Յունիբանկը Best Domestic Private Bank in Armenia անվանակարգի մրցանակակիր դարձավ: Բանկային, ֆինանսական և ներդրումային ոլորտի ամենահեղինակավոր և ազդեցիկ պարբերականներից մեկի՝ Euromoney ամսագրի կողմից բանկի աշխատանքի որակի գնահատումը հաստատում է Յունիբանկի
Ի՞նչ վնաս կարող են կրել Տավուշի գյուղատնտեսները
Այս պահին վաղ է խոսել վնասի մասին, քանի որ բոլորս հույսով սպասում ենք, որ գիշերը ջերմաստիճանը 0-ից չիջնի: Անգամ ձմռանը նման առատ ձյուն չի եղել:
«Նոր Զովք»-ի սեփականատերը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է բողոքը
«Նոր Զովք» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Արամյանի խափանման միջոցի դեմ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը մերժվել է: Ա. Արամյանը կշարունակի մնալ կալանքի տակ: ԲԴԽ
Ընդդեմ ԱԺ նախագահի գործով օրինական ուժի մեջ մտած վճիռն անցյալ տարվանից չի կատարվում
Վերջերս անդրադարձա ԱԺ աշխատակիցների դատական գործերին, ուր զարմանքով տեղեկացա, որ «ԱԺ աշխատակիցներն ընդդեմ ԱԺ-ի գործերով ԱԺ «պաշտպանությունը» ստանձնել է «Էյ Էմ» իրավաբանական ընկերություն» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը 2012թ.-ին հիմնադրել են ներկայիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եւ գործող արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ընկերության տնօրենը Եվա Առաքելյանն է՝ Կարեն Անդրեասյանի կինը: Սա ինձ համար բացահայտում էր այն
Հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ում իրավիճակը հղի է լուրջ անկայունությամբ. ՀԱՊԿ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբեթովն ասել է, որ լարվածությունը կովկասյան տարածաշրջանում պահպանվում է՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա դիմակայության հետևանք:
Քալիֆորնիայի համագումարն ընդունել է Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի կողմից աջակցուող Արցախի շրջափակումը դատապարտող բանաձեւը
ՍԱՔՐԱՄԵՆՏՈ, Քալիֆորնիա – Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի (ANCA) Քալիֆորնիայի տեղական մարմինները ողջունում են Քալիֆորնիայի նահանգային համագումարի(Խորհրդարան) կողմից AJR 1-ի ընդունումը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը: Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի մամլոյ հաղորդագրութեան համաձայն՝ Բանաձեւն ընդունուել է երկու կուսակցութիւնների ճնշող աջակցութեամբ, 58 ներկայացուցիչներ միացել են որպէս համահովանաւորներ, իսկ վերջնական ձայների թիւը կազմել է 59 կողմ,
Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով
Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում գրանցվել է -2․․․-7 աստիճան, Աշոցքի հատվածում՝ մինչև -10, Լոռիում՝ 0․․․-4, Տավուշում՝ -1․․․+4, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում՝ +2․․․+5 աստիճան, Սյունիքի նախալեռներում՝ 0, Սյունիքի հովիտներում՝ +4․․․+8 աստիճան։ ❄️ Տավուշում, Լոռիում, Շիրակում, Արագածոտնի լեռներում, Գեղարքունիքում տեղացել է ձյուն։
Հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ»-ի ստեղծումից 155 տարի անց Հայաստանում առաջին անգամ օպերան ներկայացվեց բնագրով՝ իտալերեն
Նախօրեին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես տեղեկացրել էինք, 78 տարի անց ներկայացվեց ճիշտ «Արշակ Բ»-ն՝ համերգային կատարմամբ։ Առաջին անգամ հնչեց Տիգրան Չուխաճյանի օպերայի բնագիրը՝ իտալերեն։ «Առավոտի» մարտի 28-ի համարում ասվածի առիթով մանրամասներ էր ներկայացրել կանադաբնակ կոմպոզիտոր Ջոն Սարգսյանը։ Նշենք, որ հիշյալ օպերան առաջին անգամ մեր թատրոնում բեմադրվել է 1945թ. (ռեժիսոր՝
Միայն կը մնայ, որ Երեւանի իշխանութիւնները բոլորէն առաջ գիտակցին այս իրականութեան եւ ըստ այնմ համակարգեն Հայաստանի արտաքին քաղաքականութեան դրոյթները. «Հայրենիք»
Ներկայ դրութեամբ Արցախ շրջափակման ենթակայ չէ, այլ բառին ամբողջական իմաստով պաշարման տակ կը գտնուի։ Գետնի վրայ արձանագրուած այս զարգացումներուն ծանր մթնոլորտին մէջ է, որ Պաքուի իշխանութիւնները երկրորդ անգամ Ղարաբաղի հայերուն ներկայացուցիչները Պաքու հրաւիրեցին՝ վերահամարկման հարցեր քննարկելու համար։ Ատրպէյճանի իշխանութիւնները կը ջանան արցախցիները ներքաշել չափազանց վտանգաւոր հոլովոյթի մը մէջ՝ վերահամարկման խնդիրներու քննարկման քողին տակ ուղղակի կապերու
Գերմանալեզու լրահոսն ահազանգում է՝ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման է պատրաստվում. «Ազգ»
Գերմանալեզու հոդվածներում ակնարկ կա նաեւ, թե Ռուսաստանը Հայաստանի հանդեպ լուրջ հետեւանքներ ենթադրող սպառնալիք կկիրառի, եթե Միջազգային քրեական դատարանի վավերացումը լինի:
Երկխոսությունը ռազմական սպառնալիքի տակ չի կարող ընթանալ. «Հայաստանի Հանրապետություն»
Բաքուն չի կարողանում ընկալել, որ իր գործողություններով արցախցուն ավելի վճռական է դարձնում իր իրավունքների համար պայքարում եւ հերթական փաստարկներն է ներկայացնում աշխարհին, որոնք ապացուցում են, որ Արցախի ժողովուրդը չի կարող անվտանգ ապրել Ադրբեջանի հետ մեկ պետությունում: Մյուս կողմից էլ պարզ է, որ Բաքվում հանդիպումն ակնհայտ ոչ հավասար պայմաններ է ստեղծելու, եւ այն օգտագործվելու է Արցախի
Աշխարհահռչակ ջութակահար եւ դիրիժոր Կավակոսը մենահամերգ կունենա Բյուրականում
Մայիսի 28-ին, ժամը 19-ին Բյուրականի արվեստի ակադեմիայում մենահամերգով հանդես կգա Sony Classical-ի բացառիկ արտիստ, լեգենդար նվագախմբերի հետ ամենահեղինակավոր համերգասրահներում հանդես եկող հույն ջութակահար եւ դիրիժոր Լեոնիդաս Կավակոսը: Համերգը կկայանա Երեւանյան հեռանկարներ միջազգային 24-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում: Ծրագրում` Բախի ստեղծագործություններն են: Փառատոնը՝ հավատարիմ իր փիլիսոփայությանն ու գործելաոճին՝ Հայաստան է հրավիրում բարձր դասի երաժիշտների ու նվագախմբերի: Լեոնիդաս Կավակոսի
44-օրյայում զոհվածների ծնողները մեկնում են Սյունիք. փորձելու են Տեղ գյուղի անցակետով մտնել Բերձորի միջանցք
Նաիրա Մելիքյանի փոխանցմամբ, փորձելու են տեղում հանդիպել նաեւ եվրոպացի դիտորդներին
Իրանի ու Ադրբեջանի ռազմական ներուժը համեմատության մեջ. «Ազգ»
Եթե Իրանն իր հյուսիսային հարեւանի սադրանքներին հակադարձելիս, ստիպված լինի դեմ հանդիման դուրս գալու Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի ճգնաժամի ելքը: Կարծում ենք, այս հարցերին տրվող պատասխանները հնարավոր է ստանալ, համեմատելով Իրանի ու Ադրբեջանի ռազմական կարողություններն ու ընդհանրապես՝ երկու երկրների հզորության աստիճանը բնորոշող ցուցանիշները: Բազմաթիվ հավաստի տեղեկատվական աղբյուրների հիման վրա տարբեր երկրների ռազմական ներուժի մասին հետազոտություններ անցկացրած Armed
Երեկ ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել Մարտունիում
Խաղաղապահները հայ և ադրբեջանական կողմերի հետ փորձում են պարզել դեպքի հանգամանքները:
«Պետք է շատ ավելին անել. Դա բարեգործության ձեւ չէ: Յուրաքանչյուրի շահերից է բխում գործել հենց հիմա՝ ևս մեկ լուրջ հակամարտություն կամ նույնիսկ էթնիկ զտում կանխելու համար». Անդերս Ֆոգ Ռասմուսեն. «Հայաստանի Հանրապետություն»
Հայաստանից վերադառնալուց հետո ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար (2009-2014 թթ.), Դանիայի նախկին վարչապետ, «Ժողովրդավարությունների դաշինք» հիմնադրամի հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենն ամերիկյան «Project Syndicate»-ում հոդված է հրապարակել, որում հիմնական առարկությունները ներկայացնում է Բաքվին ու Մոսկվային: Նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը կրկին սրվում է, նա շեշտել է, որ Եվրամիությունը պետք է ավելի ծանրակշիռ դեր խաղա Հարավային
Խորհրդարանում դատավորներ կընտրվեն. իսկ ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ»
Խորհրդարանում դատավորներ կընտրվեն։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը եւ Կարեն Թումանյանը, իսկ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը եւ Անի Մխիթարյանը։ Իսկ ովքե՞ր են նրանք. Անի Մխիթարյանը ԲԴԽ անդամ է, ում ժամկետը լրանում է հաջորդ
Նման վիճակ հանդուրժելի չէ, եթէ չենք ուզեր իշխանութեան կողքին մասնակից ըլլալ հայրենի հողերու յաւելեալ կորուստներու. «Հայրենիք»
Արդեօք կարելի՞ է հաւատալ ԱՄՆ արտաքին գործոց նախարար Էնթընի Պլինքընի խօսքերուն, թէ Պաքու եւ Երեւան շուտով կրնան խաղաղութեան համաձայնագիր ստորագրել: Հաւատալէն աւելի, որքանո՞վ արդար, այսինքն՝ հայանպաստ պիտի ըլլան պայմանները, մանաւանդ, որ Պլինքընի գործակից եւ Ա․Մ․Ն․-ի արտաքին գործոց նախարարութեան կովկասեան հարցերով աւագ խորհրդատու Լուի Պոնօ կը շարունակէ յայտնել, թէ ներկայ պայմաններուն մէջ, երբ հետեւողական աշխատանք կը
Ի՞նչ է անում իշխանությունը՝ այս անվերջանալի պարտության դեմն առնելու, հայտարարում է․ «Անհոգնել վերահաստատում ենք հավատարմությունը խաղաղության օրակարգին». «Հրապարակ»
Եվ ամենակարեւորը՝ շարունակում ենք խաբել բոլորին, ում հնարավոր է․ «Հայկական դիրքերի որեւէ փոփոխություն այս ամենի արդյունքում տեղի չի ունեցել»,-ասում է վարչապետը:
Նախաքննական մարմինը չի կանչել, Սարգսյանն ինքն է գնացել ձերբակալվածների կողքին լինելու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գնացել Է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ մարտի 21-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Երեւանի քաղաքապետարան ու ձերբակալեց քաղաքապետարանի պաշտոնյաներին, նրանց հետ կոմիտե է շտապել նաեւ մի քանի օր առաջ պաշտոնից ազատված Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների
Սերժ Սարգսյանի կորցրած 800 հեկտարը քննադատող, ոչ վաղ անցյալում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կասեր Արցախի մեծ մասը հանձնած, ՀՀ–ն մաս-մաս հանձնող Նիկոլ Փաշինյանին․ ՔՊ նախկին պատգամավոր
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը 2016 թ. սեպտեմբերի 10-ին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասում է՝ «2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ԼՂՀ-ն պաշտոնական տվյալներով 800 հեկտար տարածք կորցրեց Սերժ Սարգսյանը արդեն 8 տարի Հայաստանի Զինված ուժերի դե ֆակտո գերագույն գլխավոր հրամանատարն է, դրանից առաջ 7 տարի,
«Հայաստանի պարագայում մշակույթը ձեր ԴՆԹ-ի մեջ է». ԵՄ դեսպան
Որոշ մարդիկ ասում են, թե ես խենթ եմ, որ այս բարդ օրերին մշակույթին եմ նայում
Տիգրան Աբրահամյան․ «Իսկ ո՞ւր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր»
Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել
Տիգրան Ավինյան․ «Արտահերթ ընտրությունների հետ կապված, ըստ իրաբավանների, որոշակի խնդիրներ դեռեւս կան, որ պետք է պարզաբանել»․ «Հրապարակ»
Հրաչյա Սարգսյանի հրաժարականն իր որոշումն է եղել։
Տավուշում ծաղկած ծառերը հայտնվել են առատ ձյան տակ (լուսանկարներ)
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում` Տավուշի մարզում մարտի 31-ի առավոտյան ծաղկած ծառերը ծածկվել են ձյան առատ շերտով, ինչը կարող է վնասներ հասցնել մարզի գյուղատնտեսությանը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր», Սիսիան-«Զանգեր» հատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։ «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի
Ինչի՞ համար «շնորհակալություն»
Հայաստանը մասնակցել է ԱՄՆ նախաձեռնած «Հանուն ժողովրդավարության» երկրորդ համաժողովին: Որպես ներքին կյանքը կարգավորող պետաքաղաքական վարչաձեւ (ռեժիմ)` ժողովրդավարությունը Հայաստանի դեպքում, իհարկե, այլընտրանք չունի: Բայց նման համաժողովների պարագայում ժողովրդավարությունը, կարծում եմ, աղանդի նման մի բան է, որն օգնում է ԱՄՆ-ին տարբերակել «յուրայիններին» եւ «ոչ յուրայիններին»: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ արտաքին քաղաքականության մեջ այնքան էլ կարեւոր
Ալցհայմերի հիվանդություն և դեմենցիա․ ո՞րն է տարբերությունը
Ո՞րն է Ալցհայմերի հիվանդության ու դեմենցիայի տարբերությունը․ այս հարցը դիտարկվում է Միչիգանի համալսարանի Ալցհայմերի հիվանդության կենտրոնի կողմից հրապարակված հոդվածում։ Դա լավ հարց է, ասում է հոդվածի հեղինակը, քանի որ այդ տերմինները հաճախ են մեկը մյուսի փոխարեն գործածվում, թեև իրականում տարբեր իմաստ ունեն։ Կարճ ասած՝ դեմենցիան (թուլամտություն, տկարամտություն՝ խմբ․) լայն եզրույթ է, որն օգտագործվում է մի
Գնել Սանոսյանն ընդգծել է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող մարդասիրական աշխատանքի կարևորությունը՝ ուղղված Հայաստանում փախստականների պաշտպանությանն ու բարօրությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՄԱԿ ՓԳՀ իրավաբանական բաժնի ղեկավար Անդրեյ Արյուպինը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը։ Նախարարը ողջունել է տիկին Կավիտա Բելանիին, հաջողություն մաղթել՝ ընդգծելով ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից իրականացվող


















































