Օրվա լրահոսը

Պատգամավորը փոխնախարարին առաջարկեց Դիմադրության շարժման անդամներից լսել ձերբակալվածների պահման վայրերի պայմանների մասին

Առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածների եւ կալանավորվածների պահելու վայրերի շինության, կահավորման առանձնահատկությունները

ԵԽ բանաձևում դատապարտվել է Արցախում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը

Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։ Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/

Կկայանա ժողովրդական նկարչի՝ հետաձգված հոբելյանական ցուցահանդեսը

Փարավոն Միրզոյանը մի շարք նոր գործեր է ստեղծել «Հավանաբար  մարտի սկզբին Հայաստանի ազգային պատկերասրահում  կկայանա իմ հոբելյանական ցուցահանդեսը, որը պետք է լիներ  դեռեւս 2020թ., սակայն պատերազմի եւ քովիդի պատճառով հետաձգվեց։ Այժմ  Հայաստանի ազգային պատկերասրահի ղեկավարությունը ցանկություն ունի կազմակերպելու իմ ցուցահանդեսը եւ  ներկայացնելու Ազգային պատկերասրահում իմ երկարամյա գործունեությունը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական նկարիչ Փարավոն

Եղբայրներից մեկը դանակի սպառնալիքով վերցրել էր Աշնակի բնակչի հեռախոսն ու ոսկյա մատանին

Հունվարի 31-ին, ժամը 23.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի 29-ամյա մի բնակիչ և հայտնել, որ Խանջյան փողոցի բարերից մեկում երկու երիտասարդի հետ գումարային հարցի շուրջ խոսակցություն է ունեցել, որի ընթացքում նրանցից մեկը դանակի սպառնալիքով վերցրել է իր բջջային հեռախոսն ու ոսկյա մատանին: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների

Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը շեշտել եմ Լաչինի միջանցքը վերաբացելու հրատապ անհրաժեշտությունը. Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար

Ռուփա Հաքը նշեց, որ բավարար գործողություններ չեն ձեռնարկվում Ադրբեջանին պատասխանատվություն ենթարկելու ուղղությամբ:

Լավագույն ուսանողներից երկուսը կոնսերվատորիայից են

Հունվարի 5-ին պաշտոնապես հրապարակվեցին 2022 թ. լավագույն ուսանողների անունները։ Երկու փուլից բաղկացած մրցույթում 33 հաղթած ուսանողներից վեցը ներկայացնում են մշակույթի ոլորտը, որից երկուսը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի քանոնահար Անահիտ Հարությունյանն ու դաշնակահար Շահանե Աղաքարյանն է։ «Հյուսիսում մի աղջիկ կա նույնպես…» Սերգեյ Եսենինի Շահանեին նվիրված հայտնի բանաստեղծության այս տողով կարող ենք հասնել Հայաստանի հյուսիս՝ Արթիկ,

Լենինգրադի շրջափակումից ազատագրման ճակատամարտին 100 հազար հայ է մասնակցել. քննարկում «Դոմ Մոսկվի»-ում

Վահրամ Կարապետյանն ընդգծեց, որ այսօր, շատերը փորձում են վերաշարադրել պատմությունը և ջնջել խորհրդային ժողովրդի սխրանքները։

«Պապիկյանը հրավիրել էր ՊՆ․ 2 ամիս է՝ չեն ընդունում, որ ծանոթանամ բարեփոխումների հայեցակարգին»․ Գեղամ Մանուկյան

Պարբերաբար դիմել եմ ՊՆ, եւ մինչեւ հիմա հնարավորություն չեն տալիս ծանոթանալու բարեփոխումների հայեցակարգին, որի մասին իշխանությունն ամեն օր խոսում է

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան անդամները Գանատայի մայրաքաղաքի մէջ բողոքի ցոյց կազմակերպեցին Ատրպէյճանի դեսպանատան դիմաց

Մինչ Արցախի շրջափակումը կ՚ամբողջացնէր իր 50-րդ օրը, աշխարհասփիւռ տարբեր հայկական համայնքներու մէջ ՀՅԴ երիտասարդական միութեան միաւորները բողոքի ցոյցերով դատապարտեցին ատրպէյճանական բռնարարքները։ Յունուար 27-ին, Թորոնթոյէն եւ Մոնթրէալէն ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան (ԳԵՄ) անդամներ Գանատայի մայրաքաղաք Օթթաուայի մէջ բողոքի ցոյց կազմակերպեցին Ատրպէյճանի դեսպանատան դիմաց, պահանջելով գանատական կառավարութենէն, որ դատապարտէ Ատրպէյճանն ու գործնական դերակատարութիւն ունենայ շրջափակման վերջ տալու

Պատանդի կարգավիճակում

Ի՞նչ է դիտարկելու ՀԱՊԿ առաքելությունը, կամ ինչպե՞ս է մոնիտորինգ իրականացնելու ՀՀ տարածքում, եթե ՀԱՊԿ-ականները «չգիտեն», թե ՀՀ ինքնիշխան երկրի սահմանները որտեղից են սկսվում, որտեղ` ավարտվում: Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, Արցախը` շրջափակված: Մոսկվան շտապում է Հայաստան-Ադրբեջան հաջորդ հնարավոր բանակցություններն անցկացնել Մոսկվայի հովանու ներքո: Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակի հարցով Ռուսաստանի դիվանագիտական եւ պաշտպանական գերատեսչությունները,

Այս գործը բացառապես քաղաքական հետապնդում է․ փաստաբանը՝ Վահագն Վերմիշյանի համար պահանջվող 15 տարվա ազատազրկման պահանջի մասին․ «Հրապարակ»

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատախազությունը դատարանին միջնորդել է, որ նրա նկատմամբ պատիժ նշանակեն 15 տարվա ազատազրկմամբ։ Մեզ հետ զրույցում Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը հաստատեց այս տեղեկությունը, սակայն ընդգծեց, որ Վերմիշյանին առաջադրված մեղադրանքները հերքվել են դատական քննության ընթացքում` վկաների ցուցմունքներով ու ԱԱԾ-ի գաղտնալսումներով։ «Վահագն Վերմիշյանին մեղսագրված արարքները պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հերքվել են,

Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև է ընդունել

Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի թվիթերյան գրառումը «Բելգիայի դաշնային խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման համար և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անմիջապես բացել Լաչինի միջանցքը», – նշված է գրառման մեջ:

Քննարկվում է ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերի նախագիծը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 2023-2024 ուսումնական տարվա համար բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով բարձրագույն ուսումնական հաստատություններին հատկացվող անվճար և վճարովի ընդունելության տեղերի նախագիծը։ Ըստ նախագծի՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելությանը կհատկացվի 3124 տեղ, որից 88-ը՝

Ստեփանակերտի շուկայում ու խանութներում իրացվում են նարինջ և մանդարին

Ավելի վաղ մեկնարկել է գազարի իրացման գործընթացը:

ՔՊ վարչության նիստին կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել Նարեկ Մկրտչյանը

Հունվարի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կուսակցության արտաքին կապերի պատասխանատու է նշանակվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ տարածքային կառույցների խորհուրդների հերթական ընտրությունների օրերը։ Քննարկվել են Կուսակցության Սպիտակի տարածքային կառույցի աշխատանքների հետ

Մուրադ Փափազյան. Եթե այստեղ մենք դեմ ենք Փաշինյանի քայլերին, նեղացնում ենք թե՛ Էրդողանին, թե՛ Փաշինյանին․ «Հրապարակ»

Մեր զրուցակիցն է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: – Պարոն Փափազյան, խնդրում եմ ներկայացնել, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Ձեր վերջին հանդիպումն ինչ արդյունք տվեց, ինչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: – Մեր կապը նախագահական պալատի հետ ամենօրյա է: Մակրոնի թիմի հետ հինգուկես տարի է՝ կաշխատենք: Կա փոխվստահություն: Մակրոնը մաքսիմումն անում է,

Նույնիսկ միջազգային բարձր դատարանի դատավորի սպիտակ կեղծամն ու սեւ պատմուճանը դեռեւս արդարության եւ արդարադատության նշան չեն․ «Հայաստանի Հանրապետություն»

Հաագայում՝ ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում լսումներ էին. Հայաստանը դատարանից խնդրել է կիրառել միջանկյալ միջոցներ, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի օժանդակությունը Լաչինի միջանցքով տեղաշարժը խաթարող այսպես կոչված «ցույցերին», երաշխավորի անձանց, ավտոմեքենաների անխափան շարժը, ձեռնպահ մնա Արցախ բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը խաթարելուց: Այդ լսումները եւս մեկ անգամ բացահայտեցին, որ իրականությունը միշտ չէ, որ բոլորի համար է իրականություն: Համենայնդեպս, այդպիսին

Նախկին դատավոր․ նպատակը, հավանաբար, տեղ ազատելը, իրենց մարդկանց դնելն է․ «Հրապարակ»

«Հրապարակի» հարցերին պատասխանեց նախկին դատավոր Արթուր Օհանյանը, որը հեռացավ պաշտոնից 2018 թվականի մարտին՝ հեղափոխությունից մեկ ամիս առաջ։ – Արդեն 5 տարի է՝ չեք աշխատում։ Հեռվից ի՞նչ տպավորություն ունեք այն ամենի մասին, ինչ կատարվում է դատավորների հետ։ – Շատ վատ տպավորություններ։ Սխալ են անում։ Չի կարելի այդպես վարվել։ Մարդիկ տարիներով աշխատել են, եւ անիմաստ, թեթեւ, անհեթեթ

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները բողոքի ցույց են անում. տոնավաճառն այսօրվանից փակ է

Դեռ երեկ նրանք հույս ունեին, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կընդառաջի եւ ամբողջությամբ չի փակի, թույլ կտա աշխատել եւ զուգահեռ վերացնել հակահրդեհային կանոնների խախտումները։

Դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք փոփոխություններ եւ լրացումներ են կատարվելու։ Օրինակ՝ դիակից օրգաններ կամ հյուսվածքներ վերցնելու թույլտվության պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 400 հազար դրամից 1 մլն դրամի չափով, դեղատներում սպառողին վաճառված պատշաճ որակի դեղերը փոխարինելը եւ հետ վերցնելը առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 20.000 դրամից 30.000

Քննարկվել է Երևանում առաջին անգամ անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: Զրուցակիցները քննարկել են այս տարվա ապրիլին Երևանում առաջին անգամ անցկացվելիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի

Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի հայտարարությանը․ «Ժողովուրդ»

Ռուսաստանի ԱԳՆ-ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր առաքելություն տեղակայելու որոշմանը՝ հայտարարելով, որ ԵՄ առաքելությունը կարող է աշխարհաքաղաքական առճակատման հանգեցնել: Թեեւ հայ հասարակական եւ փորձագիտական շրջանակների կողմից այս հայտարարությունը բուռն արձագանք ստացավ եւ շատ քննարկվեց, բայց Հայաստանի բարձրագույն իշխանությունը չի շտապում արձագանքել Ռուսաստանի այս հայտարարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 27-ին գրավոր հարցմամբ դիմել

Ադրբեջանական քարոզչություն Հայաստանի և Իրանի դեմ՝ իսրայելական հեռուստատեսության կողմից

Հունվարի 27-ին իսրայելական i24NEWS միջազգային հեռուստաընկերությունը հեռարձակեց կես ժամանոց կեղծիքներով լի մի  հաղորդում՝ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները փառաբանելու և Հայաստանին, Իրանին ու Ռուսաստանին անարգելու համար: Այս սկանդալային հաղորդումը ոչ մի կապ չուներ լրագրության հետ, և ամեն ինչ առնչվում էր Ադրբեջանի տխրահռչակ «խավիարային դիվանագիտության» հետ։ Ահա հատվածներ հեռուստահաղորդումից, որը ես սղագրել եմ: Իմ մեկնաբանությունները ներկայացված են

Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Հայաստանի մի քանի քաղաքներում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Ճամբարակ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Չարենցավան, Աբովյան, Եղվարդ, Վայք, Եղեգնաձոր, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Աշոցքի

Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումների վերաբերյալ բարձրաձայնումները լուրջ մտահոգություն են առաջացնում. Թագուհի Թովմասյան

Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտումներ, պետական բյուջեի հնարավոր վատնման լրջագույն մտահոգություններ են հնչել Երևանի ավագանու անդամի կողմից, ինչի առիթով դիմել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարին: Երևան քաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հրապարակել է տեղեկություն Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտման մասին։ Բարձրաձայնվել է գնման գործընթացի, այդ թվում նաև շինաշխատանքների մրցույթներում եղած աղաղակող խախտումների

Հրդեհ «Երևան» տոնավաճառի մոտակայքում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Փետրվարի 1-ին, ժամը 02։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Երևան» տոնավաճառի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1

«Ներկա-նախկինին» փոխարինել է «արեւմտամետ-ռուսամետը»

Երբ 2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին հասարակությունը «սեւերի» եւ «սպիտակների», «հեղափոխականների» եւ «հակահեղափոխականների» բաժանելու մասին, պարզ էր, որ պարանոիկ քարոզչության հիմնական ջրբաժանն է լինելու «ներկա-նախկին» տարբերակումը: Ինչ խոսք, այդ ջրբաժանը չափազանց պայմանական է, որովհետեւ այն «նախկինները», որոնք ծառայում են այսօրվա իշխանություններին, հիմա էլ պետական համակարգում պատվավոր տեղ են զբաղեցնում: Վերջին օրինակը Մնացական Մարտիրոսյանն է:

Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը՝ տևական սթրեսի ազդեցության և զայրացնող անտարբերության մասին․ Մենք նոր ժամանակաշրջանին բնորոշ հոգեբանական և ֆիզիկական ունակություններով պետք է զինվենք

Երկարատև սթրեսի ազդեցության, մարդկանց անտարբերության և այդ ամենը հաղթահարելու ուղիների շուրջ Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում զրուցել ենք «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, հոգեբան Լիլիթ Խաչատրյանի հետ։ Մեր հասարակությունը բավական երկար ժամանակ է, ինչ ապրում ու արարում է՝ մշտապես գտնվելով «սթրեսային գոտում»․ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկարատև սթրեսը մարդկանց հոգեբանության, հոգեկան առողջության վրա, և

Լավրովը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Բայրամով-Միրզոյան հերթական հանդիպումը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:  Կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ռիթմիկ աշխատանքները սկսելու կարևորությունը` հիմնված երեք երկրների առաջնորդների պայմանավորվածությունների վրա: Այս համատեքստում ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև

ՀՕՄ-ը 10 Թոն Պարէնամթերք Տրամադրած է Արցախին

Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ) Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց անկախացումէն ի վեր իր աշխատանքները գլխաւորաբար կեդրոնացուցած է հայրենիքի հզօրացման՝ յատկապէս քաջարի Արցախի ժողովուրդի բարօրութեան համար։ Արցախի Հանրապետութիւնը աւելի քան յիսուն օր շրջափակման մէջ է, եւ 120,000 արցախահայերը գոյատեւման պայքար կը մղեն՝ Արցախը կանգուն պահելու համար։ Խորապէս կը գիտակցինք, որ դժուարին այս օրերուն ճգնաժամը դիմագրաւելու համար, Արցախը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031