Օրվա լրահոսը

Կարեն Քեռյան. «Երբ հնարավոր է եղել հակազդել, դա արել եմ ՝ այդ թվում ԲՈԿ-ի հետագա ճակատագրի մասով, այս իրավիճակում այլ հակազդելու միջոց չէի տեսնում, քան հրաժարական տալս»

Ես տեղեկացել եմ նախագծի մասին անցած երկուշաբթի նախարարի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ նախագիծն արդեն պատրաստ էր:

Մարտին Գալստյան․ «Տրանսֆերտների մաքուր հոսքը ռեկորդային է եղել՝ 2,5 միլիարդ դոլար»

ԿԲ նախագահի խոսքով՝ տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է՝ 71%, հետո՝ ԱՄՆ-ից

«Ֆորսմաժորային իրավիճակ է». «Վիոլա ջուրն» աշխատանքներ է տանում Վանաձորում ջրամատակարարումը կարգավորելու համար

Ինչպես տեղեկացրել էինք, արդեն երկար ժամանակ է ինչ Վանաձորում ջրամատակարարումը կազմակերպվում է նախապես կազմված գրաֆիկին ոչ համապատասխան: Քաղաքի որոշ թաղամասեր օրեր շարունակ զրկված են լինում խմելու ջրից: Օրերս Բազում թաղամասի բնակիչները նաեւ բողոքի ակցիա էին կազմակերպել, «Վիոլա ջուր» ընկերությանը հորդորելով կա՛մ բարելավել ջրամատակարարումը, կա՛մ հրաժարվել աշխատել: Վանաձորի Բազում եւ Խնձորուտ թաղամասերը, ինչպես նաեւ Շահումյան համայնքը

Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՆԳ նախարարությանը

Հունվարի 31-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորեց արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։ Այնուհետև ներկայացրեց ներքին գործերին նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը անձնվիրաբար

ԿԲ նախագահ․ «Այս տարի արձանագրվելու է 4.6 % տնտեսական աճ»

Մարտին Գալստյանի ներկայացմամբ՝ մեր երկրում ընդհանուր գնաճային միջավայրը մեղմվում է

ԶԼՄ-ները կարող են 3000 եվրո վճարել ու վստահելիության հավաստագիր ստանալ՝ թույլ տալով աուդիտորին ստուգումներ անել խմբագրությունում

Անկախ փորձագետների խումբը ստուգում է ԶԼՄ-ի լրացրած հարցաթերթիկը, համեմատում է այն իրականության հետ ու արդյունքների հիման վրա տալիս ստանդարտի համապատասխանության հավաստագիր: Ինքնագնահատումը, հարցաշարը լրացնելը տեւում է մի քանի ժամ, զեկույցը գեներացնելը մի քանի րոպե, իսկ հավաստագրման գործընթացը մի քանի ամիս կարող է տեւել՝ ստուգումներից հետո:

Օրավարձով մեքենա է վերցրել և վաճառել այլ անձի

Խարդախությամբ վերցնելով 4.000.000 դրամ արժողությամբ ավտոմեքենան, վաճառել էր 2500 ԱՄՆ դոլարով

«ՀՀ-ն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղակայել․ այն ականները, որոնցից դժգոհում է Ադրբեջանը, դրանք հավաքել է ՀՀ ինքնիշխան տարածից»․ Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյանը վստահեցրեց՝ Ադրբեջանի միջնորդությունը ոչ միայն լի է ցինիզմով, այլև զուրկ է հիմքերից։

Քննարկվել է ընթացիկ և կապիտալ ծրագրերի, տարբեր ոլորտներում նախաձեռնած բարեփոխումների ընթացքը ց

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. ՄԺԾԾ նախնական հարկաբյուջետային շրջանակը

Ծաղկավան գյուղն առաջին անգամ մանկապարտեզ կունենա

Տավուշի մարզի Ծաղկավան գյուղը խորհրդային տարիներից ի վեր մանկապարտեզ չի ունեցել

«15 երեխա կենդանի վառվեց, Նիկոլը քեֆ էր անում». Զոհված Արամ Տոնոյանի հայր

«Եռաբլուրի գործով» զոհվածների ծնողները առերեսվել են կարմիր բերետավորների հրամանատարի հետ

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

Վթարային ջրանջատում Արարատի մարզում հունվարի  31/փետրվարի 1-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 31-ին ժամը 19:00-ից մինչև փետրվարի 1-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, Նոր Խարբերդ գյուղի Երևանյան խճուղու և Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է

«Նիկոլ Փաշինյանն ընդունում է, որ ինքը դավաճան է». 44-օրյայում զոհված Սերոբ Մելքոնյանի հայր

«Մենք Նիկոլ Փաշինյանի դեմ բողոք էինք ներկայացրել որպես ազգի դավաճան։ Մինչեւ հիմա այդ բողոքին պատասխան չկա. ինքը ոչ ընդունում է, ոչ հրաժարվում է դրանից։ Այսինքն ինքը համաձայն է, որ ազգի դավաճան է։ Իսկ ազգի դավաճանն իրավունք չունի սեպտեմբերի 21-ին ներկա լինել Եռաբլուրում»,- այսօր ՔԿ-ի մոտ, առերեսումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Գավառի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Տավուշի մարզերում և Սևան քաղաքում տեղում է ձյուն։ Գորիս, Աշտարակ քաղաքներում, Ապարանի

«Եռաբլուրի գործով» զոհվածների ծնողները այլեւս առերեսումների չեն մասնակցի. փաստաբան Վահան Հովհաննիսյան

Ոստիկանների եւ ծնողների ցուցմունքներում ակնհայտ հակասություններ չկան

Կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արծրուն Առաքելյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազի պաշտոնին: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ,

Ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից. Sputnik Արմենիա

Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհից հետո լրագրողներին հարցազրույց տված դասակի հրամանատարն ազատվել է ծառայությունից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Բաբայանը։ «Հարցազրույցից հետո՝ հաջորդ օրն ազատվել է` սեփական դիմումի համաձայն։ Քարոզչական իմաստով և ծառայությունից հեռացնելու առումով նրա վրա մեծ ճնշում է գործադրվել։ Քրեական վարույթի շրջանակներում դեռևս ոչինչ չկա»։

Թուրքիայի հայ համայնքում անհանգիստ են հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ի նախազգուշացումներից

Ermenihaber. Շվեդիայում Ղուրանի այրումից հետո ԱՄՆ-ն թարմացրել է իր նախազգուշացումները Թուրքիայում հնարավոր հրթիռային հարձակումների վերաբերյալ։ Դրան զուգահեռ օրակարգում է հայտնվել նաև հայ հասարակության շրջանում անվտանգային կանխարգելիչ միջոցառումների հարցը։ Աշխատանքներ են տարվում նաև այլ փոքրամասնությունների համայնքներում անվտանգության միջոցառումներն ավելացնելու ուղղությամբ: ԱՄՆ-ի դեսպանատունը կրկին զգուշացրել է Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին «հնարավոր ահաբեկչական հարձակումների» վերաբերյալ։ Հունվարի 30-ի հայտարարության մեջ ասվում է,

Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը

Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի: Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային

«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ռոտերդամում և Օստենդում

Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի, Սանդանսի ու Տորոնտոյի կինոփառատոների մասնակից և մրցանակակիր) «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 29-ին՝ «Cinema Pathe՛ 5»-ում։ Հունվարի 30-ին «Լուկան» ցուցադրվել է նաև Օստենդի (Բելգիա) միջազգային կինոփառատոնում։ Պետական աջակցություն ստացած խաղարկային կինոնկարը՝ «Լուկան», Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի

Քննարկել են Գեղարքունիքում «Թումո» կենտրոն հիմնելու և նոր Թումո-տուփեր բացելու ծրագրի վերաբրեյալ հարցեր

Հունվարի 31-ին «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանի հետ քննարկեցինք Գեղարքունիքի մարզում «ԹՈՒՄՈ» կենտրոնի հիմնման եւ նոր տուփերի բացման ծրագրի իրականացման հետ կապված հարցերը։ Հանդիպմանը մասնակցեց նաև Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։ 2023 թվականի հունվարի վերջի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի երեք տուփեր Գավառ, Սեւան եւ Ճամբարակ

ՄԱԿ ՊԳԿ-ն 8700 կգ անասնակեր և 6200 կգ թռչնակեր է տրամադրել Արցախից տեղահանված և Սյունիքում հաստատված 22 ընտանիքի

31 հունվարի, 2023թ․ – ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանում շարունակում է հրատապ աջակցություն տրամադրել նրանց, ովքեր տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից։ Այս անգամ, ելնելով ծրագրի շրջանակում անցկացված կարիքների գնահատման արդյունքներից, աջակցություն է տրամադրվել 2022թ․ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված և Սյունիքի մարզում հաստատված 22 ընտանիքների։ Հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ՊԳԿ-ն 8700

Պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու համար Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննություն է իրականացվում՝  պարզելու Երևան քաղաքի Սարյան փողոցում ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի բոլոր հանգամանքները։ ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ 2023 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 03։25-ին, պարեկային ծառայության երկու աշխատակից Երևան քաղաքի Սարյան փողոցում կանգնեցրել են «Mercedes»

ԵՄ-ն կշարունակի աջակցել արդարադատության ոլորտի բարեփոխումներին. Անդրեա Վիկտորին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ տարիների համագործակցության համար: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ աջակցությունը, որը միտված է Արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես՝ դատական և հակակոռուպցիոն ոլորտներում: Ընդգծվել է հատկապես 2022-2026թթ.դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության, արբիտրաժի ոլորտի բարեփոխումների, էլեկտրոնային արդարադատության

Պուտինի հետ հեռախոսազրույցում Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ ՌԴ կողմից անհրաժեշտ քայլերի իրականացումը: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությանը: Զրուցակիցները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի

Ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառուները կեղծ փաստաթղթեր են ներկայացրել

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ Հայաստանի տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ: Պարզվել է, որ ինտենսիվ այգիներ հիմնելու պատրվակով պետական աջակցության ծրագրի շահառու քաղաքացիներից մի քանիսը Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես՝ երեք տարբեր գործերի ուսումնասիրությամբ ի

«Ծիծաղելի է». Առուշ Առուշանյանը՝ Սուրիկ Խաչատրյանից պարտք վերցնելու՝ դատախազության տվյալների մասին

Նա ասաց, որ ինքն արդեն պարզաբանել է, հայտնել, որ ինքը չէր կարող նշված անձից փոխառություն ստանալ, քանի որ չի ճանաչում Սուրիկ Խաչատրյանին:

ՀՀ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մասիսի, Արարատի, Արթիկի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ախուրյանի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031