Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայանն ու Լևոն Մնացականյանը չեն ընդունել Բաքվում առաջադրված մեղադրանքները

«Ազատություն». Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հերքել են առաջադրված մեղադրանքները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանք հանդես են եկել եզրափակիչ խոսքով: Բաբայանը նախորդ նիստին էր սկսել խոսքը: Լևոն Մնացականյանը, անդրադառնալով մեղադրանքներին, ասել է՝ Արցախում կռվել են ոչ թե վարձկաններ, այլ կամավորներ։ Նա նշել է նաև,

Արտաքին խաղացողները Հայաստանի նկատմամբ կառավարումն իրականացնում են Ադրբեջան օպերատորի միջոցով. Վիգեն Հակոբյան. «Փաստ»

Ցանկանում են հայ մարդուց կոսմոպոլիտ ինչ-որ ամիոբա կամ սուբստանցիա սարքել։

Իրատեսակա՞ն է հայանպաստ օրինագծի անցկացումը ԱՄՆ Կոնգրեսում

Օրինագծից՝ օրենք․ ԱՄՆ-ում օրենսդրական ճանապարհը երկարատեւ է եւ խրթին

Դիլիջանի համայնքապետարանը դատի է տվել Ռուբեն Վարդանյանի ընկերությանը. «Հրապարակ»

Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող 11-003-0305-0049 ծածկագրով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 8 պայմանագիրը եւ անվավեր ճանաչել

Ո՞ւմ է երախտագիտություն հայտնում Փաշինյանը: Ալիևի՞ն. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստում ունեցած ելույթում բուռն շնորհակալություն է հայտնել… Իլհամ Ալիևին՝ իր սիրելի «կիրթ ու կառուցողական» հայատյացին: Այդպես էլ ասել է. «Երախտագիտությունս եմ հայտնում Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտուր սկսելու համար պայմաններ ստեղծելու համար»: Լավ, ո՞ւմ է շնորհակալություն էլ չէ, այլ երախտագիտություն հայտնում

Լրագրողը նախազգուշացվել է, որ դեկտեմբերի 3-ին՝ սահմանված վայրից դուրս հարց է տվել Հայկ Կոնջորյանին և նյութ հրապարակել։ Երկու օր անց՝ նույն պատգամավորի գրության հիման վրա, նա զրկվել է հավատարմագրումից. «Ժողովուրդ»

Դեկտեմբերի 3-ին, երբ հերթական անգամ ԱԺ ՔՊ խմբակցությունը չկարողացավ քվորում ապահովել, ArmLur.am-ի լրագրող Սոնա Գրիգորյանը մոտեցել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին և հարց ուղղել՝ «Ինչու ՔՊ-ն չի կարողանում ապահովել ՔՊ պատգամավորների մասնակցությունը նիստերին»։ Կոնջորյանը ժպիտով լրագրողին «լավ օր» է մաղթել և հեռացել՝ առանց որևէ մեկնաբանություն տալու։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 4-ին, հրապարակվել է կարճ հոդված

Ջրագծի վթարի հետևանքով Մ-4 ճանապարհին առաջացել է մերկասառույց

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մ-4 ճանապարհի 89-90-րդ կմ հատվածում ջրագծի վթարի պատճառով ճանապարհածածկին առաջացել է մերկասառույց։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ

Երբ պետական կառույցները շանտաժիստի ձեռքում են

Վերջին ամիսներին իմ հիմնական մտահոգությունը ոչ այնքան Եզրաս սրբազանն է, ոչ էլ Վեհափառ հայրապետը (ամենայն հարգանքով, իհարկե)։ Իմ գլխավոր մտահոգությունն անգամ Հայ առաքելական եկեղեցին չէ. չեմ կասկածում, որ թշնամիների և նրանց միացած հերձվածողների հարվածներին մեր եկեղեցին կդիմանա՝ ավելի ուժգին հարվածների է դիմացել։ Մի քանի միլիոն հայերի միավորող 1700-ամյա կառույցը չի կարող սասանվել մի քանի հարյուր

Այս կիրակի ոչ մի քպական «շրջիկ հավատացյալների» խումբ չնկատվեց Հայ առաքելական եկեղեցու որևէ վանքում: Բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները կատարվեցին ըստ կարգի. «Փաստ»

Հնչեց Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, հիշատակվեցին նաև հանիրավի կալանավորված սրբազանները, ու դրանով պայմանավորված՝ ոչ մի «քաղաքացիական հագնված» կարմիրբերետավոր գազազած չհարձակվեց որևէ հայ մարդու վրա, քաշքշելով դուրս չհանեց եկեղեցուց: Ոչ մի կարգալույծ կամ տիրադավ «քահանա» գլուխն իր «բնից» դուրս չհանեց:

«Զանգեզուրի միջանցքի շինարարությունն արագացված տեմպերով ընթանում է». Ասադով

«Ադրբեջանում Զանգեզուրի միջանցքի շինարարությունը ընթանում է արագացված տեմպերով»,- այսօր հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։ «Ողջունելի է, որ օգոստոսին մեկնարկեց Կարս-Նախիջևան երկաթուղու շինարարությունը, որը Զանգեզուրի միջանցքի մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին», – ասել է նա։ Թուրքական պատվիրակության ղեկավար, փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն իր

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին չի թույլատրվել մասնակցել կիրակնօրյա Պատարագին, և խոչընդոտվել է բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող հոգևոր տեսուչի այցը. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Այսօր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործընկեր Գեղամ Մանուկյանի հետ այցելեցինք Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Զրուցեցինք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից: Սրբազանն իր ափսոսանքն ու վրդովմունքը հայտնեց տիրադավ եպիսկոպոսների նախաձեռնության, վերջիններիս աջակցելու եկած և խուլիգանական պահվածք ցուցաբերող պաշտոնյաների, Մայր Աթոռի դուռը կոտրել փորձելով ներխուժելու իրադարձության շուրջ՝

«Սա միանվագ քաղաքական գործարք է․ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ էլ չի պատրաստվում պրեմիում բենզին արտահանել»․ Սուրեն Պարսյան

Ըստ տնտեսագետի՝ ադրբեջանական բենզինի՝ ՀՀ ներկրման գործարքը քաղաքական է, տնտեսական դառնալու համար դեռ բավականին ժամանակ և փորձություններ պետք է անցնի։

Ինչպես աշխարհի ցանկացած հատվածում, այնպես էլ Հայաստանում կրոնական ազատությունների դեմ ոտնձգությունները պետք է դադարեցվեն. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջից. Բրիտանական հեղինակավոր GB News հեռուստաալիքի եթերում անդրադարձել եմ աշխարհում քրիստոնյաների դեմ իրականացվող հալածանքների մտահոգիչ աճին։ Մեծ և միջազգային լսարանի առջև հատուկ շեշտել եմ Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Անընդունելի է, երբ քրիստոնեության օրրանում և աշխարհի հնագույն եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ այսօր իրականացվում

Իրաքի իշխանությունները մեծապես կարևորում են հայ ժողովրդի ներկայությունն ու հոգևոր կյանքի զարգացումը երկրում

Դեկտեմբերի 20-ին, Սուրբ Ծննդյան նախաշեմին, շուրջ մեկ տարի տևած հիմնանորոգումից հետո, հանդիսավոր կերպով տեղի ունեցավ Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու վերաբացման արարողությունը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությամբ և Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի առաջնորդությամբ իրականացավ երկար սպասված և բաղձալի երազանք․ հիմնովին նորոգված Մայր եկեղեցին իր

ԱԱԾ-ն, փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերը գրաքննելու լիազորություն չունի. «Փաստինֆո»

ԱԱԾ-ն- փաստացի, ընդունում է՝ պատարագի տեքստերի գրաքննություն իրականացնելը լիազորությունների չարաշահում է, քանի որ նման գործառույթ ԱԱԾ-ն չունի։ Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ԱԱԾ՝ պարզելու, թե արդյոք առաջիկայում նախատեսված  է Ազգային անվտանգության ծառայության անվան փոփոխությունը՝ նկատի ունենալով, որ կառույցի գործառույթների փոփոխություն է տեղի ունեցել, այդ թվում՝ առանձնացվել է արտաքին հետախուզության գործառույթը, ու խնդրել հայտնել,

Ճանաչված պաշտոնյայի բանկային քարտից հափշտակվել է 4 մլն դրամ․ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ այն կատարել է նրա կինը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբեր 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից մեկն է, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս

Հիմա եմ հասկանում, թե ինչպե՞ս սիրո բացակայությունից չարը զորացավ. Դերենիկ աբեղա Սահակյան

-Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Տերը դրախտից մարդուն հանեց… -Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Տերը հիշեցրեց Եսայի մարգարեի խոսքը, թե. «Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք, պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք» (Մատթ. 13։14): -Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Ս. Մովսես Խորենացին «Ողբ»-ը գրեց… -Հիմա եմ հասկանում, թե ինչո՞ւ Ս. Նարեկացին «Մատյան ողբերգության»-ն

Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները. Աշոտ Մարկոսյան

Հայաստանում աղքատության ցուցանիշը նվազելու փոխարեն, աճել են պետական պարտքն ու կառավարության պարգևավճարները, այս մասին կարծիք է հայտնել «Մեր ձևով» շարժման անդամ Աշոտ Մարկոսյանը:

Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ ամանորյա տոնական միջոցառումը տեղափոխվել է Կիրանցի հիմնական դպրոց

Ազգային տիկնիկային թատրոնի ամանորյա ուրախ ներկայացումը դիտեցին սահմանամերձ գյուղերի՝ Կիրանցի, Սեւքարի, Ներքին Ծաղկավանի, Աճարկուտի եւ Սարիգյուղի 200-ից ավելի երեխա:

Կարեն Դուրգարյանը պնդում է՝ Մայր Աթոռում շիրիմի վրա բարձրացած իր եղբայրը օդափոխվելու համար էր վերեւ բարձրացել

Ես հպարտ եմ՝ այդ անձնավորությունը իմ կողքին է. Կարեն Դուրգարյանը՝ սկանդալի կենտրոնում հայտնված իր օգնական-եղբոր մասին

Հալեպի հայերին կոչ են անում մնալ տանը

Սիրիահայերի «Գանձասար» պարբերականը կոչ է արել Հալեպի հայերին մնալ տանը բախումների ժամանակ. Քիչ առաջ, Հալէպի նահանգապետ Ազզամ ալ-Ղարիպ հետեւեալ յայտարարութիւնը ըրաւ. «Վերջերս Աշրաֆիէ և Շէյխ Մաքսուտ թաղամասերուն մէջ գտնուող ՔԱՍԱՏ-ի ուժերուն կողմէ կրկնուող խախտումներէն վերջ, որոնք ազդեցին բնակչութեան ապահովութեան վրայ, այսօր ապշեցանք միատեղ անցակէտերէն ՔԱՍԱՏ-ի պահակներու անակնկալ դուրսբերմամբ՝ առանց նախնական համաձայնեցման: Անոր յաջորդեց այդ ուժերու

Փաշինյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է ՌԴ նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, տնտեսության զարգացման տեմպերին, Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, տարածաշրջանում առևտրատնտեսական համագործակցության ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին, TRIPP նախագծին և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին: ՀՀ

Տեր Վրթանեսին այսօր ևս 3-րդ ստենտն են դրել

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանին այսօր ևս 3-րդ ստենտն են դրել։ Այդ մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը․ «Նախորդ անգամ 2 ստենտ էին դրել, ու քանի որ խնդիր կար, ևս 3 հատի կարիք է եղել»,- «Sputnik Արմենիային» ասել է նա։

Turkish Airlines-ը կսկսի չվերթներ իրականացնել Ստամբուլ–Երևան–Ստամբուլ ուղղությամբ

Turkish Airlines ավիաընկերությունը 2026 թվականի մարտի 11-ից նախատեսում է իրականացնել չվերթներ Ստամբուլ–Երևան–Ստամբուլ ուղղությամբ։ Այս կապակցությամբ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հայտարարությունը բնորոշել է որպես «ևս մեկ քայլ առաջ»։ Տեղեկությունը հայտնել է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։ «Փաստինֆո»

Իջեւանի նախկին քաղաքապետի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է

Փաստաբանը պնդում է՝ այդ գործով ոչ փողերի լվացման, ոչ պաշտոնական դիրքի չարաշահման հանցակազմ չկա

Մահացել է աշխարհահռչակ երգիչ-երգահան Քրիս Ռին

Բրիտանացի աշխարհահռչակ երգիչ-երգահան Քրիս Ռին մահացել է 74 տարեկան հասակում։ Այս մասին հաղորդել է BBC-ն: Երաժշտի մահվան մասին ցավալի լուրը հայտնել է նրա ընտանիքը։ Նրանց տարածած հայտարարության համաձայն՝ Քրիս Ռին մահկանացուն կնքել է այսօր հիվանդանոցում, կարճատեւ հիվանդությունից հետո։  

ՀՀ ոստիկանապետն անտեսել է պատգամավորի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը

Արամ Ղազարյանը դեպքի վայրում պատգամավորին վստահեցրել է, որ ընդունել է նրա ներկայացրած հաղորդումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031