Օրվա լրահոսը

Հետմահու հուշամեդալներ պատերազմում նահատակված հերոսներին

«Մարտական ծառայության» համար հուշամեդալներ հանձնեցին Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված զինծառայողներ Գանձակ համայնքից՝ Միշա Արծրունի Հակոբյանի, Լճաշեն համայնքից՝ Գևորգ Սևակի Բաբայանի, Գեղամաբակ համայնքից՝ Արմեն Սամվելի Ենգիբարյանի և Սեմյոնովկա համայնքից՝ Վիգեն Համլետի Քոչարյանի ծնողներին:

54 օրվա գերությունից վերադարձած 3 հոգու տարել են բանակ՝ ծառայության, ինչքանո՞վ է դա անվտանգ. Թագուհի Թովմասյանը՝ գնդապետ Ավագյանին

Թագուհի Թովմասյանն ասաց, որ տեղեկությունը ճշտված է, այս պահին նման 3 զինվոր կա, որոնց տարել են ծառայության: Սա գնդապետին զարմացրեց. «Նրանց հոգեբանական վիճակը պետք է ստուգվեր, նրանք դեռ վերականգնողական շրջան պիտի անցնեին»:

Շարունակվում են թունավորումների դեպքեր արձանագրվել՝ թունաքիմիկատների անզգույշ կիրառմամբ պայմանավորված

Թունավորումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է թունաքիմիկատի օգտագործումից հետո ձեռքերը և դեմքը լվանալ օճառով՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը, թունաքիմիկատի խառնուրդը պատրաստել լավ օդափոխվող տարածքում

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է

Հայ ըմբիշը քառորդ եզրափակչում առավելության է հասել մրցագորգի տերերից Պատրիկ Օլենջինի նկատմամբ եւ կիսաեզրափակչում կգոտեմարտի Ռուսաստանը ներկայացնող Իսրաիլ Կասումովի հետ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը որոշեց արտահերթ ընտրություններ անցկացվելու դեպքում մասնակցել՝ դրանք դիտարկելով որպես հայրենադավ իշխանություններին հեռացնելու միջոցներից մեկը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը կոչ է անում ցանկացած զարգացման պարագայում, լինի ընտրություն, թե՝ ոչ, շարունակել իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը:

ՏՄՊՊՀ-ն հրապարակվել է դեղերի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրությունը

Ուսումնասիրվել է նաև տնտեսվարողների գնային քաղաքականությունը

«Բանակի մեջքը շատ արագ պետք է ուղղվի․ մեր նշաձողն այլեւս Ադրբեջանը չպետք է լինի»․ Արմեն Խաչատրյան

ՊՆ-ն ռազմավարություն է մշակում եւ սերտ գործակցում ՌԴ ծառայությունների հետ, որպեսզի բանակում բարեփոխումները շատ արագ տեղի ունենան

Էլինար Վարդանյան. Ինչո՞վ է Փաշինյանը արժանացել ծափերին՝ զոհերո՞վ, հազարավոր հաշմված երիտասարդներո՞վ, թե՞ հանձնված Շուշիով և Հադրութով

«14 կիլոմետր վերանորոգած ճանապարհո՞վ, որը էլի եմ կրկնում իր պարտականությունն է, թե՞ Եռաբլուրի սահմանները անվերջ ընդարձակելով է արժանացել Փաշինյանը ծափերին»

Կարեն Հովհաննիսյան. «Տարածաշրջանում մեծ առումով փոխվել է միայն այն, որ Ադրբեջանը օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքները»

Մեծ հաշվով, կարծես, Թուրքիան ինչ-որ վտանգներ է նաեւ զգում Հայաստանից: Ավելի ճիշտ, Ռուսաստանի Դաշնությունից, որովհետեւ պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայացվածությունը Հայաստանի Հանրապետությունում մեծացավ»,-ասաց փորձագետը:

Դանակով հարվածել էր կնոջ քթին, կտրվածքներ արել կրծքավանդակի շրջանում, ծեծել. 48-ամյա տղամարդը ձերբակալվել է

Բերման ենթարկվածի տան նկուղից ոստիկաններին է ներկայացվել «ԱԿ-74» ինքնաձիգ, փամփշտատուփեր և սվին-դանակ:

«Եզակի դեպք էր․ անողը ջանացել է, որ այն լուսաբանվի»․ պատգամավորը՝ զինվորի գերեզմանին չմոտենալու կոչ արած քաղաքացու մասին

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նշյալ միջադեպը տեղ չէր գտել կառավարության լրատվականի հրապարակած տեսանյութում, Արմեն Խաչատրյանը նկատեց․ «Կառավարության տեսանյութը չի կարող ամբողջն ընդգրկել»

Վիտալի Բալասանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դաշտային հոսպիտալում պատվաստվել է COVID-19-ի դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութով։

«Դրական ոչ մի պատասխան չունենք». Զինծառայողների ծնողները դուրս եկան վարչապետի մոտից

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը զինծառայողների ծնողները միայն սոցփաթեթի հարցն են քննարկել

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը: 2020թ.-ի վերջի դրությամբ Յունիբանկի ակտիվները կազմել են ավելի քան 238 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները՝ մոտ 156 մլրդ դրամ: Մանրածախ վարկերի քանակը 2019թ.-ի համեմատ աճել է ավելի քան 8% -ով, իսկ ծավալը՝ 11% -ով:

Արման Անդրեասյանն ու Արման Ավագյանը միեւնույն 10:0 հաշվով հաղթահարեցին առաջին արգելքը

Լեհաստանում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի երկու անդամներ առավել քան մեծ առավելությամբ՝ 10:0 հաշվով, հաղթեցին իրենց առաջին մրցակիցներին: 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարից դուրս թողեց լիտվացի Արտյոմ Աուգային: Իսկ Արման Ավագյանը 79 կգ քաշային կարգում ոչ մի շանս չտվեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Էդուարդ Տատարինովին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ո՞վ է բանակցում հայկական կողմից գերիների հարցով… Եթե դուք պատգամավոր եք ու չեք ճանաչում, որտեղի՞ց ես պետք է այդ անձին ճանաչեմ». Բորիս Ավագյան

Բորիս Ավագյանը նաեւ ասաց. «Երբ մենք 8 –րդ կետն ենք մատնանշում ադրբեջանական թշնամական պետություն ասում է՝ գերի չկա, կան ահաբեկիչներ, որոնքն 8-րդ կետի տակ չեն ընկնում: Այս դեպքում ինձ մոտ հարց է առաջանում՝ թող նրանք ներկայացնեն միջազգային ատյաններին՝ եթե 62-ը ահաբեկիչ են, ի՞նչ հիմքով են 8-ին հետ վերադարձրել: Եթե ահաբեկչության հոդված է նրանց վրա դրել, 8-ը վերադարձվել են, թող հիմքերը տան ու բացատրեն՝ 8 ահաբեկիչն ինչո՞ւ են ուղարկել ՀՀ, փաստորեն ահաբեկիչ չեն, չե՞ն:

Ջազի կնքահայր Հերբի Հենկոկն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն շնորհակալական նամակներ էին ուղարկել Երևան

Այս անգամ Ջազի միջազգային օրը կնշենք ոչ թե Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում, այլ Սիրահարների այգում

«Բացառվում է, որ Ստեփանակերտում ադրբեջանցի լինի, առեւտուր անի, դա ֆանտաստիկա է, հավաստիացնում եմ, ես չեմ հասցնի՝ արցախցիները կգերեվարեն». Բորիս Ավագյան

Այսօր «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները նախաձեռնությամբ են հանդես եկել գերիների հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորել: Քննարկմանը հրավիրված էր գնդապետ Բորիս Ավագյանը: ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը զարմացած էր՝ եթե նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 8-րդ կետում նշված է՝ բոլորը՝ բոլորի դիմաց, ո՞նց կարող էր հայկական կողմը արագացված մեր պահած գերիներին հանձնել, ոն՞ց կարող էր այդքան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Բորիս Ավագյանը՝ «Իմ քայլի» պատգամավորներին. «Ավելի լավ է ելույթ չունենան… հայտարարում են, թե գնացեք ՌԴ դեսպանի մոտ, թող դիմի ՌԴ նախագահին, դա անթույլատրելի է»

Նա մտահոգություն հայտնեց, որ որոշ իշխանական պատգամավորներ, որոնք գերիների հարցով տեսակետ են հայտնում, մեղմ ասած իրենց տեղում չեն:

Ռուս խաղաղապահները Մայիսի 9-ի զորահանդեսի փորձն են անցկացրել Ստեփանակերտի օդանավակայանում

Հանդիսավոր երթի փորձերին մասնակցել է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) անձնակազմը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորակազմի հիմքը:

«Կոնֆետների, նասկիների վրա, որ գրում էիք սիրո խոստովանություններ, բոլորդ մոռացել եք մեր որդիներին». զինծառայողի ծնող

Արցախում ծառայող զինծառայողների ծնողները գտնում են, որ պատերազմ տեսած իրենց որդիները ծառայությունը գերակատարել են:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար. Նման քննարկումը միայն բացասական ազդեցություն կունենա

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը հայտարարեց, թե նման քայլերով հայկական պատվիրակությունը խոչընդոտում է Ադրբեջանի՝ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին: ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսն ի պատասխան հիշեցրեց՝ ԵԽԽՎ Բյուրոն կողմ է քվեարկել այս առաջարկին:

«Պետք է կառավարենք թշնամանքը. գործիքակազմը տարբեր է»

Անցնող շաբաթ ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի խնդրանքով պատասխանեց հարցին՝ «թուրքերը մեր թշնամի՞ն են, թե ոչ»։ «Իրենք էլ մեզ են թշնամի համարում։ Հարցն ուրիշ տեղում է՝ այս թշնամության հետ ի՞նչ ենք անելու։ Ինչքա՞ն ենք էսկալացնելու թշնամությունը… խնդիր ենք դնում, որ մենք իրենց ոչնչացնենք, իրենք էլ՝ մե՞զ։ Ոչ, կարծում եմ՝

ԵԽԽՎ օրակարգը հաստատվեց, պլենար նիստում կքննարկվի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Հարցի քննարկումը տեղի կունենա վաղը: Հարցը քվեարկվեց, որովհետև առարկություն էր ներկայացրել ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը՝  հայտարարելով, որ դա ապակայունացնող նշանակություն կունենա տարածաշրջանի համար։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031